Մաս 24. Օր 2
Բ Կորնթացիս 10–13
Նախաբան
Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ Աստծո զավակները ներգրավված են հոգևոր պատերազմի մեջ: Նա պաշտպանել է իր կոչումն իր ընդդիմախոսների դեմ: Նա պատմել է, թե ինչպես է հափշտակվել երրորդ երկինք և նկարագրել է, թե իր թուլություններն ինչպես են օրհնություն դարձել իր համար: Իր նամակի վերջում Պողոսը Կորնթոսի սրբերին հորդորել է իրենց կյանքը քննել և հավատքում մնալ:
Բ Կորնթացիս 10–11
Պողոսը գրում է հոգևոր պատերազմի, Սատանայի խաբեությունների և սեփական փորձությունների մասին:
Ի՞նչ մտքեր են ձեր մոտ առաջանում, երբ արտասանում եք պատերազմ բառը:
Մտածեք, թե ինչ իմաստով ենք մենք Սատանայի դեմ պատերամզի մեջ: Թվեք այդ հոգևոր պատերազմի ամենադժվար ճակատամարտերից մի քանիսը:
Կարդացեք Բ Կորնթացիս 10.3–6, պարզելով, թե ըստ Պողոս Առաքյալի ուսուցանածի՝ ի՞նչ պետք է մենք անենք, որ հաջողակ լինենք Սատանայի դեմ պայքարում:
«Գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար» արտահայտությունը (Բ Կորնթացիս 10.5) նշանակում է կառավարել մեր մտքերը, այդ թվում ոչ պատշաճ մտքերից խուսափելը և բարի, վեհացնող բաների վրա կենտրոնանալը: 5-րդ հատվածից կարող ենք սովորել, որ մեր մտքերը կառավարելով ու Հիսուս Քրիստոսին հնազանդեցնելով, մենք ավելի հաջողակ կլինենք Սատանայի դեմ պատերազմում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Նշեք մի քանի քայլեր, որոնք կարող են օգնել մեզ, որ մեր մտքերը կառավարենք: (Օգտակար մտքերի համար տես Ալմա 37.36, ՎևՈւ 121.45, և Առաջին Նախագահության ներածական խոսք, Հիմներ [էջ x]:)
-
Ի՞նչ օրհնություններ եք զգացել, երբ ձեր մտքերը կառավարելով, հնազանդեցրել եք Փրկչին:
-
Մտածեք, թե ինչ կարող եք անել ձեր մտքերը Փրկչին հնազանդեցնելու համար: Որոշ մարդիկ օգտակար են համարում աղոթելը, սուրբ գրություններ կարդալը կամ մտապահելը և օրհներգեր երգելը:
Բ Կորնթացիս 10.7–18 հատվածներում տեղեկանում ենք, որ Պողոսը պարծենում է Տիրոջով և ուսուցանում է, որ իր թուլությունները չպետք է որպես արդարացում օգտագործի Տիրոջը չլսելու համար:
Բ Կորնթացիս 11 գլխում կարդում ենք, որ Պողոսը նշում է լրացուցիչ ուղիներ, որոնց թվում են կեղծ քրիստոսների ու կեղծ առաքյալների օգտագործումը, որով Սատանան ջանում է ապականել մեր մտքերը և հեռացնել մեզ Հիսուս Քրիստոսից: Պողոսը պատմել է որպես ճշմարիտ Առաքյալ իր կրած նեղությունների մասին:
Բ Կորնթացիս 12
Պողոսը պատմում է երկինք հափշտակվելու մասին և ուսուցանում է, թե թուլությունները ինչպես կարող են մեր օգտի համար լինել
Հիշեք մի դեպք, երբ ձեզ խայթել են: Խայթն ի՞նչ իմաստով է դժվարացնում մեր կյանքը:
Պողոս Առաքյալն օգագործել է խայթի խորհրդանիշը, որպեսզի նկարագրի իր փորձությունները կամ իր ունեցած թուլությունը:
Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Դալլին Հ Օուքսի հետևյալ հայտարարությունը կարդալիս մտածեք ձեր անցած փորձությունների և ձեր թուլությունների մասին. «Ոմանցից մահը խլել է սիրելիին, ոմանք էլ հոգում են մեկի մասին, ով անաշխատունակ է դարձել: Ոմանց ցավ է պատճառել ամուսնալուծությունը: Մյուսները տենչում են հավերժական ամուսնության: Ոմանք էլ բռնված են հակում առաջացնող նյութերի կամ սովորությունների ճիրաններում, ինչպիսիք են` ալկոհոլը, ծխախոտը, թմրանյութերը կամ էլ մերկագրությունը: Մյուսներն էլ ունեն ֆիզիկական կամ մտավոր խեղումներ: Ոմանք տառապում են միևնույն սեռի հանդեպ հրապուրանքից: Ոմանք էլ ընկճախտի և անհամապատասխանության սոսկալի զգացումներ ունեն: Այս կերպ, թե այն կերպ, շատերն են ծանր բեռներ կրում»: («Նա բժշկում է բեռնավորվածներին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 6):
Բ Կորնթացիս 12 գլուխն ուսումնասիրելիս գտեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ փորձություններ և թուլություններ հաղթահարելիս:
Կարդացեք Բ Կորնթացիս 12.1–4, պարզելով, թե ինչի մասին էր Պողոսի տեսիլքը: (Այդ հատվածներում Պողոսը խոսելով «մի մարդու» մասին, երրորդ դեմքով իր մասին է խոսում: 2-րդ հատվածի արտահայտությունը «թէ մարմնով էր՝ չ’գիտեմ, եւ թէ առանց մարմնի էր՝ չ’գիտեմ, Աստուած գիտէ» ցույց է տալիս, որ Պողոսը տեսիլք էր տեսել):
Կարդացեք Բ Կորնթացիս 12.5–6, պարզելով, թե Պողոսն ինչպես էր արձագանքել սելեստիալ արքայության վերաբերյալ այս տեսիլքին:
Նկատեք, որ չնայած Պողոսը նման տեսիլք էր ունեցել, նա չէր «պարծենում» (կամ իրեն գովում) դրա համար: Հավանաբար, նա չէր ցանկանում, որ ուրիշներն իր մասին մեծ կարծիք ունենային, այն ժամանակ, երբ ինքը հաղթահարում էր մահկանացու իր թուլությունները:
Կարդացեք Բ Կորնթացիս 12.7–9 հատվածները, պարզելով, թե ինչպես էր Տերը օգնում Պողոսին, որ խոնարհ մնա: («Հայտնութիւնների առաւելութեամբը չ’հպարտանամ» [7-րդ հատվածը] նշանակում է չգոռոզանալ:)
Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին մեկնաբանել է, որ Պողոսի «մարմնի համար տրված խայթ» արտահայտությունը «ցույց է տալիս, որ ֆիզիկական ինչ-որ անհայտ տկարություն Առաքյալին շարունակաբար կամ ժամանակ առ ժամանակ տանջում էր» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:448):
Նկատեք, թե Պողոսը քանի անգամ էր աղոթել, որպեսզի այդ խայթն իրենից հեռացվի: (Երեք անգամ՝ նշվում է [8-րդ հատվածում]:)
Կարող եք նշագծել Բ Կորնթացիս 12.9 հատվածի այն արտահայտությունը, որը բացատրում է, որ Տերն ընտրեց չհեռացնել Պողոսի մարմնի խայթը:
Այս հատվածներից սովորում ենք, որ Տերը կարող է թույլ տալ մեզ թուլություններ ու փորձություններ ունենալ, որ սովորենք խոնարհ լինել: Կարող եք ձեր սուրբ գրություններում՝ Բ Կորնթացիս 12.7–9 հատվածների մոտ գրել այդ ճշմարտությունը:
Կարդացեք Բ Կորնթացիս 12.9–10 հատվածները, պարզելով, թե ինչ ճշմարտություններ սովորեց Պողոսը, որոնք իրեն օգնեցին հաղթահարել իր թուլությունները: Կարդալիս հիշեք, որ շնորհք բառը նշանակում է «Աստծո ողորմածությունից և սիրուց եկող աստվածային օգնություն և զորություն» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Շնորհ», scriptures.lds.org):
Կարող ենք գծանշել Բ Կորնթացիս 12.9–10 հատվածների խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունները. Հիսուս Քրիստոսի շնորհը բավական է, որպեսզի մեզ ուժ տա թուլությունների մեջ: Տերը միշտ չէ, որ հեռացնում է մեր դժվարությունները, այլ զորացնում է մեզ, որ հավատքով հաղթահարենք դրանք:
Երեց Դալլին Հ. Օուքսը վկայել է. «Տեր Հիսուս Քրիստոսի ապաքինող ուժը հասանելի է մահկանացու կյանքի յուրաքանչյուր տկարության համար, անկախ նրանից՝ այն հեռացնում է մեր բեռները, թե ուժեղացնում է մեզ, Պողոս Առաքյալի նման, որ համբերենք և դրանցով ապրելու ուժ ունենանք» («Նա բժշկում է բեռնավորվածներին», 8):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք բոլոր այս հարցերին.
-
Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ Փրկչի շնորհը «բավական է» (Բ Կորնթացիս 12.9) ձեր թուլությունների մեջ ձեզ ուժ տալու համար:
-
Ինչպե՞ս կարող են Բ Կորնթացիս 12.9–10 հատվածներում սովորած ճշմարտություններն օգնել ձեզ թուլություններն ու փորձությունները հաղթահարելիս:
-
Գրեք մի փորձության մասին, երբ դուք կամ ձեզ ծանոթ ինչ-որ մեկը թուլությունը կամ փորձությունը հաղթահարելու զորություն է ստացել Փրկչից:
-
Բ Կորնթացիս 13
Պողոսը սրբերին հորդորում է իրենց կյանքը քննել և հավատքում մնալ
Որոշ մարդիկ այսօր մարտահրավեր են նետում նրանց ուսմունքներին ու իշխանությանը, ովքեր կոչված են ծառայելու Եկեղեցու ղեկավար պաշտոններում: Նույն կերպ Կորնթոսի սրբերի մեջ կեղծ ուսուցիչներ կային, ովքեր մարտահրավեր էին նետում Պողոսին ու Առաքյալի նրա իշխանությանը:
Կարդացեք Բ Կորնթացիս 13.3 հատվածը, պարզելով, թե ինչ ապացույց էին որոնում Կորնթոսի որոշ անդամներ:
Կարդացեք Բ Կորնթացիս 13.5–6 հատվածները, պարզելով, թե Պողոսը ի՞նչ է հորդորել անել Կորնթոսի սրբերին, փոխարեն մտահոգվեն, թե արդյոք Տերը խոսում էր նրա միջոցով որպես Առաքյալի: (Անպիտան մարդը ապականված կամ անբարոյական անձնավորությունն է:) Կարող եք նշել 5-րդ հատվածի գործողություն ցույց տվող բառերը, որոնք հուշում են, թե ինչ պիտի անեին Կորնթոսի սրբերը:
Խնդրելով կորնթացիներին փորձել իրենց անձերը, թե արդյոք «հաւատքո՞ւմն են» [5-րդ հատված], նա նրանց խնդրում էր քննել, թե արդյոք նրանք հավատարիմ էին Տիրոջը և Նրա Եկեղեցուն: Բ Կորնթացիս 13.5–6 հատվածներից սովորում ենք, որ Եկեղեցու ղեկավարներին քննադատելու փոխարեն, Եկեղեցու անդամները պետք է քննեն իրենց իսկ հավատարմությունը:
Կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը, պարզելով, թե ըստ նրա ուսմունքների, ի՞նչ տեղի կունենա մեզ հետ, եթե մեր հավատարմությունը քննելու փոխարեն ընտրենք մեր ղեկավարներին քննադատելը. «Այն մարդը, որը վեր է կենում դատապարտելու ուրիշներին, Եկեղեցում սխալներ փնտրելով, ասելով, որ այն ուղուց շեղվել է, միչդեռ ինքն արդար է, իմացեք հաստատ, որ այդ մարդն ուրացության ճանապարհին է, և եթե չապաշխարի, կենդանի է Աստված, նա կուրանա» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 339):
-
Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ: Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում դրեք ձեր ստորագրությունը, որը կհաստատի, որ դուք կատարել եք այդ հանձնարարությունը:
-
1–10 սանդղակով (որտեղ 10 կատարյալ թիվն է), գնահատեք, թե ինչ չափով եք հետևում Եկեղեցու ղեկավարների խորհրդին:
-
Նշեք մարգարեների ու առաքյալների կողմից ուսուցանված մի չափանիշ, որին կարող եք ավելի հավատարմորեն հետևել:
-
1–10 սանդղակով (որտեղ 10-ը ձեր ունեցած յուրաքանչյուր հնարավորությունն է), գնահատեք, թե որքան հաճախ եք դուք անձամբ կամ աղոթքի մեջ երախտագիտություն հայտնում Եկեղեցու ձեր ղեկավարների համար:
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի շատ երախտագիտություն ցույց տաք ձեր ղեկավարներին ձեզ համար կատարած իրենց զոհաբերության ու ջանքերի համար:
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ օրհնություններ կարող են գալ մեր անձը նման ձևով կանոնավորապես քննելու արդյունքում:
Բ Կորնթացիս 13.7–14 հատվածներից տեղեկանում ենք, որ Պողոսը սրբերին հորդորել է չարից խուսափել և կատարելության ձգտել:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Բ Կորնթացիս 10–13 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.