Գրադարան
Մատթեոսի ավետարանի նախաբանը


Մատթեոսի ավետարանի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Աստվածաշնչի ամենասիրված հատվածներից մի քանիսը գտնվում են Մատթեոսի գրքում` ներառյալ Լեռան Քարոզը և առակներից շատերը, ուսմունքներ և Հիսուս Քրիստոսի հրաշքները: Այս գրքի ուսումնասիրությունը կօգնի ձեզ ծանոթանալ Հիսուս Քրիստոսի ծառայության և խոսքերի հետ և կարող է ուժեղացնել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին` որպես աշխարհի Փրկիչի և խոստացված Մեսիայի, ում մասին խոսվել է բոլոր սուրբ մարգարեների կողմից:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մատթեոսը, որը հայտնի է որպես Ղևի` Ալփեանի որդի, այս գրքի հեղինակն է: Նա մաքսավոր էր կամ հարկ հավաքող, նախքան նրա կյանքն ընդմիշտ կփոխվեր, երբ արձագանքեց Իրեն հետևելու Հիսուս Քրիստոսի հրավերին: (Տես Մատթեոս 9.9, Մարկոս 2.14, Ղուկաս 5.27–28, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մատթեոս»:) Իր դարձից հետո Մատթեոսը դարձավ Փրկիչի Տասներկու Առաքյալներից մեկը (տես Մատթեոս 10.2–4): Որպես Առաքյալ, Մատթեոսը իր նկարագրած շատ իրադարձությունների ականատեսն էր: Սա հաստատվում է այն վերնագրով, որը տրվել է նրա Ավետարանին Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ. «Սբ. Մատթեոսի վկայությունը»:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Մենք կոնկրետ չգիտենք, թե երբ է Մատթեոսի գիրքը գրվել, բայց այն հավանաբար գրվել է առաջին դարի երկրորդ կեսին Ք.ծ.հ. Մենք չգիտենք, որտեղ է Մատթեոսը գրել այս գիրքը:

Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:

Մատթեոսը, ամենայն հավանականությամբ գրել է հրեա լսարանի համար՝ ցույց տալու, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Հին Կտակարանի մարգարեությունները Մեսիայի վերաբերյալ (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մատթեոս»): Երբ նա վերհիշում է Հիսուս Քրիստոսի կյանքը, խոսքերն ու գործերը, Մատթեոսը հաճախ անդրադառնում է Հին Կտակարանի մարգարեություններին և օգտագործում «որ կատարվի» արտահայտությունը» (օրինակ` տես Մատթեոս 4.14, 8.17, 13.35, 23.4):

Իր Ավետարանում Մատթեոսը գործածում է «Դաւիթի Որդի» արտահայտությունը 12 անգամ, որպես վկայություն, որ Հիսուս Քրիստոսը Թագավոր Դավիթի օրինական ժառանգն է և մեսիական մարգարեությունների իրականացումը: Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունը ըստ Մատթեոսի, բացահայտում է Նրա տոհմագիծը Դավիթի, Հուդայի և Աբրահամի միջոցով (տես Մատթեոս Ա.1–3), ցույց տալով Հիսուսի իրավունքը կառավարելու և Նրա դերը Իսրայելին տրված Աստծո խոստումները կատարելիս:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Չնայած Մատթեոսի նյութերի մեծ մասը գտնվում է նաև Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում, Մատթեոսի Ավետարանի մոտ 42 տոկոսը յուրօրինակ է: Մատթեոսի Ավետարանի գլխավոր թեման այն է, որ Հիսուս Քրիստոսը եկավ հաստատելու Իր թագավորությունը երկրի վրա: Մատթեոսը բազմաթիվ անգամներ է նշել «երկնքի արքայությունը», և նա միակ հեղինակն է Ավետարանի, ով ներառել է Հիսուսի ուսմունքները, որոնք հիշատակում են «եկեղեցին» (տես Մատթեոս 16.18, 18.17):

Մատթեոսի Ավետարանը նաև օգնում է մեզ տեսնել զուգահեռներ Մովսեսի և Հիսուս Քրիստոսի ծառայությունների միջև: Օրինակ` երկուսն էլ փրկվեցին մանուկհասակում իրենց սպանելու թագավորների փորձերից (տես Ելից 2.1–10, Մատթեոս 2.13–18), երկուսն էլ դուրս եկան Եգիպտոսից, երկուսն էլ ներկայացրին Աստծո օրենքը սարի վրա (տես Ելից 19-Ի, Մատթեոս 5-7), և երկուսն էլ եկան ազատելու իրենց ժողովրդին:

Համառոտ շարադրանք

Մատթեոս 1-4։ Մատթեոսը տալիս է Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունն ու ծնունդը: Մոգերը որոնում են հրեաների Թագավորին: Առաջնորդվելով երազներով` Հովսեփը տանում է Մարիամին և երեխային Եգիպտոս, իսկ հետագայում` Նազարեթ: Հովհաննես Մկրտիչը քարոզում է ապաշխարության ավետարանը և մկրտում է Հիսուս Քրիստոսին: Փրկիչը գայթակղության է ենթարկվում անապատում: Նա սկսում է Իր մահկանացու ծառայությունը` ուսուցանելով և բժշկելով:

Մատթեոս 5-7։ Հիսուս Քրիստոսը ներկայացնում է Լեռան Քարոզը:

Մատթեոս 8-12: Հիսուսը բժշկում է բորոտին, հանդարտեցնում է փոթորիկը, դուրս է քշում դևերին, բարձրացնում է Հարիոսի դստերը մեռելներից և տեսողություն տալիս կույրին: Նա տալիս է իշխանություն Տասներկու Առաքյալներին անելու` ինչ Ինքն արեց և նրանց ուղարկում դուրս ավետարանը քարոզելու: Հիսուսը հայտարարում է, որ Հովհաննես Մկրտիչն ավելին է, քան մարգարե: Տերն իրեն ճանաչում է որպես Շաբաթի Տեր։

Մատթեոս 13-15։ Հիսուսը սովորեցնում է` օգտագործելով առակներ: Հովհաննես Մկրտիչը գլխատվում է: Հիսուսը կերակրում է ավելի քան 5000 մարդու: Նա քայլում է Գալիլեայի ծովի վրայով, և Պետրոսը քայլում է դեպի Նա` ծովի վրայով: Դպիրները և Փարիսեցիները հարցաքննում են Հիսուսին:

Մատթեոս 16-18։ Երբ Պետրոսը վկայեց , որ Հիսուսը Մեսիան է, Փրկիչը նշեց, որ Նա կտա Աստծո արքայության բանալիները Պետրոսին և մյուս Առաքյալներին: Հիսուս Քրիստոսը կերպարանափոխվում է սարի վրա, որտեղ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը ստանում են քահանայության բանալիները: Հիսուսը հրահանգներ է տալիս Իր աշակերտներին, թե ինչպես առաջնորդել Եկեղեցին և ուսուցանում է, որ Աստված չի ների մեզ, եթե մենք չներենք ուրիշներին:

Մատթեոս 19-23: Փրկիչն ուսուցանում է ամուսնության հավերժական բնույթի մասին: Նա մտնում է Երուսաղեմ և մաքրում տաճարը: Առակների օգտագործման միջոցով Հիսուսը մերկացնում է հրեա առաջնորդների չար մտադրությունները, ովքեր հակադրվում են Իրեն: Նա ողբում է Երուսաղեմի ապագա կործանումը:

Մատթեոս 24-25, Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս: Հիսուս Քրիստոսը մարգարեանում է` կանխատեսելով Երուսաղեմի կործանումը: Նա ուսուցանում է, թե ինչպես Իր հետևորդները կարող են նախապատրաստվել Իր վերադարձին:

Մատթեոս 26-27: Հիսուսն ուտում է Զատիկի ճաշը Իր աշակերտների հետ և ներկայացնում է հաղորդությունը: Նա տառապում է Գեթսեմանիի այգում և մատնվում է, ձերբակալվում, դատվում հրեա և հռոմեացի իշխանավորների առջև ու խաչվում: Նա մահանում է և թաղվում:

Մատթեոս 28: Հարություն առած Փրկիչը հայտնվում է Իր աշակերտներին: Նա լիազորում է Առաքյալներին` տանել Իր ավետարանը բոլոր ազգերին: