Գրադարան
Մաս 29, Օր 2. Հակոբոս 4–5


Մաս 29. Օր 2

Հակոբոս 4–5

Նախաբան

Հակոբոս Առաքյալը Սրբերին խորհուրդ է տվել դիմադրել դևին, ավելի մոտենալ Աստծուն և համբերատար կրել նեղությունները` Փրկիչի Երկրորդ Գալուստին սպասելիս։ Նա ուսուցանել է, որ հիվանդները պետք է «եկեղեցու երէցներին կանչէ[ն]» (Հակոբոս 5.14), որ նրանք սպասավորեն նրանց։ Հակոբոսն ուսուցանել է նաև, թե որքան կարևոր է օգնել մեղսավորներին ապաշխարել։

Հակոբոս 4

Հակոբոսը Սրբերին խորհուրդ է տալիս ավելի մոտենալ Աստծուն և դիմադրել դևին

Մտածեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ մասին, ում մոտ եք զգում։ Ինչո՞ւ եք մոտ զգում այդ անձին։

Ինչպե՞ս եք մոտ դարձել այդ անձին։

Այժմ դիտարկեք, թե որքան մոտ եք զգում Աստծուն։ Ինչպե՞ս կօրհնվի ձեր կյանքը` ամուր կապ ունենալով Աստծո հետ։

Երբ ուսումնասիրեք Հակոբոս 4 գլուխը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ զորացնել Աստծո հետ ձեր կապը։

Ինչպես արձանագրված է Հակոբոս 4.1–3 հատվածներում, Հակոբոսը Սրբերին կշտամբել է աշխարհիկ ցանկություններին տրվելու համար։ Կարդացեք Հակոբոս 4.4 հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընկերության այն տեսակին, որի մասին Հակոբոսը զգուշացրել է Սրբերին։ Թշնամություն բառը նշանակում է ատելություն։

Հակոբոսի խորհուրդը 4-րդ հատվածում չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք այն մարդկանց հետ շփվելուց, ովքեր Եկեղեցու անդամներ չեն։ Ավելի շուտ, մենք պետք է խուսափենք աշխարհի կեղծ ուսմունքները, անարդար ցանկությունները, չափանիշներն ու սովորությունները ընդունելուց և դրանց հետևելուց։ Հակոբոսն ուսուցանել է, որ աշխարհի (աշխարհիկության) հետ ընկերություն անելը մեզ կդարձնի Աստծո թշնամիներ։

Կարդացեք Հակոբոս 4.6–8 հատվածները՝ պարզելով, թե ինչ է խորհուրդ տվել անել Հակոբոսը Սրբերին։

Հիմնվելով Հակոբոս 4.8 հատվածից ձեր սովորածի վրա, ավարտեք հետևյալ սկզբունքը. Մինչ մենք մոտենում ենք Աստծուն, : Կարող եք Հակոբոս 4.8 հատվածում ընդգծել այս սկզբունքն ուսուցանող խոսքերը: Այս սկզբունքը հաստատվում է ժամանակակից հայտնությունում (տես ՎևՈւ 88.63

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կազմեք մի ցուցակ՝ նշելով, թե ինչ կարող եք անել Աստծուն մոտենալու համար։

Ուղիներից մեկը, որով դուք կարող եք մոտենալ Աստծուն, Պողոսի խորհրդին հետևելն է. «սրբեցէք ձեր ձեռքերը» և «ձեր [սիրտը] մաքրեցէք» (Հակոբոս 4.8)։ Ինչպես այն օգտագործված է սուրբ գրություններում, ձեռքերը կարող են ներկայացնել մեր գործողությունները և սիրտը՝ մեր ցանկությունները։ Խորհեք այն մասին, թե ինչպես կարող է մաքուր ձեռքեր և մաքուր սիրտ ունենալն օգնել ձեզ ավելի մոտենալ Աստծուն։

Կարդացեք Հակոբոս 4.9–12, 17 հատվածները՝ փնտրելով Սրբերին տված Պողոսի լրացուցիչ խորհուրդը՝ օգնելու նրանց ավելի մոտենալ Աստծուն։ «Ձեր ծիծաղը թող սուգ դառնայ» արտահայտությունը 9-րդ հատվածում վերաբերում է մեղքի հանդեպ աստվածավախ տրտմության զգացումին։

Ըստ Հակոբոս 4.17 հատվածի, ի՞նչ է ուսուցանել Հակոբոսը, որը հանդիսանում է մեղք։

Մենք կարող ենք սովորել Հակոբոս 4.17 հատվածից, որ եթե գիտակցում ենք, որ կարող ենք բարիք գործել, բայց դա չենք անում, մենք մեղք ենք գործում։ Կարող եք Հակոբոս 4.17 հատվածում ընդգծել այս ճշմարտությունն ուսուցանող խոսքերը:

Ինչո՞ւ եք կարծում, որ եթե գիտենք, որ պետք է բարիք գործենք, բայց չենք անում, մեղք է։

Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը մեկնաբանել է այս ճշմարտությունը։ Բացթողում բառն այս ենթատեքստում վերաբերում է այն բարի գործերին, որոնք մենք պետք է անենք, բայց անտեսում ենք կամ չենք կատարում։

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

«Ցավոք, մեր ամենամեծ մեղքերից մի քանիսը բացթողման մեղքերն են։ Սրանք Փրկիչի օրենքի ավելի կարևոր հարցերից մի քանիսն են, որոնք մենք չպետք է անկատար թողնենք [տես Մատթեոս 23.23]։ Սրանք են այն մտածված, հոգատար արարքները, որ մենք թերանում ենք անել և զգում ենք այնքան մեղավոր` դրանք անտեսելու պատճառով։

«Երբ ես փոքր տղա էի, հիշում եմ, թե ինչպես ֆերմայում ամռան այրող շոգին Մերի Ֆինլինսոն տատիկս փայտի վառարանի վրա համեղ կերակուրներ էր պատրաստում։ Երբ վառարանի կողքի փայտի արկղը դատարկվում էր, տատիկս լուռ վերցնում էր արկղը, դրսում լցնում էր եղենափայտով և տուն էր բերում ծանր արկղը։ Ես ուշադիր լսում էի խոհանոցում ընթացող զրույցը և խիստ անտարբեր էի` թույլ տալով, որ տատիկս լցնի խոհանոցի փայտի արկղը։ Ես ամաչում եմ ինքս ինձնից և իմ ամբողջ կյանքում զղջացել եմ իմ անփութության համար: Հուսով եմ, որ մի օր ներողություն կխնդրեմ նրանից» (“The Weightier Matters of the Law: Judgment, Mercy, and Faith,” Ensign, Nov. 1997, 59)։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Որո՞նք են «բացթողման մեղքի» մի քանի օրինակները, որոնք կարող են խանգարել ձեզ ավելի մոտենալ Աստծուն։

    2. Ի՞նչ կանեք, որպեսզի ավելի մոտենաք Աստծուն։ Պարտավորվեք գործել ձեր ստացած հուշումների համաձայն, որոնք կօգնեն ձեզ իրականացնել այդ նպատակը։

Հակոբոս 5

Հակոբոսն ուսուցանում է Սրբերին համբերատար կրել նեղությունները և հրահանգում է հիվանդներին` կանչել երեցներին

Հակոբոս 5.1–6 հատվածներում մենք կարդում ենք, որ Հակոբոս Առաքյալը դատապարտել է այն հարուստներին, ովքեր սխալ են օգտագործում իրենց հարստությունը և հալածում են արդարներին։ Նա զգուշացրել է, որ նրանց սպասվում է թշվառություն և դատաստան։

Կարդացեք Հակոբոս 5.7–11 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է Հակոբոսը հրահանգել անել Սրբերին նրանց նեղությունների ժամանակ, մինչ նրանք սպասում էին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։

Այս հատվածները ցույց են տալիս փորձությունների և համբերության միջև հարաբերությունը, և թե են ինչպես Հոբի պես հավատարիմներն արձագանքում տառապանքին և ձախորդությանը։ Ուշադրություն դարձրեք Հակոբոս 5.10 հատվածում, թե որ մարդիկ էին Սրբերի համար օրինակ հանդիսանում, ովքեր համբերատար նեղություններ էին կրում։

Սուրբ գրություններից նշեք մարգարեների որոշ օրինակներ, ովքեր համբերատար կրել են նեղություններ.

Մտածեք այն մասին, թե ինչ խորհուրդ կտայիք ընկերոջը, ով ասաց. «Ես ինձ վատ եմ զգում։ Ես հիվանդ եմ մեկ շաբաթից ավելի։ Ես այցելել եմ բժիշկի և ընդունել եմ դեղորայք, բայց դեռևս ինձ ավելի լավ չեմ զգում։ Ես չգիտեմ, թե էլ ինչ անեմ»:

Կարդացեք Հակոբոս 5.13–16 հատվածները՝ պարզելով, թե Հակոբոսը ինչ խորհուրդ է տվել անել նրանց, ովքեր հիվանդ էին և տառապած։

Երեց Դալլին Հ. Օուքս

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. «Երբ երեցներն օծում են հիվանդին և կնքում են այդ օծումը, նրանք բացում են երկնքի պատուհանները, որպեսզի Տերը, Իր կամքի համաձայն, օրհնություններ թափի տառապող անձի վրա» («Հիվանդների բժշկությունը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 48)։

ill young woman receiving blessing

Կրկին նայեք Հակոբոս 5.15 հատվածը։ Բացի քահանայության զորությունից, էլ ի՞նչ է ասել Հակոբոսը, որ կփրկի կամ կապաքինի հիվանդին։

Մի ճշմարտություն, որ մենք կարող ենք սովորել Հակոբոս 5.14–16 հատվածներից՝ այն է, որ հավատի աղոթքի և քահանայության զորության միջոցով հիվանդները կարող են ապաքինվել։

Երեց Օուքսն ուսուցանել է հետևյալը հավատի աղոթքի և քահանայության բուժիչ զորության մասին.

Երեց Դալլին Հ. Օուքս

«Երբ գործադրում ենք Աստծո քահանայության անառարկելի իշխանությունը և թանկ ենք գնահատում Նրա խոստումը, որ Նա կլսի և կպատասխանի հավատքի աղոթքին, մենք պետք է միշտ հիշենք, որ հավատքը և քահանայության բուժիչ զորությունը չեն կարող հանգեցնել մի արդյունքի, որը հակառակ է Նրա կամքին, ում քահանայությունը մենք կրում ենք: …

«… Անգամ Տիրոջ ծառաները, որոնք գործածում են Նրա աստվածային զորությունը այնպիսի պայմաններում, երբ բավականաչափ հավատ կա բժշկվելու, չեն կարող այնպիսի քահանայության օրհնություն տալ, որը կբժշկի մարդուն, եթե այդ բժշկումը Տիրոջ կամքը չէ:

«Որպես Աստծո զավակներ, իմանալով Նրա մեծ սիրո և Նրա անսահման գիտելիքի մասին, թե որն է լավագույնը մեր հավերժական բարօրության համար, մենք ապավինում ենք Նրան: Ավետարանի առաջին սկզբունքը հավատն է առ Տեր Հիսուս Քրիստոսը, իսկ հավատ նշանակում է վստահություն: Ես զգացել եմ այդ վստահությունը, երբ հորեղբորս որդին ելույթ ունեցավ մի դեռահաս աղջկա թաղմանը, ով մահացել էր ծանր հիվանդությունից: Նա ասաց այս խոսքերը, որոնք սկզբում ապշեցրին, իսկ հետո ուսուցանեցին ինձ. «Ես գիտեմ, որ Տիրոջ կամքով էր, որ նա մահացավ: Նրան լավ բժշկական օգնություն էր տրամադրվել: Նրան քահանայության օրհնություններ էին տրվել: Նրա անունը տաճարի օրհնությունների ցուցակում էր: Հազարավոր մարդիկ աղոթում էին, որ նրա առողջությունը վերականգնվեր: Եվ ես գիտեմ, որ այս ընտանիքում բավականաչափ հավատ կար, որ նա բժշկվեր, եթե միայն այժմ նրան տուն տանելը Տիրոջ կամքը չլիներ»: Ես զգացել եմ այդ նույն վստահությունը քաղցկեղից մահացած մեկ այլ ընտրյալ աղջնակի հոր խոսքերում: Նա հայտարարեց. «Մեր ընտանիքի հավատքն առ Հիսուս Քրիստոս է, և այն կախված չէ արդյունքից»: Այդ ուսմունքները ճշմարտանման են հնչում ինձ համար: Հարազատի բժշկության համար մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք, իսկ հետո վերջնական արդյունքի համար ապավինում ենք Տիրոջը» («Հիվանդների բժշկումը», 50):

Ինչպես են Երեց Օուքսի ուսմունքներն օգնում ձեզ հասկանալ քահանայության բուժիչ զորությունը։ Ինչո՞ւ մեր հավատը և աղոթքները պետք է ներդաշնակ լինեն Աստծո կամքի հետ։ (Տես Աստվածաշնչի բառարանը, «Աղոթք»։)

  1. journal iconՊատկերացրեք, թե ձեր ընկերներից կամ ընտանիքի անդամներից մեկը հիվանդ է։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այդ մարդուն գրեք մի նամակ՝ բացատրելով, թե ինչ եք սովորել քահանայության բուժիչ զորության մասին։ Հավաստիացեք, որ բացատրել եք, թե ինչու է կարևոր, որ մեր հավատն առ Հիսուս Քրիստոս կախված չէ քահանայության օրհնության արդյունքից։ Նշեք ձեզ ծանոթ մարդկանց օրինակներ, ովքեր օրհնվել են հավատի աղոթքներով և քահանայության զորությամբ։

Հակոբոսը հիվանդների բժշկումը համեմատել է նաև մեղքի ներման հետ (տես Հակոբոս 5.16

Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է, որ ֆիզիկապես ապաքինվելու համար մեզ հարկավոր խոնարհությունն ու հավատը նույն խոնարհությունն ու հավատն են, որ մեզ հարկավոր են ներում ստանալու համար. «Կան … սուրբ իրադարձություններ, երբ մարդիկ արտոնված են բարձրանալ այն հոգևոր բարձունքները, որտեղ ստանում են Հոգու արդարացնող հավանությունն իրենց վարքի համար և, որպես հետևանք, ներվում իրենց մեղքերից։ Հակոբոսը նշել է հիվանդներին սպասավորելու արարողությունը` որպես սրանցից մեկը։ … Այն մարդը, ով հավատով, նվիրվածությամբ, արդարակեցությամբ, և անձնական արժանավորությամբ ի վիճակի է ունենալ Հոգու արդարացնող հավանությունը իր կյանքի ընթացքի համար, և նրա մեղքերը ներված են նրան, ինչի մասին վկայում է այն փաստը, որ նա ստանում է Հոգու ընկերակցությունը, որը նա չէր կարող ունենալ, եթե չլիներ արժանավոր» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 297–98)։

Սակայն դա չի նշանակում, որ նա, ով քահանայության օրհնությամբ չի բուժվում արժանավոր չէ։ Բոլոր օրհնությունները տրվում են համաձայն Աստծո ավելի մեծ գիտելիքի, և մենք կարող ենք զգալ մեր արժանավորությունը հաստատող Նրա սերը և Հոգու խաղաղությունը։

Ինչպես արձանագրված է Հակոբոս 5.17–20 հատվածներում, Հակոբոսն ակնարկել է Եղիա մարգարեին որպես մեկի օրինակ, ով կիրառել է ջերմեռանդ աղոթքի զորությունը։ Նա Սրբերին նաև խորհուրդ է տվել, որ օգնեն մեղսավորներին ապաշխարել։ Հակոբոս 5.20 հատվածում ուշադրություն դարձրեք խոստացած օրհնությունների վրա, որոնք գալիս են «մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը դարձնող[ին]»։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Հակոբոս 4–5 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ)։

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.