Մաս 7. Օր 3
Մարկոս 1
Նախաբան
Հովհաննես Մկրտիչը քարոզում էր. «ապաշխարութեան մկրտութիւն` մեղաց թողութեան համար»» ( Մարկոս 1.4 ): Երբ Հոհաննեսը մկրտեց Հիսուսին, Փրկիչը սկսեց քարոզել ավետարանը և հրաշքներ գործել աստվածային ուժով և իշխանությամբ: Նա դուրս հանեց անմաքուր ոգիներին և բուժեց բորոտին: Նրա համբավը տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում:
Մարկոս 1.1-20
Հիսուսը սկսում է իր սպասավորությունը
-
Խնդրեք երկու կամ ավելի մարդկանց (ընտանիքի անդամներին, ընկերներին, դասընկերներին կամ այլոց) կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությամբ ձեզ հետ: Հարկ կլինի նրանց ժամանակ տալ խորհելու և պատրաստվելու` նախքան իրենց վկայությամբ ձեզ հետ կիսվելը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում համառոտ շարադրեք այն ճշմարտությունները, որոնցով նրանք կիսվել են ձեզ հետ:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Մեկի փոխարեն մի քանի հոգու վկայություն լսելը ինչո՞վ է օգտակար:
-
Այժմ, երբ դուք արդեն ուսումնասիրել եք Մատթեոսի վկայությունը, ձեր կարծիքով, ի՞նչը կարող է օգտակար լինել Մարկոսի վկայության ուսումնասիրության մեջ:
Կարդացեք Մարկոս 1.1-4, 9-11` փնտրելով այն իրադարձությունները, որոնք պատճառ հանդիսացան, որ Մարկոսը շարադրի Փրկիչի կյանքը:
Մարկոսի շարադրանքը Փրկիչի կյանքի վերաբերյալ տարբեր է Մատթեոսի պատմությունից: Այն սկսվում է հանկարծակի և ընթանում արագընթաց` շեշտադրելով Փրկիչի աստվածայնությունը և կենտրոնանալով Նրա գործերի ու հրաշքների վրա: Հավանաբար Մարկոսը գրել է իր պատմությունը`հիմնվելով Պետրոս Առաքյալից լսածի վրա: Շատ գիտնականներ համարում են, որ այն գրվել է մ.թ. : 66 և մ. թ. 73 թվականների միջև, մի ժամանակաշրջանում, երբ Հռոմեական կայսրության քրիստոնյաները տառապում էին ուժգին հալածանքներից:
Մարկոսի 1.12–20-ում մենք կարդում ենք, որ Հիսուսը 40-օրյա ծոմապահությունից հետո սատանայի կողմից փորձության ենթարկվեց (տես նաև Մատթեոս 4.1–11): Նա նաև ապաշխարություն քարոզեց Գալիլեայում և կանչեց աշակերտներ` հետևելու Իրեն:
Մարկոս 1.21-39
Հիսուսը հանում է դևերին և բուժում հիվանդներին
Ի՞նչ հնարավոր վտանգների կարող է զինվորը ենթարկվել թշնամու տարածքում:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ հայտարարությունը.
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում` բարոյական չափանիշների անկումով հանդերձ, դուք` երիտասարդներդ, մեծանում եք թշնամու տարածքում»:
«Մենք սուրբ գրություններից գիտենք, որ երկնքում պատերազմ բռնկվեց, և Լյուցիֆերն ապստամբեց ու իր հետևորդների հետ միասին «վայր գցվեցավ երկրի վերայ» [ Հայտնություն 12.9 ]: Նա նպատակ ունի խանգարել մեր Երկնային Հոր ծրագրին և վերահսկել բոլորի մտքերն ու գործողությունները» ( «Խորհուրդ երիտասարդներին»,Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011,16):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Նախագահ Փաքերի ուսուցանածից և ձեր անձնական փորձից ելնելով, ինչո՞վ է մեր կյանքը այստեղ` երկրի վրա, նման կյանքին` թշնամու տարածքում:
Մտածեք ձեր կյանքի այն պահերի մասին, երբ դուք ճնշված եք զգացել ձեզ շրջապատող չար ազդեցություններից և գայթակղություններից: Ուսումնասիրեք Մարկոս 1.21 -37-ը և փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ, երբ չար ազդեցությունների և գայթակղությունների կենթարկվեք:
Կարդացեք Մարկոս 1.21-22-ը փնտրելով, թե ինչ արեց Հիսուսը Կափառնայում և հրեաներն ինչպես պատասխանեցին։
Ինչո՞ւ էին հրեաներն զարմացել Փրկիչի ուսմունքների վրա:
22րդ հատվածում հիշատակված դպիրները համարվում էին Մովսեսի օրենքի գիտակներ: Նրանց երբեմն անվանում էին իրավաբաններ կամ օրենքի դոկտորներ: Նրանք օրենքը մանրակրկիտ զարգացրին և կիրառեցին այն իրենց ժամանակին համապատասխան հանգամանքներում» (Աուրբ գրությունների ուղեցույց, Դպիր, scriptures.lds. org): Երբ նրանք քարոզում էին հաճախ մեջբերում էին կատարում նախկին օրենսդիր հեղինակություններից: Հակառակ դրան, Հիսուսը խոսում էր` ունենալով Իր Հոր ուժը և զորությունը: Նա նաև Մեծն Եհովան էր, ով տվեց Մովսեսի օրենքը: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ուսուցանում է, որ «Նա սովորեցնում էր նրանց, ինչպես Աստծուց իշխանություն ունեցող մեկը, այլ ոչ իշխանություն` դպիրներից» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 7.37 [ Մատթեոս 7.29, ծանոթագրություն ա]):
Մինչ Հիսուսը սովորեցնում էր ժողովարանում, Նա բախվեց մի մարդու հետ, ով անմաքուր կամ չար ոգու ազդեցության տակ էր: Կարդացեք Մարկոս 1.23-26 հատվածները, փնտրելով, թե ինչ գիտեր անմաքուր ոգին Հիսուսի մասին:
Չար ոգիները, որոնք ձգտում են ֆիզիկական մարմիններին տիրանալ, Լյուցիֆերի հետևորդներն են: Նրանք ապրում էին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ` մինչև նրանց երկնքից վայր գցեցին:
Եթե դուք լինեիք ժողովարանում այն ժամանակ և տեսնեիք, թե ինչ պատահեց, ի՞նչ կմտածեիք Հիսուսի մասին:
Ընթերցեք Մարկոսի 1.27-28-ը` փնտրելով մարդիկանց արձագանքը, երբ տեսան, թե ինչպես Հիսուսը անմաքուր ոգուն հանեց այդ մարդու միջից:
Մի ճշմարտություն, որ մենք կարող ենք սովորել այս հատվածից այն է, որ Փրկիչն իշխանություն ունի դևի և նրա հետևորդների վրա:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Գիտելիքը, որ Փրկիչը իշխանություն ունի Դևի և նրա հետևորդների վրա, ինչպե՞ս է օգնել ձեզ, երբ դուք ճնշված եք եղել չար ազդեցություններից և գայթակղություններից, որոնք շրջապատում են ձեզ:
Ընթերցեք Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստի հետևյալ հայտարարությունը և նշեք,թե ինչ կարող ենք անել ավելի մեծ ուժ ստանալու համար, որ դիմակայեք դևին:
«Մարգարե Ջոզեֆ Սմիթն … ասել է, «Չար հոգիներն իրենց սահմանները, առավելագույն չափերն ու օրենքներն ունեն, որոնցով կառավարվում են» [տես History of the Church, 4:576]։ Ուստի սատանան և նրա հրեշտակները ամենակարող չեն։ …
… Սատանայի ջանքերը կարող են խափանվել բոլոր նրանց կողմից, ովքեր գալիս են առ Քրիստոս` ավետարանի ուխտերին և արարողություններին հնազանդվելով: Աստվածային Տիրոջ խոնարհ հետևորդները չպիտի խաբվեն դևի կողմից: Սատանան էներգիա չի տալիս, չի երջանկացնում և չի օրհնում: Նա թողնում է նրանց, ում ամուր բռնել է, ամոթի և թշվառության մեջ: Աստծո հոգին էներգիա տվող և երջանկացնող ազդեցություն է գործում» («Ծառայել Տիրոջը և դիմակայել դևին »,Ensign, Sept. 1995, 6,7):
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Մենք եկել ենք այս աշխարհ, որպեսզի մարմին ստանանք և այն անարատ ներկայացնենք Աստծուն սելեստիալ արքայությունում: Երջանկության մեծ սկզբունքը մարմին ունենալն է: Դևը մարմին չունի և դրանում է նրա պատիժը: Նրան հաճելի է, երբ կարողանում է տիրապետել մարդկանց տաղավարին, և երբ Փրկիչը նրան դուրս հանեց, նա խնդրեց, որ գնա խոզերի երամակի մեջ, ցույց տալով, որ նախընտրում է խոզի մարմին ունենալ, քան մարմին չունենալ: [ տես Մարկոս 5.1-13]: «Բոլոր արարածները, ովքեր մարմին ունեն, զորություն ունեն նրանց նկատմամաբ, ովքեր չունեն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ [2007], 211):
Ընթերցեք Մարկոս 1.28-ը` փնտրելով, թե ինչ պատահեց, երբ Փրկիչը դուրս հանեց անմաքուր հոգուն։
Սիմոն Պետրոսը ամուսնացած էր, և Մարկոս 1.29-31-ում մենք ընթերցում ենք, որ Փրկիչը բուժեց նրա զոքանչի տենդը: Մարկոսի 1.32-39 ում մենք ընթերցում ենք, որ Հիսուսը բուժեց բազում մարդկանց, ովքեր հիվանդ էին , շատ դևեր հանեց և շարունակեց քարոզել Գալիլեայով մեկ:
Մարկոս 1.40-45
Հիսուսը բուժում է բորոտին
Ընթերցեք Մարկոս 1.40-ը և փնտրեք, թե ով եկավ Փրկիչի մոտ, երբ Նա շարունակում էր քարոզել Գալիլեայում:
Հին ժամանակներում այն անձնավորությունը, ով տանջվում էր բորոտությունից կոչվում էր բորոտ: ՛՛Բորոտությունը տևական հիվանդություն է, որը ախտահարում է մաշկը, ներվային համակարգը, աչքերը, ոսկորները և ծայրանդամները: Լինելով անբուժելի, այն արագ անդամալույծ է դարձնում իր զոհերին` մինչև ցավոտ մահվան հասցնելը: Բորոտները հնադարյան Իսրայելում մեկուսացվում էին [նրանց ստիպում էին բնակվել քաղաքից դուրս], նրանց հրամայված էր բացականչել «անմաքուր», որպեսզի զգուշացնեն որևէ մեկին, ով կմոտենար նրանց, քանի որ համարվում էր, որ նրանք իրենց անմաքրությունը կփոխանցեն իրենց հետ շփվողներին (տեսՂևտացոց 13.45-46 )» Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 103):
Պատկերացրեք, որ դուք բորոտ եք եղել Հիսուս Քրիստոսի ժամանակ: Բորոտությունը ինչպե՞ս կազդեր ձեր կյանքի վրա:
Կարդացեք Մարկոս 1.40-ը, փնտրելով այն հատվածը, թե ի՞նչ արեց բորոտը, երբ տեսավ Փրկիչին: (Աղաչանք բառը նշանակում է ողորմություն խնդրել կամ պաղատել:)
Բորոտը ի՞նչպես ցույց տվեց իր հավատը առ Հիսուս Քրիստոս:
Արտահայտությունը` «թէ որ դու կամենաս» նշանակում է, որ այդ մարդը գիտակցել էր, որ իր բուժումը կախված էր Փրկիչի կամքից: Կարդացեք Մարկոս 1.41-42-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Փրկիչը պատասխանում մարդկանց աղաչանքներին։
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Եթե դուք լինեիք բորոտը, ձեզ համար ի՞նչ կնշանակեր Փրկիչին դիպչելը: Ինչո՞ւ:
-
Ինչպե՞ս կփոխվեր ձեր կյանքը, եթե Հիսուս Քրիստոսը բուժեր ձեր բորոտությունը ։
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հայտարարությունը կարդալիս, նշեք թե, ըստ նրա, ինչպե՞ս կարելի է բորոտությունը նմանեցնել մեղքին (տես Ղևտացոց 14): «Աստվածաշնչյան ժամանակներում բորոտությունը, ի հավելումն իր ավերիչ ֆիզիկական ազդեցությունների, դիտվում էր նաև որպես մեղքի և անմաքրության խորհրդանիշ, քանի որ այս դաժան հիվանդությունը խժռում և քայքայում էր ֆիզիկական մարմինը, իսկ մեղքը ուտում և այլասերում է մարդու հոգին»: Հին Կտակարանում կային առանձին օրինակներ`Մարիամը, Գեեզին և Ուզիան, որպես ապստամբ մարդիկ անիծվել էին բորոտությամբ, որպես պատիժ իրենց չար արարքի համար ( Մահկանացու Մեսիան. Բեթլեհեմից Գողգոթա,(4 vols. [1979 --81],2.45):
Կարևոր է նշել, որ բորոտությանը նման հիվանդությունների պատճառը մեղքը չէ: Սակայն կա մի նմանություն բորոտության և մեղքի ներգործությունների միջև: Վերընթերցեք Մարկոս 1.40–42-ը: Այս անգամ, փոխարինեք մեղավոր բառը բորոտ բառով, իսկ մեղք-ը բորոտություն բառով : Ընթերցելիս փնտրեք, թե ինչպես կարող ենք նմանեցնել այս բորոտի բուժումը,մեր մեղքից մաքրվելու հետ:
Երբ հատվածները կարդում եք այս ձևով, ո՞ր բառերն են արտահայտում ներված լինելու գաղափարը:
Ինչպես կարող ենք նմանեցնել բորոտի արաըքը բորոտությունից մաքրվելու համար, այն բանի հետ, թե ինչ պիտի մենք անենք մեղքից մաքրվելու համար:
Նմանեցնելով բորոտի բուժումը մեղքից մաքրվելու հետ, մենք մի սկզբունք կարող ենք սովորել, երբ հավատք ցուցաբերենք և Փրկիչի մոտ գանք, նա մեզ կկարեկցի և կմաքրի մեղքից: Գրեք այս ճշմարտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ Մարկոսի 1.40-42-ի կողքին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս պիտի հավատ գործադրենք և գանք Փրկիչի մոտ, որ նա մեզ մաքրի մեղքերից:
-
Խորհեք կրկին, թե ինչի էր նման բորոտի կյանքը մինչև բուժվելը և դրանից հետո: Ինչպե՞ս կարող է մեղքից մաքրվելու համար Հիսուս Քրիստոսի մոտ գալը փոխել որևէ մեկի կյանքը:
-
Ե՞րբ եք տեսել, թե ինչպես Քավության զորության միջոցով մեկի կյանքը փոխվել է մեղքից մաքրվելուց հետո:
-
Խորհեք, թե ինչ մեղքերից դուք կարիք ունեք մաքրվելու: Եթե դուք գաք Փրկիչի մոտ` հավատ գործադրելով Նրա նկատմամբ` աղոթքով, ապաշխարությամբ և հնազանդությամբ, Նա ձեզ կմաքրի:
Կարդացեք Մարկոս 1.43-45-ը, փնտրելով թե ինչ կարգադրեց Փրկիչը բուժված բորոտին: Մովսեսի օրենքը պահանջում էր, որ նրանք, ովքեր բուժվել էին բորոտությունից, պետք է իրենց ցույց տային տաճարի քահանային: Երբ քահանան հայտարարեր, որ բորոտը բուժված է, պիտի նվիրաբերություն կատարվեր, որի միջոցով բորոտը կարող էր հայտարարվել մաքրված, որը կրկին թույլ կտար նրան լիարժեք անդամակցել իր ընտանիքին և համայնքին:
Ի՞նչ արեց տղամարդը, երբ Փրկիչը զգուշացրեց Նրան, որ ուրիշներին չպատմի:
Ի՞նչ պատահեց, երբ մարդը իր բուժման լուրը տարածեց:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Մարկոս 1 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ: