Մաս 11. Օր 3
Ղուկաս 16
Նախաբան
Հիսուսն ուսուցանեց անիրավ տնտեսի առակը: Փարիսեցիները լսեցին Հիսուսի ուսմունքները և ծաղրեցին Նրան: Այնուհետև Հիսուսը հանդիմանեց Փարիսեցիներին և պատմեց նրանց հարուստ մարդու և Ղազարոսի առակը:
Ղուկաս 16.1-12
Հիսուսը պատմում է անիրավ տնտեսի առակը:
Տված տեղում ցուցակ կազմեք, նշելով մի քանի աշխարհիկ նպատակներ, որոնք մարդիկ հաճախ ունենում են իրենց սրտերում և աշխատում դրանց հասնել:
Այժմ մի քանի հավերժական գանձերի ցուցակ կազմեք, որոնք Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք փնտրենք (ինչպես օրինակ` հավերժական ընտանիքներ և խաղաղություն):
Մենք կարող ենք վայելել այդ հավերժական գանձերից մի քանիսը նաև այս կյանքում: Շրջանակի մեջ առեք հավերժական գանձերից մեկը կամ երկուսը, որոնք դուք ցուցակի մեջ եք գրել և հատկապես կարևոր են ձեզ համար: Ոսումնասիրեք Ղուկաս 16-ը և փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ձեռք բերել հավերժական գանձեր:
Մոլորված ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները ուսուցանելուց հետո, Փրկիչն Իր աշակերտներին ուսուցանեց անիրավ տնտեսի առակը: Տնտեսը մի անձնավորություն է, ով տնօրինում է մեկ ուրիշի առևտրական գործերը, փողը կամ կարողությունը:
Կարդացեք Ղուկաս 16.1-2-ը` փնտրելով, թե առակի հարուստ մարդը ինչ տեղեկություն ստացավ իր տնտեսի վերաբերյալ:
Ուշադիր եղեք, թե ի՞նչ էր տնտեսը անում հարուստ մարդու ունեցվածքի հետ, որում մեղադրվում էր: Հարուստ մարդու կարողությունը վատնելու հետևանքով տնտեսը կկորցներ իր աշխատանքը:
Ղուկաս 16.3-7-ում մենք կարդում ենք, որ տնտեսը անհանգստանում էր, թե ինչ պիտի աներ աշխատանքը կորցնելուց հետո, որովհետև նա ֆիզիկական աշխատանքի ընդունակ չէր, իսկ մուրալ շատ էր ամաչում: Նա մի ծրագիր մշակեց, որն, ըստ նրա, կօգներ իրեն ուրիշ տներում աշխատանք ստանալ: Նա այցելեց հարուստ մարդու երկու պարտապանների և զգալի իջեցրեց նրանց պարտքերը, որի համար կարծում էր, որ կշահեր նրանց բարյացակամ վերաբերմունքը:
Կարդացեք Ղուկաս 16.8-ը` փնտրելով, թե ինչ պատասխանեց հարուստ մարդը, երբ իմացավ իր տնտեսի գործողությունների մասին: Օգտակար է իմանալ, որ «այս աշխարհքի որդիքը» աշխարհիկ մարդիկ են, իսկ «լույսի որդիները» Աստծու հետևորդներ են կամ հոգևոր մարդիկ:
Նշեք, որ հարուստ մարդը գովաբանեց տնտեսի ճարպկությունը`հարուստ մարդու պարտապանների համակրանքը ձեռք բերելու հարցում: Նա չէր գովաբանում տնտեսի անազնվությունը:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը բացատրել է, թե ինչ էր Փրկիչն ուսուցանում առակի անարդար տնտեսի միջոցով. «Մեր Տիրոջ նպատակն էր ցույց տալ այն մարդկանց խնամքի, բարության և նվիրվածության հակադրությունը, որոնք զբաղվում էին երկրի եկամտաբեր գործերով, և շատերի անտարբեր ուղիները, ովքեր հրապարակավ ջանքեր են գործադրում հոգևոր գանձերի համար: Աշխարհիկ տրամադրվածություն ունեցող մարդիկ չեն անտեսում նախապատրաստվել իրենց ապագա տարիների համար, և հաճախ մեղսավոր ձևով ցանկանում են կուտակել շատ, մինչդեռ լույսի որդիները կամ նրանք, ովքեր հավատում են, որ հոգևոր հարստությունները վեր են բոլոր երկրային սեփականություններից, ավելի քիչ եռանդուն են, շրջահայաց կամ իմաստուն» ( Հիսուս Քրիստոս,3-րդ հրատ. [1916],463):
Ընթերցեք Ղուկաս 16.10–12-ը` փնտրելով, թե ըստ Փրկիչի, մենք ինչ պիտի անենք, որպեսզի օրհնված լինենք հավերժական գանձերով: Նշեք, որ մամոնան հատված 11-ում վերաբերում է երկրային հարստություններին, ներառյալ փողը և սեփականությունները: Օգտակար կլինի իմանալ, որ լինել «քիչ բանի մէջ հավատարիմ» (Ղուկաս 16:10-ում) նշանակում է արդարությամբ օգտագործել երկրային գանձերը:
Փրկիչի ուսմունքներից Ղուկաս 16.1-12-ից սովորում ենք, որ եթե մենք իմաստությամբ պատրաստվենք մեր հավերժական ապագային և արդարությամբ օգտագործենք երկրային հարստությունները, ապա կարող ենք օրհնված լինել հավերժական գանձերով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.
-
Ինչպե՞ս է մեր երկրային գանձերի արդար գործածությունը անդրադառնում այն բանի վրա, որ մենք արժանի ենք, որ մեզ վստահվեն հավերժական գանձեր :
-
Ինչպե՞ս կարող եք դուք` որպես երիտասարդ, արդար օգտագործել երկրային գանձերը: Ինչպե՞ս կարող եք անել սա որպես չափահաս մարդ: (Տես Հակոբ 2․17-19:)
-
Ղուկաս 16.13-31
Հիսուսը հանդիմանում է Փարիսեցիներին և ուսուցանում հարուստ մարդու և Ղազարոսի առակը
Ուսումնասիրեք Ղուկաս 16.13-26-ը և խորհեք, թե ինչպես երկրային գանձերը կարող են խանգարել որոշ մարդկանց ձեռք բերել հավերժական գանձեր:
Ինչպես գրված է Ղուկաս 16.13-14-ում, Փրկիչն ուսուցանեց, որ «կարող չէք [երկուսին] Աստուծոյ ծառայել և մամոնային» (Ղուկաս 16.13): Փարիսեցիները լսեցին Փրկիչի ուսմունքները և «ծաղրեցին» (Ղուկաս 16.14) կամ նշավակեցին Նրան: Փնտրեք Ղուկաս 16.14-ում այն բառը, որը նկարագրում է Փարիսեցիներին և առաջարկում մի բացատրություն, թե նրանք ինչու ծաղրի ենթարկեցին Փրկիչին Իր ուսմունքների համար:
Փարիսեցիները ընչաքաղց էին, որը նշանակում է` նրանք եսասիրաբար ցանկանում էին ավելի շատ ունեցվածք` մասնավորապես բաներ, որոնք պատկանում էին ուրիշներին: Նրանք ցանկանում էին երկրային հարստություն և իշխանություն (Մատթեոս 23.2-6, 14): Ձեր կարծիքով, ինչո՞վ էր նրանց ընչաքաղցությունը նպաստում Փրկիչին ծաղրելուն:
Ընթերցեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, Ղուկաս 16.16–23-ում ( Աստվածաշնչի հավելվածում), որպեսզի ավելի լավ ներըմբռնեք Փարիսեցիների և Փրկիչի զրույցը:
Այս հատվածներից մենք տեղեկանում ենք, որ Փարիսեցիները պնդում էին, թե Մովսեսի օրենքը ծառայում է որպես օրենք իրենց համար, հետևապես նրանք մերժում էին Հիսուսին` որպես իրենց դատավոր: Հիսուսը բացատրեց, որ Մովսեսի և մարգարեների օրենքը վկայել էր Իր մասին: Նա Իր կասկածը հայտնեց Փարիսեցիներին, որոնք ժխտում էին այն, ինչ գրված էր և հանդիմանեց նրանց «ճշմարիտ ճանապարհի խոչընդոտ[ելուն]» ( Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն,Ղուկաս 16.21): Որպեսզի օգնի այդ ընչաքաղց Փարիսեցիներին իրենց վարքագիծը և դրա հետևանքները հասկանալ, Փրկիչը նմանեցրեց նրանց առակի հարուստ մարդուն` գրի առնված Ղուկաս 16.19-31-ում:
ԿարդացեքՂուկաս 16.19-31-ը և պատկերացրեք այս առակի կերպարներին ու նրանց փոխհարաբերությունները: Մտածեք, որ դուք կարդում եք այս հատվածները բարձրաձայն, ասես Փրկիչի բառերը մեջբերելիս հանդիսատեսի դիմաց եք (Ղուկաս 16.19-23), հարուստ մարդը (Ղուկաս16.24, 27, 28, 30), և Աբրահամ (Ղուկաս 16.25, 26, 29, 31): Ձեզ կօգնի իմանալ, որ «Աբրահամի գիրկը» (Ղուկաս16.22-ում) ներկայացնում է դրախտը հոգևոր աշխարհում, և որ «դժոխքը» (Ղուկաս16.23-ում) վերաբերում է հոգևոր բանտին (տես Աստվածաշնչի բառարան, «Աբրահամի գիրկը»,«դժոխք»):
Ինչո՞վ էին միմյանցից տարբերվում հարուստ մարդու ու Ղազարոսի աշխարհիկ կյանքը:
Ինչո՞վ է հարուստ մարդու ընչաքաղցությունը կամ երկրային ունեցվածքը անդրադարձել նրա վրա մահից հետո:
Դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ ուներ այս առակը ուսուցանելու Փարիսեցիներին:
Այս առակից կարող ենք սովորել այն սկզբունքը, որ եթե մենք ընչաքաղց ենք և չենք օգտագործում մեր երկրային գանձերը արդարացիորեն, ի վերջո կտառապենք և կզղջանք (Վ &Ու 104.18):
Մենք կարող ենք սովորել այս առակից ևս մի ճշմարտություն: Համաձայն Ղուկաս 16.30-ի, ըստ հարուստ մարդու, ինչ կլիներ, եթեՂազարոսը հայտնվեր իր եղբայրներին:
Հարուստ մարդը հավատում էր, որ իր եղբայրները կապաշխարեն և կդառնան դեպի ճշմարտությունը, եթե Ղազարոսը հայտնվեր նրանց: Կրոնափոխվելը «որևէ մեկի հավատքը, սիրտը և կյանքը փոխելն է, Աստծու կամքը ընդունելն ու հաստատելը» (Guide to the Scriptures, Conversion, Convert,scriptures.lds.org):
Համաձայն Ղուկաս 16.29, 31-ի, ինչո՞ւ Աբրահամը չուղարկեց Ղազարոսին հարուստ մարդու եղբայրների մոտ:
Նշելով «Մովսեսին և մարգարեներին», Փրկիչը կրկին վկայակոչում էր սուրբ գրությունները, որոնց Փարիսեցիները հայտարարել էին, որ հավատում և ապրում են ըստ դրանց, բայց իրականում ժխտում էին:
Այս առակից մենք սովորում ենք, որ դարձի գալը սկսվում է հավատի միջոցով և մարգարեների խոսքերին ականջ դնելով, այլ ոչ հրաշքների վկայությամբ կամ հրեշտակներին տեսնելով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչո՞ւ եք կարծում, որ դարձի գալը առաջին հերթին տեղի է ունենում ավելի շատ հավատքի և մարգարեների խոսքերին ականջ դնելով, քան հրաշքների վկայությամբ կամ հրեշտակներին տեսնելով:
-
Մարգարեների հատկապես ո՞ր ուսմունքներն են նպաստել ձեր դարձի գալուն:
-
Առանձին թղթի վրա գրեք մի նպատակ, թե դուք ինչպե՞ս կարող եք ավելի շատ հավատալ կամ մարգարեների հատուկ ուսմունքներին ու խորհրդին ականջ դնել, որպեսզի ձեր դարձը ավելի զորանա: Գաղափարների համար վերանայեք «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկը: Դրեք թուղթը այնպիսի տեղում, որ այսօր կամ վաղը կարողանաք աչքի անցկացնել (օրինակ, ձեր գրպանում կամ սուրբ գրությունների մեջ):
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Ղուկաս 16-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.