Մաս 26. Օր 2
1 Թեսաղոնիկեցիս
Նախաբան
Պողոս Առաքյալը գրեց թեսաղոնիկեցի Սրբերին այն բանից հետո, երբ իմացավ, որ նրանք հավատարիմ էին եղել ավետարանին՝ ենթարկվելով հալածանքի: Նա գովաբանեց նրանց իրենց հավատարմության և ավետարանը ուսուցանելու հոժարակամության համար: Պողոսը ուսուցանեց նրանց Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ մահացածների Հարության մասին, նաև` ինչպես պատրաստվել Երկրորդ Գալուստին:
1 Թեսաղոնիկեցիս 1-2
Պողոսը գովաբանում է Թեսաղոնիկեցի Սրբերին տրտմության պահերին նրանց հավատարմության համար
Գտեք Թեսաղոնիկեան Աստվածաշնչյան քարտեզներում, հ. 13, «Պողոս Առաքյալի Միսիոներական Ճամփորդությունները», տեղադրված Աստվածաշնչի հավելվածում : Թեսաղոնիկեայի Սրբերը Եվրոպայի Եկեղեցու ամենավաղ դարձի եկածներից էին: Պողոսը, Շիղան և Տիմոթէոսն առաջին անգամ քարոզել են այնտեղ՝ Պողոսի երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ, բայց քաղաքից վտարվել են որոշ հրեա առաջնորդների կողմից (տես Գործք 17.5-15): Թեսաղոնիկեայի Սրբերին շարունակեցին հետապնդել նույնիսկ այն բանից հետո, երբ Պողոսը և նրա ընկերակիցները հեռացան: Հետագայում Պողոսը այդ նամակը գրեց Սրբերին` նրանց քաջալերելու համար, քանի որ հետապնդվում էին:
-
Դուք երբևէ փորձե՞լ եք ավետարանով կիսվել որևէ մեկի հետ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք ձեր փորձառությունը։ Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Ինչպե՞ս էր ընդունվել ձեր ուղերձը: Ինչպե՞ս եք օրհնվել ավետարանով կիսվելու ձեր ջանքերի համար։ Ուրիշների հետ ավետարանով կիսվելիս ի՞նչպիսի հնարավոր փորձառությունների կենթարկվենք :
Երբ դուք ուսումնասիրեք 1 Թեսաղոնիկեցիս 1-2-ը, փնտրեք այն ճշմարտությունները, որոնք կօգնեն ձեզ ավետարանով ուրիշների հետ կիսվելիս։
Ընթերցեք 1 Թեսաղոնիկեցիս 1.5-6-ը` փնտրելով, թե ինչպես է Պողոս Առաքյալը կիսվել ավետարանով թեսաղոնիկեցիների հետ, նրանց հետ գտնվելիս»: Գուցե դուք կամենաք նշել բառ և զորություն բառերը հատված 5-ում:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին բացատրել է ավետարանի «խոսքի» և «զորության» միջև տարբերությունը:
«Ճշմարիտ ավետարանը բաղկացած է երկու բանից. Խոսքը և Զորությունը: Խոսքը հասանելի է յուրաքանչյուրին, գրքերը՝ որտեղ այն գրի է առնված, համընդհանուր հասանելիություն ունեն: Բայց զորությունը պետք է գա Աստծուց. այն է` պետք է բաշխված լինիհամաձայն Նրա մտքի և կամքի նրանց միջև, ովքեր հետևում են օրենքին, որը նրանց իրավունք է տալիս ընդունել այն:
«Ավետարանի խոսքը գրավոր կամ բանավոր հաշվետվություն է, որ մարդիկ պետք է տան, որպեսզի փրկվեն: …
«Սակայն իրական փրկությունը գալիս է միայն, երբ Աստծո զորությունը ընդունվում և օգտագործվում է, իսկ այդ զորությունը քահանայության և Սուրբ Հոգու զորությունն է» (Doctrinal New Testament Commentary, 3 հատ. [1965-73], 3.42-43):
Նշեք 1 Թեսաղոնիկեցիս 1.6-ում, թե ինչ արեցին թեսաղոնիկեցիները, երբ նրանց ուսուցանեցին ավետարանը Աստծո խոսքով և զորությամբ:
1 Թեսաղոնիկեցիս 1.5-6-ից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Աստծո խոսքով և զորությամբ Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելիս, մենք կարող ենք օգնել ուրիշներին դառնալ Տիրոջ հետևորդները և ծառաները:
Ընթերցեք 1 Թեսաղոնիկեցիս 1.7-9-ը` փնտրելով, թե ինչպես թեսաղոնիկեցի Սրբերի օրինակը ազդեց նրանց շրջապատող մյուս հավատացյալների վրա:
Թեսաղոնիկեցի Սրբերի օրինակից ելնելով, մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Մեր օրինակով մենք կարող ենք մյուսների հետ կիսվել ավետարանով:
Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հայտարարության մեջ նշեք այն հատվածները, որոնք հատկապես օգտակար կլինեն ձեզ համար ավետարանով կիսվելիս. «Ավետարանը քարոզելու ամենաարդյունավետ միջոցը օրինակ ծառայելն է: Եթե մենք ապրում ենք մեր հավատքին համաձայն, մարդիկ կնկատեն: Եթե Հիսուս Քրիստոսի պատկերը ընդունենք մեր դեմքին [տես Ալմա 5.14], երջանիկ և խաղաղ լինենք աշխարհում, մարդիկ կկամենան իմանալ ինչու: Միսիոներական աշխատանքում ամենազորեղ քարոզներից մեկը համարվում է հետևյալ պարզ միտքը վերագրված Սուրբ Ֆրանցիս Ասսիսիին. «Քարոզեք ավետարանը բոլոր ժամանակներում, և եթե անհրաժեշտ է, օգտագործեք բառեր» [in William Fay and Linda Evans Shepherd, Share Jesus without Fear (1999), 22] («Դամասկոս տանող ճանապարհին սպասելիս» Ensign կամ Լիահոնա, մայ. 2011, 77):
Մտածեք, թե երբ է մեկ ուրիշի օրինակը օգնել ձեզ ավետարանն ընդունել կամ էլ ապրել ավետարանով ավելի լիարժեք:
1 Թեսաղոնիկեցիս 2.1-13-ում Պողոսը գրել էր Թեսաղոնիկեում իր ավելի վաղ ծառայության շրջանի մասին: Նա դիմել էր որոշ Թեսաղոնիկեի քննադատների, ովքեր կասկածի տակ էին դրել նրա անկեղծությունն ու դրդապատճառները իր ծառայության ընթացքում: Պողոսը իրեն պաշտպանեց` նկարագրելով իր և ընկերակիցների ուսուցման ու Սրբերին ծառայելու սրտաբաց և անկեղծ վարվելակերպը: Նրա խոսքերը հիշեցնում են Վարդապետություններ և Ուխտեր 12.8-ը: Եվ ոչ ոք չի կարող օգնել այս գործում, եթե նա չլինի խոնարհ և սիրով լի, ունենալով հավատք, հույս և գթություն:
Պողոսը չէր վերադարձել Թեսաղոնիկե այն բանից հետո, երբ նրան իր երկրորդ միսիոներական ճանապարհորդության ընթացքում վտարել էին (տես Գործք 17.10): Նա ասաց, որ ի վիճակի չէր վերադառնալ, որովհետև սատանան «խափանել էր» դա (1 Թեսաղոնիկեցիս 2.18): Պողոսը չէր մանրամասնել, թե ինչպես էր սատանան խանգարել իրեն Թեսաղոնիկե վերադառնալ, սակայն պարզ է, որ հրեաների կողմից հետապնդումը արդեն ստիպել էր Պողոսին իր ճանապարհորդության ժամանակ շատ անգամներ շեղվել (տես Գործք 17.14-15):
1 Թեսաղոնիկեցիս 3-5
Պողոսը ուսուցանում է Թեսաղոնիկեի Սրբերին Երկրորդ Գալուստի մասին
Նշեք, արդյոք ինչ եք կարծում, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ հայտարարությունները ճիշտ(Ճ) են, թե սխալ (Ս)։
-
____ 1. Հավատարիմ Սրբերը, ովքեր կմահանան Երկրորդ Գալուստից առաջ, հարություն չեն առնի, մինչև հազարամյակի ավարտը։
-
____ 2. Հավատարիմ Սրբերը, ովքեր կենդանի կլինեն Երկրորդ Գալուստի ժամանակ, կհափշտակվեն վեր` դիմավորելու Քրիստոսին, երբ Նա գա:
-
____ 3. Երկրորդ Գալուստը կզարմացնի յուրաքանչյուրին, ինչպես գողը` գիշերով:
Ուսումնասիրեք 1 Թիսաղոնիկեցիս 3-5-ը և փնտրեք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին ճշմարտությունները, որոնք կօգնեն ձեզ գտնել «ճիշտ-սխալ» հանձնարարության ճիշտ պատասխանները (պատասխանները գրված են դասի վերջում):
Թեսաղոնիկեցիս 3.1-7-ում մենք տեղեկանում ենք, որ Տիմոթեոսը զեկուցեց Պողոսին այն մասին, որ Սրբերը հավատարիմ են մնացել` չնայած հետապնդումներին:
Կարդացեք 1 Թեսաղոնիկեցիս 3.11-13-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչի հույս ուներ Պողոսը, որ Տերը կաներ, որպեսզի Սրբերին նախապատրաստեր Իր երկրորդ Գալուստին։ Ընդգծեք կամ գրի առեք ձեր սուրբ գրություններում այն , ինչ կգտնեք:
1 Թեսաղոնիկեցիս 4.1-12-ում մենք տեղեկանում ենք, որ Պողոսը հորդորել էր Սրբերին սրբագործվել կամ դառնալ մաքուր և անարատ՝ Աստծո պատվիրաններին հնազանդվելով, ինչը Պողոսը և մյուսները ուսուցանել էին նրանց:
Թեսաղոնիկեցի Սրբերը սխալ էին հասկացել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի որոշ հատկանիշները։ Նրանք անհանգստանում էին, որ Թեսաղոնիկեի Եկեղեցու անդամները չէին ստանա Երկրորդ Գալուստի օրհնությունները:
Կարդացեք 1 Թեսաղոնիկեցիս 4.13-14, 16-ը, ուշադրություն դարձնելով, թե Պողոսը ինչ էր ուսուցանել հավատարիմ Սրբերի մասին, ովքեր կմահանային Երկրորդ Գալուստից առաջ։ Նա օգտագործել էր ննջել և քնել բառերը, որոնք վերաբերում են նրանց, ովքեր մահացած են:
Այդ հատվածներից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Արդար մարդիկ, որոնք կմահանան Երկրորդ Գալուստից առաջ, հարություն կառնեն, երբ Փրկիչը կրկին գա Երկիր։
Արտահայտությունը` «այնպէս էլ Աստուած ննջեցեալներին Հիսուսի ձեռով կբերէ նորա հետ» 1 Թեսաղոնիկեցիս 4.14-ում նշանակում է, որ հավատարիմ սրբերը, ովքեր հարություն կառնեն Երկրորդ Գալուստի ժամանակ, կհափշտակվեն վեր՝ դիմավորելու Փրկիչին և Նրա հետ կիջնեն փառքի մեջ (տես Վ և Ու 88.97-98):
Կարդացեք 1 Թեսաղոնիկեցիս 4.15, 17-ը, ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի ինչ կպատահի այն հավատարիմ Սրբերին, ովքեր կենդանի կլինեն Երկրորդ Գալուստի ժամանակ։ Նաև ընթերցեք 1 Թեսաղոնիկեցիս 4.15, 17-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (1 Թեսաղոնիկեցիս 4.15-ում, ծանոթագրություն ա, և 1 Թեսաղոնիկեցիս 4.17, ծանոթագրություն ա):
Այդ հատվածներից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Հավատարիմ սրբերը, ովքեր կենդանի են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ, նույնպես կհափշտակվեն վեր` դիմավորելու Նրան:
Կարդացեք 1 Թեսաղոնիկեցիս 4.18-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչի հույս ուներ Պողոսը, որ Սրբերը կանեին Երկրորդ Գալուստի մասին ճշմարտությունն իմանալուց հետո:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Դուք ի՞նչ սփոփանք եք գտնում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին այդ վարդապետություններում:
Կարդացեք 1 Թեսաղոնիկեցիս 5.1-3-ը, ուշադրություն դարձնելով երկու նմանություններին, որոնցում Պողոսը սովորաբար նկարագրում էր Երկրորդ Գալուստի ժամանակի ընտրությունը։
Ձեր կարծիքով Պողոսի՝ գողը գիշերով, համանմանությունը մեզ ուսուցանո՞ւմ է Երկրորդ Գալուստի մասին:
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է. «[Տերը] կգա երկիր գողի պես՝ գիշերով, անսպասելիորեն և առանց նախազգուշացման նրանց մոտ, ովքեր հոգևոր խավարի մեջ են, նրանց, ովքեր լուսավորված չեն հոգու զորությամբ» (Doctrinal New Testament Commentary, 3.54, տես նաև Մատթեոս 24.42-43):
Երեց Մակքոնկին նաև հետևյալը ուսուցանեց ծննդաբերող կնոջը վերաբերող համանմանությամբ. «Նա չգիտե երեխայի ծնվելու ժամը կամ րոպեն, բայց մոտավոր ժամանակը գիտե» (Doctrinal New Testament Commentary, 3.54):
Հիմնվելով այդ համանմանության վրա, մենք նույնպես կարող ենք պատկերացնել, թե Երկրորդ Գալուստին նախորդող փորձությունները որքանով են նման ծննդաբերության ցավերին: Սակայն որքան երեխայի ծնունդն է հրաշալի , նույնքան էլ արդարակյացների համար Երկրորդ Գալուստը կլինի հրաշալի:
Կարդացեք 1 Թեսաղոնիկեցիս 5.4-6-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչու հավատարիմ Սրբերը չեն զարմանա Երկրորդ Գալուստով: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտնեք:
«Լույսի զավակները» արտահայտությունը հատված 5-ում վերաբերում է Եկեղեցու հավատարիմ անդամներին, ովքեր «դէն են գցել խաւարի գործերը» (Հռովմայեցիս 13.12) և ունեն Սուրբ Հոգու և կամքի ընկերակցությունը, ուստի պատրաստ եղեք Երկրորդ Գալուստին (տես ՎևՈւ 106.4-5):
Մենք հետևյալ սկզբունքն ենք սովորում 1 Թոսաղոնիկեցիս 5.4-6-ում: Եթե հավատարիմ և ուշադիր լինենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախորդող նշաններին, ապա պատրաստ կլինենք, երբ Նա կրկին գա:
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ուսուցանել է, որ ուղիները, որոնցով մենք կարող ենք նախապատրաստվել Երկրորդ Գալուստին, հետևյալն են «Ուշադրություն նվիրել Քրիստոսի խոսքերին, Նրա Առաքյալներին և աչալուրջ լինել» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56] 3.53):
Վերստուգեք ձեր «ճիշտ-սխալ» հանձնարարության պատասխանները այս դասի սկզբում: Հիմնվելով ձեր սովորած ճշմարտությունների վրա, դուք կփոխեի՞ք ձեր պատասխաններից որևէ մեկը:
1 Թեսաղոնիկեցիս 5.7–22-ում Պողոս Առաքյալը խորհուրդ տվեց Սրբերին, թե ինչպես նախապատրաստվեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:
Կարդացեք 1 Թեսաղոնիկեցիս 5.12-22-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչ խորհուրդ տվեց Պողոսը Սրբերին անել, որպեսզի նախապատրաստեն մյուսներին և իրենց` դիմավորել Փրկիչին Նրա Երկրորդ Գալուստի ժամանակ։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ո՞րն է խորհրդի մի կետը 1 Թեսաղոնիկեցիս 5.14-22-ում, որը առանձնանում է ձեզ համար:
-
Ինչպե՞ս կարող է այդ խորհրդին համաձայն ապրելը օգնել ձեզ և մյուսներին պատրաստ լինել Երկրորդ Գալուստին:
-
Կարդացեք 1 Թեսաղոնիկեցիս 5.23-24-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Պողոսը այն մասին, որ Աստված կանի Իր հավատարիմ Սրբերի համար, երբ նրանք կպատրաստվեն Երկրորդ Գալուստին:
Հիմնվելով ձեր այսօրվա սովորածի վրա, որոշեք ինչ անել, որպեսզի ավելի լավ պատրաստվեք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Մի թղթի վրա գրեք ձեր նպատակների և ծրագրերի մասին և դրեք այնտեղ, որտեղ այն կհիշեցնի ձեզ այդ նպատակները և ծրագրերը:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 1 Թեսաղոնիկեցիս և ավարտեցի այդ դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.