Մաս 32. Օր 3
Հայտնություն 17-19
Նախաբան
Հովհաննես Առաքյալը տեսավ, որ հոգևոր Բաբելոնը կամ ամբարիշտ աշխարհը կպատերազմի Աստծո Գառի դեմ, և Գառը կհաղթի չարին: Սրբերին կոչ է արվում դուրս գալ հոգևոր Բաբելոնից, և մաքուրներն ու արդարները կկանչվեն Գառի ամուսնության ընթրիքին: Հովհաննեսը տեսավ Հիսուս Քրիստոսին մեծ զորությամբ գալիս՝ կործանելու նրանց, ովքեր կռվում են Նրա դեմ:
Հայտնություն 17-18
Հովհաննեսը կանխատեսում է հոգևոր Բաբելոնի կործանումը:
Երեց Լին Գ. Ռոբինսը Յոթանասունից ուսուցանել է.«Ավելի հեշտ է խուսափել գայթակղությունից, քան դիմադրել գայթակղությանը» (“Avoid It” [Brigham Young University devotional, Sept. 17, 2013], 1, speeches.byu.edu):
Ինչո՞ւ եք կարծում, որ ավելի հեշտ է խուսափել գայթակղությունից, քան դիմադրել դրան:
Մտածեք այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե մենք դնենք մեզ իրավիճակներում, որտեղ մենք պետք է անընդհատ դիմադրենք գայթակղությանը:
Երբ ուսումնասիրեք Հայտնություն 17–18-ը, որոնեք մի ճշմարտություն, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես խուսափել աշխարհի շատ գայթակղություններից և մեղքերից:
Հայտնություն 16-ում մենք սովորեցինք, որ Հովհաննես Առաքյալը տեսիլքում տեսավ յոթ հրեշտակներ, որոնք դուրս կթափեն համաճարակներ ամբարիշտների վրա վերջին օրերում: Կարդացեք Հայտնություն 17.1-ը, որոնելով, թե յոթ հրեշտակներից որ մեկն ասաց, որ նա ցույց էր տալու Հովհաննեսին:
Համաձան Հայտնություն 17.15-ի, «այն մեծ ջրերը», որի վրա կինը նստում է (տես նաև հատված 1), ներկայացնում են ժողովրդին և ազգերին, որոնց վրա նա իշխանություն և ազդեցություն ունի (տես նաև 1 Նեփի 14.11):
Կարդացեք Հայտնություն 17.2–6-ը, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են կնոջը և նրա ազդեցությունն աշխարհի վրա: Պոռնկություն բառը հատված 2-ում վերաբերում է անբարոյական և անարդար գործերին:
Հատված 2-ում, ինչպե՞ս է կնոջ ազդեցությունը նկարագրվում ղեկավարների և ժողովրդի վրա:
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում Հայտնություն 17.6-ում Սրբերի և նահատակվածների արյունով հարբած լինելը: Նշեք, որ զարմանք բառը այս հատվածում նշանակում է ապշանք կամ զարմանք:
Գազանը, որը նկարագրվում է Հայտնություն 17.3-ում, կարող է ներկայացնել Հռոմը Հովհաննեսի ժամանակ, ինչպես նաև ապականված թագավորություններ և ազգեր վերջին օրերում (տես Հայտնություն 17.8–13):
Կարդացեք Հայտնություն 17.18-ը, փնտրելով, թե ինչ է ներկայացնում կինը:
«Մեծ քաղաքը» հատված 18-ում վերաբերում է հոգևոր Բաբելոնին (տես Հայտնություն 14.8, ՎևՈւ 133.14): Հնադարյան Բաբելոնի աշխարհիկության և ապականված լինելու պատճառով և այն պատճառով, որ Իսրայելի զավակներն այնտեղ գերության մեջ էին, Բաբելոնը հաճախ փոխաբերաբար օգտագործվում է սուրբ գրություններում՝ ներկայացնելու մեղքը, աշխարհիկությունը, դևի ազդեցությունը երկրի վրա և նաև հոգևոր գերությունը 1 Նեփի 13.1–9, 14.9–10):
Կարդացեք Հայտնություն 17.14-ը, փնտրելով, թե Բաբելոնի հետևորդները ո՞ւմ դեմ կկռվեն:
Ինչպիսի՞ն կլինի այդ պատերազմի արդյունքը:
Այս հատվածից մենք սովորում ենք, որ վերջին օրերում Հիսուս Քրիստոսը կհաղթի աշխարհի ամբարշտությանը: Մտածեք նշել կամ ընդգծել բառերը Հայտնություն 17.14-ում, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք այն մասին, թե ինչպես կարող է ձեզ օգնել այս ճշմարտությունը՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ:
Հայտնություն 18.1–3-ում մենք կարդում ենք, որ մեկ ուրիշ հրեշտակ հայտարարեց ամբարիշտ Բաբելոնի անկումը: Կարդացեք Հայտնություն 18.4-ը, փնտրելով, թե ինչ էր Տերը հրահանգել Իր ժողովրդին անել:
Ի՞նչ պատճառներ էր Տերը տվել Իր ժողովրդին Բաբելոնից դուրս գալու համար:
Սկզբունքներից մեկը, որը մենք կարող ենք սովորել Հայտնություն 18.4-ից այն է, որ եթե մենք առանձնանանք աշխարհի ամբարշտությունից, կարող ենք խուսափել մեղքից և պատիժներներից, որոնք կգան ամբարիշտների վրա վերջին օրերում: Գրեք այս ճշմարտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում Հայտնություն 18. 4-ի կողքին:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանը օգնում մեզ առանձնանալ աշխարհի ամբարշտությունից:
-
Որոնք են այն մարտահրավերները, որոնց երիտասարդությունը կարող հանդիպել, երբ նրանք փորձում են առանձնանալ աշխարհի ամբարշտությունից, բայց դեռ շարունակում են ապրել սիրո և համագործակցության մեջ նրանց հետ, ովքեր չեն կիսում իրենց չափանիշները:
-
Առանձնանալով անարդար ազդեցություններից և գործողություններից, ինչպե՞ս, կարող եք խուսափել որոշ գայթակղություններից և մեղքերից:
-
Մտածեք, թե ինչ անարդար ազդեցություններից կամ գործողություններից անհրաժեշտ կլինի առանձնանալ և ինչպես կանեք դա: Խնդրեք Երկնային Հորը աղոթքով՝ օգնել ձեզ ձեր ջանքերում առանձնանալ այդ անարդար ազդեցություններից և գործողություններից:
Հայտնություն 18.5–24-ում մենք կարդում ենք, որ Հովհաննեսը տեսավ ամբարիշտ Բաբելոնի անկումը և նրան աջակցողների վիշտը:
Հայտնություն 19
Հովհաննեսը տեսնում է Հիսուս Քրիստոսի գալուստը զորությամբ կործանելու նրանց, ովքեր կռվում են Իր դեմ:
Մտածեք լավագույն պարգևի մասին, որ դուք կարող էիք տալ ձեր ապագա կողակցին ձեր հարսանիքի օրը:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը. «Ձեր հարսանիքի օրը լավագույն նվերը, որը դուք կարող եք տալ ձեր հավերժական կողակցին, ձեր լավագույն անհատականությունն է՝ մաքուր, անարատ և արժանի՝ ի պատասխան ստանալու նման մաքրություն» (“Personal Purity,” Ensign, Nov. 1998, 77)։
Ինչո՞ւ եք կարծում, որ մաքուր և անբիծ լինելը լավագույն պարգևն է, որ դուք կարող եք տալ ձեր կողակցին ձեր հարսանիքի օրը:
Հայտնություն 19-ը պարունակում է ամուսնության համանմանություն, որն օգտագործվում է պատկերելու Փրկիչի Երկրորդ Գալուստը: Համաձայն Հայտնություն 19.1–6-ի, Հովհաննես Առաքյալը տեսավ, որ արդարները կգովերգեն Աստծուն ամբարիշտների դեմ Նրա պատիժների համար:
Կարդացեք Հայտնություն 19.7-ը, փնտրելով թե ո՞ւմ ամուսնությունն է հրեշտակը հայտարարում Հովհաննեսին:
Ի՞նչ իմացավ Հովհաննեսը Գառի կնոջ մասին:
«Գառի ամուսնությունը» (Հայտնություն 19.7) վերաբերում է Փրկչի Երկրորդ Գալուստին:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի հետևյալ հայտարարությունը, փնտրելով, թե ով է Գառի հարսնացուն. «Այս տնտեսությունում Փեսան, ով Աստծո Գառն է, կգա պահանջելու Իր հարսնացուին, որը Եկեղեցին է, որը բաղկացած է հավատարիմ սրբերից, ովքեր աչալրջորեն հսկել են Նրա վերադարձը» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 469):
Մտածեք որոշ ուղիների մասին, թե ինչպես է ամուսնական փոխհարաբերությունը հարմար խորհրդանիշ Հիսուս Քրիստոսի հետ մեր ուխտի փոխհարաբերության համար: Երբ խորհեք, մտածեք այն մասին, թե ինչպես է ամուսնությունը մի փոխհարաբերություն, որը պահանջում է հավատարմություն, զոհաբերություն, սեր, նվիրվածություն և վստահություն:
Կարդացեք Հայտնություն 19.8–9-ը, փնտրելով այն բաները, որոնք Սրբերը կարող են անել Փրկչի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու համար։
Սպիտակ բեհեզը, որը նշվում է հատված 8-ում, կարող է խորհրդանշել սրբություն, մաքրություն և արդարակեցություն: Ինչպես խորհրդանշված է Գառի կնոջ հագուստով, մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի նախապատրաստվենք Տեր Հիսուս Քրիստոսի գալուստին:
Այս հատվածներից սովորած ճշմարտությունն այն է, որ եթե մենք մաքուր ենք և արդար, ապա մենք պատրաստ կլինենք Տեր Հիսուս Քրիստոսի գալուստին: Նշեք կամ ընդգծեք Հայտնություն 19.8-ի խոսքերը, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը:
Տրուեցաւ բառը Հայտնություն 19.8-ում նշանակում է տրվեց կամ շնորհվեց: Մեղքից մաքրվելն ու արդարակյաց դառնալը պարգև է Աստծուց:
Մտածեք հետևյալ հարցերի մասին. Ի՞նչ է արել Աստված մեզ ուղի ապահովելու համար, որ մեղքից մաքրվենք և դառնանք արդարակյաց: Ինչո՞ւ եք կարծում, որ մաքուր և արդարակյաց լինելը լավագույն պարգևներից մեկն է, որը մենք կարող ենք տալ Փրկչին, երբ Նա կրկին գա:
Որոշեք, թե ինչ պետք է անեք մաքուր և արդարակյաց լինելու համար, որպեսզի պատրաստ լինեք Տեր Հիսուս Քրիստոսի գալուստին: Գործեք՝ հիմնվելով ձեր ստացած ամեն մի հուշման վրա:
Կարդացեք Հայտնություն 19.10-ը, փնտրելով, թե ինչպես Հովհաննեսն արձագանքեց՝ իրեն արված հրեշտակի հայտարարությունը լսելուց հետո: Այդ հրեշտակին իշխանություն էր տրվել Աստծո կողմից խոսելու և ներկայացնելու Հիսուս Քրիստոսին:
Ի՞նչ հայտնեց հրեշտակը Հովհաննեսին, որ նա (հրեշտակը) և Աստծո մյուս ծառաներն ունեին:
«Մարգարեության հոգին» (Հայտնություն 19.10) վերաբերում է Աստծո կողմից հայտնության և ոգեշնչման պարգևին, որը թույլ է տալիս որևէ մեկին ստանալ և խոսել Նրա խոսքը (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մարգարեություն, մարգարեանալ», scriptures.lds.org):
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է վկայությունը նման մարգարեությանը:
Ինչպե՞ս կարող է Հիսուսի մասին վկայությունն ազդել Երկրորդ Գալուստի համար ձեր նախապատարստության վրա:
Կարդացեք Հայտնություն 19.11–16, հատվածները, փնտրելով բառեր և արտահատություններ, որոնք նկարագրում են Փրկչին Իր Երկրորդ Գալուստի ժամանակ: Կարդացեք նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 19.15 ( Հայտնություն 19.15, ծանոթությունա):
Սպիտակ ձին, որը նշվում է Հայտնություն 19.11-ում, խորհրդանշում է նվաճում և հաղթանակ: Փրկիչը կգա` հաղթելու մեղքն ու ամբարշտությունը:
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նկարագրվում Փրկչի հագուստը Հայտնություն 19.13-ում: «Հանդերձ էր հագած արիւնով ներկուած» արտահայտությունը նշանակում է, որ Նրա հագուստը կլինի արյան գույնի: Այս գույնը խորհրդանշում է ամբարիշտների կործանումը Նրա Գալուստի ժամանակ (տես Վարդապետություն և Ուխտեր 133.46–51), և այն կարող է հիշեցենել մեզ այն չարչարանքը, որ Նա տարավ Իր Քավության ժամանակ:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է.
«Արնահոսելով ամեն ծակոտիից, որքան կարմիր պետք է լիներ Նրա հագուստը Գեթսեմանում, որքան բոսորագույն՝ այդ թիկնոցը:
Զարմանալի չէ, որ երբ Քրիստոսը գա զորությամբ և փառքով, Նա կգա՝ հիշեցնելով կարմիր հագուստը (տես ՎևՈւ 133.48), ի նշան ոչ միայն ցասման հնձանի, այլ նաև հիշեցնելով մեզ Իր տանջանքը մեզանից յուրաքանչյուրի համար Գեթսեմանում և Գողգոթայում»: (“Overcome … Even As I Also Overcame,” Ensign, May 1987, 72):
Համաձայն Ջոզեֆ Սմիթի Հայտնություն 19.15 հատվածի թարգմանության, Հովհաննեսը տեսավ, որ երբ Փրկիչը գար որպես Թագավորների Թագավոր և Տերերի Տեր (տես Հայտնություն 19.16), Նա կառավարելու էր ազգերին Աստծո խոսքով: Հայտնություն 19.17–21-ում, Հովհաննեսը տեսավ նրանց կործանումը, ովքեր կռվում էին Աստծո Գառի դեմ: Ուշադրություն դարձրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Հայտնություն 19.18-ում պարզաբանում է, որ «ամենի մարմինները՝ ազատների եւ ծառաների, մեծերի և փոքրերի», վերաբերում է «ամենին, ովքեր կռվում են Գառի դեմ» ( Հայտնություն 19.18, ծանոթություն ա):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Հայտնություն 17-19-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.