Գրադարան
Մաս 32. Օր 2․ Հայտնություն 14-16


Մաս 32. Օր 2

Հայտնություն 14-16

Նախաբան

Տեսիլքում Առաքյալ Հովհաննեսը տեսավ, որ մի հրեշտակ եկավ երկիր` վերականգնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը վերջին օրերում։ Նա նաև լսեց մի ձայն երկնքից՝ նկարագրելով նրանց կողմից օրհնությունների վայելումը, ովքեր մահանում են հավատարիմ մնալով Տիրոջը: Հովհաննեսը տեսավ արդարների և ամբարիշտների ժողովումը վերջին օրերում և Աստծո պատիժները, որոնք թափվեցին ամբարիշտների վրա:

Հայտնություն 14

Հովհաննեսը տեսավ ավետարանի վերականգնումը և արդարների ու ամբարիշտների ժողովումը:

Որոշ մարդիկ զարմանում են, թե արդյոք հնարավոր է խաղաղություն զգալ մի աշխարհում, որը լցված է ամբարշտությամբ, աղետներով և բռնությամբ: Մտածեք այն մասին, թե ինչ կարող եք ասել այդ մարդկանց:

Երբ ուսումնասիրեք Հայտնություն 14-16-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են բերել ձեզ խաղաղություն, չնայած դուք ապրում եք մի աշխարհում, որը լցված է ամբարշտությամբ, աղետներով և բռնությամբ:

Հայտնություն 14.1-13 հատվածներում մենք կարդում ենք, որ Հովհաննես Առաքյալը տեսավ տեսիլք վերջին օրերի կամ մեր օրերի մասին: Տեսիլքում նա տեսավ այն արհավիրքները, որոնք կգան ամբարիշտների վրա: Նա նաև տեսավ, թե ինչը խաղաղություն կբերեր արդարներին մեր օրերում:

Կարդացեք Հայտնություն 14.1–5-ը, փնտրելով, թե ում տեսավ Հովհաննեսը Փրկչի հետ կանգնած «Սիոն սարի վրա» (Հայտնություն 14.1) կամ Սիոն:

Դուք գուցե վերհիշեք, որ 144000-ը, ովքեր նշվում են հատված 1-ում, քահանայապետեր են ամեն ազգի Իսրայելի տասներկու ցեղերից և կարգված են մարդկանց բերելու «Անդրանիկի եկեղեցին» (ՎևՈւ 77.11, տես Հայտնություն 7.4–8): «Կանանց հետ չխառնակուեցան» արտահայտությունը (Հայտնություն 14.4) նշանակում է նրանք կլինեն ողջախոհ կամ բարոյապես մաքուր: Հայտնություն 14.5-ում «նրանց բերանումը նենգութիւն չգտնուեցավ» արտահայտությունը նշանակում է` նրանք կլինեն ազնիվ և անկեղծ, իսկ «անարատ» նշանակում է` նրանք մաքուր կլինեն մեղքից:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ մաքրաբարո, ազնիվ և մեղքից մաքուր լինելը կօգնի 144000 քահանայապետերին տանել ավետարանը ուրիշներին:

Վերջին օրերի վերաբերյալ Հովհաննեսի տեսիլքում նա տեսավ ևս երեք հրեշտակների: Կարդացեք Հայտնություն 14.6, փնտրելով, թե ինչ ուներ առաջին հրեշտակը:

Հայտնություն 14.6-ը մեջբերելուց հետո Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հայտարարել է. «Այդ հրեշտակը եկել է»: Նրա անունը Մորոնի է» (“Stay the Course—Keep the Faith,” Ensign, Nov. 1995, 70):

Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին իր սենյակում

Մորոնի հրեշտակը առաջինը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և նրան ասաց, որ Աստված կարևոր աշխատանք ուներ նրա համար անելու (տես Ջոզեֆ Սմիթ––Պատմություն 1.29–35): Ըստ Ջոզեֆ Սմիթ —Պատմություն 1.34 հատվածի, Աստծո ղեկավարությամբ, Մորոնին ի՞նչ ասաց Ջոզեֆ Սմիթին, որն օգնեց վերականգնել հավիտենական ավետարանը երկրագնդի վրա:

Մորոնի հրեշտակի արձանը

Վերականգման մեջ Մորոնիի դերի ճանաչումը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչու է նրա արձանը դրված մեր տաճարներից շատերի գագաթին:

Հայտնություն 14.6-ում նկարագրվող հրեշտակը կարող է նաև ներկայացնել շատ երկնային սուրհանդակների համակցությունը, ներառյալ Մորոնին, ով օգնեց վերականգնել Հիսուս Քրիստոսի ավետարանը վերջին օրերում (տես Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:529–31; տես նաև ՎևՈւ 13, 110.11–16, 128.20–21):

Կարդացեք Հայտնություն 14.7-ը և որոնեք, թե ինչ հայտնեց հրեշտակը: «Նորա դատաստանի ժամը եկաւ» արտահայտությունը վերաբերում է այն ժամանակին, երբ Փրկիչը կդատի ողջ երկրագնդի ժողովրդին: Նրա դատաստանները տեղի կունենան ինչպես Նրա Երկրորդ Գալուստի, այնպես էլ Վերջին Դատաստանի ժամանակ:

Հրեշտակի վերաբերյալ Հովհաննեսի տեսիլքից մենք իմանում ենք, որ պատճառներից մեկը, որ Աստված վերականգնեց Հիսուս Քրիստոսի ավետարանը, երկրի բնակիչներին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախապատրաստելն էր:

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանը ժողովրդին նախապատրաստում Նրա Երկրորդ Գալուստին:

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը բերել ձեզ խաղաղություն, մինչ դուք ապրում եք ամբարիշտ և խառնաշփոթ աշխարհում:

Կարդացեք Հայտնություն 14.8-11-ը, փնտրելով թե ինչ ասացին երկրորդ և երրորդ հրեշտակները:

Հովհաննեսին ուսուցանվեց, որ Բաբելոնը կամ ամբարշտությունը գոյություն կունենա ամեն ազգի մեջ: «Բաբիլոնը ընկավ» արտահայտության իմաստներից մեկն (Հայտնություն 14.8) այն է, որ կգա օրը, երբ աշխարհի ամբարշտությունը կվերջանա:

Գիտենալով, որ աշխարհի ամբարշտությունը կվերջանա, ինչպես կարող եք խաղաղություն ձեռք բերել:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, թե ինչ կզգան ամբարիշտներն իրենց մեռնելուց հետո:

Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Հոգիների աշխարհ հեռացածների մեծ թշվառությունը, որտեղ նրանք գնում են մահից հետո, այն է, որ իմանում են, որ իրենք զրկվում են փառքից, որը մյուսները վայելում են, որ իրենք կարող էին վայելել, և նրանք իրենց իսկ մեղադրողներն են» Եկեղեցու Նախագահների ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ [2007], 224):

«Մարդն ինքն է իրեն տանջողն ու ինքն է իրեն մեղադրողը: Այդ պատճառով ասվում է. Նրանք կգնան կրակի և ծծմբի վառվող լիճը [տես Հայտնություն 21.8]: Հուսահատության տանջանքը մարդու հոգում այնպես ուժեղ է, ինչպես կրակով և ծծմբով այրվող լիճը» (Ուսմունքներ՝ Ջոզեֆ Սմիթ, 224):

Երբ Հովհաննեսն իմացավ, թե ինչ կզգան ամբարիշտները մահից հետո, նա լսեց մի ձայն երկնքից, որը նկարագրում էր, թե ինչ կզգան արդարներն իրենց մահից հետո:

Կարդացեք Հայտնություն 14.12-13-ը, փնտրելով, թե ինչ կզգան արդարներն իրենց մահից հետո:

«Հանգստանալ [մեր] գործերից» (հատված 13) մեր մահից հետո նշանակում է, որ մենք այլևս չենք բեռնավորվի դժբախտություններով, հոգսերով և վշտերով (տես Ալմա 40.12):

Սկզբունքներից մեկը, որը մենք կարող ենք սովորել Հայտնություն 14.12–13-ից, այն է, որ եթե մենք ապրենք արդար, ապա կօրհնվենք մեր գործերի համար և կհանգստանանք մեր գործերից մահանալուց հետո: Գուցե կամենաք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում Հայտնություն 14.12–13-ի կողքին:

  1. journal iconՔննարկեք, թե այս սկզբունքը ինչպես կարող է ձեզ խաղաղություն բերել, նույնիսկ, երբ դուք ապրում եք ամբարշտությամբ լցված աշխարհում: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում, գրեք մի նշում՝ խրախուսելով որևէ ընկերոջ, ով գուցե մտածում է, թե արդյոք արժե՞ արդար ապրել, երբ շրջապատված ես ամբարշտությամբ:

Մենք կարդում ենք Հայտնություն 14.14–20-ում, որ իր տեսիլքում Հովհաննեսը տեսավ երկու բերքահավաք: Նա տեսավ, որ առաջին բերքահավաքի ժամանակ արդարները կհավաքվեն ամբարիշտների միջից (տես Հայտնություն 14.14–16), իսկ երկրորդ բերքահավաքի ժամանակ ամբարիշտները կհավաքվեն և վերջանականապես կոչնչացվեն (տես Հայտնություն 14.17–20):

Հայտնություն 15-16

Հովհաննեսը տեսնում է արդարներին սելեստիալ արքայությունում և յոթ պատուհասները վերջին օրերում:

Հայտնություն 15.2–4-ը պարունակում է Հովհաննես Առաքյալի նկարագրությունը այն մասին, թե ինչ կլինի նրանց համար, ովքեր հաղթում են սատանային և փրկվում սելեստիալ արքայությունում: Հայտնություն 15–16-ի մնացած մասը պարունակում է նրա յոթ պատուհասների նկարագրությունը, որոնք կտանջեն ամբարիշտներին վերջին օրերում: Այս աղետները կնախորդեն Տիրոջ Երկրորդ Գալուստին:

Հովհաննեսի տեսիլքում յուրաքանչյուր պատուհաս ներկայացվում էր մի հրեշտակի կողմից, որը թափեց «Աստուծոյ բարկութիւնովը լիքը» «սկավառակը» կամ սկահակը:(Հայտնություն 15.7): Կարդացեք հետևյալ հատվածները Հայտնություն 16-ից, փնտրելով յոթը պատուհասները: Հետևյալ աղյուսակում գրեք յուրաքանչյուր պատուհասի հակիրճ նկարագրությունը համապատասխան համարի կողքին:

bowlՊատուհաս 1. Հայտնություն 16.2

bowlՊատուհաս 2. Հայտնություն 16.3

bowlՊատուհաս 3. Հայտնություն 16.4

bowlՊատուհաս 4. Հայտնություն 16.8–9

bowlՊատուհաս 5. Հայտնություն 16.10–11

bowlՊատուհաս 6. Հայտնություն 16.12

bowlՊատուհաս 7. Հայտնություն 16.17–21

Կարդացեք Հայտնություն 16.15-ը, որոնելով թե մենք ինչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար:

«Իր հանդերձները պահում է, որ մերկ ման չգայ» (Հայտնություն 16.15) վերաբերում է հոգեպես պատրաստ լինելուն: Նրանք, ովքեր «[պահում են] իրենց հանդերձները» և հոգեպես պատրաստ են, ի վերջո կկրեն արդարության թիկնոցը, որը տրվում է նրանց բոլորին, ովքեր արժանի են ապրել Աստծո հետ սելեստիալ արքայությունում: (տես Հայտնություն 3.3–5, 7.13–17):

Կարող եք հետևյալ ճշմարտությունը գրել կամ նշել ձեր սուրբ գրություններում Հայտնություն 16.15 հատվածի կողքին. Եթե մենք աչալուրջ ենք և հոգեպես պատրաստ, ապա նախապատրաստված կլինենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:

Կարևոր է հիշել, որ Տերը սիրում է Իր ժողովրդին և կհսկի նրանց վերջին օրերում, նույնիսկ սոսկալի ավերածությունների և մեծ ճակատամարտի մեջ: Մենք պետք է աչալուրջ լինենք և հոգեպես պատրաստ, որպեսզի կարողանանք ստանալ Տիրոջ պաշտպանությունը և օրհնությունները: Եթե դուք կամենում եք ավելին իմանալ Արմագեդոնի մասին, որը նշվում է Հայտնություն 16.16-ում, տես Սուրբ Գրքերի Ուղեցույց «Արմագեդոն» վերնագիրը»:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Հայտնություն 14–16-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.