Մաս 6. Օր 3
Մատթեոս 25
Նախաբան
Երբ Հիսուս Քրիստոսը Ձիթենյաց սարի վրա առանձին ուսուցանեց Իր աշակերտներին Իր Երկրորդ Գալուստի մասին, Նա ուսուցանեց տասը կույսերի և քանքարների առակները: Նա նաև բացատրեց, որ Ինքն առանձնացնելու էր արդարներին ամբարիշտներից, երբ վերադառնա:
Մատթեոս 25․1-13
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է տասը կույսերի առակը
Պատկերացրեք, թե դուք ինչպես կզգայիք, եթե լինեիք այն երիտասարդը հետևյալ պատմության մեջ, որը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն է պատմել, որը լսել է վերադարձած երիտասարդ միսիոներից`վկայության ժողովում իր անձնական փորձառությամբ կիսվելիս :
«Նա … պատմեց, թե ինչպես 18 տարեկանում` երեց կարգվելուց անմիջապես հետո մի ժամադրությունից տուն էր գնում: Մի բան էր պատահել այդ ժամադրության ժամանակ, որով նա չէր կարող պարծենալ: Նա չանդրադարձավ մանրամասներին, ոչ էլ պիտի աներ դա հասարակական վայրում: Մինչև այսօր ես չգիտեմ այդ դեպքի բնույթը, բայց այն բավականաչափ կարևոր էր նրա համար, քանի որ ազդել էր նրա հոգու և ինքնագնահատման վրա:
«Երբ նա իր սեփական տան մերձակա ճանապարհին մի որոշ ժամանակ նստած էր իր մեքենայում`, մտածելով դրա շուրջը և անկեղծ վշտանալով տեղի ունեցածի համար, Եկեղեցու ոչ անդամ նրա մայրը խելահեղորեն դուրս վազեց տնից՝ ուղղվելով դեպի նրա ավտոմեքենան: Ակնթարթորեն նա հաղորդեց, որ նրա փոքր եղբայրը տանը հենց նոր ընկել էր` գլուխը սաստիկ հարվածել հատակին և այժմ ցնցումների մեջ էր: Եկեղեցու ոչ անդամ նրա հայրն անմիջապես շտապ օգնություն էր կանչել, բայց առնվազն ինչ-որ ժամանակ կպահանջվեր` մինչև օգնությունը գար:
«Արի մի բան արա», -արտասվում էր մայրը: «Այսպիսի դեպքերի համար ձեր Եկեղեցում միթե՞ չկա մի բան, որ կարող եք անել: Դու ունես նրանց քահանայությունը: Արի և մի բան արա»: …
«… Այդ գիշեր երիտասարդը չկարողացավ արձագանքել նրան, ում նա խորապես սիրում էր, ով իր հավատքի և իր ուժի կարիքն ուներլ: Հաշվի առնելով այն զգացումները, որոնց հետ նա գոտեմարտում էր և այն փոխզիջումը, որին ինքը հենց նոր գնացել էր, նա չէր կարողանում իրեն հավաքել և խնդրել անհրաժեշտ օրհնությունը » (“The Confidence of Worthiness,” Liahona, Apr. 2014, 58–59).
Ի՞նչ կանեիք, եթե լինեիք այն մարդը, ով տանջանքների միջով է անցնում: Ինչո՞ւ է կարևոր միշտ պատրաստ լինել :
Մատթեոս 25-ը Ձիթենյաց սարի վրա Փրկիչի ուսուցման շարունակությունն է, և այն ներառում է նախապատրաստության վերաբերյալ երեք առակներ, որոնք ուսուցանում են մեզ, թե ինչպես պատրաստվենք հանդիպելու Տիրոջը, երբ Նա կրկին գա:
Երբ Ձիթենյաց սարի վրա էր, Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Իր աշակերտներին Իր Երկրորդ Գալուստի մասին (տես Մատթեոս 24): Տասը կույսերի առակի միջոցով Հիսուսն ուսուցանեց, որ մենք պետք է պատրաստ լինենք Նրա Երկրորդ Գալուստին.
Կարդացեք Մատթեոս 25.1–4-ը` փնտրելով առակի հիմնական տարրերը: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտնեք:
Համաձայն հրեական հարսանիքի ավանդույթների գիշերով փեսացուն կամ «փեսան իր մոտիկ ընկերների ուղեկցությամբ գնում էր հարսի տուն: Այնտեղ հարսանիքի ծիսակատարություններից հետո հարսանեկան ընկերախումբը շարունակում էր խնջույքը փեսայի տանը: Ակնկալվում էր, որ հարսանիքի հյուրերը, ովքեր միանում էին երթին, պիտի տանեին իրենց սեփական ճրագները կամ ջահերը»` ցույց տալով, որ իրենք հարսանեկան ընկերախմբի մասնակից էին և լրացնելով իրադարձության պայծառությունն ու գեղեցկությունը (Նոր Կտակարանի Ուսանողի Ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 78):
Կարդացեք առակի մնացած մասը Մատթեոս 25.5–13-ում` փնտրելով, թե ինչ արեցին հինգ իմաստուն կույսերը, և ինչ արեցին հինգ հիմար կույսերը:
Մատթեոս 25.5–13-ը կարդալու փոխարեն դուք կարող եք դիտել տեսաֆիլմի մի մասը «Նրանք, ովքեր իմաստուն են» (ժամանակի կոդը 0:00–5:46), որը պատկերում է տասը կույսերի առակը: Այս տեսաֆիլմը մատչելի է LDS.org կայքում: Տեսաֆիլմը դիտելու ընթացքում փնտրեք, թե ինչ արեցին հինգ իմաստուն կույսերը և ինչ արեցին հինգ հիմար կույսերը:
Մտածեք առակի հետևյալ տարրերի մասին և գրեք թե ձեր կարծիքով ինչ կարող է ներկայացնել դրանցից յուրաքանչյուրը.
Փեսացուն
Հինգ իմաստուն կույսերը
Հինգ հիմար կույսերը
Լապտերներ
Յուղ
«Երբ փեսան ուշացավ» (Մատթեոս 25.5) և «կէս գիշերին աղաղակ եղաւ» արտահայտությունները (Մատթեոս 25.6) վերաբերում են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Խորհեք, թե ինչ կարող եք սովորել Երկրորդ Գալստյան մասին այդ հատվածներից: Գուցե կամենաք գրելՀիսուս Քրիստոս 5-6-րդ հատվածներիկողքին` լուսանցքում:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է, թե ում են ներկայացնում տասը կույսերը. «Տասը կույսերն ակնհայտորեն ներկայացնում են Քրիստոսի Եկեղեցու անդամներին, քանի որ բոլորը հրավիրված էին հարսանեկան խնջույքին, և բոլորը գիտեին, թե ինչ էր պահանջվում ներս մտնելու համար, երբ փեսացուն գար: Սակայն միայն կեսն էր պատրաստ, երբ նա եկավ» («Նախապատրստություն Երկրորդ Գալուստի համար» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004թ., 8):
Գուցե կամենաք գրել Եկեղեցու անդամներ բառերը Մատթեոս 25.1-2 -ի կողքին՝ լուսանցքում:
Վերանայեք Մատթեոս 25.8–9-ը և խորհեք, թե ինչո՞ւ իմաստուն կույսերը չէին կարող իրենց յուղից բաժին հանել հիմար կույսերի համար: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է, թե ինչ կարող է յուղը ներկայացնել և ինչու այն չէր կարող կիսվել.
«Դա եսասիրություն չէր, ոչ էլ անբարյացակամություն: Յուղի այն տեսակը, որն անհրաժեշտ է ճանապարհին լույս տալու և խավարը լուսավորելու համար, հնարավոր չէ կիսել: Ինչպե՞ս կարող է մարդը կիսել տասանորդի սկզբունքին հետևելու հնազանդությունը, արդար ապրելակերպից եկող խաղաղ միտքը, գիտելիքների կուտակումը: Ինչպե՞ս կարելի է կիսվել հավատքով կամ վկայությամբ: Ինչպե՞ս կարելի է կիսվել վերաբերմունքով կամ մաքրաբարոյությամբ կամ էլ միսիայի փորձառությամբ: Ինչպե՞ս կարելի է կիսվել տաճարային արտոնություններով: Յուրաքանչյուր մարդ պետք է անձամբ նմանատիպ յուղ ձեռք բերի: …
Առակում յուղը հնարավոր է շուկայում գնել: Մեր կյանքում նախապատրաստության յուղը հավաքվում է կաթիլ առ կաթիլ՝ արդար ապրելակերպով: … Նվիրաբերման և հնազանդության յուրաքանչյուր գործ մի կաթիլ է, որն ավելացվում է մեր պաշարին» (Faith Precedes the Miracle [1972], 255–56):
-
Խորհեք, թե ինչ է առակի յուղը ներկայացնում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ցուցակ կազմեք նվիրումի և հնազանդության այն գործերի, որը կարող է լրացնել հետևյալ նախադասությունը: Համաձայն Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի, այն մի քանի բաները, որոնք յուղը առակում կարող է ներկայացնել, հետևյալն են.
Հետևյալը մեկ ճշմարտություն է, որը մենք կարող ենք սովորել առակից և Նախագահ Քիմբալի մեկնաբանություններից. Մենք չենք կարող հոգևոր նախապատրաստվածություն պարտք վերցնել ուրիշներից: Հոգևոր նախապատրաստվածությունը ներառում է՝ վկայություն, դարձ, հավատք, և այլ պարգևներ, որոնք գալիս են անձամբ Սուրբ Հոգու միջոցով:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է.
«Այժմ ես ուզում եմ օգտագործել տասը կույսերի առակի բազմաթիվ հնարավոր մեկնաբանություններից մեկը՝ լուսաբանելու կապը վկայության և դարձի միջև: «Տասը կույսեր, որոնցից հինգը իմաստուն էին, իսկ հինգը` հիմար , վերցրին իրենց լապտերները և դուրս եկան փեսային դիմավորելու: Խնդրում եմ մտածեք լապտերների մասին, որոնք օգտագործվում էին կույսերի կողմից, որպես վկայության լապտերներ: Մյուս հինգը հիմար էին, քանի որ նրանք «յուղ վեր չառան իրանց հետ»: Մտածեք, որ յուղը դարձի գալու յուղն էր: …
Արդյո՞ք հինգ իմաստուն կույսերը եսասեր էին և չկամեցան յուղով կիսվել, թե՞ նրանք ճիշտ ձևով ցույց են տալիս, որ դարձի յուղը հնարավոր չէ պարտք տալ: Կարո՞ղ է արդյոք մեկ ուրիշին տրվել այն հոգևոր ուժը, որն առաջ է գալիս պատվիրանները մշտապես պահելու արդյունքում: Կարո՞ղ է արդյոք ջանասեր ուսումնասիրելու և սուրբ գրությունների շուրջ խորհրդածելու արդյունքում ձեռք բերված գիտելիքը փոխանցվել կարիքի մեջ գտնվողին: Կարո՞ղ է արդյոք ավետարանի միջոցով հավատարիմ Վերջին Օրերի Սրբին հասու խաղաղությունը փոխանցվել դժբախտություն կամ մեծ դժվարություններ կրող անհատին: Այս հարցերից յուրաքանչյուրի հստակ պատասխանն է՝ ոչ:
Ինչպես իմաստուն կույսերը հստակ նշեցին, մեզանից յուրաքանչյուրը պետք է «գնի իր համար»: Այդ ոգեշնչված կանայք բիզնես գործարք չէին նկարագրում, այլ նրանք շեշտում էին մեր անհատական պատասխանատվությունը՝ վառ պահել մեր վկայության լամպերը և ձեռք բերել դարձի յուղի բավականաչափ պաշար: Այդ թանկարժեք յուղը ձեռք է բերվում կաթիլ առ կաթիլ՝ «տող առ տող [և] ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28.30), համբերությամբ և հաստատակամությամբ: Ոչ մի դյուրանցում հասանելի չէ, հնարավոր չէ ոչ մի պատրաստություն վերջին րոպեին:
Ուստի, հավատարիմ եղեք, միշտ աղոթելով, ունենալով ձեր լապտերները պատրաստ ու վառ, և յուղ ձեզ հետ, որ կարողանաք պատրաստ լինել Փեսայի գալուստի ժամանակ» (ՎևՈւ 33.17)» («Դարձի եկած առ Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 109):
Հետևյալը մեկ այլ ճշմարտություն է, որը մենք կարող ենք սովորել այդ առակից: Մենք կարող ենք պատրաստվել Երկրորդ Գալուստին, մեծացնելով մեր վկայությունը և դարձը` ամենօրյա արդարակեցության միջոցով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք յուղով լամպի մի մեծ պատկեր: Մտքում պահելով, որ առակի յուղը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախապատրաստվածությունը, ստեղծեք մի ցուցակ լամպի ներսում այն ուղիների վերաբերյալ, որոնցով դուք կարող եք «յուղ» ավելացնել ձեր «լամպին»: Եթե հնարավոր է, կիսվեք ձեր գաղափարներով ընտանիքի անդամների կամ ընկերների հետ և հարցրեք նրանց, թե նրանք ինչ կառաջարկեին ավելացնել ձեր ցուցակին:
Հասկանալու համար այլ ուղիները, որոնցով դուք կարող եք կաթիլ առ կաթիլ յուղ հավաքել արդարակյաց ապրելակերպի միջոցով, դուք կարող եք դիտել տեսաֆիլմի մնացած մասը «Նրանք, ովքեր իմաստուն են» “They That Are Wise” (ժամանակի կոդը 5:46–8:44): Տեսաֆիլմը դիտելու ընթացքում ցուցակին ավելացրեք մտքեր սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
«[Տասը կույսերի առակի] մասին խոսելով` Տերն ասել է. «Եվ այն օրը, երբ ես կգամ իմ փառքով, կկատարվի առակը, որը ես խոսեցի տասը կույսերի վերաբերյալ» (ՎևՈւ 45.56):
Կարդացեք Մատթեոս 25.10–12-ը` փնտրելով այն, ինչ Փեսացուն ասաց հիմար կույսերին: Օգտակար կլինի իմանալ, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ Փեսան ասաց. «Դուք չեք ճանաչում ինձ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն 25.11 [ Մատթեոս 25.12, ծանոթություն ա]):
Ի՞նչ է ասում «Դուք չեք ճանաչում ինձ» հայտարարությունը հինգ հիմար կույսերի մասին: Տիրոջը ճանաչելն ինչպե՞ս է տարբերվում Նրա մասին պարզապես իմանալուց : (Տես Հովհաննես 17.3:)
Այս հատվածներից մենք իմանում ենք, որ Տիրոջ գալուստին պատրաստ լինելու և Նրա ներկայության մեջ մնալուն արժանի լինելու համար, մենք պիտի ճանաչենք Նրան:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ ուղիներով եք սկսել ավելի լավ ճանաչել Փրկիչին:
-
Փրկիչին ճանաչելն ինչպե՞ս կարող է ազդել Նրա Երկրորդ Գալուստին ձեր հոգևոր նախապատրաստվածության վրա:
-
Շարունակելով դասի սկզբում ներկայացված պատմությունը երիտասարդ քահանայություն կրողի մասին, ով անպատրաստ էր կարիքի պահին, Երեց Հոլլանդը բացատրել է, որ երիտասարդը նետվեց փողոցով ներքև` իր ծխից ավելի տարիքով մարդու տունը: Այդ տարեց տղամարդն օրհնություն տվեց փոքր եղբորը, որը կայունացրեց նրա վիճակը, մինչև շտապ օգնությունը ժամանեց: Երեց Հոլլանդը շարունակեց.
«Ապա վերադարձած միսիոները, ում մասին ես խոսում եմ, ասաց հետևյալը. «Նա, ով չի դիմակայել նրան, ինչին ես դիմակայեցի այդ գիշեր, երբևէ չի իմանա այն ամոթը, և կսկիծը, որ ես զգացի` արժանի չզգալով ինձ՝ օգտագործել քահանայությունը, որը կրում էի: Դա ավելի ցավոտ հիշողություն է ինձ համար, որովհետև նա իմ սեփական փոքր եղբայրն էր, ով իմ կարիքն ուներ, և իմ սիրելի ոչ անդամ ծնողները, ովքեր այնպես վախեցած էին և իրավունք ունեին ինձանից ավելի շատ բան ակնկալելու: Բայց ես, այսօր կանգնած լինելով ձեր առջև, կարող եմ խոստանալ ձեզ այս», -ասաց նա. Ես կատարյալ չեմ, բայց այդ գիշերվանից հետո, ես երբեք չեմ արել մի բան, որն ինձ ետ կպահեր գնալու Տիրոջ առջև վստահությամբ և խնդրելու Նրա օգնությունը, երբ անհրաժեշտ է : Անձնական արժանավորությունը ճակատամարտ է այս աշխարհում, որում մենք ապրում ենք, - նշեց նա,- բայց այն մի ճակատամարտ է, որում ես հաղթում եմ: Ես զգացել եմ դեպի ինձ մատնացույց անող դատապարտության մատը իմ կյանքում մեկ անգամ, և ես մտադիր չեմ այն երբևէ կրկին զգալու, եթե ես կարող եմ անել դրա հետ կապված ինչ- -որ բան: Եվ իհարկե, -եզրափակեց նա,- ես կարող եմ անել դրա հետ կապված ամեն ինչ» (“The Confidence of Worthiness,” 59):
Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստ լինենք Տիրոջ գալուն: Դուք կարող եք շրջանակի մեջ առնել մեկ կամ երկու գործողությունները, որոնք դուք թվել եք ձեր ցուցակում յուղով լապտերի գծանկարում և նպատակ դնել գործելու այն ուղիներով, որը կմեծացնի ձեր հոգևոր նախապատրաստվածությունը:
Մատթեոս 25․14-46
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին քանքարների և ոչխարների ու այծերի վերաբերյալ առակները:
Եթե ձեր ծնողները սենյակ մտնեին և ձեզ տային մի մեծ գումար, ի՞նչ կանեիք դուք դրա հետ:
Երբ Փրկիչը շարունակեց ուսուցանել Իր աշակերտներին Իր Երկրորդ Գալուստի մասին, Նա պատմեց քանքարների մասին առակը: Այս առակում մի մարդ, ով մեկնում էր ճանապարհորդության, Իր ծառաներից երեքին փող տվեց՝ հինգ քանքար առաջին ծառային, երկու քանքար երկրորդին և մեկ քանքար երրորդին: (Քանքարը փողի գումար է:)
Կարդացեք Մատթեոս 25.16-18-ը` փնտրելով, թե ինչ արեցին ծառաներն իրենց փողի հետ:
Մատթեոս 25.19–23-ից մենք իմանում ենք, որ երբ տերը վերադարձավ, նա խնդրեց իր ծառաներին զեկուցել, թե ինչ են արել իրենց փողի հետ: Հինգ և երկու քանքար ունեցող ծառաները օգտագործել էին դրանք` կրկնապատկելով իրենց տիրոջ փողը: Բայց մեկ քանքար ունեցող ծառան թաքցրել էր այն և հետևաբար ոչինչ չէր ավելացրել՝ տալու իր տիրոջը:
Կարդացեք Մատթեոս 25.24-25 հատվածները` պարզելով, թե ինչու էր ծառան թաքցրել քանքարը:
Այս առակում քանքարները կարելի է նմանեցնել պարգևներին և ունակություններին, որոնք Տերը տվել է մեզ: Վախը կարող է խանգարել մեզ Տիրոջ տված պարգևներն ու ունակությունները օգտագործելիս:
Ի՞նչ է պատահում ձեր կարծիքով, եթե մենք չենք զարգացնում մեր պարգևներն ու ունակությունները վախի պատճառով:
Կարդացեք Մատթեոս 25.26–30-ը պարզելու, թե ինչ պատահեց անպիտան ծառայի հետ:
Մի ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել այս առակից, այն է, որ եթե մենք չենք զարգացնում և օգտագործում մեր հոգևոր պարգևները ի բարին, ապա կկորցնենք դրանք:
Մտածեք որոշ ուղիներ, որոնցով դուք ձեր պարգևներն ու ունակությունները կարող եք օգտագործել՝ Տիրոջ աշխատանքն առաջ տանելու համար: Տաղանդներից մեկը, որը դուք կարող եք օգտագործել, ձեր վկայությունն է (տես ՎևՈւ 60.2–3): Մտածեք կազմել մի ծրագիր` հավատարմորեն օգտագործելու և զարգացնելու ձեր պարգևներն ու ունակությունները:
Մատթեոս 25.31–46-ից մենք իմանում ենք, որ Իր Երկրորդ Գալուստի ժամանակ Հիսուսը կառանձնացնի արդարներին ամբարիշտներից նույն ձևով, ինչպես հովիվն է առանձնացնում ոչխարներին այծերից: Ինչպե՞ս է Տերը որոշում տարբերությունը նրանց միջև, ովքեր սիրում են իրեն (ոչխարներին) և նրանց միջև, ովքեր չեն սիրում (այծեր):
Կարդացեք Մատթեոս 25.40-ը` փնտրելով` ինչ ուսուցանեց Փրկիչն այն մասին, թե ինչպես մենք ցույց տանք մեր սերը Իր հանդեպ:
Այս հատվածից մենք սովորում ենք, որ երբ մենք սիրում ենք և ծառայում ուրիշներին, մենք ցույց ենք տալիս մեր սերը Տիրոջ հանդեպ:
Խորհեք, թե ինչպե՞ս եք վերաբերվել ուրիշներին վերջին 24 ժամվա ընթացքում: Մտածեք, թե արդյո՞ք դուք կընտրեիք գործել այլ կերպ, եթե ապագայում լինեիք նմանատիպ իրավիճակում: Հաջորդ 24 ժամվա ընթացքում փնտրեք հնարավորություններ` հետևելու Սուրբ Հոգու հուշումներին և ծառայելու ուրիշներին:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մատթեոս 25-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.