Մաս 5. Օր 2
Մատթեոս 21․1-16
Նախաբան
Իր կյանքի վերջին շաբաթվա սկզբում Հիսուսը կատարեց Իր հաղթական մուտքը Երուսաղեմ: Երբ այնտեղ էր, Նա մաքրագործեց տաճարը երկրորդ անգամ և բժշկեց կույրին ու կաղին, ովքեր եկան Նրա մոտ:
Մատթեոս 21․1-11
Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
-
Մտածեք մի միջոցառում կազմակերպելու մասին, որը տպավորիչ կլինի անել ձեր ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի կարճ պարբերություն այն մասին, թե ինչ կարող եք ասել կամ անել՝ համոզելու ձեր ընկերներին կամ ընտանիքի անդամներին մասնակցելու այդ միջոցառմանը:
Շատ մարդիկ քիչ բան գիտեն Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, և մենք պատասխանատվություն ունենք՝ օգնել ուրիշներին սովորելու Նրա մասին: Երբ ուսումնասիրեք Մատթեոս 21.1–11-ը, խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք ուրիշներին, որ նրանք էլ կամենան ավելի շատ բան իմանալ Հիսուս Քրիստոսի մասին:
Նայեք այս դասում գտնվող «Հիսուս Քրիստոսի վերջին շաբաթը, Քավություն և Հարություն» վերնագրով էջին: Փրկիչի մահկանացու կյանքի վերջին շաբաթվա այս համառոտ ակնարկը ամփոփում է այն իրադարձությունները, որոնք հանգեցրին Նրա մահվանը և Հարությանը: Դա կարող է պարզաբանել և խորացնել պատմությունների, ուսմունքների, վարդապետությունների և սկզբունքների վերաբերյալ ձեր հասկացողությունը, որոնք կապված են Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության վերջին շաբաթվա հետ:
Մատթեոս 21 գլխում գրվում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի ունեցան Փրկչի խաչելությունից հինգ օր առաջ` սկսած Նրա հաղթական մուտքից Երուսաղեմ: Հիշեք, որ մարդկանց բազմությունը հետևում էր Հիսուսին և Նրա Առաքյալներին, երբ նրանք Երիքովից ճանապարհորդում էին Երուսաղեմ (տես Մատթեոս 20.17–18, 29):
Կարդացեք Մատթեոս 21.1–5` փնտրելով, թե ինչ հրահանգեց Հիսուսն Իր երկու աշակերտներին անել:
Մարգարեությունը, որը հիշատակվում է Մատթեոս 21.4–5-ում, գտնվում է Զաքարիա 9.9–10-ում: Դուք կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրությունների լուսանցքում Մատթեոս 21.4–5-ի կողքին: Այս մարգարեությունը խոստացված Մեսիայի մասին է կամ «Մարգարեի, Քահանայի, Թագավորի և Ազատարարի, որի գալուստին անհամբեր սպասում էին հրեաները» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մեսիա», scriptures.lds.org): Իմացեք, որ աստվածաշնչյան ժամանակներում ավանակը «հրեական թագավորական իշխանության խորհրդանիշ էր»: … Ավանակի վրա նստելը … ցույց էր տալիս, որ Հիսուսը եկավ որպես խաղաղասեր և «համեստ» Փրկիչ, ոչ թե որպես հաղթող` ռազմական ձիու վրա նստած» (Նոր Կտակարանի Ուսանողի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 64):
Կարդացեք Մատթեոս 21.6–8` փնտրելով թե ինչ արեց «շատ մեծ բազմությունը» (հատված 8)` հարգանքով ընդունելու Հիսուսին որպես Մեսիա, երբ Նա մտավ Երուսաղեմ:
Հովհաննեսի ավետարանը նշում է, որ բազմությունը օգտագործում էր «արմաւի ծառերի ճղեր» (Հովհաննես 12.13): Արմավի ճյուղերը թշնամիների վրա հաղթանակի և խաղաղության հրեական խորհրդանիշ էր: Բազմության կողմից ճյուղերով ու հագուստներով գորգապատ ուղու ստեղծումը օգտագործվում էր՝ պատվելու թագավորներին և նվաճողներին: Սա անելով բազմությունն ընդունեց և ողջունեց Հիսուսին` որպես իրենց Ազատարար և Թագավոր:
Նայեք «Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ» նկարին (Ավետարանի նկարների գիրք [2009], համար 50, տես նաև LDS.org): Պատկերացրեք, որ դուք բազմության միջի մարդկանցից մեկն եք: Կարդացեք Մատթեոս 21.9-ը և պատկերացրեք, որ նրանց հետ միասին աղաղակում եք:
Ուշադրություն դարձրեք, որ ժողովուրդը կրկնում էր Ովսաննա բառը, որը նշանակում է «փրկիր այժմ» (Bible Dictionary, “Hosanna”): Գրեք այս սահմանումը Մատթեոս 21.9 հատվածի լուսանցքի կողքին:
Բազմության աղաղակը մասնավորապես իրականացրեց մարգարեական կանխագուշակումը, որը գտնվում է Սաղմոս 118.25–26-ում: Գրեք այս խաչաձև հղումը Մատթեոս 21.9-ի լուսանցքի կողքին կամ նշեք այն Մատթեոս 21.9, ծանոթություն բ: Արքայական և մարգարեական տիտղոսը «Դավիթի Որդի» (Մատթեոս 21.9) պահվել էր Դավիթի գահի ժառանգի համար: Այս ասելով ժողովուրդը հայտարարում էր, որ Հիսուսը Մեսիան է՝ ընտրված և ուղարկված Աստծո կողմից՝ ազատելու և առաջնորդելու Իր ժողովրդին:
Պատկերացրեք, որ դուք ապրել եք Երուսաղեմում այն ժամանակ: Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ կունենայիք, երբ ականատես լինեիք Փրկիչի հաղթական մուտքին:
Հազարավոր ուրիշ մարդիկ կային Երուսաղեմում այդ ժամանակ Զատիկը տոնելու համար: Կարդացեք Մատթեոս 21.10–11` փնտրելով բազմության վարքագծի ազդեցությունը ուրիշների վրա, ովքեր Երուսաղեմում էին:
Բազմության վարքագծի պատճառով ուրիշներն ի՞նչ հարց տվեցին:
Այս պատմությունը ցույց է տալիս հետևյալ սկզբունքը. Երբ մենք հասարակավ ընդունում ենք և խոսում Հիսուս Քրիստոսի մասին, մենք կարող ենք օգնել ուրիշներին` զարգացնել Նրա մասին ավելի շատ բան իմանալու ցանկություն:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք եկեղեցու ժողովներից դուրս մի քանի վայրեր, որտեղ դուք կարող եք հասարակավ ընդունել և խոսել Հիսուս Քրիստոսի մասին: Ապա գրեք համապատասխան ուղիներ, որոնցով դուք կարող եք հասարակավ ընդունել և խոսել Նրա մասին, որը կօգներ ուրիշներին` կամենալ ավելի շատ բան իմանալ Նրա մասին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին էլ.
-
Հիսուս Քրիստոսին հասարակավ ընդունելու և նրա մասին խոսելու ինչ-որ մեկի ջանքերը ե՞րբ են ձեր մեջ ցանկություն արթնացրել իմանալ ավելի շատ բան Նրա մասին:
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը օգնել ինչ-որ մեկին իմանալ ավելի շատ բան Հիսուս Քրիստոսի մասին, որովհետև դուք հասարակավ ընդունել եք և խոսել Նրա մասին:
-
Փնտրեք հնարավորություններ և օգտագործեք դրանք`` պատշաճորեն ընդունելու և խոսելու Հիսուս Քրիստոսի մասին:
Մատթեոս 21. 22-16
Հիսուսը մաքրում է տաճարը և բժշկում կույրին ու կաղին
Խորհեք մտքերի և զգացումների մասին, որոնք դուք ունեցել եք տաճարում: Եթե դուք հնարավորություն չեք ունեցել լինել տաճարում, պատկերացրեք այն մտքերն ու զգացումները, որ կարող էիք ունենալ` գտնվելով տաճարում:
Ի՞նչ է տեղի ունենում տաճարում, որն օգնում է մեզ զգալ, որ այն սրբազան մի վայր է:
Երուսաղեմ մտնելուց հետո Փրկիչըգնաց տաճար:
Կարդացեք Մատթեոս 21.12–13-ը` փնտրելով, թե մարդիկ ինչ էին անում տաճարում, որոնք վիրավորական էին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի համար:
Զատիկը տոնելու նպատակով Երուսաղեմ եկած այցելուները պետք է կենդանիներ գնեին տաճարում զոհաբերելու համար` որպես իրենց երկրպագության մաս: Դրամափոխները փոխում էին Հռոմեական և այլ արժույթներ տաճարային արժույթով, որպեսզի կենդանիներ գնվեին, իսկ մյուս վաճառականները վաճառում էին անհրաժեշտ կենդանիները: Չնայած այս գործարարությունը անհրաժեշտ էր և ծառայում էր բարի նպատակի, դրանք տաճարում կատարելը անհարգալից էր և ոչ ակնածալի: Բացի այդ, Մատթեոս 21.13-ը ենթադրում է, որ դրամափոխները և վաճառականները ավելի շատ հետաքրքրված էին ֆինանսական շահով, քան Աստծուն երկրպագելով և մյուսներին օգնելով նույնը անել:
Ուշադրություն դարձրեք, որ Հովհաննես 2.16-ում առաջին անգամ տաճարը մաքրելիս, Հիսուսը կոչեց տաճարը «Իմ Հոր տունը»: Մատթեոս 21.13-ում, տաճարը երկրորդ անգամ մաքրելիս, Հիսուսը կոչեց տաճարը «Իմ տունը»:
Մի ճշմարտություն տաճարի մասին, որը մենք կարող ենք սովորել Փրկիչի խոսքերից և գործերից Մատթեոս 21.12–13-ում, այն է, որ Տիրոջ տունը սրբազան վայր է, և Նա կամենում է, որ մենք վերաբերվենք դրան ակնածանքով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կարող ենք ակնածանք ցույց տալ Տիրոջ Տան հանդեպ:
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի արժանավոր լինենք տաճար մտնելուն :
-
Կարդացեք Մատթեոս 21.14-ը` փնտրելով, թե ինչ արեց Փրկիչը տաճարում երկրորդ անգամ տաճարը մաքրելուց հետո:
Օգտակար է իմանալ, որ «կաղերը» Մատթեոս 21.14-ում վերաբերում է այն անձանց, ովքեր հաշմանդամ էին կամ քայլելու հետ կապված ինչ-որ խնդիր ունեին:
Այն, ինչ Տերն արեց կույրերի և կաղերի համար, ովքեր եկան Նրա մոտ տաճար, մեզ կարող է սովորեցնել հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք տաճար հաճախենք, Տերը կարող է բժշկել մեզ։
Ձեր կարծիքով, ի՞նչ ճանապարհներով է Տերը կարողանում բժշկել մեզ, երբ մենք հաճախում ենք տաճար:
Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը վկայել է բժշկության մասին, որը մենք կարող ենք զգալ, երբ տաճար ենք գնում. «Տերն ապահովել է շատ ուղիներ, որոնց միջոցով մենք կարող ենք ստանալ [Նրա] ապաքինող ազդեցությունը: Ես երախտապարտ եմ, որ Տերը վերականգնել է տաճարային աշխատանքը երկրի վրա: Դա փրկության կարևոր աշխատանք է ինչպես ապրողների, այնպես էլ մահացածների համար: Մեր տաճարներըսրբավայրեր են, որտեղ մենք կարող ենք գնալ՝ մի կողմ դնելու աշխարհի մտահոգությունները: Մեր տաճարները խաղաղության և անդորրի վայրեր են: Այդ սրբագործված սրբավայրերում Աստված «բժշկում է սրտով կոտրվածներին և կապում նրանց վերքերը»: (Սաղմ. 147.3:)» (“Spiritual Healing,” Ensign, May 1992, 7):
Բժշկությունը, որ մենք զգում ենք, երբ երկրպագում ենք տաճարում, կարող է լինել անմիջապես, ինչպես դա կույրի դեպքում էր և կաղի, որը նկարագրված է Մատթեոս 21.14-ում կամ դա կարող է տեղի ունենալ ժամանակի ընթացքում:
Խորհեք, թե երբ եք դուք կամ ձեր ծանոթը, զգացել Տիրոջ ապաքինող ազդեցությունը՝ երկրպագելով տաճարում:
Ինչպես նկարագրված է Մատթեոս 21.15–16-ում, քահանայապետերը և դպիրները դժգոհ էին նրանից, ինչ Հիսուսն արեց տաճարում և մարդկանցից, ովքեր այնտեղ աղաղակում էին Նրան «Ովսաննա»: Հիսուսը նշեց, որ մարդկանց կողմից Իրեն հասարակավ ընդունմամբ իրականացավ մարագարեությունը (տես Սաղմոս 8.2):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Մատթեոս 21.1–16 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.