Մաս 30. Օր 4
Հուդա
Նախաբան
Հուդան հորդորեց Եկեղեցու անդամներին «մրցել հավատքի համար» (Հուդա 1.3) կեղծ ուսուցիչների դեմ: Նա նկարագրեց կեղծ ուսուցիչներին և խորհուրդ տվեց Սրբերին կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա:
Հուդա 1.1-19
Հուդան հորդորում է Եկեղեցու անդամներին պայքարել հավատքի համար կեղծ ուսուցիչների դեմ
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք մի քանի տարբեր եղանակներ, որոնցով դուք կարող եք արձագանքել հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրին.
-
Սոցիալական լրատվության կայքում մի ընկեր մի հայտարարություն է դրել, որը քննադատում է Եկեղեցու դիրքորոշումը համասեռ ամուսնության վերաբերյալ:
-
Մի հարևան իմանում է, որ դուք Եկեղեցու անդամ եք: Նա ասում է ձեզ, որ կարդացել է Մորմոնի Գիրքը և զգում է, որ այն վեհացնող գրականություն է, բայց ոչ Աստծո խոսքը:
-
Դպրոցում դասարանականքննարկման ընթացքում մի հասակակից վիճում է, որ պոռնոգրաֆիական նյութերի դիտումը անվնաս է և չպետք է պարսավանքի ենթարկվի:
-
Հուդայի թուղթը հավատարիմ քրիստոնյաներին եկավ այնպիսի մի ժամանակ, երբ Եկեղեցու անդամները դիմակայում էին կատաղի ընդդիմության: Կարդացեք Հուդա 1.3-4-ը, որոնելով թե ինչ էր Հուդան հորդորում Եկեղեցու անդամներին անել ընդդիմության դեմ պայքարելիս:
Ուշադրություն դարձրեք, որ Հուդան խրախուսեց «որ մրցեն սրբերին մի անգամ աւանդուած հաւատքովը» (հատված 3): Սա նշանակում է, որ նրանք պետք է համարձակ պաշտպանեն, ուսուցանեն և վկայեն ավետարանի մասին: «Ամբարիշտները» (hատված 4) չար մտադրություններով վարպետորեն մտել էին Եկեղեցու պաշտոնյաների շարքերը: Եկեղեցու այս անդամները խրախուսում էին այլասերված, անբարոյական գործերը, ուսուցանելով, որ շնորհի վարդապետությունը թույլ է տալիս լիակատար իրավունք մեղանչելու, որովհետև Աստված ողորմածաբար կների: Նրանք նաև հերքում էին որոշակի ճշմարտություններ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։
Մի ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել Հուդայի հրահանգից, այն է, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները պետք է համառորեն պայքարեն Հիսուս Քրիստոսի ավետարանի համար կեղծ ուսմունքների և աղավաղումների դեմ:
Ավետարանի համար պայքարելը չի նշանակում, որ մենք հակառակության ոգի ունենք: Մենք պետք է լինենք բարի և համարձակ, բայց ոչ ամբարտավան, երբ մենք պաշտպանում ենք և վկայում ճշմարտության մասին (տես Ալմա 38.12, 3 Նեփի 11.29): Ավետարանի համար արդյունավետ պայքարելը ՝ պաշտպանելը, ուսուցանելը և վկայելը, նշանակում է նաև, որ մենք պետք է իմանանք, թե որոնք են ավետարանի ճիշտ վարդապետություններն ու սկզբունքները:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կարող ենք պայքարել ավետարանի համար առանց վիճաբանելու:
-
Վերհիշեք իրավիճակները, որոնք ներկայացված են հանձնարարություն 1-ում: Այս և նմանատիպ իրավիճակներում ինչ եղանակներով կարող ենք պայքարել ավետարանի համար կեղծ ուսմունքների և աղավաղումների դեմ:
-
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենը կիսվել է մի երիտասարդ կնոջ մասին պատմությամբ, ով պայքարում էր ավետարանի համար:
«Վերջերս, ես զրուցում էի Միացյալ Նահանգներից դափնի խմբին պատկանող մի աղջկա հետ: Ես մեջբերում կանեմ նրա նամակից.
«Այս անցած տարի իմ ընկերներից ոմանք Facebook-ում սկսեցին կիսվել իրենց դիրքորոշմամբ ամուսնության վերաբերյալ: Շատերը կողմնակից էին համասեռ ամուսնությանը, և մի քանի ՎՕՍ երիտասարդներ «հավանություն» էին արտահայտել իրենց հայտարարություններում: Ես ոչ մի մեկնաբանություն չարեցի:
Որոշեցի ավանդական ամուսնության մասին իմ համոզմունքը հայտնել խելամիտ ձևով:
Իմ նկարին ես ավելացրեցի հետևյալ միտքը․ «Ես հավատում եմ տղամարդու և կնոջ միջև ամուսնությանը»: Գրեթե վայրկենապես ես սկսեցի ստանալ ուղերձներ: «Դուք եսասեր եք»։ «Դուք դատապարտող եք»։ Մեկը համեմատեց ինձ ստրկատիրոջ հետ: Եվ ես ստացա հետևյալ գրառումը իմ հիանալի մի ընկերոջից, ով Եկեղեցու ուժեղ անդամ է. «Դու պետք է ժամանակին համընթաց քայլես։ Իրավիճակները փոխվում են և դու նույնպես պետք է փոխվես»։
«Ես չսկսեցի վիճաբանել,- ասաց նա,- բայց և չհանեցի իմ հայտարարությունը»։
Նա եզրափակում է. «Երբեմն, ինչպես ասել է Նախագահ Մոնսոնը, ստիպված ես լինում մենակ կանգնել»: Հուսով եմ, որպես երիտասարդներ, մենք կկանգնենք միասին` լինելով հավատարիմ Աստծուն և Նրա ապրող մարգարեների ուսմունքներին» («Հոգևոր պտտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 19–20):
Մտածեք մի իրավիճակի մասին, երբ դուք կամ ձեր ծանոթներից մեկը պայքարել է Հիսուս Քրիստոսի ավետարանի համար: Խորհեք, ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի կանգնեք ճշմարտության համար: Գործեք` ձեր ստացած հոգևոր հուշումների վրա հիմնվելով:
Հուդա 1.5–7-ում Հուդան համեմատեց Եկեղեցու ըմբոստ անդամներին նրանց հետ, ովքեր անհավատարիմ էին հնադարյան Իսրայելացիների մեջ, ովքեր դուրս էին հանվել Եգիպտոսի երկրից, ովքեր ըմբոստացել էին Աստծո դեմ «իրենց առաջին վիճակում» (Հուդա 1.6, տես նաև Աբրահամ 3.22–26), կամ նախամահկանացու գոյության մեջ, և Սոդոմի և Գոմորի շրջակայքում գտնվող ամբարիշտ մարդիկ, ովքեր կործանվեցին:
Ինչպես արձանագրված է Հուդա 1.8–16-ում, Հուդան նկարագրեց շատ հատկանիշներ, որոնք կօգնեին Եկեղեցու անդամներին ճանաչել նրանց, ովքեր տարածում էին աղավաղված փիլիսոփայություններ և գործառույթներ Եկեղեցում: Օրինակ` նա նկարագրում էր նրանց որպես «անջուր … ամպեր են քամիներից տատանուած, պտղակորոյս անպտուղ ծառեր» (Հուդա 1.12): Ինչպե՞ս կարող են կեղծ ուսուցիչները նման լինել ամպերի` առանց ջրի և պտղակորույս անպտուղ ծառերի:
Հուդան հավանաբար իր թղթում ակնարկել է մի տեղեկության մասին, որը գտնվել է ոչ կանոնիկ գրքերում՝ Մովսեսի Ստանձնումը և Ենովքի Գիրքը: Մովսեսի Ստանձնումը նկարագրում է «Միքայել հրաշտակապետին … սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսէսի մարմնին համար» (Հուդա 1.9): Գիրքը պատմում է, թե ինչպես Միքայելը ի վերջո հաղթեց, և Մովսեսը փոխակերպվեց իր կյանքի վերջում (տես Ալմա 45.19): Ենովքի Գիրքը պարունակում է մի մարգարեություն Ենովքի կողմից Երկրորդ Գալուստի մասին (տես Հուդա 1.14–15): Տերը հայտնեց, որ շատ բաներ, որոնք պարունակվում էին ոչ կանոնիկ գրքերում, ճիշտ են, և նրանք, ովքեր լուսավորվում էին Հոգով, կարող են օգուտ քաղել դրանցից: Սակայն որոշ գրքեր պարունակում են հավելումներ, որոնք աղավաղում են բնագիր տեքստը (տես ՎևՈւ 91): (Ոչ կանոնիկ գրքերի մասին ավելի շատ տեղեկության համար տես Bible Dictionary, “Apocrypha.”)
Կարդացեք Հուդա 1.8, 10, 14–19, որոնելով կեղծ ուսուցիչների լրացուցիչ հատկանիշներ: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտնեք: Կից աղյուսակում լրացրեք բաց տեղերը, հիմնվելով նրա վրա, ինչ դուք սովորեցիք հատվածներում: Աղյուսակում որոշ հայտարարություններ տրված են օգնելու ձեզ հասկանալ Հուդայի գրածը: (Ուշադրություն դարձրեք, որ «վերջին ժամանակներումը» [հատված 18-ում] վերաբերում է մի ժամանակահատվածի, որում Հուդան էր ապրում, ինչպես նաև վերջին օրերը, որում մենք ենք ապրում:)
Կեղծ ուսուցիչների հատկանիշները | |
---|---|
|
|
Ինչո՞ւ է կարևոր ճանաչել կեղծ ուսուցիչների հատկանիշները:
Մեկ կամ ավելի այս հատկանիշներով ոչ բոլորն են կեղծ ուսուցիչներ: Ոչ էլ նրանք, ովքեր ուսուցանում են մի բան, որը ճիշտ չէ, կեղծ ուսուցիչ են: Նրանք կարող են անմեղորեն սխալվել որևէ թեմայի իրենց ըմբռնման մեջ: Այնուամենայնիվ, այս հատկանիշների իմացությունը կարող է օգնել մեզ ճանաչել կեղծ ուսուցիչներին, որոնց մտադրությունն է թուլացնել ուրիշների հավատը և հնազանդությունը՝ խաբելով նրանց և խրախուսելով չարը:
Հուդա 1.17-ում, ուշադրություն դարձրեք, որ Հուդան հիշեցրեց Սրբերին, որ Տիրոջ Առաքյալները նախազգուշացրել էին Եկեղեցու անդամներին կեղծ ուսուցիչների մասին: Այս հատվածից մենք սովորում ենք, որ առաքյալներն ու մարգարեները նախազգուշացնում են մեզ և օգնում մեզ ճանաչել նրանց, ովքեր ձգտում են թուլացնել մեր հավատը և հնազանդությունը:
Մարգարեներն ու առաքյալներն այսօր շարունակում են նախազգուշացնել մեզ կեղծ ուսուցիչներից:
Նշեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդը հայտարարել է․ «Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալներ, մեր պարտավորությունն է լինել աշտարակի դիտակետի պահակախումբ, նախազգուշացնելով Եկեղեցու անդամներին զգուշանալ կեղծ մարգարեներից և կեղծ ուսուցիչներից, ովքեր դարանակալ սպասում են՝ ծուղակը գցելու և կործանելու հավատքն ու վկայությունը: Այսօր մենք զգուշացնում ենք ձեզ, որ կան բարձրացող կեղծ մարգարեներ և կեղծ ուսուցիչներ, և եթե մենք զգույշ չենք, նույնիսկ նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատարիմ անդամների շարքերում են, զոհ կդառնան նրանց խաբեությանը» (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 62):
Ո՞րոնք են որոշ հիմար կամ կեղծ ուսմունքները, որոնցից ժամանակակից մարգարեները ու առաքյալները զգուշացնում են մեզ:
Քննարկելով այն, ինչ դուք սովորեցիք Հուդայի թղթից, ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել առաքյալների և մարգարեների խոսքերը:
Հուդա 1.20-25
Հուդան խորհուրդ տվեց Սրբերին կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա և օգնել փրկել մյուսներին:
Կարդացեք Հուդա 1.20–21, որոնելով, թե Հուդան ինչ խորհուրդ տվեց Սրբերին անել՝ հավատքին հավատարիմ մնալու համար: «Աղոթել Սուրբ Հոգով» արտահայտությունը հատված 20-ում նշանակում է աղոթել Սուրբ Հոգու օգնությամբ և ոգեշնչմամբ:
Օգտագործեք այս հատվածներում սովորած ճշմարտությունները, որ ավարտեք հետևյալ ճշմարտությունը. Մենք կարող ենք հավատարիմ մնալ հավատքին .
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչո՞ւ հավատքին հավատարիմ մնալու համար արժե գործադրել ամեն ջանք, որ պահանջվում է:
-
Ինչպե՞ս է Հուդայի խորհրդով ապրելն օգնել ձեզ կամ ուրիշներին, ում դուք գիտեք, մնալ հավատքին հավատարիմ :
-
-
Առանձին թղթի վրա գրեք մի եղանակ, որով դուք կարող եք բարեփոխվել՝ հետևելով Հուդայի խորհրդին, և դրեք թուղթը մի տեղում, որտեղից կարող եք հաճախ տեսնել այն՝ որպես հիշեցում կիրառելու այն, ինչ գրել եք: Երբ սա անեք, գրեք Ավարտված էՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
Ինչպես գրված է Հուդա 1.22–25-ում, Հուդան խորհուրդ տվեց Եկեղեցու հավատարիմ անդամներին օգնել մյուսներին, ովքեր հոգեպես մաքառում էին, հավանաբար կեղծ ուսուցիչների ազդեցության պատճառով: Նա նաև գովասանք մատուցեց Աստծուն:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Հուդայի թուղթը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.