Մաս 8. Օր 3
Մարկոս 9.1-29
Նախաբան
Իր խաչվելուց մոտ վեց ամիս առաջ Հիսուսը պայծառակերպվեց (երևաց իր փառաբանված վիճակում), մինչ Նա և Պետրոսը, Հակոբոսն ու Հովհաննեսը լեռան վրա էին: Այնուհետև Նա ուսուցանեց այս աշակերտներին, որ Հովհաննես Մկրտիչը Եղիան էր կամ մի մարգարե, ով ճանապարհ է պատրաստում Մեսիայի համար: Երբ Հիսուսը վերադարձավ իր մյուս աշակերտների մոտ, մի մարդ աղերսեց Հիսուսին իր որդու միջից դուրս հանել չար ոգուն: Հիսուսը դուրս քշեց չար ոգուն և ուսուցանեց Իր աշակերտներին, որ աղոթելու և ծոմ պահելու կարիք կա:
Մարկոս 9.1-13
Հիսուսը պայծառակերպված է, և Նա ուսուցանում է Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին Եղիայի մասին
Փորձեք, թե քանի հրում կամ ձգում վարժություն կարող եք անել մեկ րոպեում: Գրի առեք ձեր արդյունքներն այստեղ. ____________________
Ինչո՞ւ ինչ-որ մեկը պիտի ցանկանա կամ կարիք ունենա մեծացնել իր ֆիզիկական ուժը :
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ֆիզիկական ուժը ինչպե՞ս կարող է նմանվել հոգևոր ուժին կամ հավատին առ Քրիստոս:
-
Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որոնց ժամանակ դուք կարիք պիտի ունենաք զորացնել ձեր հավատը առ Քրիստոս:
-
Ուսումնասիրեք Մարկոս 9.1- 29-ը և փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ զորացնել ձեր հավատքը:
Մարկոս 9.1-13 -ը Հիսուսի պայծառակերպման մասին է` Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի ներկայությամբ լեռան վրա, և այնտեղ Մովսեսի և Եղիայի հայտնվելու մասին, որը դուք սովորել եք Մատթեոսի 17 գլխին վերաբերող ձեր դասի ժամանակ: Հիսուսը նաև ուսուցանեց այս Առաքյալներին, որ Հովհաննես Մկրտիչը իրականացրեց Եղիայի մարգարեական դերը: «Եղիան» տիտղոս է նրանց համար, ովքեր ճանապարհ են նախապատրաստում Մեսիայի գալստյան համար:
Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը օգնում է մեզ ավելի լավ հասկանալ Փրկիչի պատասխանը Առաքյալների հարցին. «Ի՞նչ է որ դպիրներն ասում են, թէ պետք է առաջ Եղիան գայ»: (Մարկոս 9.11):
« Եվ նա պատասխանեց և ասեց նորնց. Իրավ Եղիան առաջ կգայ ու ամեն բան կարգի կդնէ. և ինչպէս գրուած է մարդի Որդու համար, թէ նա շատ պիտի չարչարուի և անարգուի :
«Կրկին ասում եմ ձեզ, որ Եղիան եկել է, և նրա հետ վարվեցին իրենց ուզածի պես, ինչպես և գրված է նրա մասին; և նա իմ մասին տվյալներ ուներ, և նրանք նրան չընդունեցին: Հաստատ նա Եղիան էր» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 9.10-11[ Մարկոս 9.12, ծանոթագրություն ա, Մարկոս 9.13, ծանոթագրություն բ]):
Ո՞վ է Եղիան: Տասներկու Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է Վերականգնման գործընթացում Եղիայի դերի մասին.
«Երեք տարբեր հայտնություններ կան, որոնց Եղիան անվանում է երեք տարբեր անձնավորություններ: Մենք ի՞նչ պիտի եզրակացնենք:
« … Շատ ծառայող հրեշտակներ ուղարկվել են փառքի դատարաններից, կրկին տնտեսությունների բանալիներ և լիազորություններ տալու երկրի մարդկանց, իրենց հասարակարգերն ու փառքը պարտադրելու: Առնվազն հետևյալները եկել են. Մորոնի, Հովհաննես Մկրտիչ, Պետրոս, Հակոբոս, Հովհաննես, Մովսես, Եղիաս, Եղիա, Գաբրիել, Ռաֆայել և Միքայել: (ՎևՈւ 13, 110; 128.19–21 ): Քանի որ ակնհայտ է, որ ոչ մի սուրհանդակ չի կրում վերականգնման ողջ բեռը, ավելի շուտ նրանցից յուրաքանչյուրը գալիս է ի վերուստ տրված իրեն առանձնահատուկ շնորհքով, ապա պարզ է դառնում, որԵղիան հիմնական գործող անձ է: Արտահայտչականությունը պետք է ընկալվի որպես անուն և տիտղոս նրանց համար, ում առաքելությունն է մարդկանց նկատմամբ բանալիներն ու զորությունները գործողության մեջ դնել պարտականություններից վերջնականապես ազատվելու ժամանակ [տեսՓրկության վարդապետությունները, կազմ. Բրյուս Ռ.Մակքոնկի, 3. հատ. (1954 -56), 1.170 -74]» (Մորմոնի վարդապետություն,2 -րդ հրատ. [1966], 221 ):
Մարկոս 9.14–29
Հիսուսը դուրս է հանում չար հոգուն մարդու որդու միջից
Ընթերցեք Մարկոս 9.14-18` փնտրելով, թե ինչ պատահեց, երբ Փրկիչը լեռան վրայից վերադարձավ իր մյուս աշակերտների մոտ։
Մարդու որդին անմաքուր հոգի ուներ, որի պատճառով տղան խուլ ու համր էր և ուրիշ խնդիրներ ուներ (տես Մարկոս 9.17-18,22, 25): Պատկերացրեք, որ նրա հայրն եք: Ինչպիսի՞ ազդեցության կենթարկվեր ձեր հավատը առ Փրկիչը և Իր զորությունը, երբ Նրա աշակերտները չկարողանայինին բուժել ձեր որդուն:
Կարդացեք Մարկոս 9.19-22-ը` պատկերացնելով, թե այս հայրն ինչպե՞ս պիտի զգար իրեն Փրկչի հետ խոսելիս:
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, այլ լույսի ներքո է դիտարկելլ այս հոր զգացմունքներն ու աղերսանքները: «Ուրիշ որևէ հույս չունենալով, այս հայրը հաստատեց, թե ինչ հավատ ունի նա և աղերսեց աշխարհի Փրկիչին. «Եթե մի բան կարող ես, օգնիր մեզ` գթալով մեզ, վերայ» [Մարկոս 9.22, շեղագիրն ավելացված է]: Ես չեմ կարող այդ բառերն ընթերցել առանց արտասվելու: Հոգնակի դերանուն մեզ-ը ակնհայտորեն օգտագործված է նպատակադրված: Այս մարդը ասում է հետևյալ նպատակով.«Մեր ողջ ընտանիքն աղերսում է: Մեր պայքարը երբեք չի դադարում: Մենք ուժասպառ ենք եղել: Մեր որդին ընկնում է ջրի մեջ: Նա ընկնում է կրակի մեջ: Նա անընդհատ վտանգի մեջ է, և մենք անընդհատ վախենում ենք: Չգիտենք` ուրիշ որտեղից օգնություն հայցենք: Կարո՞ղ եք դուք օգնել մեզ: Մենք երախտապարտ կլինենք ինչ էլ որ լինի`կողմնակի օրհնություն, մի աղոտ հույս, այս տղայի մոր ամենօրյա կյանքի բեռի մի փոքր թեթևացում»(«Տեր, ես հավատում եմ»,Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 93):
Կարդացեք Մարկոս 9.23-ը` փնտրելով, թե ինչ սովորեցրեց Փրկիչը հորը:
Դուք կարող եք նշել բառեր կամ արտահայտություններ հատված 23-ում, որոնք ուսուցանում են այս սկզբունքը: Եթե մենք հավատանք Հիսուս Քրիստոսին, մեզ համար բոլոր բաները հնարավոր կլինեն: (Նշեք, որ «բոլոր բաները»վերաբերում են բոլոր արդար օրհնություններին, որոնք համապատասխան են Երկնային Հոր նպատակներին և սահմանված ժամանակին):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքին հավատալն օգնել որևէ մեկին, ով այնպիսի դժվարությունների մեջ է, որոնք, թվում է` անհնար է հաղթահարել:
Կարդացեք Մարկոս 9.24-ը, ուշադրություն դարձնելով Փրկիչի ուսուցանած սկզբունքին տրված հոր պատասխանին։ Նշեք հոր պատասխանի երկու մասերը:
Ընթերցեք Երեց Հոլլանդի հետևյալ հայտարարությունը, ով ուսուցանեց, թե ինչ դաս է տրվում հոր հայտարարագրում այն մասին, թե ինչ կարող ենք մենք անել «անհավատության» , կասկածի կամ վախի պահին: Երբ կանգնեց հավատի մարտահրավերի առաջ, հայրը առաջին հերթին հաստատեց իր ուժը, և միայն դրանից հետո նա ընդունեց իր թերությունը: Նրա առաջին հայտարարությունը հաստատական է և առանց երկմտության: «Հաւատո՛ւմ եմ, Տէր» Ես կասեի բոլորին, ովքեր ցանկանում են ավելի ամրացնել իրենց հավատը, հիշե՛լ այս մարդուն: «Վախի, կասկածի կամ դժբախտության պահերին պահեք այն հիմքը, որնարդեն նվաճել եք, եթե նույնիսկ այդ հիմքը սահմանափակ է: Աճի ընթացքում, որը մենք պիտի ունենանք մահկանացու կյանքում, այդ տղայի տկարության կամ այդ ծնողի հուսահատության հոգևոր համարժեքը պատահելու է մեզ` բոլորիս հետ: Երբ այդ պահերը գան ու խնդիրներ ջրի երես ելնեն, որոնց լուծումն անմիջապես չի ստացվում, ամուր բռնվեք արդեն ունեցած գիտելիքից և ամուր կանգնեք, մինչև որ լրացուցիչ գիտելիքը կգա» («Հաւատում եմ, Տէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 93-94)։
Խորհեք հոր պատասխանի երկրորդ մասի վերաբերյալ. «Իմ անհավատությանն օգնիր»: (Մարկոս 9.24): Խորհեք, թե ի՞նչ կարող եք անել անհավատության, կասկածի կամ վախի ժամանակներում:
Կարդացեք Մարկոս 9.25-27-ը, փնտրելով թե ինչ արեց Փրկիչը ի պատասխան հոր աղերսանքների:
Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ եթե մենք ամուր պահենք մեր հավատը, և փնտրենք Տիրոջ աջակցությունը, Նա կօգնի մեզ ուժեղացնել մեր հավատը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.
-
Անդրադարձեք այն իրավիճակներին, որոնց դուք հանդիպել եք այսօրվա դասի հանձնարարություն 1-ում։ Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն օգտագործվել այդ իրավիճակներում:
-
Ե՞րբ եք դուք (կամ ձեր ծանոթներից մեկը) ստացել Տիրոջ օգնությունը՝ անհավատության, երկմտանքի կամ վախի պահին, երբ դուք ամուր կառչել եք ձեր հավատից և փնտրել Նրան:
-
Ջանք գործադրեք այս սկզբունքը պահպանել անհավատության, երկմտանքի կամ վախի պահին, որ դուք ապրում եք: Դուք կարող եք նաև կիսել այդ սկզբունքը ձեր ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ, ով, հնարավոր է, որ այդ մարտահրավերների մեջ է:
Հիշեք, որ այս հայրը անձամբ բերեց իր որդուն Հիսուսի աշակերտներից մեկի մոտ, որ նրան բուժեն: Պատկերացրեք, թե դուք եք այս աշակերտներից մեկը: Դուք ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք, եթե չկարողանայիք չար հոգին հանել տղայի միջից:
Կարդացեք Մարկոս 9.28 հատվածը` փնտրելով, թե ինչ հարցրին աշակերտները Հիսուսին:
Մարկոս 9.19-ում Հիսուսը մարդկանց նկարագրեց որպես «անհաւատ ազգ»: Այս հանդիմանությունը կարող էր նաև ուղղված լինել ներկա գտնվող Իր աշակերտներին: Անհավատ բառը այստեղ նշանակում է հավատի պակաս առ Հիսուս Քրիստոս: Առ Հիսուս Քրիստոս հավատը անհրաժեշտ է, որ քահանայական օրհնություններն արդյունավետ լինեն:
Կարդացեք Մարկոս 9.29-ը , ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Փրկիչը պատասխանում Իր աշակերտների հարցին։
Այս հատվածից մենք սովորում ենք, որ կարող ենք մեծացնել մեր հավատը առ Հիսուս Քրիստոս աղոթքներով և ծոմապահությամբ: Դուք գուցե կամենաք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում հատված 29- ի կողքին:
Հետևյալ հայտարարությունը օգնում է մեզ պատկերացնել տարբեր իրավիճակներ, որտեղ կարելի է կիրառել այս ճշմարտությունը: Այս պատմությունը [ Հիսուսի` մարդու որդու միջից անմաքուր հոգին հանելու] ուսուցանում է, որ աղոթքը և ծոմապահությունը կարող են հավելյալ ուժ տալ նրանց, ովքեր տալիս և ստանում են քահանայական օրհնություններ: Այս հատվածը կարող է նաև աջակցել ձեզ ավետարանով ապրելու ձեր անձնական ջանքերում: Եթե դուք թուլություն ունեք կամ մեղք եք գործել, որի համար պայքարել եք, որ հաղթահարեք, հարկավոր է ծոմ պահել և աղոթել, որ ստանաք ձեր ցանկացած օգնությունը կամ ներումը: Ինչպես դևը, որին Քրիստոսը դուրս հանեց, այնպես էլ ձեր դժվարությունը կարող է լինել այն տեսակի, որ դուրս կգա միայն աղոթքի և ծոմապահության շնորհիվ» ( Հավատքին հավատարիմ . Ավետարանական վկայակոչում [2004], 67):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում գրեք մի դեպքի մասին, երբ դուք կամ ձեր ծանոթը ունեցել է հավատի աճ աղոթքի և ծոմապահության միջոցով: Ինչպե՞ս են աղոթքն ու ծոմապահությունն օգնել ձեզ ստանալ այն արդար օրհնություննեորը, որոնք դուք փնտրել եք:
Խորհեք, թե ինչպես ձեր հավատը կարող է ուժեղանալու կարիք ունենալ: Պլանավորեք այն ժամանակը, երբ դուք կարող եք ուժեղացնել ձեր հավատը աղոթքի և ծոմապահության միջոցով: Գուցե կցանկանաք գրել ձեր ծրագիրը մի առանձին թղթի վրա և տեղադրել այնտեղ, որտեղ այն ձեզ կհիշեցնի ձեր նպատակի մասին:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մարկոսի 9.1-29 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.