Գրադարան
Մաս 6, Օր 4. Մատթեոս 26․1-30


Մաս 6. Օր 4

Մատթեոս 26․1-30

Նախաբան

Զատիկից երկու օր առաջ Հուդան գաղտնաբար համաձայնության եկավ հրեա առաջնորդների հետ, ովքեր ցանկանում էին սպանել Հիսուսին: Զատիկի գիշերը Հիսուսը հաստատեց հաղորդության արարողությունը:

Մատթեոս 26․1-16

Հուդան գաղտնի համաձայնության է գալիս հրեա առաջնորդների հետ, ովքեր ցանկանում են սպանել Հիսուսին

Դուք երբևէ տեսե՞լ եք որևէ կինոֆիլմ կամ կարդացե՞լ եք որևէ պատմություն, որում ինչ-որ մեկին դավաճանել են: Ինչո՞ւ այդ մարդուն դավաճանեցին: Ինչպե՞ս կզգայիք, եթե ձեր մոտ ընկերը դավաճաներ ձեզ: Երբ կարդաք Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին ժամերի մասին, հիշեք որ Նրան դավաճանեց իր մոտ ընկերը:

marking doorframe in Egypt

Հնադարյան Իսրայելացիների համար Զատիկի շաբաթը տարվա ամենակարևոր շաբաթն էր : «Զատիկի տոնը հիմնադրվել է [Մովսեսի ժամանակ]` օգնելու Իսրայելի զավակներին հիշել, թե ինչպես կործանիչ հրեշտակն անցավ իրենց տների վրայով և ազատեց իրենց եգիպտացիներից [տես Ելից 12.21–28, 13.14–15]»: Որպես Զատիկի տոնի կարևոր մաս Իսրայելացիները գառ էին զոհաբերում և ցողում էին նրա արյունը իրենց դռների կողափայտերին: «Անարատ գառները, որոնց արյունն օգտագործվել էր որպես հնում Իսրայելին փրկելու նշան, խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Գառին, որի զոհաբերությունը փրկագնեց ողջ մարդկությանը» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Զատիկ» scriptures.lds.org):

Կարդացեք Մատթեոս Ի26.1–2-ը` փնտրելով այն, ինչ ասաց Հիսուս Քրիստոսը, որ տեղի էր ունենալու Զատիկից հետո:

Այնուհետև կարդացեք Մատթեոս 26.3–5-ը` փնտրելով, թե ո՞վ էր ծրագիր կազմում Հիսուսին սպանելու համար այդ ժամանակ:

Ինչո՞ւ էին դպիրներն ու քահանայապետերը որոշել սպասել մինչև Զատիկ, հետո սպանել Հիսուսին:

Մատթեոս 26.6–13-ում մենք կարդում ենք, որ երբ Հիսուսը Բեթանիայում էր, մի կին եկավ Նրա մոտ և օծեց Նրան շատ թանկ անուշահոտ յուղով՝ հաստատելով Նրա մոտալուտ մահն ու թաղումը: Նրա աշակերտներից ոմանք, ներառյալ Հուդան՝ Տասներկու Առաքյալներից մեկը և խմբի գանձապահը, բողոքեցին, որ անուշահոտ յուղը պետք է վաճառվեր օգնելու աղքատներին: Սակայն Հուդան իրականում մտահոգված չէր աղքատների համար, այլ գող էր, ով ցանկանում էր փողը իր համար (տես Հովհաննես 12.4–6):

Կարդացեք Մատթեոս 26.14-16` փնտրելով, թե ինչ արեց Հուդան հետո, երբ Փրկիչը նախատեց նրան բողոքելու համար:

Ուշադրություն դարձրեք, թե որպես վճար Հիսուսին դավաճանելու համար որքան ստացավ Հուդան: «Համաձայն Մովսեսի օրենքի, երեսուն արծաթադրամը փոխհատուցում էր տիրոջը ստրուկի մահվան համար (տես Ելից 21.32): … Դավաճանության գինն արտացոլում է այն ցածր հարգանքը, որ Հուդան և քահանայապետերը ունեին Փրկիչի հանդեպ» (Նոր Կտակարանի Ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու Կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 81): Այն նաև իրականացրեց Հին Կատակարանի մարգարեությունը Փրկչին դավաճանելու վերաբերյալ (տես Զաքարիա 11.12):

Մատթեոս 26․17-25

Հիսուսը և նրա աշակերտներն ուտում են Զատիկի ճաշը

young woman with reflection in mirror

Մտածեք, թե վերջին անգամ երբ եք նայել հայելու մեջ: Հայելիները ինչո՞վ կարող են օգտակար լինել մեզ համար:

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքը, փնտրելով և նշելով, թե ինչու է կարևոր, որ հստակ տեսնենք ինքներս մեզ , ինչպես Աստված է տեսնում մեզ:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Մեզանից ոչ մեկին դուր չի գալիս ընդունել, որ շեղվել ենք ճիշտ ուղուց: Հաճախ մենք փորձում ենք խուսափել մեր հոգու մեջ խորը նայելուց և դիմակայել մեր թուլություններին, սահմանափակումներին և մտավախություններին: Ուստի, երբ իսկապես խորաքննում ենք մեր կյանքը, մենք այն դիտում ենք կողմնակալության, պատճառաբանությունների և անարժան մտքերն ու գործողություններն արդարացնելու համար մեր մասին պատմություններ պատմելու զտիչի միջով:

Բայց իրականությունը հստակ տեսնելու մեր կարողությունը կարևոր է մեր հոգևոր աճի և բարեկեցության համար: Եթե մեր թուլություններն ու թերությունները թաքնված են մնում ստվերում, ապա Փրկիչի փրկագնող զորությունը չի կարող բուժել և ուժեղ կողմեր դարձնել դրանք: …

Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք Աստծո ճշմարտության մաքուր լույսով լուսավորել մեր հոգին և տեսնել մեզ այնպես, ինչպես Նա է մեզ տեսնում:

Թույլ տվեք ասել, որ սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ելույթները արդյունավետ հայելի են, որոնց օգնությամբ կարող ենք քննել մեզ» («Միթե՞ ես եմ, Տէր» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 58):

Ինչպե՞ս կարող են սուրբ գրությունները և գերագույն համաժողովում տրված ելույթները հայելու նման օգնել մեզ տեսնելու ուղիները, որոնց կարիքը մենք ունենք մեր կյանքը բարեփոխելու համար:

Երբ ուսումնասիրեք Մատթեոս 26.17-25-ը, փնտրեք այն սկզբունքը, որը կարող է օգնել ձեզ ճանաչել ձեր թուլությունները, որպեսզի դուք կարողանաք աշխատել դրանք հաղթահարելու համար:

Մատթեոս 26.17–19-ում մենք կարդում ենք, որ Հիսուսը հանձնարարեց Իր աշակերտներին Զատիկի ճաշի համար մի սենյակ գտնել Երուսաղեմում:

Կարդացեք Մատթեոս 23.20-21-ը` փնտրելով, թե Հիսուսն ինչ ասաց Իր Առաքյալներին Զատիկի ճաշի ժամանակ:

Եթե դուք լինեիք այնտեղ, ի՞նչ կմտածեիք այդ մասին Հիսուսի ասելուց հետո:

Կարդացեք Մատթեոս 26.22-ը` փնտրելով հարցերը, որոնք Առաքյալները տվեցին Հիսուսին:

«Միթե՞ ես եմ, Տէր» հարցը ի՞նչ է ուսուցանում ձեզ տասնմեկ հավատարիմ Առաքյալների մասին:

Մի սկզբունք, որ մենք կարող ենք սովորել այս պատմությունից այն է, որ երբ Հիսուս Քրիստոսի աշակերտները լսեցին Տիրոջ խոսքը, նրանք քննեցին իրենց սեփական կյանքը, որ տեսնեն, թե ինչքանով է այն վերաբերում իրենց:

Նախագահ Ուխդորֆն ասել է հետևյալը այս պատմության վերաբերյալ.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Աշակերտները կասկածի տակ չառան [Հիսուսի] ասած ճշմարտությունը: Ոչ էլ նայեցին շուրջը, մեկ ուրիշին ցույց տալով ու հարցնելով. «Մի՞թե նա է»: …

Հետաքրքիր է, թե ինչ կանեինք յուրաքանչյուրս, եթե Փրկիչը մեզ տար այդ հարցը: Մի՞թե մենք կնայեինք մեր շուրջը և մեր սրտում կասեինք «Նա, հավանաբար, խոսում է եղբայր Ջոնսոնի մասին: Ես միշտ զարմացած եմ նրա վրա» կամ «Ուրախ եմ, որ եղբայր Բրաունն այստեղ է: Նա իրոք պետք է լսի այս ուղերձը»: Թե մենք` հին աշակերտների նման, կնայեինք մեր ներսը և կտայինք այդ խորաթափանց հարցը. «Մի՞թե ես եմ»: («Միթէ ե՞ս եմ, Տէր» 56).

Դուք երբևէ գայթակղվե՞լ եք Տիրոջ խոսքերն անտեսել և ենթադրել, որ դրանք նախատեսված էին մեկ ուրիշի համար: Կարդացեք հետևյալ խոսքը, փնտրելով թե Նախագահ Ուխդորֆն ինչ էր հրավիրում մեզ անել, երբ մենք լսում ենք Տիրոջ խոսքերը.

Այս պարզ խոսքերում` «Միթէ ե՞ս եմ, Տէր» գտնվում է իմաստության սկիզբը և անձնական դարձի ու հարատև փոփոխության ուղին: …

Մենք պետք է մի կողմ դնենք մեր հպարտությունը, նայենք մեր սնապարծությունից այն կողմ ու խոնարհությամբ հարցնենք. «Միթէ ե՞ս եմ, Տէր»

Իսկ եթե Տիրոջ պատասխանը լինի «Այո՛, որդիս [կամ դուստրս] կան բաներ, որ դու պիտի ուղղես, բաներ, որ ես կարող եմ օգնել քեզ հաղթահարել», իմ աղոթքն է, որ մենք ընդունենք այդ պատասխանը, խոնարհաբար ընդունենք մեր մեղքերն ու թերությունները և ապա փոխենք մեր ուղին` դառնալով ավելի լավը» («Միթէ ե՞ս եմ, Տէր» 56, 58):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե երբ եք դուք օրհնվել` կիրառելով Տիրոջ խոսքերը ձեր կյանքում: Ապա գրեք մի հատուկ նպատակ այն բանի վերաբերյալ, թե ինչ պետք է անեք ավելի լավ քննելու ձեր սեփական կյանքը, երբ դուք լսում կամ կարդում եք Տիրոջ խոսքերը:

Կարդացեք Մատթեոս 26.23–25-ը` փնտրելով Առաքյալների տված հարցին Փրկիչի պատասխանը: Երբ Հիսուսը հաստատեց Հուդայի ինքնությունը, որ մատնելու էր Իրեն, Հուդան անմիջապես հեռացավ (տես Հովհաննես 13.30):

Մատթեոս 26․26-30

Հիսուս Քրիստոսը հաստատում է հաղորդությունը Զատիկի ժամանակ

Զատիկի ճաշը Իր Առաքյալների հետ ուտելուց հետո Նա հաստատեց հաղորդության արարողությունը:

Վերջին Ընթրիքը

Մտածեք հետևյալ հարցերի պատասխանների մասին. Երբ վերջին անգամ ճաշակեցիք հաղորդությունից, ինչ արեցիք դուք: Ի՞նչ էիք մտածում: Ի՞նչ էիք զգում:

Կարդացեք Մատթեոս 26.26-29-ը` փնտրելով այն, ինչ Տերն արեց հացի և բաժակի պարունակության հետ:

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ հաղորդության խորհրդանիշերը ներկայացնում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը, որը Նա զոհաբերեց մեզ համար:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը տալիս է լրացուցիչ գաղափար Մատթեոս 26.26–28-ի վերաբերյալ: (Տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս26.22, 24-25 (Աստվածաշնչի հավելվածում):

Փնտրեք կատարված ոգեշնչված փոփոխությունները: Ինչպե՞ս են դրանք օգնում հասկանալ հաղորդության կարևոր նպատակը:

Այս ոգեշնչված փոփոխություններից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսը հաստատեց մեզ համար հաղորդությունը, որ հիշենք Նրան և Նրա Քավությունը մեր մեղքերի համար:

journal iconԵթե հնարավոր է, դիտեք «Միշտ հիշեք Նրան» տեսաֆիլմը (5:28) ավելի խորը հասկանալու հաղորդության նպատակն ու կարևորությունը: Այս տեսաֆիլմում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրում է, որ հաղորդության նպատակն է հիշել Հիսուս Քրիստոսին և Նրա քավիչ զոհաբերությունը: Այս ֆիլմն առկա է LDS.org կայքում:

  1. journal icon Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Փրկիչին և Նրա Քավությունը հիշելու փորձերը ինչպե՞ս են ազդում ձեր զգացմունքների և փորձառությունների վրա, երբ ճաշակում եք հաղորդությունից:

    2. Ի՞նչը կարող է մեզ շեղել հաղորդության սպասավորման ընթացքում:

    3. Հաղորդության ծառայության ժամանակ այս շեղումներից խուսափելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ ունենալ ավելի հոգևոր փորձառություն:

    4. Որո՞նք են այն բաները, որոնց կատարումը կարող է օգնել ձեզ կենտրոնանալ Փրկիչի վրա և այս արարողության նշանակության վրա հաղորդության արարողության ընթացքում և հիշել Նրան ողջ շաբաթ :

Համաձայն Մատթեոս 26.27–28-ի, Քրիստոսի հեղված արյունը ի՞նչ է թույլ տալիս մեզ ստանալ, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը:

Հաղորդության ընթացքում սոսկ հացի ու ջրի ճաշակումը մեզ ինքնաբերաբար արժանավոր չի դարձնում, որ մեր մեղքերին թողություն կամ ներում ստանանք : Մենք պիտի հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարենք և ճաշակենք հաղորդությունից անկեղծ միտումով՝ միշտ հիշելով Նրան և ձգտելով պահել Նրա պատվիրանները: Արժանիորեն հաղորդություն ճաշակելը նորոգում է մեր մկրտության ուխտերը:

Դուք կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրությունների լուսանցքում: Երբ մենք ապաշխարում ենք և ճաշակում հաղորդությունից, մենք կարող ենք թողություն ստանալ մեր մեղքերին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես կկիրառեք հաղորդության վերաբերյալ ճշմարտությունները, որոնք դուք նշել եք Մատթեոս 26.26–30-ում։

Կարդացեք Մատթեոս 26.29-ը` փնտրելով, թե ըստ Փրկիչի, հաջորդ անգամ Ինքը երբ կճաշակեր հաղորդությունը: :

«Ինչպես արձանագրված է Մատթեոս 26.29-ում,Փրկիչն ասաց Իր աշակերտներին, որ Ինքը կրկին չէր խմելու որթի պտղից, մինչև որ Ինքը կխմեր նրանց հետ Իր Հոր արքայությունում: Այսպիսով, հաղորդությունը ոչ միայն խորհրդանշում է Փրկիչի Քավությունը, այլ նաև առաջ նայում սպասումով, երբ Նա փառքով կվերադառնա երկիր (տես 1 Կորնթացիս 11.26):

«Վերջին օրերում Տերը հայտնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին մանրամասներ ապագա հնարավորության վերաբերյալ, երբ Նա կխմի որթի պտղից երկրի վրա: Ինչպես արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 27-ում, Տերը հայտնել է, որ Նա կճաշակի կրկին երկրի վրա հաղորդությունից իր հետևորդների հետ, ներառյալ` շատ հնադարյան մարգարեների, ինչպես օրինակ` Մորոնին, Եղիասը, Հովհաննես Մկրտիչը, Եղիան, Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Հովսեփը, ով վաճառվեց Եգիպտոս, Պետրոսը, Հակոբոսը «և Հովհաննեսը և նաև Միքայելը, կամ Ադամը՝ բոլորի հայրը» (տես ՎևՈւ 27.4–14): Տիրոջ հետևորդները ներառում են «բոլոր նրանց, որոնց իմ Հայրը տվել է ինձ աշխարհից» (ՎևՈւ 27.14): Սա նշանակում է, որ եթե մենք հավատարիմ մնանք ուխտերին, որոնք մենք կապել ենք և համբերենք մինչև վերջ, մենք կլինենք նրանց մեջ, ովքեր կճաշակեն հաղորդության խորհրդանիշերը Փրկչի հետ ապագայում այդ պահին» (Նոր Կտակարանի Ուսանողի ձեռնարկ, 83–84):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 26.1–30-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.