Մաս 3, Օր 2
Մատթեոս 8-10
Նախաբան
Երբ Հիսուս Քրիստոսը ճանապարհորդեց Գալիլեայով, Նա շատ հրաշքներ գործեց: Նա նաև կանչեց Տասներկու Առաքյալներին, զորացրեց և ուսուցանեց նրանց, իսկ հետո ուղարկեց նրանց` ծառայելու ժողովրդին:
Մատթեոս 8.1-9.34
Հիսուսը շատ հրաշքներ է գործում
Եթե իմանայիք, որ Փրկիչը այցելելու է ձեր քաղաքը կամ տունը այսօր, ո՞ւմ կբերեիք, որ Նա բժշկեր: Ինչո՞ւ:
Կարդացեք սուրբ գրության հետևյալ երեք հատվածները` փնտրելով Հիսուսի գործած տարբեր տեսակի և տիպի հրաշքները. Մատթեոս 8.1–4, Մատթեոս 8.5–13, Մատթեոս 8.14–15, Մատթեոս 8.28–32, Մատթեոս 9.1–8, Մատթեոս 9.18–19, 23–26, Մատթեոս 9.20–22, Մատթեոս 9.27–31, Մատթեոս 9.32–33:
Դուք նկատեցի՞ք այն հսկայական իշխանությունը, որ Հիսուսն ուներ: Նա իշխանություն ունի երկրագնդի տարրերի վրա՝ բժշկելու հիվանդներին և դուրս քշելու դևերին:
Այս պատմություններից մենք իմանում ենք, որ Հիսուսը կարող է բժշկել մեզ մեր տկարություններից և հիվանդություններից:
Տկարությունը հիվանդություն է, վատառողջություն կամ թուլություն: Խորհեք, թե Փրկիչն ինչպես կարող է բժշկել մեզ կամ զորացնել մեր թուլությունները՝ առանց ֆիզիկապես քայլելու մեր մեջ այսօր:
Մատթեոս 9.35–10.8
Հիսուսը կանչում է տասներկու Առաքյալներ
Եթե մատչելի է, այցելեք LDS.org և փնտրեք Եկեղեցու այժմյան Առաքյալների նկարները, ներառյալ` Առաջին Նախագահությունը (կամ գտեք նրանց նկարները համաժողովի հրատարակությունում Ensign կամ Լիահոնայում):
Ի՞նչն է այս մարդկանց դարձնում եզակի ողջ երկրագնդի մարդկանց մեջ:
Երբ ուսումնասիրեք Մատթեոս 9.35–10.8, փնտրեք ճշմարտություններ Առաքյալների դերի վերաբերյալ և այն օրհնությունների, որ նրանք կարող են բերել ձեր կյանք:
Կարդացեք Մատթեոս 9.35-ը` փնտրելով, թե բացի մարդկանց բուժելուց Հիսուսն էլ ինչ արեց: Դուք գուցե կամենաք նշել` ինչ- որ գտնեք:
Երբ Հիսուսն ուսուցանում էր ավետարանը և հրաշքներ գործում ողջ Հուդայում, մարդկանց թիվը, ովքեր հետևում էին Նրան, աճում էր:
ԿարդացեքՄատթեոս 9.36-38-ը` փնտրելով, թե ո՞ւմ մասին Փրկիչն ասաց, որ պետք է օգներ Իրեն՝ ծառայելու բոլոր նրանց, ովքեր հետևեցին Իրեն:
Կարդացեք Մատթեոս 10.1–4` փնտրելով, թե ինչ արեց Հիսուսը, որ օգներ մարդկանց` կարիքները բավարարելու համար: Դուք կարող եք նշել ձեր գտածը: Այս պատմությունից մենք իմանում ենք, որ Հիսուս Քրիստոսը Առաքյալներ է կանչում և շնորհում է Իր իշխանությունը նրանց` որպես մի ուղի, որով Նա ծառայում է երկրի ժողովրդին: Դուք կարող եք գրել այս վարդապետությունը ձեր սուրբ գրություններում՝ Մատթեոս 10.1-4 հատվածների կողքի լուսանցքում։
Նշեք, որ Մատթեոսի ավետարանի իրադարձությունները միշտ չէ, որ տրվում են ժամանակագրական կարգով: Հիսուս Քրիստոսը նախ կանչեց Առաքյալներին, իսկ հետո Նա ուսուցանեց նրանց Իր Լեռան Քարոզում (Մատթեոս 5–7, տես Ավետարանների ներդաշնակությունը):
Կարդացեք Մատթեոս 10.5-8` հայտնաբերելով, թե Հիսուս Քրիստոսն ինչ է պատվիրել կատարել Իր Առաքյալներին:
Հունարենում առաքյալ բառը նշանակում է «մեկը, ով ուղարկվել է»: Իր երկրային ծառայության ժամանակ Փրկիչն ուղարկել էր առաքյալներին միայն Իսրայելի տան անդամների մոտ (տես Մատթեոս 10.5-6): Հետագայում հարություն առած Փրկիչը պատվիրեց, որ ավետարանը քարոզվեր նաև հեթանոսներին կամ նրանց, ովքեր Իսրայելի տնից չեն (տես Մատթեոս 28.19, Գործք 1.8): Վերջին Օրերի Առաքյալներին նույնպես պատվիրել են քարոզել ավետարանը և լինել Հիսուս Քրիստոսի վկաները` ողջ աշխարհի համար (տես ՎևՈւ 107.23):
Ի՞նչ նմանություններ եք դուք նկատում Հիսուսի կատարած գործերի և այն գործերի միջև, որ Նա պատվիրեց Իր Առաքյալներին կատարել: Մատթեոս 10.5-8-ից մենք սովորում ենք, որ Տերը կանչում է Առաքյալներին՝ քարոզելու Իր ավետարանը և կատարելու Իր գործերը:
Ի՞նչ օրինակներ կան այն բանի վերաբերյալ, թե ինչպես են այժմյան Առաքյալները քարոզում և ծառայում` ինչպես Հիսուս Քրիստոսը կաներ, եթե Նա այստեղ լիներ:
Եթե մատչելի է, այցելեք LDS.org և դիտեք կամ կարդացեք վերջին համաժողովի որևէ ելույթ, որը տրվել է մի ժամանակակից Առաքյալի կողմից (կամ կարդացեք գերագույն համաժողովի Ensign կամ Լիահոնայիհրատարակություններից որևէ մեկը):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Առաքյալները կանչվում են Հիսուս Քրիստոսի կողմից` անելու Նրա աշխատանքը. սրա իմացությունը ինչպես կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք արձագանքում նրան,թե ինչ են ուսուցանում և խորհուրդ տալիս մեզ անել:
-
:Ժամանակակից Առաքյալների ծառայություններն ու ուղերձները ի՞նչ ուղիներով են ազդել ձեր կյանքի վրա:
-
Խորհեք, թե դուք ինչպես կարող եք հավատարմորեն հնարավորություններ փնտրել՝ լսելու, ուսումնասիրելու և կիրառելու Տիրոջ ընտրած Առաքյալների խոսքերը:
Մատթեոս 10․9-42
Հիսուսը հրահանգում է Տասներկու Առաքյալներին նախքան նրանք կգնային քարոզելու և ծառայելու
Մատթեոս 10.9–18-ում մենք կարդում ենք, որ Տերը հրահանգեց Առաքյալներին վստահել Երկնային Հորը՝ ապահովելու իրենց կարիքները, երբ նրանք ճանապարհորդում էին՝ քարոզելու ավետարանը: Փրկիչը նաև ուսուցանեց նրանց օրհնել մարդկանց, ովքեր ընդունում էին և օթևան տալիս նրանց:
Մտածեք մի ժամանակի մասին, երբ այլ հավատքի պատկանող ինչ -որ մեկը դժվար մի հարց է տալիս ձեզ ավետարանի մասին կամ ինչ-որ հակաճառող բան ասում Եկեղեցու վերաբերյալ: Որքանո՞վ էիք դուք վստահ, որ գիտեք թե ինչ պիտի պատասխանեք այդ իրավիճակում:
Երբ շարունակեք Մատթեոս 10-ի ձեր ուսումնասիրությունը, Հիսուսի ուսմունքներում փնտրեք Իր Առաքյալներին ուղղված մի սկզբունք, որը կարող է օգնել մեզ, երբ մենք պետք է բացատրենք ավետարանը կամ կիսվենք մեր վկայությամբ:
Կարդացեք Մատթեոս 10.16–20` փնտրելով այն մարտահրավերները, որոնց, ըստ Հիսուսի,Առաքյալները կդիմակայեն, երբ նրանք ճանապարհորդեն և քարոզեն:
Ըստ 19-20 հատվածների, ինչպե՞ս պետք է Առաքյալներն իմանային, թե ինչ ասեին այս դժվարին իրավիճակներում: («Հոգս մի անէք» արտահայտությունը նշանակում է «տագնապալի մտահոգված լինել» [տես Մատթեոս 10.19, ծանոթագրություն ա]:)
Մատթեոս 10.19–20 հատվածներից ձեր սովորածից, լրացրեք հետևյալ սկզբունքը՝ ուրիշների հետ խոսելու մասին. Երբ մենք Տիրոջ ծառայության մեջ ենք, Նա :
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.
-
Ինչպե՞ս կարող է վերոհիշյալ սկզբունքը, օգնել ձեզ, երբ ինչ-որ մեկը մի դժվար հարց տա Եկեղեցու մասին:
-
Ե՞րբ եք զգացել, երբ Տերը ոգեշնչել է ձեզ` իմանալ, թե ինչ ասել մեկ այլ անձնավորության:
-
Մատթեոս 10.21–42-ը գրում է, որ Հիսուս Քրիստոսը շարունակեց տալ Իր Առաքյալներին հրահանգներ, նախազգուշացումներ և սփոփանք այն մարտահրավերների վերաբերյալ, որոնց նրանք դիմակայելու էին:
Կարդացեք Մատթեոս 10.37–38, փնտրելով այն զոհաբերությունները, որոնք Փրկիչն ասաց, որ մենք պիտի հոժարակամ անենք` որպես Իր աշակերտներ: «Ինձ արժանի չէ» արտահայտությունը այս հատվածներում նշանակում է արժանի լինել ներկայացնելու Տիրոջը և արժանի լինել Նրա օրհնություններին:
Խորհեք, թե Հիսուս Քրիստոսի աշակերտների համար ինչո՞ւ է անհրաժեշտ սիրել Նրան ուրիշներից վեր՝ ներառյալ իրենց սեփական ընտանիքի անդամները:
Խաչը, որ նշվում է Մատթեոս 10.38-ում վերաբերում է ֆիզիկական խաչին, որը Հիսուս Քրիստոսը տարավ` կատարելու Երկնային Հոր կամքը և բերելու փրկություն ուրիշներին:
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում` «վերցնենք մեր խաչը» և հետևենք Նրան:
Կարդացեք Մատթեոս 10.39` փնտրելով սկզբունքներ, որոնք Փրկիչն ուսուցանեց զոհաբերության վերաբերյալ: Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը պարզաբանում է այս հատվածի սկիզբը կարդալ. «Նա, ով ձգտում է փրկել իր կյանքը…» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 10.39, [ Մատթեոս 10.39, ծանոթագրություն ա]): Այս ենթատեքստում «փրկել իր կյանքը» արտահայտությունը նշանակում է ապրել եսասիրաբար, փոխարենը ձգտել ծառայել Աստծուն և Նրա զավակներին:
Ըստ ձեզ,մարդիկ, ովքեր կենտրոնանում են իրենց կամքի և եսասիրական ցանկությունների վրա, ի՞նչ ուղիներով են ի վերջո «կորցնում » իրենց կյանքը: Լրացրեք հետևյալ սկզբունքը` օգտագործելով ձեր սեփական բառերը. Եթե մենք ձգտում ենք փրկել մեր կյանքը, ապա :
Մտածեք նշել խոստումը հատված 39-ում որը Փրկիչը տալիս է նրանց, ովքեր կորցնում են իրենց կյանքը հանուն Նրա: Կորցնել մեր կյանքը հանուն Նրա ավելին է, քան պատրաստ լինել մեռնել Նրա համար: Դա նշանակում է պատրաստ լինել նվիրաբերել ինքներս մեզ ամեն օր՝ ծառայելու Նրան և մեր շրջապատի մարդկանց:
Ի՞նչ է նշանակում, որ մենք կգտնենք մեր կյանքը, երբ կորցնենք այն՝ հանուն Նրա:
Լրացրեք հետևյալ սկզբունքը՝ օգտագործելով ձեր սեփական բառերը. Եթե մենք կորցնենք մեր կյանքը հանուն Հիսուս Քրիստոսի, ապա :
Կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը. «Ես հավատում եմ, որ Փրկիչն ասում է մեզ, որ եթե մենք չկորցնենք մեզ` ուրիշներին ծառայելու մեջ, մեր կյանքը փոքր նպատակ կունենա: Նրանք, ովքեր միայն իրենց համար են ապրում, ի վերջո, կծկվում են և, այլ կերպ ասած, կորցնում են իրենց կյանքը, մինչդեռ նրանք, ովքեր կորցնում են իրենց՝ մյուսներին ծառայելու մեջ, աճում ու ծաղկում են, արդյունքում պահպանելով իրենց կյանքը» ( «Ի՞նչ եմ ես արել ինչ-որ մեկի համար այսօր»: Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 85):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Դուք ճանաչո՞ւմ եք որևէ մեկին, ով ընտրել է կորցնել իր կյանքը հանուն Հիսուս Քրիստոսի: Ինչպե՞ս է այդ մարդն անում դա:
-
Ի՞նչ ազդեցություն է ունեցել այս որոշումը այդ անձնավորության վրա:
-
Որո՞նք են այն բաները, որոնք դուք կարող եք անել այսօր կամ մոտ ապագայում՝ կորցնելու ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի և ուրիշների ծառայության մեջ:
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Մատթեոս 8-10 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.