Մաս 28. Օր 4
Եբրայեցիս 12–Հակոբոս 1
Նախաբան
Պողոս Առաքյալը Եկեղեցու հրեա անդամներին խորհուրդ է տվել վազել աշակերտության մրցավազքը՝ հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին: Նա բացատրել է նաև Տիրոջ նախատինքը ստանալու օրհնությունները։ Հակոբոսը, ով նաև եղել է Հիսուս Քրիստոսի Առաքյալ, քաջալերել է Իսրայելի ցրված տանը համբերատար լինել իրենց չարչարանքներում և իմաստություն փնտրել Երկնային Հորից։ Հակոբոսը նրանց ուսուցանել է նաև դիմակայել գայթակղությանը, լինել խոսքի կատարողներ, ծառայել ուրիշներին և մնալ հոգևորապես մաքուր։
Եբրայեցիս 12
Պողոսը խորհուրդ է տալիս Սրբերին վազել կյանքի մրցավազքը հավատով և համբերությամբ
Հատկացված տեղում նկարագրեք, թե ինչ դժվարությունների կարող է հանդիպել վազորդը երկար մրցավազքում.
Ի՞նչը կարող է դրդել վազորդին, որ նա շարունակի վազել, նույնիսկ, երբ հանդիպում է դժվարությունների։
Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, մեր կյանքը ինչո՞վ է նման դիմացկունության մրցավազքին։ Ի՞նչ դժվարությունների կարող ենք հանդիպել` որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ։ Ի՞նչ դժվարությունների եք դուք հանդիպել որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ։
Երբ դուք ուսումնասիրեք Եբրայեցիս 12 գլուխը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ շարունակել հետևել Հիսուս Քրիստոսին, նույնիսկ, երբ այն դառնում է դժվար։
Կարդացեք Եբրայեցիս 12.1 հատվածը՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոս Առաքյալի, ինչ պիտի անեին Սրբերը, որպեսզի հաջողությամբ վազեին աշակերտության մրցավազքը։
Պատկերացրեք, թե ինչպես եք անցնում մրցավազքը` կրելով քարերով լցված ուսապարկը։ Ինչպե՞ս կազդի ձեր վազքի վրա այս ուսապարկը։
Ինչպե՞ս կարող են ձեր մեղքերը նմանվել ուսապարկի քարերին։ Պատկերացրեք, թե ինչպես կզգայիք, երբ հանեիք ուսապարկը որոշ ժամանակ վազելուց հետո։
Մտածեք այն մասին, թե ինչ է նշանակում համբերությամբ վազել աշակերտության մրցավազքը։
Կարդացեք Եբրայեցիս 12.2–4 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի ինչ պիտի անեին Սրբերը, ինչը կօգներ նրանց մի կողմ դնել իրենց մեղքերը և համբերությամբ դիմակայել ընդդիմությանը։ Հակառակություն բառը հատված 3-ում վերաբերում է ընդդիմությանը (տես Եբրայեցիս 12.3, ծանոթագրություն ա).
Պողոսի ուսուցանեց Սրբերին հետևյալ սկզբունքը, երբ մենք նայում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, կարող ենք ուժ գտնել՝ մի կողմ դնել մեր մեղքերը և համբերությամբ դիմակայել ընդդիմությանը։
Կրկին կարդացեք Եբրայեցիս 12.2–4 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն դերին, որը Հիսուս Քրիստոսն ունի մեր կյանքում։
Ձեր կարծիքով, ի՞նչ է նկատի ունեցել Պողոսը, երբ նկարագրել է Հիսուս Քրիստոսին որպես «[մեր] հաւատքի զօրագլուխ եւ կատարող» 2-րդ հատվածում։ Կարող եք նշել ընդդիմության այն տեսակը, որին Փրկիչը դիմակայել է մահկանացու կյանքում։
Պողոսն ասել է Սրբերին, որ Հիսուս Քրիստոսը պատրաստակամ էր մեռնել խաչի վրա և տանել աշխարհի ծաղրը, որովհետև Նա գիտեր այն ուրախությունը, որը կստանա, եթե հավատարիմ մնա Երկնային Հորը։
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է, որ «սովորել աշխարհի ծաղրն արհամարհել` նշանակում է սկսել այն մտքից հանել, ճիշտ` ինչպես չհետևել գայթակղությանը (տես ՎևՈւ 20.22)» (Lord, Increase Our Faith [1994], 99)։
Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Փրկիչի դիմացկունության մասին ասել է հետևյալը. «Հիսուսը տոկաց։ Նա առաջ մղվեց։ Նրա առաքինությունը Նրան թույլ տվեց, որ հավատը հաղթի, նույնիսկ կատարյալ տառապանքի վիճակում։ Չնայած Իր զգացումներին, վստահությունը, որով Նա ապրում էր, հավաստիացրեց Նրան, որ աստվածային կարեկցանքը միշտ ներկա է, որ Աստված միշտ հավատարիմ է, որ Նա երբեք չի լքում, ոչ էլ թողնում է մեզ» (“None Were with Him,” Ensign or Liahona, May 2009, 88)։
Մտածեք այն մասին, որ երբ հանդիպում եք տառապանքների և խոչընդոտների, Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելը ինչպես կարող է օգնել մեզ։ Խորհեք այն մասին, թե ինչպես կարող է Փրկիչի օրինակին հետևելը ներշնչել ձեզ մի կողմ դնել ձեր մեղքերը և ավելի շատ համբերություն ունենալ ձեր և ուրիշների հանդեպ։
Մտածեք այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկն ուղղել է ձեզ։ Ինչպե՞ս եք դուք արձագանքել այդ ուղղմանը։ Ինչո՞ւ է երբեմն դժվար ուղղում ստանալ որևէ մեկից։
Ձեր կարծիքով, որո՞նք ենք այն մի քանի պատճառները, որ մարդիկ հավանաբար կփնտրեն մեզ ուղղելու համար, հատկապես, երբ նրանք գիտեն, որ գուցե չհավանենք նրանց ուղղումը։
Աշակերտության մրցավազքը վազելիս, մենք կարող ենք ակնկալել, որ մեզ կխրատեն կամ կուղղեն։
Կարդացեք Եբրայեցիս 12.6–9-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ով է մեզ ուղղելու և ինչու։ Խորթ բառը 8րդ հատվածում վերաբերում է ամուսնությունից դուրս ծնվածներին, ովքեր չէին դիտվում որպես օրինական ժառանգներ։ (Եբրայեցիս 12.9 սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել այն հետագայում:)
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Երկնային Հոր խրատը Իր զավակների հանդեպ ինչո՞վ կարող է սիրո նշան լինել։
-
Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով Երկնային Հայրը կարող է ուղղել մեզ:
-
Չնայած Երկնային Հոր խրատը կարող է գալ տարբեր ձևերով, մենք պետք է զգուշանանք մեր ենթադրությունների մեջ, որ մեր կրած յուրաքանչյուր նեղություն կամ տառապանք գալիս է Աստծուց։
Եբրայեցիս 12.10 հատվածում, Պողոսն ընդունել է, որ չնայած մեզ սիրող երկրային հայրերը երբեմն կարող են ոչ կատարյալ խրատ տալ մեզ, Երկնային Հոր խրատը կատարյալ է և ծառայում է ի օգուտ մեզ։
Կարդացեք Եբրայեցիս 12.10–11 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ օրհնություններ են գալիս Աստծո խրատին խոնարհաբար հնազանդվելուց։ 10-րդ հատվածի «նորա սրբութիւնն ընդունենք» արտահայտությունը վերաբերում է Աստծուն ավելի նմանվելուն։
Ուշադրություն դարձրեք, թե 11-րդ հատվածում, ինչ է ուսուցանել Պողոսն այն մասին, որ երբ մեզ խրատեն, մենք ինչպես կզգանք մեզ։ Հիշելով, որ Երկնային Հայրը գիտի, թե ինչն է լավագույնը մեզ համար, կարող է օգնել մեզ հնազանդվել խրատին, երբ այն տրվում է։ Այս հատվածներից մենք կարող ենք սովորել մի սկզբունք. եթե մենք հնազանդվում ենք Աստծուց տրված խրատին, կարող ենք ավելի նմանվել Նրան և ունենալ այն խաղաղությունը, որը գալիս է արդարակեցությունից։
Եթե դուք մուտք ունեք համացանց, Մորմոնների ուղերձներ էջում դիտեք «Աստծո կամքը» տեսանյութը (3:02), որը մատչելի է LDS.org կայքում։ Այս տեսանյութը պատկերում է Երկնային Հոր խրատի սերն ու իմաստությունը մեր կյանքում։
Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք խրատվել եք Երկնային Հոր կողմից: Ինչպե՞ս եք դուք արձագանքել: Մի առանձին թերթիկի վրա կարող եք պատկերել մի նշան, որը կհիշեցնի ձեզ հնազանդվել Երկնային Հոր խրատին ապագայում։ Տեղադրեք այդ նշանն այնտեղ, որտեղ դա կհիշեցնի ձեզ Եբրայեցիս գլխում գտնվող Պողոսի ուսմունքների մասին։
Եբրայեցիս 12.12–29 հատվածներում, Պողոսն ասել է Սրբերին, որ նրանք օգնեն Եկեղեցու այլ անդամներին մնալ հավատարիմ, որպեսզի չզրկվեն Աստծո օրհնություններից։ Նա բացատրել է նաև, որ այն Սրբերը, որոնք հավատարիմ են մնում և ծառայում են Աստծուն, կստանան անհամեմատելի փառք և տեղ Աստծո արքայությունում։
Սուրբ գրությունների սերտման հատված` Եբրայեցիս 12.9
-
Կարդացեք Եբրայեցիս 12.9 հատվածը՝ պարզելով, թե ինչ լրացուցիչ վարդապետություններ մենք կարող ենք սովորել Երկնային Հոր մասին։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նշեք այն, ինչ կգտնեք։ Պատասխանեք նաև հետևյալ հարցին․ Ինչո՞ւ է կարևոր հավատալ, որ մենք Աստծո զավակներ ենք։
Եբրայեցիս 13
Պողոսը տարբեր խորհուրդներ է տալիս Սրբերին
Պողոսն ամփոփեց իր նամակը եբրայեցի Սրբերին՝ տալով նրանց խորհուրդներ տարբեր հարցերի շուրջ։ Կարդացեք Եբրայեցիս13.1–9, 17-ը, փնտրելով այն խորհուրդը, որ Պողոսը տվել է Սրբերին:
Համաձայն ձեր կարդացածի, ձեր կարծիքով, ո՞ր խորհուրդն է ամենաանհրաժեշտը մեր օրերում։ Ինչո՞ւ:
Խորհեք այն մասին, թե Պողոսի խորհրդի որ հատվածները դուք կկարողանայիք ավելի լավ իրականացնել ձեր կյանքում։
Եբրայեցիս 13.10–25 հատվածներում Պողոսն ուսուցանել է, երբ Հիսուս Քրիստոսն ավարտեց Քավությունը, կենդանիների զոհաբերություններն այլևս չէին պահանջվում (տես 3 Նեփի 9.18–20)։ Փոխարենը, Սրբերը կարող էին փառաբանություն և բարի գործեր առաջարկել Աստծուն։
Հակոբոս 1
Հակոբոսը խրախուսում է ցրված իսրայելացիներին իմաստություն փնտրել Աստծուց և լինել խոսքը կատարող
Դուք երբևէ կամեցե՞լ եք լինել ավելի իմաստուն կամ ավելի լավ հասկանալ Երկնային Հոր կամքը ձեզ համար: Խորհեք ձեր կյանքի իրավիճակների մասին, որոնցում դուք կցանկանայիք ունենալ ավելի շատ իմաստություն։
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.9–10-ը՝ փնտրելով հարցեր, որոնք Մարգարե Ջոզեֆ Սմիթն ունեցել է` որպես երիտասարդ։
Ջոզեֆն ընթերցում էր Հակոբոսի թուղթը, երբ նա բացահայտել է, թե ինչպես գտնել իր հարցերի պատասխանները։ Հակոբոսը եղել է Հիսուս Քրիստոսի Առաքյալ և եպիսկոպոս Երուսաղեմում։ Քրիստոնեական ավանդույթն ասում է նաև, որ Հակոբոսը եղել է Մարիամի ու Հովսեփի որդին և, հետևաբար, Հիսուսի Քրիստոսի մասնակի եղբայրը։
Ընթերցեք Հակոբոս 1.1–4 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է ուսուցանել Հակոբոսը Իսրայելի տանը նրանց դժվարությունների և չարչարանքների մասին։ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հակոբոս 1.2-ում (Հակոբոս 1.2 հատվածում, ծանոթագրություն ա) «կերպ կերպ փորձանքների» արտահայտությունը փոխված է «շատ նեղությունների» արտահայտությամբ։
Հակոբոս 1.3–4 հատվածներում ուշադրություն դարձրեք համբերությանը վերաբերող հղումների վրա։ Ինչո՞ւ է կարևոր ունենալ համբերություն դժվարությունների և չարչարանքների ժամանակ։
Ընթերցեք Հակոբոս 1.5–6 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ բացահայտեց Ջոզեֆ Սմիթը, որը օգնեց նրան գտնել իր հարցերի պատասխանները։ Կարող է օգտակար լինել իմանալ, որ 5-րդ հատվածում առատութեամբ բառը նշանակում է ազատորեն և մեծահոգաբար, իսկ նախատ[ել] բառը նշանակում է կշտամբել կամ քննադատել։ (Հակոբոս 1.5–6-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել այն հետագայում:)
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի կամ երկու սկզբունք, որոնք կարող եք սովորել Հակոբոս 1.5–6 հատվածներից։
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հաւատքով խնդրէ առանց երկմտելու» (Հակոբոս 1.6)։
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.12, որն արձանագրում է Ջոզեֆի արձագանքը Հակոբոս 1.5 հատվածին։ Ո՞րն է եղել Ջոզեֆ Սմիթի կողմից Հակոբոս 1.5–6 հատվածներում ուսուցանածը գործի կոչելու արդյունքը։
Մտածեք այն ժամանակների մասին, երբ Երկնային Հայրը մեծահոգաբար պատասխանել է ձեր աղոթքներին այն բանից հետո, երբ դուք հավատքով աղոթել եք Նրան։ Խորհեք այն մասին, թե ինչպես կարող եք կիրառել Հակոբոս 1.5–6 հատվածներում ձեր բացահայտած սկզբունքները, որպեսզի կարողանաք ստանալ իմաստություն և ձեր հարցերի պատասխանները։
Ինչպես արձանագրված է Հակոբոս 1.7–11 հատվածներում, Հակոբոսը նախազգուշացրել է երկմիտ լինելուց կամ Տիրոջ հանդեպ հավատարմության և պարտավորության մեջ տատանվելուց։ Նա զգուշացրել է նաև հարուստներին հարստությունից բխող խնդիրների մասին։
Հակոբոս 1.12–21 հատվածներում Հակոբոսն ուսուցանել է, որ մենք ցույց ենք տալիս Տիրոջ հանդեպ մեր սերը` դիմադրելով փորձություններին, ինչը հանդիսանում է հավերժական կյանքի թագը ստանալու պահանջներից մեկը։ Նա ուսուցանել է նաև, որ բոլոր բարի պարգևները գալիս են Աստծուց, և որ Սրբերը պետք է հրաժարվեն «ամեն աղտեղութիւն[ից]» և «խոնարհութիւնով» ընդունեն Տիրոջ խոսքերը (Հակոբոս 1.21)։
Կարդացեք Հակոբոս 1.22 հատվածը՝ պարզելով, թե ինչ է Հակոբոսը խրախուսել Սրբերին անել Աստծո խոսքի հետ։
Մտածեք այն մասին, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը հետևել այս խորհրդին։ Խորհեք այն մասին, թե ինչպես պետք է գործեք ըստ ձեր սովորածի, երբ ուսումնասիրում էիք այս դասը։
Կարդացեք Հակոբոս 1.27 հատվածը՝ փնտրելով եղանակներ, որոնց օգնությամբ դուք կարող եք խոսքի կատարող լինել։ Այս ենթատեքստում կրօնասիրութիւն բառի կիրառումը Հակոբոսի կողմից վերաբերում է Աստծո հանդեպ մեր նվիրվածությունը ցույց տալուն։
Սուրբ գրությունների սերտման հատվածներ` Հակոբոս 1.5–6
Եթե մտապահեք Հակոբոս 1.5–6 հատվածները, դա կօգնի ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում, երբ հարցեր ունենաք ավետարանի մասին, երբ փնտրեք Տիրոջ օգնությունը որոշումներ ընդունելու ժամանակ, և երբ ավետարանն ուսուցանեք ուրիշներին։
Հատկացրեք մի քանի րոպե` փորձելով մտապահել Հակոբոս 1.5–6 հատվածները: Հիշեք, որ հաճախ աչքի անցկացնեք մտապահած սուրբ գրությունների սերտման հատվածները, որպեսզի կարողանաք պահել ձեր սովորածը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք.
Ես ուսումնասիրեցի Եբրայեցիս 12–Հակոբոս 1 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.