Գրադարան
Մաս 6, Օր 1. Մատթեոս 23


Մաս 6. Օր 1

Մատթեոս 23

Նախաբան

Որպես Փրկիչ իր մահկանացու կյանքի վերջին շաբաթվա ընթացքում Նա դատապարտեց դպիրների և Փարիսեցիների կեղծավորությունը ու ողբաց, որ Երուսաղեմի ժողովուրդը չկամեցավ ընդունել Իր սերն ու պաշտպանությունը:

Մատթեոս 23․1-12

Փրկիչը դատապարտում է դպիրների և Փարիսեցիների կեղծավորությունը:

Մտածեք, թե ինչպիսին է ձեր սուրբ գրությունների հավաքածուն՝ համեմատած սուրբ գրությունների հետ, որոնք ձեր ընտանիքի անդամները, ծխի անդամները և ընկերներն ունեն: Ո՞վ ունի ամենամեծ հավաքածուն: Ո՞վ ունի ամենաշատ նշումներն ու գրառումները սուրբ գրություններում: Ո՞վ ունի լավագույն հավաքածուն:

Ինչպե՞ս կպատասխանեիք ոմն մեկին, եթե նա պնդեր, որ այն մարդն է ամենաարդարը, ով ունի ամենամեծ սուրբ գրությունների հավաքածուն, ամենաշատ նշումներն ու գրառումները սուրբ գրություններում, կամ ով ունի սուրբ գրությունների լավագույն հավաքածուն:

Դա ինչո՞ւ կլիներ ոչ արդյունավետ ուղի արդարակեցությունը որոշելու համար:

Եթե արդարակեցությունը որոշվեր արտաքինով, այն կարող էր առաջնորդել որոշ մարդկանց գործել կեղծավորաբար: « [Կեղծավոր] բառը սովորաբար նշանակում է մեկը, ով ձևացնում է որ կրոնասեր է, մինչդեռ կրոնասեր չէ» (Bible Dictionary, “Hypocrite”): Դա կարող է նաև վերաբերել մեկին, ով ձևացնում է, որ կրոնասեր չէ, երբ նա իրականում կրոնասեր է:

Իր մականացու ծառայության վերջին շաբաթվա ընթացքում, որպես Փրկիչի վերջնական հասարակական ուղերձի մաս Երուսաղեմի տաճարում, Նա դատապարտեց դպիրների և Փարիսեցիների կեղծավորությունը:

Երբ ուսումնասիրեք Մատթեոս 23-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ իմանալ, թե ինչպես պատասխանել, երբ տեսնում եք ուրիշներին կեղծավորաբար վարվելիս և ինչ կարող եք անել հաղթահարելու կեղծավորությունը ձեր սեփական կյանքում:

Կարդացեք Մտաթեոս 23.1-7` փնտրելով թե Տերն ինչ է ասել այն ուղիների մասին, որոնցով դպիրները և Փարիսեցիները կեղծավորաբար էին վարվում: «Նստել Մովսեսի տեղում» արտահայտությունը (հատված 2-ում) նշանակում է` դպիրներն ու փարիսեցիները զբաղեցնում էին իշխանական պաշտոն՝ ուսուցանելու վարդապետություն և մեկնաբանելու ու սպասավորելու օրենքը: Դպիրները օրենսգետներ էին, ովքեր ուսումնասիրում էին Մովսեսի օրենքը, իսկ Փարիսեցիները կրոնական ուսուցիչներ էին:

men wearing phylacteries

Բանավոր ավանդույթի համաձայն հրեաները կրում էին գրապանակներ, որոնց նաև կոչում էին տեֆիլիններ, որոնք փոքրիկ կաշվե արկղիկներ էին` ճակատին և ձախ թևին կապելու համար՝ ցույց տալու, որ իրենց մտքերն ու սրտերը մշտապես նվիրված էին Աստծո օրենքին: Գրապանակների ներսում կային փոքրիկ մագաղաթի փաթեթներ, որոնք պարունակում էին հատվածներ Հին Կտակարանի տեքստից: Հրեաները կրում էին գրապանակներ, որոնք նրանց կհիշեցնեին հետևել Աստծո պատվիրաններին (տես Ելից 13.5–10, 14–16, Երկրորդ Օրինաց 6.4–9, 11.13–21): Տերը չէր դատապարտում նրանց, ովքեր կրում էին գրապանակներ, բայց Նա դատապարտում էր նրանց, ովքեր օգտագործում էին դրանք կեղծավորաբար կամ մեծացնում էին դրանք, որպեսզի ուրիշները նկատեին, որ իրենք կրում էին դրանք:

Գուցե կամենաք նշել Մատթեոս 23.5-ում արտահայտությունը, որը բացատրում է, թե ինչո՞ւ են դպիրներն ու Փարիսեցիները լայնացնում իրենց գրապանակները և «իրանց հանդերձի քղանցքները մեծացնում»:

Ինչպես արձանագրված է Մատթեոս 23.3-ում, ի՞նչ խորհուրդ տվեց Տերը Իր Առաքյալներին կեղծավորության վերաբերյալ:

Հիմնվելով այս խորհրդի վրա, մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը: Մենք կարող ենք ընտրել հնազանդվել Աստծո օրենքներին, նույնիսկ, եթե մենք տեսնում ենք ուրիշներին կեղծավորաբար վարվելիս:

  1. journal icon Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչո՞ւ է կարևոր, որ մենք ընտրենք Աստծո օրենքներին հնազանդվելը, եթե մենք տեսնում ենք ուրիշներին կեղծավորաբար վարվելիս:

Կարդացեք Մատթեոս 23.8–10-ը` փնտրելով թե Փրկիչը ինչ խորհուրդ տվեց մարդկանց չանել:

Փրկիչն օգտագործեց «եւ դուք ամենքդ եղբարք էք» արտահայտությունը (հատված 8)` ուսուցանելու մարդկանց իրենց ավելի լավը չհամարել, քան ուրիշներին, որովհետև նրանք բոլորը Աստծո զավակներն էին, հավասար Նրա աչքում :

Դպիրներն ու Փարիսեցիները կարծում էին դիրքը և կարգավիճակը նրանց կդարձնի մեծ: Կարդացեք Մատթեոս 23.11–12-ը` փնտրելով, թե ո՞ւմ համար Փրկիչն ասաց, որ Ինքը կհամարի մեծ Աստծո արքայությունում: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այն, ինչ գտաք հատված 11-ում:

Ինչպես գրված է այս հատվածներում, Փրկիչն ուսուցանեց ժողովրդին հետևյալ սկզբունքը. Եթե մենք ձգտում ենք բարձրացնել մեզ մյուսներից վեր, մենք կխոնարհվենք: Խոնարհվել նշանակում է ցածրանալ կամ նվաստանալ կամ ավելի քիչ հարգված լինել:

Հիսուսը նաև ուսուցանեց ժողովրդին, որ եթե մենք խոնարհ ենք և ծառայում ենք մյուսներին, Տերը մեզ կբարձրացնի: «Կբարձրացնի» արտահայտությունը (Մատթեոս 23.12) նշանակում է, որ Տերը վեր կբարձրացնի, կօգնի մեզ դառնալ Իր նման և կշնորհի մեզ վեհացում սելեստիալ արքայությունում:

  1. journal icon Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ մենք պիտի ծառայենք ուըիշներին, որպեսզի Տերը բարձրացնի մեզ և օգնի մեզ ավելի շատ Իրեն նմանվել:

    2. Ինչպե՞ս կարող է «խոնարհ» լինելն օգնել մեզ հաղթահարելու եսասիրությունը:

Խորհեք բարի գործերի մասին, որոնք դուք անում եք դպրոցում, տանը և եկեղեցում: Մտածեք, թե որտեղ դուք կդնեիք ձեզ հետևյալ ընթացակարգում, որը հիմնված է բարին գործելու ձեր դրդապատճառների և խոնարհ լինելու ձեր ջանքերի վրա.

continuum, reasons for service

Նպատակ դրեք ամեն օր ծառայելու ուրիշներին և հիշեք, որ մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք:

Մատթեոս 23.13-36

Հիսուս Քրիստոսը վայ է տալիս դպիրներին և Փարիսեցիներին

three styrofoam cups

Պատկերացրեք, որ կան երեք բաժակներ, որոնցից դուք կարող եք խմել: Առաջին բաժակը կեղտոտ է դրսից, երկրորդ բաժակը կեղտոտ է ներսից, իսկ երրորդ բաժակը մաքուր է : Ինչո՞ւ դուք կնախընտրեիք խմել այն բաժակից, որն ամբողջությամբ է մաքուր է և ոչ թե մասնակիորեն: Երբ ուսումնասիրեք Մատթեոս 23.13–36-ը, մտածեք, թե ինչպես կարող եք նմանեցնել այս երեք բաժակները Հիսուսի ասածին:

Մտաթեոս 23.13-36-ից մենք իմանում ենք, որ Փրկիչը դատապարտեց դպիրներին և Փարիսեցիներին կեղծավորներ լինելու համար: Կատարեք այս հատվածների հաջորդական ընթերցում` փնտրելով, թե քանի անգամ է Փրկիչն օգտագործել վայ բառը, երբ Նա դիմում էր դպիրներին և Փարիսեցիներին: Ամեն անգամ նշեք վայ բառը այս հատվածներում: Վայը վերաբերում է թշվառությանը, դժբախտությանը և վշտին:

  1. journal icon Կարդացեք հետևյալ սուրբ գրությունների մեջբերումները և ապա պատասխանեք երկու հարցերի` ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

    1. Ինչպե՞ս էին դպիրներն ու փարիսեցիները կեղծավորություն անում:

    2. Այսպիսի կեղծավորության ի՞նչ օրինակների ենք ականատես լինում մեր օրերում:

Կարդացեք Մատթեոս 23.26-ը` փնտրելով, թե ըստ Փրկիչի, Փարիսեցիներն ի՞նչ պիտի անեին իրենց կեղծավորությունը հաղթահարելու համար: Կարող եք գրքում նշել այն, ինչ գտաք:

Այս հատվածից մենք սովորում ենք, որ երբ մենք ձգտում ենք ներքուստ հոգեպես մաքուր դառնալ , այն կարտացոլվի մեր արտաքին ընտրություններում:

  1. journal icon Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ներքուստ հոգեպես մաքուր լինենք :

    2. Ներքուստ հոգեպես մաքուր լինելու մեր ջանքերն ինչպե՞ս կարող են օգնել մեզ հաղթահարել կեղծավորությունը:

Մտածելով դասի այս բաժնի սկզբում տրված երեք բաժակների մասին, ո՞ր բաժակն է լավագույնս ներկայացնում ձեր ներկա հոգևոր վիճակը: Նպատակ դրեք, որը կօգնի ձեզ լիովին հոգեպես մաքուր լինել:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը լրացնում է Մատթեոս 23.23–35 հատվածների մեր ըմբռնումը՝ ավելացնելով հետևյալ բացատրությունները.

  • Դպիրներն ու Փարիսեցիները այնպես էին ներկայացնում, որ իրենք «չէին գործում ամենափոքր մեղքն անգամ», սակայն նրանք իրականում մեղավոր էին «ամբողջ օրենքը» օրինազանցելու մեջ (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 23.21 [ Մատթեոս ԻԳ.24, ծանոթագրություն ա]):

  • Դպիրներն ու Փարիսեցիները «[բերում էին] վկայություն [իրենց] հայրերի դեմ, երբ [նրանք, իրենք էին] մասնակիցներ նույն ամբարշտության» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս ԻԳ.34 [ Մատթեոս 23.36, ծանոթագրություն ա]):

  • Մինչ նրանց հայրերը մեղանչում էին անգիտության մեջ, դպիրներն ու Փարիսեցիները մեղանչում էին գիտակցաբար և պիտի պատասխան տային իրենց օրինազանցությունների համար (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 23.35 [ Մատթեոս 23.36, ծանոթագրություն ա]):

Մատթեոս 23.29–33-ից մենք իմանում ենք, որ Հիսուսը դատապարտեց հրեաների հոգևոր առաջնորդներին նախորդ մարգարեներին ընդունելու , բայց ապրողներին մերժելու համար: Ճիշտ, ինչպես Հիսուսի օրերում, մենք ևս պիտի զգույշ լինենք՝ նախկին մարգարեներին մեծարելուց և մեր ժամանակակից մարգարեներին մերժելուց:

Մատթեոս 23.37–39

Փրկիչը ողբում է, որ Երուսաղեմի մարդիկ չեն կամենում գալ դեպի Իրեն

Ինչպե՞ս է հավը պաշտպանում իր ճտերին:

hen and chicks in nest

Երբ վտանգ է սպառնում, հավերը հավաքում են իրենց ճտերին իրենց թևերի տակ նրանց պաշտպանելու համար: Հավը սիրում է իր ճտերին և կզոհաբերի իր կյանքը նրանց պաշտպանելու համար:

Կարդացեք Մատթեոս 23.37–39-ը` փնտրելով թե ըստ Փրկիչի Ինքն ինչքանով էր նման հավի:

Ինչպե՞ս արձագանքեցին Երուսաղեմի մարդիկ՝ իրենց հավաքելու Հիսուսի ջանքերին:

Մտածեք նշել «Ահա ձեր տունն աւերուած կթողուի ձեզ» արտահայտությունը (հատված 38): Այս ենթատեքստում ավերված նշանակում է դատարկ կամ լքված: Քանի որ մարդիկ չէին կամենում հավաքվել Փրկիչի շուրջը, նրանք մնացին անպաշտպան: Այլ իմաստների շարքում այս արտահայտությունը կարող է վերաբերել մարդկանց հոգևոր վիճակին Հիսուսի ժամանակ, ինչպես նաև Երուսաղեմի ապագա կործանմանը : Այն կարող է նաև վերաբերել տաճարին և տաճարային օրհնությունների կորստին:

Հիմնվելով այն բանի վրա, ինչ Հիսուսն էր ուսուցանում հավի և նրա ճտերի մասին, մենք ի՞նչ կարող ենք ստանալ, եթե կամենանք հավաքվել Փրկիչի շուրջը: Պատասխանեք այս հարցին՝ լրացնելով հետևյալ միտքը. Եթե մենք կամենում ենք հավաքվել Փրկչի շուրջը, ապա .

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ հայտարարությունում նշեք հրահանգը, որը բացահայտում է ուղիներից մեկը, որով կարող ենք ցույց տալ Փրկիչին, որ մենք կամենում ենք հավաքվել Նրա կողմից.

President Henry B. Eyring

«Մեկից ավել անգամներ Նա ասել է, որ Ինքը կհավաքի մեզ Իր մոտ, ինչպես հավը իր ճտերին, իր թևերի ներքո: Նա ասում է, որ մենք պիտի ընտրենք Իր մոտ գալ հեզությամբ և բավականաչափ հավատքով Նրա հանդեպ` ապաշխարելու «սրտի ողջ նվիրվածությամբ» [3 Նեփի 10.6]:

Դրա կատարման ուղիներից մեկը Նրա Եկեղեցում Սրբերի հետ հավաքվելն է: Գնացեք ձեր ժողովներին, նույնիսկ, երբ դա դժվար է թվում: Եթե դուք վճռական լինեք, Նա կօգնի ձեզ ուժ գտնել դա անելու » («Տիրոջ ուժով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 18):

Որոշեք, թե դուք ի՞նչ կանեիք Փրկիչի շուրջը հավաքվելու համար, որպեսզի կարողանաք ստանալ Նրա խնամքն ու պաշտպանությունը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 23-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.