Մաս 1. Օր 2
Ուսանողի դերը
Նախաբան
Սուրբ Հոգին, ուսուցիչը և ուսանողը՝ յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի ավետարանի ուսումնառության մեջ: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ նրանցից յուրաքանչյուրի դերը, որպեսզի կարողանաք հաջողության հասնել ձեր սովորելու ջանքերում: Կարող եք այս դասի ընթացքում ուսուցանված սկզբունքները պարբերաբար կրկնել, որպեսզի հիշեք ավետարանի ուսումնառության ձեր պարտականության մասին։
Սուրբ Հոգու, ուսուցչի և ուսանողի դերը ավետարանի ուսումնառության ժամանակ
Դիտարկենք հետևյալ սցենարը.
Մի երիտասարդ աղջիկ ոգեշնչված և ոգևորված է իր տնային-ուսումնասիրության սեմինարիայի դասերը սովորելով: Նա զգում է Սուրբ Հոգու ազդեցությունը: Նա երախտապարտ է այն ամենի համար, ինչ սովորում է և մտածում է, թե ինչպես պիտի կիրառի դրանք իր կյանքում: Մեկ այլ երիտասարդ աղջիկ նույն դասերն է անցնում, սակայն դրանք նրա համար հաճախ ձանձրալի են և նա զգում է, որ արդյունքում շատ քիչ բան է սովորում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Որո՞նք են այն հնարավոր պատճառները, թե ինչու են սեմինարիայի նույն դասերն անցնելիս այդ երկու աղջիկները տարբեր փորձառություններ ունենում:
Այսօրվա դասն ուսումնասիրելիս փնտրեք վարդապետություններ և սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ սեմինարիայում իրագործել ձեր դերը որպես սովորող և զորացնել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ձեր վկայությունը:
Երեք անձնավորություններ կարևոր դեր են խաղում ավետարանը սովորելու սեմինարիայի միջավայրում՝ Սուրբ Հոգին, ուսուցիչը և ուսանողը:
Կարդացեք Հովհաննես 14.26 և Հովհաննես 16.13, և բացահայտեք Սուրբ Հոգու դերերը:
Ճշմարտությունը, որ մենք սովորում ենք այս հատվածներից Սուրբ Հոգու դերերի մասին այն է, որ Սուրբ Հոգին ուսուցանում է ճշմարտությունը:
Ձեր կյանքի փորձից ելնելով, ինչպե՞ս կարող ենք իմանալ, երբ է Սուրբ Հոգին ուսուցանում մեզ ճշմարտությունը: (Կարող եք օգտակար գտնել Վարդապետություն և Ուխտեր 8.2-3 հատվածը:)
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 50.13-14 հատվածները, և գտնել, թե որն է ավետարանի ուսուցչի դերը: Ուշադրություն դարձրեք, որ այդ հատվածները տրվել են վաղ շրջանի Եկեղեցու անդամներին, ովքեր կարգվել էին ուսուցանելու ավետարանը:
Ո՞րն է ավետարանի ուսուցչի դերը:
Կարդացեք 2 Նեփի 33.1 հատվածը, և գտեք, թե ինչ է Սուրբ Հոգին անում, երբ ճշմարտությունն է ուսւցանվում Իր զորությամբ:
Համաձայն 2 Նեփի 33.1 հատվածի, ի՞նչ է Սուրբ Հոգին անում մեզ համար:
ԿարդացեքՎարդապետություն և Ուխտեր 88.118 հատվածը և գտեք, թե ինչպես պետք է մենք ուսում փնտրենք:
Մենք պետք է ուսում փնտրենք հավատքով: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք ուսում ենք փնտրում հավատքով: Մեջբերելով 2 Նեփի 33.1 հատվածը՝ Երեց Բեդնարն ասում է. «Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Հոգու զորությունը ուղերձը հասցնում մինչև սիրտը, սակայն ոչ սրտի մեջ: Ուսուցիչը կարող է բացատրել, ցուցադրել, համոզել, վկայել և անել այդ ամենը հոգևոր մեծ ուժով ու արդյունավետորեն: Սակայն, ի վերջո ուղերձի բովանդակությունը և Սուրբ Հոգու վկայությունը ներթափանցում են սրտի մեջ միայն այն ժամանակ, երբ ստացողը թույլ է տալիս նրանց ներս մտնել: Հավատքով սովորելը բացում է դեպի սիրտ տանող դուռը» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 61):
Այս սահմանումից մենք սովորում ենք, որ երբ մենք ձգտում ենք հավատքով սովորել, ապա հրավիրում ենք Սուրբ Հոգին մեր սիրտ՝ ճշմարտության մասին ուսուցանելու և վկայելու համար:
-
Հավատքն ավելին է, քան պասսիվ հավատալը: Մենք հավատք ենք դրսևորում մեր գործերով: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ի՞նչ կարող ենք անել հավատքով սովորելու համար:
Պատկերացրեք, որ դուք երբեք ֆուտբոլ չեք խաղացել, բայց ուսուցիչը խոստանում է, որ ձեզ այնքան լավ ֆուտբոլ խաղալ կսովորեցնի, որ կարողանաք ֆուտբոլի թիմում խաղալ: Դուք հավատում եք ուսուցչի ուսուցանելու և ձեր սովորելու կարողությանը: Ուսուցիչը տանում է ձեզ ֆուտբոլի դաշտ: Նա բացատրում է և ցույց է տալիս՝ ինչպես խաղարկել գնդակը, բայց թույլ չի տալիս, որ ինքներդ փորձեք անել նույնը: Այնուհետև բացատրում է ինչպես փոխանցել գնդակը և ցույց է տալիս փոխանցելով այն ձեզ: Սակայն մինչև կփորձեք հետ փոխանցել գնդակը, ուսուցիչը մոտենում և ձեզանից վերցնում է գնդակը: Նա կատարում է նույնը խաղի մեջ մտցնելով գնդակը, երբ այն խաղից դուրս վիճակում էր գտնվում: Նա շնորհակալություն է ասում ձեզ ժամանակ տրամադրելու համար և հեռանում է:
Նման դասից հետո, որքանո՞վ եք դուք պատրաստ ֆուտբոլային թիմում խաղալու համար: Ինչո՞ւ:
Թեպետ սովորելը և մյուսների խաղը դիտելը օգնում է, բայց ի՞նչ պետք է անեք, եթե ցանկանում եք անհրաժեշտ ունակություններ զարգացնել ֆուտբոլում հաջողության հասնելու համար:
Ինչպե՞ս է այս օրինակն առնչվում հավատքով սովորելուն:
Բավական չէ միայն հավատալ և վստահել, որ Հոգին կուսուցանի մեզ: Աստծո ճշմարտությունների մասին գիտելիք ձեռք բերելու համար մենք պիտի նաև ջանքեր գործադրենք՝ սովորելու և սովորածը կիրառելու համար: Երեց Բեդնարն ուսուցանել է հավատքով ոգեշնչված գործելու մասին, որը վերաբերում է նաև հավատքով սովորելուն.
«Ուսանողը, ազատ կամք գործադրելով և ճիշտ սկզբունքներով գործելով, բացում է իր սիրտը Սուրբ Հոգու առաջ և ներս հրավիրում Նրա ուսմունքները, վկայող ուժը և հաստատող վկայությունը: Հավատքով սովորելու համար անհրաժեշտ է ոչ միայն պասիվ համաձայնություն, այլ նաև պետք է հոգևոր, մտավոր և ֆիզիկական ճիգ գործադրել: Մեր` հավատքով ոգեշնչված գործերի անկեղծությամբ և հետևողականությամբ է, որ մենք ցույց ենք տալիս մեր Երկնային Հորն ու Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, որ կամենում ենք սովորել ու ցուցումներ ստանալ Սուրբ Հոգուց: …
… Հավատքով ուսումնասիրելը պահանջում է «սիրտն ու պատրաստակամ միտքը» (ՎևՈւ 64.34): Հավատքով ուսումնասիրելն արդյունք է այն բանի, որ Սուրբ Հոգին Աստծո խոսքի ուժը տանում է դեպի մեր սիրտը և դնում մեր սրտի մեջ: Հավատքով ուսումնասիրելը չի կարող ուսուցչից աշակերտին փոխանցվել դասախոսության, ցուցադրման կամ փորձնական վարժության միջոցով. ընդհակառակը, ուսանողը պետք է հավատք գործադրի և գործի, որպեսզի գիտելիք ձեռք բերի իր համար» (“Seek Learning by Faith,” 64):
Վերադառնանք դասի սկզբում նշված երիտասարդ աղջկան, ով հաճախակի ձանձրանում էր և զգում էր, որ այդքան էլ շատ արդյունք չէր ստանում տնային ուսումնասիրության սեմինարիայի դասերից: Պատկերացրեք, որ նա իր հիասթափություններով կիսվում է ձեզ հետ: Նրա պատմածից, թե ինչպես էր նա կատարում իր դասերը, դուք պարզում եք, որ առաջադրանքները կատարելիս նա հաճախ մակերեսային պատասխաններ էր գրում սուրբ գրությունների ուսումնասիրության իր օրագրում և դասերը պատրաստելիս այլ հետաքրքրություններ էին հաճախ շեղում իրեն: Ինչպես նաև շաբաթական դասերի ժամանակ նա չի մասնակցում դասարանային վարժություններին կամ քննարկումներին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք հոգևոր, մտավոր և ֆիզիկական ջանքերի երեք կամ չորս օրինակ, որ դուք կխրախուսեիք այդ երիտասարդ աղջկան կիրառել, որպեսզի նա օգուտ քաղեր հավատքով սովորելու արդյունքում:
Պետրոս Առաքյալի կյանքից օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է հավատքով սովորելը Սուրբ Հոգին մեր սիրտ հրավիրում՝ ճշմարտության մասին ուսուցանելու և վկայելու համար: Կարդացեք Մատթեոս 4.18-20 հատվածը և գտեք Պետրոսին և նրա եղբայր Անդրեասին ուղղված Փրկչի հրավերը:
Փրկիչն ի՞նչ պատվիրեց անել Պետրոսին և Անդրեասին:
Ինչպե՞ս էր նրանց արձագանքը հավատքով սովորելու օրինակ հանդիսանում:
Հիսուս Քրիստոսի ետևից գնալով Պետրոսը կարողացավ Փրկչի հետ լինել Նրա մահկանացու ծառայության ընթացքում: Նա արտոնություն ունեցավ մշտապես Փրկչի ուսուցումը լսելու և Նրա կատարած բազում հրաշքների վկան լինելու: Փրկչի հրավերից հետո Պետրոսն անգամ քայլեց ջրի վրայով (տես Մատթեոս 14.28–29):
Մի անգամ Հիսուսն Իր աշակերտներին երկու հարց տվեց: Կարդացեք Մատթեոս 16.13-17 և գտեք այն հարցը, որ Փրկիչը տվեց Իր աշակերտներին և ինչպես Պետրոսը պատասխանեց:
Ուշադրություն դարձրեք հատված 17-ում տրված Փրկչի բացատրության վրա այն մասին, թե ինչպես էր Պետրոսը ստացել իր գիտելիքը: Պետրոսը ստացավ իր գիտելիքը Երկնային Հոր հայտնության միջոցով, որը եկավ Սուրբ Հոգու զորությամբ: Մտածեք, թե ինչպես է Պետրոսի փորձառությունը այս դասում ուսուցանված ճշմարտությունների մասին մի վկայություն հանդիսանում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ հանձնարարությունները.
-
Նկարագրեք՝ երբ եք ձգտել հավատքով սովորել: Սուրբ Հոգին ինչպե՞ս է կատարել Իր դերը, երբ ավետարանն ուսումնասիրելիս դուք հավատքով եք սովորել:
-
Ի՞նչ եք անելու, որպեսզի հավատքով սովորեք և հրավիրեք Սուրբ Հոգին ձեր սիրտ՝ ճշմարտության մասին ուսուցանելու և վկայելու համար: Եթե այդ առումով հատուկ մտքերի կարիք ունեք, կարող եք կենտրոնանալ ստորև տրված գործողություններից մեկի կամ երկուսի վրա.
-
Ուսումնասիրեք սուրբ գրություններն ամեն օր:
-
Զարգացնեք սուրբ գրությունները ուսումնասիրելու հմտություններ, ինչպես օրինակ նշումներ անելը, հղումներ կատարելը և սուրբ գրությունները ուսումնասիրելու համար նախատեսված նյութերը օգտագործելը:
-
Ակնածանքով և ուշադիր մասնակցեք ուսումնական վարժություններին և չշեղվեք:
-
Իմաստալից ձևով կատարեք յուրաքանչյուր դասի ուսումնական վարժությունները:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առնեք լրացուցիչ տպավորությունները, մտքերը և դիտարկումները:
-
Բացատրեք ավետարանական վարդապետություններն ու սկզբունքները մյուսներին, գրի առեք և կիսվեք ավետարանական վարդապետություններին և սկզբունքներին վերաբերող գաղափարներով և փորձառություններով, և վկայեք ավետարանական վարդապետությունների և սկզբունքների ճշմարտացիության մասին:
-
Ձեր կյանքում կիրառեք ավետարանական վարդապետություններն ու սկզբունքները (տես Հովհաննես 7.17):
-
-
Երբ ձգտեք սեմինարիայում հավատքով սովորել՝ հետևեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խորհրդին. «Երիտասարդներ, ես խնդրում եմ ձեզ՝ մասնակցեք սեմինարիային: Ամեն օր ուսումնասիրեք սուրբ գրությունները: Ուշադիր լսեք ձեր ուսուցիչներին: Կիրառեք աղոթքով ձեր սովորածը» (“Participate in Seminary,” Aug. 12, 2011, seminary.lds.org):
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես սովորեցի «Ուսանողի դերը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.