Գրադարան
Ա Թիմոթեոս նախաբանը


Ա Թիմոթեոս նախաբանը

Ինչո՞ւ պիտի ուսումնասիրել այս գիրքը:

Տիմոթեոս Ա-ում մենք ընթերցում ենք, որ Պողոս Առաքյալը խորհուրդ է տալիս Տիմոթեոսին՝ Եփեսոսի Եկեղեցական առաջնորդին, որ երաշխավորի ուսուցանել վստահելի վարդապետություն և թույլ չտա, որ հանրահայտ ստերը շեղեն ավետարանի ուսմունքներից: Նա ուսուցանել է Տիմոթեոսին եպիսկոպոսի և սարկավագի պարտականությունների մասին և քննարկել է այն մարդկանց որակավորումները, ովքեր ծառայել են այդ պաշտոններում: Պողոսը նաև շարադրել է իր խորը երախտագիտությունը այն ողորմածության համար, որը ստացել է Հիսուս Քրիստոսից, երբ դարձի է եկել: Ա Տիմոթեոս Թղթի ուսումնասիրությունը կարող է օգնել մեծացնել ձեր իրազեկությունը Եկեղեցում հուսալի վարդապետություն ուսուցանելու կարևորության մասին: Դուք կարող եք խորացնել Փրկիչի ողորմածության, եպիսկոպոսների և ուրիշ Եկեղեցական առաջնորդների կարևոր դերի մասին ձեր գնահատականը:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Պողոսն է գրել է Ա Տիմոթեոս Թուղթը (տես Ա Տիմոթեոս 1.1):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Պողոսի Առաջին Նամակը Տիմոթեոսին հավանաբար գրվել է ինչ-որ ժամանակ մ.թ. 64 և 65 թթ. միջև, հավանաբար մինչ Պողոսը Մակեդոնիայում էր (տես Սուրբ Գրությունների Ուղեցույց, «Paulin Epistles, »scriptures.lds.org, Ա Տիմոթեոս 1.3-ում): Նախքան այս նամակի գրելը, Պողոսը ազատ էր արձակվել իր երկու տարվա բանտարկությունից (տնային կալանքից) Հռոմում, և հավանաբար ճանապարհորդում էր, այցելելով շրջաններ, որտեղ նա նախօրոք հիմնադրել էր Եկեղեցու ճյուղեր (տես Աստվածաշնչյան Բառարան, «Pauline Epistles»):

Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:

Պողոսը այս նամակը գրել էր Տիմոթեոսին, ով Պողոսի հետ ծառայել էր իր երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ (տես Գործք 16.1-3-ում): Հետամուտ լինելով իրենց առաքելությանը, Տիմոթեոսը շարունակեց լինել հավատարիմ միսիոներ և Եկեղեցու առաջնորդ (տես Գործք 19.22-ում, Փիլիպպեցիս 2.19-ում) և Պողոսի ամենավստահելի զուգընկերը (տես Ա Կորնթացիս 4.17-ում): Պողոսը վերաբերվում էր Տիմոթեոսին որպես իր «սիրելի որդուս` հաւատքով» (Ա Տիմոթեոս 1.2-ում): Տիմոթեոսի հայրը մի հույն հեթանոս էր, բայց նա ուներ հավատացյալ հրեա մայր և տատ, ովքեր ուսուցանել էին նրան և օգնել սովորել սուրբ գրությունները (տես Գործք 16.1-ում, Բ Տիմոթեոս 1.5-ում, 3.15-ում):

Այն ժամանակ, երբ այս նամակը գրվել էր, Տիմոթեոսը ծառայում էր որպես Եկեղեցու առաջնորդ Եփեսոսում (տես Ա Տիմոթեոս 1.3-ում): Պողոսը ակնարկել էր, որ որոշ անդամներ կասկածում էին Տիմոթեոսի ղեկավարելու կարողությունների վրա, քանի որ նա երիտասարդ էր (տես Ա Տիմոթեոս 4.12): Պողոսն անձամբ նպատակ ուներ այցելել Տիմոթեոսին, բայց համոզված չէր, որ ի վիճակի կլիներ անել դա (տես Ա Տիմոթեոս 3.14-ում, 4.13-ում): Պողոսն այս նամակը գրել էր Տիմոթեոսին, որ օգներ Եկեղեցու երիտասարդ առաջնորդին ավելի լավ հասկանալ իր պարտականությունները:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Պողոսի նամակները, հայտնի որպես Ա Տիմոթեոս, Բ Տիմոթեոս և Տիտոս, հաճախ կոչվում են հովվական նամակներ, որովհետև նրանք Պողոսի խորհուրդն են հոգևոր հովիվներին կամ Եկեղեցու առաջնորդներին (տես Աստվածաշնչյան Բառարան, «Pauline Epistles»): Հոգևոր հովիվ արտահայտությունն առաջացել է լատիներեն «հովիվ» բառից:

Պողոսը առաջարկել է ուղենիշներ, որպեսզի օգնի Տիմոթեոսին տարբերել արժանի եպիսկոպոսների կամ սարկավագների թեկնածուներին (տես Ա Տիմոթեոս 3): Նրա ուղենիշներն օգնեցին կարևորել Եկեղեցու առաջնորդների պատասխանատվությունը` ապահովելու անդամների աշխարհիկ և հոգևոր կարիքները (տես Ա Տիմոթեոս 5): Պողոսը նաև անդրադարձավ տարածված կեղծ ասկետիզմի գաղափարին` հավատք, որ ավելի բարձր հոգևոր մակարդակի կարելի է հասնել լիարժեք ինքնահրաժարման միջոցով: Օրինակ, նա զգուշացրեց, որ Եկեղեցու որոշ անդամներ, հրաժարվելով, աջակցում են այն հավատքին, որ ամուսնությունը պետք է արգելվի (տես Ա Տիմոթեոս 4.1-3-ում): Հակադրվելով այս և ուրիշ վնասակար և ուրացող ազդեցություններին, Պողոսը ցուցումներ տվեց Տիմոթեոսին ուսուցանել հիմնավոր վարդապետություն (տես Ա Տիմոթեոս 1.3-4, 10, 4.1-6, 13, 16-ում):

Համառոտ շարադրանք

Ա Տիմոթեոս 1 Պողոսը նախազգուշացնում է զգուշանալ կեղծ ուսմունքներից: Նա փառաբանում է Տեր Հիսուս Քրիստոսին, ով մեծ ողորմածություն ցուցաբերելով` փրկեց իրեն: Պողոսը համարում է իրեն որպես «գլխավոր» (Ա Տիմոթեոս 1.15), կամ վատթարագույնը մեղավորներից, վկայակոչելով իր կողմից քրիստոնյաների հետապնդումը` նախքան իր դարձի գալը: Պողոսը վստահեցնում է մյուսներին, որ Քրիստոսի ողորմածությունը նրանց նույնպես կօգնի:

Ա Տիմոթեոս 2-3 Պողոսը ուսուցանում է աղոթելու անհրաժեշտության և պատշաճ երկրպագության մասին: Նա ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը բոլորի փրկագինն է և մեր Միջնորդը Հոր մոտ: Նա հրահանգում է տղամարդկանց և կանանց ինչպես իրենց պահել երկրպագության ժամանակ: Նա համառոտ շարադրում է եպիսկոպոսների և սարկավագների հմտությունների մասին: Նա բացատրում է, որ բարեպաշտության առեղծվածը Հիսուսի ներողամտությունն է և Նրա Համբարձումը դեպի փառքը:

Ա Տիմոթեոս 4 Պողոսը զգուշացնում է, որ որոշ մարդիկ մոլորության մեջ կընկնեն ամուսնության և սննդակարգի վերաբերյալ կեղծ ուսմունքների պատճառով: Նա խոսում է ամուսնության կարևորության և Աստծու արարչագործությունները երախտագիտությամբ ընդունելու մասին: Պողոսը ուսուցանում է Տիմոթեոսին` ինչպես վարվել իր ժամանակաշրջանի և գալիք կեղծ ուսմունքների հետ:

Ա Տիմոթեոս 5-6 Պողոսը տալիս է Տիմոթեոսին ուղենիշներ, որոնք կօգնեն նրան հոգալ տարեցների, երիտասարդ մարդկանց, այրիների, ավագների և ստրուկների կարիքները: Նա նկարագրում է կեղծ ուսուցիչներին: Նա զգուշացնում է, որ «սերը փողի նկատմամբ բոլոր չարիքների հիմքն է» (Ա Տիմոթեոս 6.10-ում) և ցուցումներ է տալիս Տիմոթեոսին, թե Սրբերը ինչպես կարող են ձեռք բերել հավերժական կյանք: