Մաս 15. Օր 2
Հովհաննես 12
Նախաբան
Բեթանիայի Մարիամը՝ Մարթայի ու Ղազարոսի քույրը, օծեց Հիսուսի ոտքերը որպես Նրա մոտալուտ մահվան և թաղման խորհրդանիշ։ Հաջորդ օրը Հիսուսն Իր հաղթական մուտքը գործեց Երուսաղեմ և կանխապատմեց Իր մահվան վերաբերյալ։ Չնայած Նրա հրաշքների, որոշ մարդիկ չէին հավատում, որ Նա է Փրկիչը՝ խոստացած Մեսիան։ Նա ուսուցանեց Իրեն հավատալու և չհավատալու հետևանքների մասին։
Հովհաննես 12.1–19
Մարիամն օծում է Հիսուսի ոտքերը, և Հիսուսը Իր հաղթական մուտքն է գործում Երուսաղեմ։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք մի նկար կամ գրեք Փրկչի հրաշքներից մեկի մասին, որոնք արձանագրված են Նոր Կտակարանում։ Խորհրդածեք, թե ինչպես նման հրաշքի ականատես լինելը կարող է ներգործել ձեր հավատքի վրա, որ Նա Փրկիչ է։
Հովհաննես 12 գլուխն ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք տարբեր եղանակների վրա, որոնցում մարդիկ արձագանքում էին Փրկչի հրաշքներին, ինչպես նաև ճշմարտությունների վրա, որոնք կարող են օգնել մեզ հասկանալ նրանց արձագանքները։
Հովհաննես 12.1–9 հատվածներում մենք կարդում ենք, որ վեց օր Զատիկից առաջ Հիսուսը ճաշակեց ընթրիք մի քանի ընկերների հետ Բեթանիայում՝ Երուսաղեմից դուրս մի փոքր քաղաքում։ Մարիամը՝ Մարթայի ու Ղազարոսի քույրը, օծեց Հիսուսի ոտքերը թանկարժեք յուղով։ Հուդա Իսկարիովտացին բողոքեց այդ թանկ յուղի օգտագործման համար, ասելով, որ այդ փողը կարող էր տրվել աղքատներին (տես Հովաննես 12.4–5)։ Սակայն, նրա իրական շարժառիթը «ոչ թէ որովհետեւ աղքատների համար նորա հոգն էր. Այլ որ գող էր՝ եւ քսակը ունէր» (Հովհաննես 12.6)։ «Քսակը ուներ» արտահայտությունը վերաբերում է Հուդայի դերին՝ որպես Փրկչի հետ ճամփորդողների գանձապահ։
Շատ մարդիկ լսեցին, որ Հիսուսը Բեթանիայում էր և եկան տեսնելու Նրան և Ղազարոսին, ում Հիսուսը կենդանացրել էր մեռելներից։ Հիշեք, որ այն պատճառով, որ Հիսուսը կյանքի էր վերադարձրել Ղազարոսին, հրեա առաջնորդները սկսել էին ծրագրել, թե ինչպես կարող են սպանել Հիսուսին։
Կարդացեք Հովհաննես 12.10–11, ուշադրություն դարձնելով, թե ինչ էին քահանայապետերն ուզում անել Ղազարոսի հետ։
Ինչո՞ւ էին քահանայապետերն ուզում Ղազարոսին մահվան ենթարկել։
Քահանայապետերն ուզում էին սպանել Ղազարոսին Փրկչի հրաշքի ապացույցը վերացնելու համար։ Ինչպե՞ս կնկարագրեիք մարդկանց տարբեր արձագանքները, ովքեր ականատես էին եղել կամ իմացել էին, որ Հիսուսը կենդանացրեց Ղազարոսին մեռելներից։
Հովհաննես 12.12–16 հատվածներում տեղեկանում ենք, որ Իր ոտքերը Մարիամի կողմից օծելուց մեկ օր անց Հիսուսը հաղթական մուտք գործեց Երուսաղեմ։ Կարդացեք Հովհաննես 12.17–19, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին մարդիկ, ովքեր լսել էին, որ Հիսուսը կենդանացրել էր Ղազարոսին մեռելներից, Փրկչի Երուսաղեմի հաղթական մուտքի ժամանակ։
Նկատեք 19-րդ հատվածում փարիսեցիների արձագանքն այդ պահին տեղի ունեցածի առթիվ։ Նրանք զգում էին, որ Հիսուսին հետևելու մարդկանց խոչընդոտելու իրենց ջանքերն անհաջող էին։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ որոշ մարդիկ, ովքեր լսեցին Հիսուսի հրաշքների մասին, հավատացին և հետևեցին Նրան, մինչդեռ ուրիշները որոշեցին մերժել Նրան։
Հովհաննես 12.20–36
Հիսուսը կանխագուշակում է Իր մահվան մասին
Հովհաննես 12.20–22 հատվածներում մենք սովորում ենք, որ «ոմանք Հելլենացիք» (Հովհաննես 12.20), հավանաբար, հուդայականության նորադարձներ, ովքեր եկել էին Երուսաղեմ Զատիկը նշելու համար, խնդրեցին հանդիպել Հիսուսի հետ։ Երբ Հիսուսն իմացավ նրանց խնդրանքի մասին, Նա ուսուցանեց Իր տառապանքին, մահվանը և Հարությանը մոտենալու մասին։
Կարդացեք Հովհաննես 12.23–24 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ինչ ուսուցանեց Իր մահվան մասին։ Կարող եք գրքում նշել այն, ինչ գտաք:
Փրկչի ակնարկը «ցորենի հատին», որը, պիտի «հողի մէջ ընկնի եւ մեռնի» (Հովհաննես 12.24), որպեսզի բերի շատ պտուղներ, փոխաբերություն էր մահվան և մեղքի դեմ Նրա հաղթանակի մասին։ Նրա Քավությունը թույլ կտար բոլոր մարդկանց հարություն առնել, և այն կբերեր հավերժական կյանք բոլորին, ովքեր հավատք ունեն առ Նա, ապաշխարում և հնազանդվում են Նրա պատվիրաններին։ Հովհաննես 12.25–26 հատվածներում մենք կարդում ենք, որ Տերը խրախուսել է բոլոր մարդկանց կորցնել իրենց Տիրոջ ծառայության մեջ։
Հովհաննես 12.27–31 հատվածներում մենք սովորում ենք, որ զգալով Իր մոտալուտ տառապանքի բեռը, Հիսուսը վճիռ կայացրեց առաջ շարժվել Իր նպատակն իրականացնելու գործում։ Նա աղոթեց, որ Հոր անունը փառավորվի, և նրա հետ եղողները լսեցին վկայող ձայնը, որ այն կփառավորվի։ Հոր հայտարարությունը արտացոլեց Նրա լիակատար վստահությունը Որդու հանդեպ, որ ավարտին հասցնի Քավությունը։
Կարդացեք Հովհաննես 12.32–33 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեսակի մահվան մասին էր խոսում Փրկիչը, որ Նա տառապելու էր, և ինչ ազդեցություն էր դա ունենալու մարդկության վրա։
Հիսուսի ուսմունքները լսելուց հետո, ժողովուրդը հարցրեց, թե ով էր «մարդի Որդին», ով պետք է «բարձրանայ» (Հովհաննես 12.34)։ Հովհաննես 12.35–36 հատվածներում մենք սովորում ենք, որ Հիսուսը պատասխանեց իրեն դիմելով որպես «լույսը»։ Հիսուսը խրախուսեց մարդկանց քայլել լույսի մեջ, քանի դեռ Նա նրանց հետ էր։
Հովհաննես 12.37–50
Հիսուսը ուսուցանում է Իրեն հավատալու և չհավատալու հետևանքների մասին
Հիշո՞ւմ եք Հովհաննես 12.9–11 հատվածները կարդալիս, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց Փրկչի հրաշքներին։ Կարդացեք Հովհաննես 12.37 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե մարդկանց մեկ այլ խումբ ինչպես արձագանքեց Հիսուսի հրաշքներին։
Հիսուսի գործած հրաշքների հանդեպ տարբեր արձագանքները ցույց են տալիս, որ միայն հրաշքները մեզ չեն մղում հավատալ Հիսուս Քրիստոսին։
Թեպետ միայն հրաշքները մեզ չեն մղում հավատալ Հիսուս Քրիստոսին, մտածեք, թե ինչպես կարող են դրանք ներգործել առ Նա մեր հավատքի վրա։
Հովհաննես 12.38–41 հատվածներում մենք սովորում ենք, որ Եսայիա մարգարեի մարգարեությունները (տես Եսայիա 6.9–10, 53.1–3) իրականանում էին այն մարդկանց միջոցով, ովքեր ընտրում էին չհավատալ Հիսուսին։ Չնայած Փրկչի հզոր գործերի, որոշ մարդիկ ընտրում էին կուրացնել իրենց աչքերը և կարծրացնել իրենց սրտերը Նրա դեմ։
Յոթանասունական՝ Երեց Ջերիթ Վ. Գոնգը վկայել է օրհնությունների մասին, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսին հավատալուց և Նրան հետևելուց։
«Հավատքը ընտրություն է [տես Մոսիա 4.9]։ …
«Երբ մենք ընտրում ենք հավատալ, մենք այլ կերպ ենք հասկանում և տեսնում իրերը: Երբ մենք այլ կերպ ենք տեսնում և ապրում, մենք երջանիկ և ուրախ ենք այնպես, ինչպես միայն ավետարանը կարող է տալ» (“Choose Goodness and Joy,” New Era, Aug. 2011, 44):
-
Մտածեք Երեց Գոնգի խոսքերի մասին, որ «հավատքը ընտրություն է»։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին թե ինչ նշանակություն ունեն այդ խոսքերը ձեզ համար։
Կարդացեք Հովհաննես 12.42–43, ուշադրություն դարձնելով, թե ինչու որոշ հրեա ղեկավարներ բացահայտորեն չէին խոստովանում իրենց հավատքը Հիսուսի հանդեպ։
Բացատրեք ձեր սեփական խոսքերով, թե ձեր կարծիքով ինչ է նշանակում սիրել «մարդկանց փառքն աւելի … քան թէ Աստուծոյ փառքը»։ (Հովհաննես 12.43):
Այդ հատվածներից մենք կարող ենք սովորել, որ ավելի շատ մարդկանց, քան Աստծուն գոհացնելու անհանգստությունը կարող է խանգարել մեզ բացեիբաց խոստովանել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Իր ավետարանի հանդեպ։ Կարող եք այդ ճշմարտությունը գրել ձեր սուրբ գրություններում։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ հանձնարարություններից մեկը կամ մի քանիսը.
-
Գրեք մեր օրերի մի քանի օրինակներ, թե ինչպես է ուրիշների կարծիքի մտահոգությունը խանգարում մարդկանց բացեիբաց խոստովանել իրենց հավատքը Քրիստոսի և Իր ավետարանի հանդեպ։
-
Նշեք մի քանի եղանակներ, որով կարող ենք ցույց տալ, որ մենք ավելի շատ մտահոգվում ենք Աստծուն գոհացնելու, քան շրջապատի մարդկանց մասին:
-
Գրեք մի քանի դրական արդյունքներ, որոնք կարող են գալ մեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Իր ավետարանի հանդեպ դրսևորելուց։
-
Հիշեք այն փորձառությունը, երբ դուք կատարյալ խավարի մեջ եք եղել։ Մտածեք, թե ինչպես եք զգացել։ Դուք զգացե՞լ եք, որ հնարավոր վտանգի մեջ եք եղել։ Ինչպե՞ս լույսի առկայությունը կօգնի ձեզ այդ իրավիճակի մեջ։
Ինչպե՞ս է ֆիզիկական մթության մեջ լինելը նման հոգևոր մթության մեջ լինելուն։
Ի՞նչ վտանգներ կարող են գալ հոգևոր մթության մեջ ապրելուց։
Կարդացեք Հովհաննես 12.44–46 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարող են օրհնվել նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին։
Մի սկզբունք, որ կարող ենք սովորել 46-րդ հատվածից, այն է, որ եթե հավատանք Հիսուս Քրիստոսին, մենք հոգևոր մթության մեջ չենք ապրի։
Խորհեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը լույս համարվում և ինչպես կարող է Նրան հավատալը հեռացնել հոգևոր մթությունը անձի կյանքից։
-
Ընտրեք հետևյալ թեմաներից մեկը և այնուհետև պատասխանեք հետևյալ երկու հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. մեր ֆիզիկական մարմնի նպատակը, ժամանցային ծրագրեր և տեսաձայնանյութեր, խաղաղության ու երջանկության ստացում, ամուսնություն և ընտանիք, կյանքը մահից հետո։ Եթե ինչ-որ մեկի հետ քննարկելու հնարավորություն կա, ապա կարող եք քննարկել հետևյալ հարցերն այդ անձի հետ և գրել ձեր քննարկման մասին։
-
Ինչպիսի՞ն կարող է լինել հոգևոր մթության մեջ գտնվող մարդկանց համոզմունքն այս թեմայի շուրջ։
-
Ինչպիսի՞ լույս կամ ուղղություն և պարզություն է տալիս Հիսուս Քրիստոսը և Իր ավետարանը այդ թեմայի շուրջ։
-
Մտածեք այն մասին, թե Հովհաննես 12.46 հատվածում ուսուցանված սկզբունքը ինչպես կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչու հնարավոր է մենք և ուրիշ մարդիկ տարբեր կերպ նայենք որոշ թեմաներին և խնդիրներին ։ Հիշեք, որ մենք և մարդիկ, ովքեր պատկանում են տարբեր հավատքների հնարավոր է որ նույն տեսակետն ունենանք որոշ թեմաների վերաբերյալ։ Կան մարդիկ, ովքեր չունեն Սուրբ Հոգու պարգևը, ովքեր այնուամենայնիվ ամուր հավատում են Հիսուս Քրիստոսին և ում ընտրությունները լուսավորվում են Քրիստոսի լույսով (տես Մորոնի 7.16–19, ՎևՈւ 88.7, 11)։
Ինչպես արձանագրված է Հովհաննես 12.47–50 հատվածներում, Հիսուսը բացատրեց, որ նրանք, ովքեր չեն հավատում Նրա խոսքերին և մերժում են Նրան, կդատվեն Նրա ասած խոսքերով, որոնք Երկնային Հայրը էր տվել, որ Նա ասի։
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարությունների տակ.
Ես ուսումնասիրեցի Հովհաննես 12 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.