Մաս 32. Օր 4
Հայտնություն 20-22
Նախաբան
Հովհաննես Առաքյալը տեսիլքում տեսավ հազարամյակի օրը և Վերջին Դատաստանը: Նա նաև տեսավ «նոր երկինք և նոր երկիր» (Հայտնություն 21.1) և Աստծո սելեստիալ քաղաքը, որը կհիմնադրվի երկրի վրա: Հովհաննեսը ավարտեց իր արձանագրությունը` աղերսելով Տիրոջը վերադառնալ երկիր:
Հայտնություն 20
Հովհաննեսը տեսնում է հազարամյակի օրը և Վերջին Դատաստանը
Որպես Երկնային Հոր փրկության ծրագրի մաս, ամեն մարդ, ով ապրել է այս երկրի վրա կկանգնի Աստծո առջև դատվելու համար: Պատկերացրեք, թե ձեր կարծիքով ինչպիսին կլինի Վերջին Դատաստանը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ըստ ձեզ, ինչ կմտածեք և կզգաք, երբ կանգնեք Աստծո առջև դատվելու համար:
Ինչպես արձանագրված է Հայտնություն 20.1–11-ում, Հովհաննեսը տեսավ, որ սատանան կկապվի Հազարամյակի ընթացքում, և արդարները հարություն կառնեն` որպես Առաջին Հարության մասնակիցներ: Նա նաև տեսավ, որ Հազարամյակի վերջում սատանան «ազատ կարձակվի մի փոքր ժամանակով» (Հայտնություն 20.3): Հետո, երբ սատանան և նրա հետևորդները կռվեն Սրբերի դեմ վերջին անգամ, նա «կգցվի կրակի եւ ծծմբի լիճը … յաւիտեանս յաւիտենից» (Հայտնություն 20.10): Ապա տեղի կունենա Վերջին Դատաստանը:
Կարդացեք Հովհաննես 20.12-ը, որոնելով, թե Աստված ինչպես կդատի մեզ: (Հայտնություն 20.12-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել այն հետագայում):
Ավարտեք հետևյալ վարդապետությունը, որը մենք սովորում ենք այս հատվածից. Աստված կդատի մեզ համաձայն .
Գրքերը, որոնց մասին ակնարկվում է Հայտնություն 20.12-ում, ներառում են սուրբ գրքերը, Եկեղեցու արձանագրությունները, որոնք գրի են առնում փրկարար արարողությունները և կյանքի գիրքը:
Կարդացեք կյանքի գրքի հետևյալ բացատրությունը. «Ինչ որ իմաստով կյանքի գիրքը մարդու մտքերի և գործերի ամբողջությունն է՝ նրա կյանքի հիշատակարանը: Սակայն սուրբ գրքերը նշում են, որ նաև երկնային հիշատակարան է պահվում հավատարիմների վերաբերյալ, որն ընդգրկում է նրանց անունները և արդար գործերի արձանագրությունը (ՎևՈւ 88.2,128.7)» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Կյանքի Գիրք»):
Կարդացեք Հայտնություն 20.13 հատվածը և գտեք, թե ինչ տեղի կունենա` նախքան Վերջին Դատաստանը:
Ամբարիշտները և չապաշխարողները հարություն կառնեն վերջին Հարության ժամանակ, Հազարամյակի վերջում և նույնպես կկանգնեն դատվելու իրենց գործերի համաձայն (տես ՎևՈւ 76.85):
-
Քննարկեք նախորդ վարդապետությունը, որը դուք նշեցիք (Աստված կդատի մեզ այն գրքերից ելնելով, որոնք գրվել են՝ համաձայն մեր գործերի): Ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը հասկանալը և դրան հավատալը ազդել մեր գործողությունների վրա այսօր և ողջ մեր կյանքում: Քննարկեք նաև, թե ինչ կարող եք դուք ավելի լավ անել ձեր կյանքում, որ պատրաստվեք Վերջին Դատաստանին և գտնեք ձեր անունը կյանքի գրքում:
Սուրբ գրությունների սերտում` Հայտնություն 20.12
-
Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցները՝ ինչպես օրինակ ծանոթությունները, Սուրբ Գրքերի Ուղեցույցը (scriptures.lds.org) և Թեմատիկ Ուղեցույցը գտնելու լրացուցիչ սուրբ գրություններ, որոնք ուսուցանում են Վերջին Դատաստանի մասին: Ստեղծեք հղումների մի ցուցակ ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Գրեք կամ նշեք այդ հղումները ձեր սուրբ գրություններում Հայտնություն 20.12-ի կողքին: Գրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում, թե ինչ լրացուցիչ ճշմարտություններ եք սովորել այս խաչաձև հղումների միջոցով:
Հայտնություն 21
Հովհաննեսը տեսնում է նոր երկինք և նոր երկիր և Աստծո սելեստիալ քաղաքը:
Մտածեք այն ժամանակի մասին ձեր կյանքում, երբ զգացել եք մեծ վիշտ կամ ցավ:
Ցուցակ կազմեք որոշ բաների վերաբերյալ այս կյանքում, որոնք կարող են մեզ մեծ վիշտ կամ ցավ պատճառել:
Երբ ուսումնասիրեք Հայտնություն 21-ը, որոնեք մի ճշմարտություն, որը կարող է օգնել ձեզ սփոփանք բերել դժվարին ժամանակներում:
Հայտնություն 21–22-ը Հովհաննես Առաքյալի տեսիլքի իրադարձությունների շարունակությունն է, որը տեղի կունենա Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից հետո:
Կարդացեք Հայտնություն 21.1-2-ը՝` որոնելով, թե ինչ էր տեսել Հովհաննեսը այն բաների մասին, որոնք պատահելու էին:
Հովհաննեսի ակնարկը «նոր երկնքի և նոր երկրի մասին» (Հայտնություն 21.1) կարող է վերաբերել այն իրադարձությանը, որը տեղի կունենա Տիրոջ Երկրորդ Գալուստի ժամանակ, երբ երկիրը կփոխվի այն դրախտային վիճակին, որը այն վայելում էր Ադամի և Եվայի անկումից առաջ: Հովհաննեսը հավանաբար նաև ակնարկում է այն փոփոխության մասին, որը տեղի կունենա Հազարամյակի վերջում, երբ երկիրը կփոխվի սելեստիալ վիճակի (տես ՎևՈւ 29.22–24):
Կարդացեք Հայտնություն 21.3–4-ը` որոնելով, թե Աստված ինչ կանի Իր ժողովրդի համար:
Այս հատվածներից մենք իմանում ենք, որ Աստված կբնակվի և կսփոփի Իր ժողովրդին, և նրանք այլևս չեն տանի մահ, վիշտ կամ ցավ:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը բացատրել է, որ Աստված կփոխհատուցի արդարներին՝ բոլոր մահկանացու վշտերի և ցավերի համար. «Տերը փոխհատուցում է հավատարիմներին ամեն կորստի համար: Այն, ինչ վերցվում է նրանցից, ովքեր սիրում են Տիրոջը, կտրվի նրանց Նրա ուրույն ձևով: Թեև դա կարող է չտրվել այն ժամանակ, երբ մենք ցանկանում ենք, հավատարիմները պիտի իմանան, որ այսօր թափած ամեն մի արցունքը, ի վերջո, վերադարձվելու է ուրախության և երախտագիտության հարյուրապատիկ ավելի արցունքներով» («Ինչ էլ որ լինի, սիրիր այն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 28):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Իմացությունը , որ Աստված կմխիթարի Իր ժողովրդին և կփոխհատուցի նրանց իրենց վշտերի և ցավերի համար, ինչպե՞ս կօգնի մեզ, երբ մենք մարտահրավերների ենք ենթարկվում այժմ։
Կարդացեք Հայտնություն 21.7-ը, որոնելով, թե ինչ է Տերը խոստանում նրանց, ովքեր հավատարմորեն են հաղթահարում:
Հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցինք Հայտնության գրքից վերջին օրերի մարտահրավերների և դժբախտությունների մասին, մենք ի՞նչ պիտիհաղթահարենք, որպեսզի ապրենք Աստծո հետ:
Հայտնություն 21.8-ը նկարագրում է ապստամբների և և չապաշխարողների վիճակը: «Երկրորդ մահը» հոգևոր մահն է կամ առանձնացումը Աստծուց, որը կտանեն նրանք, ովքեր կամավոր ապստամբում են լույսի և ճշմարտության դեմ:
Կարդացեք Հայտնություն 21.9–21-ը, որոնելով Աստծո սելեստիալ քաղաքի Հովհաննեսի նկարագրությունը:
Կարդացեք Հայտնություն 21.22–27-ը, որոնելով, թե ի՞նչը կլինի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներկայությունը նրանց համար, ովքեր ապրում են այս քաղաքում:
Հայտնություն 22
Հովհաննեսն ավարտում է իր տեսիլքի արձանագրումը
Հայտնություն 22-ում մենք ավելի շատ բան ենք կարդում Աստծո սուրբ քաղաքի նկարագրության մասին: Որպես այս նկարագրության մաս, Հովհաննեսը նշել է աթոռը (տես Հայտնություն 22.1):
Կարդացեք Հայտնություն 22.1–2 և նկարեք, թե Հովհաննեսն էլ ինչ տեսավ, բացի աթոռից:
Ուշադրություն դարձրեք, որ Հովհաննեսն իմացավ, որ ծառը առատությամբ պտուղ էր տալիս ամեն ժամանակ և դրա տերևները կարողանում էին բժշկել ազգերին: Մորմոնի Գիրքը գրում է, որ ինչպես Լեքին, այնպես էլ Նեփին տեսիլք տեսան կյանքի ծառի վերաբերյալ: Նեփին իմացավ, որ ինչպես ծառը, այնպես էլ կենդանի ջրերի աղբյուրը Աստծո սերն էր (տես 1 Նեփի 11.25): Աստծո սիրո ամենամեծ դրսևորումը Հիսուս Քրիստոսի Քավությունն է (տես Հովհաննես 3.16, Ա Հովհաննես 4.9): Ծառի պտուղը նույնպես կարող է ներկայացնել Քավության օրհնությունները, ինչպես օրինակ հավերժական կյանքը (տես ՎևՈւ 14.7):
Հայտնություն 22.3–12-ում, մենք կարդում ենք, որ բացի այդ սելեստիալ քաղաքը տեսնելուց, Հովհաննեսը նաև ստացավ վկայություն հրեշտակից, ով խոսեց նրա հետ, որ բաները, որոնք բացահատվեցին նրան, ճշմարիտ են: Հովհաննեսը տեսավ նաև, որ Փրկիչը վարձատրելու էր բոլոր մարդկանց՝ համաձայն իրենց գործերի:
Կարդացեք Հայտնություն 22.14-ը, որոնելով, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի մեզ թույլ տրվի մտնել սելեստիալ արքայություն:
«Նորանցը կլինի իշխանութիւնը կեանքի ծառի վերայ» Հայտնություն 22.14) նշանակում է արժանի լինել ստանալու Հիսուս Քրիստոսի Քավության բոլոր օրհնությունները՝ ներառյալ հավերժական կյանքը:
Այս հատվածից մենք իմանում ենք, որ եթե պահենք Տիրոջ պատվիրանները, ապա մենք կստանանք Հիսուս Քրիստոսի Քավության բոլոր օրհնությունները և կմտնենք սելեստիալ արքայություն: Նրա պատվիրանները պահելը ներառում է բոլոր արարողությունների ստացումը սելեստիալ արքայություն մտնելու համար:
Չնայած Քավության որոշ օրհնություններ, ինչպես հարության պարգևը, ազատ տրվում են Աստծո բոլոր զավակներին, այլ օրհնություններ, ինչպես՝ հավերժական կյանքը, մատչելի է միայն նրանց, ովքեր ջանասիրաբար ձգտում են հավատ գործադրել առ Հիսուս Քրիստոս, ապաշխարել և հետևել Նրա պատվիրաններին:
Հայտնություն 22.15–19-ում մենք կարդում ենք, որ նրանք, ովքեր չեն պահում Տիրոջ պատվիրանները, չեն կարող մտնել սելեստիալ քաղաք: Հիսուս Քրիստոսը վկայեց, որ Նա տվել է այս հայտնությունը Հովհաննեսին, իսկ Հովհաննեսը հրավիրեց բոլորին գալ դեպի կյանքի ջրերը և առատորեն խմել: Հովհաննեսը նախազգուշացրեց իր ընթերցողներին չփոխել իր գրած գրքի ուղերձը:
Կարդացեք Հովհաննես 22.20-ը, փնտրելով Փրկչին ուղղված Հովհաննեսի աղերսանքը:
Ըստ Հայտնության գրքում սովորածի, ինչ եք կարծում, ինչու էր Հովհաննեսը ձգտում, որ Տերը գար:
-
Շնորհավորում ենք սեմինարիայի Նոր Կտակարանի դասընթացն ավարտելու համար: Քննարկեք, թե ինչ եք սովորել և զգացել այս տարի և մի քանի րոպե տրամադրեք ձեր սուրբ գրությունների օրագրում գրելու Նոր Կտակարանի այն ուսմունքների մասին, որոնք ձեր վրա ամենաշատ ազդեցությունն են ունեցել այս տարի: Գրեք նաև, թե ձեր վկայությունը սեմինարիայում սովորելիս ինչպիսի փոփոխություն է կրել: Հնարավորություն փնտրեք ուսուցանելու և վկայելու այն մասին, ինչ սովորել եք:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․
Ես ուսումնասիրեցի Հայտնություն 20-22-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.