Մաս 12. Օր 1
Ղուկաս 18-21
Նախաբան
Վերջին անգամ ճանապարհորդելով դեպի Երուսաղեմ, Նա ուսուցանեց Իր ավետարանը և հրաշքներ գործեց մարդկանց մեջ: Նա հաղթանակած մտավ Երուսաղեմ, կրկին մաքրեց տաճարը , և ուսուցանեց այնտեղի մարդկանց:
Ղուկաս 18-21
Փրկիչն ուսուցանում է Երուսաղեմի ճանապարհին
Դուք արդեն սովորել եք շատ դեպքերի մասին` գրի առնված Ղուկաս 18-21-ումՄատթեոսի և Մարկոսի ավետարաններն ուսումնասիրելիս:
Երբ Հիսուս Քրիստոսը վերջին անգամ եկավ Երուսաղեմ, Նա մի շարք առակներ ուսուցանեց և բուժեց շատ մարդկանց: Նա հրավիրեց մի երիտասարդ հարուստ իշխանավորի, որ բաժաներ իր ունեցվածքը աղքատներին և հետևեր իրեն: Նա բուժեց կույրին: Չնայած ծաղրին, Նա Երիքովում ճաշեց ղեկավար պանդոկապաններից մեկի հետ: (Տես նաև Մատթեոս 19–20-ը, Մարկոս10-ը):
Հիսուսը ժամանեց Երուսաղեմ` ավանակին հեծած, շրջապատված գովեստի բացականչություններով: Նա կրկին դուրս վռնդեց դրամափոխներին տաճարից, ուսուցանեց այնտեղի մարդկանց և պատասխանեց ավագ քահանաների ու դպիրների հարցերին: Նա գովաբանեց մի այրի կնոջ, ով իր երկու լուման գցեց գանձանակի մեջ: Նա նաև ուսուցանեց աշակերտներին Իր Երկրորդ Գալուստի մասին:
Հատվածների մեծ մասը, որ դուք կուսումնասիրեք այս դասին, Ղուկասի ավետարանում եզակի են: Երբ պատրաստվեք ուսումնասիրել Ղուկաս 18–21-ը, պատասխանեք հետևյալ հարցերին` դրանց համար հատկացված տեղում.
Ո՞ր գործողությունները կարող են ցույց տալ, որ մեկը անկեղծորեն ցանկանում է մոտենալ Տիրոջը: Ինչպիսի՞ վարքագիծը կարող է ցույց տալ, որ նա իրոք կամենում է լինել ներված կամ ցանկանում է Տիրոջ օգնությունը:
Ընթերցեք սուրբ գրություններին ուղեկցող աղյուսակում յուրաքանչյուր հատվածը և խորհեք այդ հարցերի պատասխանների մասին: Դուք հավանաբար կցանկանաք նշել այն, ինչ կգտնեք դրա վերաբերյալ:
Առակ կամ հատված |
Բառային օգնություն |
Հիմնական կերպար |
Վարդապետություններ կամ սկզբունքներ |
---|---|---|---|
Թուլանալ. դառնալ հուսալքված կամ հոգնաբեկ Վրեժխնդիր լինել. ճշմարտությունը կամ արդարությունը վերականգնել |
Այրի կին | ||
Արդարացրեց. ընդունեց կամ պարզաբանեց |
Մաքսավոր | ||
Կույր մարդ | |||
Բազմությունը. ամբոխը կամ ժողովուրդը Կեղծ մեղադրանք. անարդար միջոցներ կամ մեթոդներ |
Զաքեոս | ||
Խորհելու հարցեր
|
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ նմանություններ դուք նկատեցիք յուրաքանչյուր գլխավոր կերպարի գործողություններում։
-
Ի՞նչ նմանություններ նկատեցիք այն բանում, որ գլխավոր հերոսներից յուրաքանչյուրը ստացավ իր գործողությունների արդյունքում:
-
Այս պատմությունները ուսուցանում են մի ճշմարտություն, որ Տիրոջ նկատմամբ ցուցաբերած մեր հավատքում, եթե անկեղծ և հաստատակամ ենք, կարող ենք ստանալ Նրա ողորմածությունը:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը` փնտրելով, թե ինչն է վկայում, որ մարդը հավատք է գործադրում առ Տերը: «Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա և մեջ, ու միշտ առաջնորդում է դեպի արդար գործողության» («Խնդրեք հավատքով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 95)։
Կարող եք այդ բնորոշումները գրել ձեր սուրբ գրության լուսանցքում:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք որոշ ուղիներ, որոնցով այսօր կարող եք գործադրել հավատք առ Հիսուս Քրիստոս: Ի՞նչ օրհնություններ ենք ստանում Հիսուս Քրիստոսի հանդեպ ամենօրյա հավատք գործադրելու համար։
Կարդացեք Երեց Բեդնարի հետևյալ խոսքերն այն մասին, թե ինչ է նշանակում զգալ Տիրոջ ողորմածությունը.
«Անձնական ուսումնասիրության, դիտողականության, կշռադատելու և աղոթելու միջոցով ավելի լավ եմ սկսել հասկանալ, որ տիրոջ գորովագութ ողորմածությունները շատ անձնական և անհատական օրհնություններ են` ուժ, պաշտպանություն, հավաստիացում, առաջնորդություն, սիրալիր բարություն, սփոփանք, աջակցություն և հոգևոր պարգևներ, որոնք մենք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Ճշմարտապես, Տերը համապատասխանեցնում է «իր ողորմածությունները մարդկանց զավակների պայմաններին» (ՎևՈւ 46.15):
«… Թույլ տվեք առաջարկել, որ ճանապարհներից մեկը, որով գալիս է Փրկիչը մեզանից յուրաքանչյուրի մոտ, Նրա առատ և գորովագութ ողորմածությունն է: Օրինակ, երբ ես և դուք ենթարկվում ենք քննությունների և մարտահրավերների մեր կյանքում, հավատի պարգևը և անձնական վստահության համապատասխան զգացումը, որը վեր է մեր սեփական ունակությունից, երկու օրինակներն են Տիրոջ գորովագութ ողորմածությունների: Զղջումը, մեղքերի թողությունը և խղճի խաղաղությունը օրինակներն են Տիրոջ գորովագութ ողորմությունների: Եվ համառությունն ու հոգևոր ուժը, որոնք թույլ են տալիս մեզ առույգ առաջ ընթանալ, Ֆիզիկական սահմանափակումների և հոգևոր դժվարությունների միջոցով, Տիրոջ գորովագութ ողորմածությունների օրինակներ են» (“Տիրոջ Գորովագութ Ողորմածություններ,” Ensign կամ Լիահոնա, Մայիս 2005, 99–100):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս եք դուք կամ ձեր ծանոթը հավատք , գործադրել առ Հիսուս Քրիստոս: Ի՞նչ ողորմածություն եք դուք կամ ձեր ծանոթը ստացել արդյունքում:
-
Խորհեք, թե ինչ ուղիներով եք դուք ցանկանում Տիրոջ օգնությունը կամ ողորմածությունը ձեր կյանքում: Ի՞նչ կանեք դուք` գործադրելու ձեր հավատքը Տիրոջ նկատմամբ, որպեսզի ստանաք Նրա ողորմածությունը:
-
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ:
Ես ուսումնասիրել եմ Ղուկաս 18–21-ը և ավարտել այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.