Մաս 9. Օր 3
Ղուկաս 2
Նախաբան
Հովսեփն ու Մարիամը ճամփորդեցին Բեթլեհեմ, և Հիսուսը այնտեղ ծնվեց: Հովիվները հնազանդվեցին հրեշտակի ցուցումին` գտնել նորածին Հիսուսին և հայտնեցին ուրիշներին Հիսուսի ծննդյան մասին: Սիմեոնը օրհնեց Հիսուսին տաճարում, և Աննան կիսվեց իր վկայությամբ, որ Քավիչ էր ծնվել: Հիսուսը զարգանում էր «իմաստութիւնով և հասակով, և շնորհքով` Աստուծոյ և մարդկանց մոտ» (Ղուկաս 2.52):
Ղուկաս 2.1-20
Հիսուսը ծնվում է Բեթլեհեմում
Որքանով եք վստահ Փրկիչի ծնունդին վերաբերյող իրադարձությունների մասին ձեր գիտելիքի վրա: Ստուգեք ձեր գիտելիքները` ինքնուրույն լրացնելով հետևյալ հարցերի պատասխանները: Լրացրեք հետևյալ թեստային հարցաշարը` նշելով յուրաքանչյուր նախադասությունը որպես Ճ (Ճիշտ) կամ Ս (Սխալ):
-
____ 1. Մարիամը և Հովսեփը գնացին Բեթլեհեմ, որ հարկ վճարեն:
-
____ 2. Մարիամը և Հովսեփը անցան 27 մղոն (44 կիլոմետր)` Նազարեթից Բեթլեհեմ:
-
____ 3. Մանուկ Հիսուսին դրեցին մսուրի մեջ, քանի որ իջևանատանը նրանց համար տեղ չգտնվեց:
-
____ 4. Հովիվները հետևեցին աստղերին, որ հասնեն մսուրին, որտեղ Հիսուսը պառկած էր:
-
____ 5. Մարիամից և Հովսեփից բացի, գրի առնված առաջին մարդիկ, որ տեսել են Հիսուսին, եղել են հովիվները:
-
____ 6. Հրեշտակը պատվիրեց հովիվներին, որ ոչ-ոքի չպատմեն, թե ինչ էին տեսել:
Ուսումնասիրեք Մարկոս 2.1-5-ը և փնտրեք այս հարցերի պատասխանները, որպեսզի համոզվեք, թե արդյոք ճիշտ եք պատասխանել:
Կարդացեք Ղուկաս 2.1-5 ը և փնտրեք, թե ինչու Մարիամը և Հովսեփը գնացին Բեթլեհեմ:
Նշեք, որ Ղուկաս 2.1, ծանոթագրությունը բ պարզաբանում է, որ կայսրը ցանկացավ մարդահամար անցկացնել: Սա տեղի էր ունենում հարկման նպատակներով:
Անդրադարձեք Աստվածաշնչյան քարտեզներին, հ.11 «Սուրբ երկիրը Նոր Կտակարանի ժամանակներում», որը գտնվում է Աստվածաշնչի հավելվածում: Քարտեզի վրա գտեք Նազարեթ և Բեթլեհեմ քաղաքները:
Նկատեք, որ «Բեթլեհեմը մոտավորապես 85-90 մղոն (137-145 կիլոմետր) Նազարեթից հարավ [է]` ոտքով քայլելու առնվազն չորսից հինգ օր, թերևս Մարիամի դեպքում ավելի երկար» (Նոր Կտակարանի Ուսանողի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014],143):
Ձեր կարծիքով ամենահամապատասխան պայմանները աշխարհի Արարիչի և Փրկիչի ծնունդի համար երբ կլինեին: Կարդացեք Ղուկաս 2.6-7-ը, ուշադրություն դարձնելով Հիսուսի ծննդյան հանգամանքների վրա:
Կարդացեք Ղուկասի 2.8-14-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես հայտարարվեց Հիսուսի ծնունդը։
Նկատեք, որ Ղուկասի 2.10-ը նկարագրում է զգացմունքները, որ մենք կարող ենք ունենալ Փրկիչի ծնվելու առիթով: Գրեք հետևյալ ճշմարտությունները ձեր սուրբ գրություններում։ Քանի որ Փրկիչը եկել էր աշխարհ, մենք կարող ենք մեծ ուրախություն ապրել։
Երբ շարունակում եք ուսումնասիրել Ղուկասի 2-ը, փնտրեք օրինակներ, թե ինչպիսի ուրախություն բերեց ուրիշներին Փրկիչի ծննդյան լուրը:
Կարդացեք Ղուկասի 2.15 -20-ը` նշելով այն բառերն ու արտահայտությունները որոնք ցույց են տալիս, թե ինչպես հովիվները պատասխանեցին հրեշտակների ցուցումներին։
Ուշադրություն դարձրեք, որ հովիվներն անմիջապես պատասխանեցին հրեշտակների ուղերձին: Ինչի՞ վերաբերյալ հովիվները վկայություն ստացան ի պատասխան այս ուղերձի:
Վերանայեք Ղուկասի 2.17--20-ը` փնտրելով թե ինչ արեցին հովիվներն այն բանից հետո, երբ ստացան Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունը:: Ինչու՞ եք կարծում, որ հովիվները կիսվեցին մյուսների հետ իրենց զգացածով և իրենց լսածով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.
-
Հիմնվելով այս հատվածներում կարդացածի վրա, լրացրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք ստանանք Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունը, կկամենանք .
-
Խորհեք այն իրավիճակի մասին, երբ դուք ցանկություն եք ունեցել կիսվել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վկայությամբ ուրիշների հետ: Գրեք, թե ինչու եք ունեցել այդ ցանկությունը:
-
Ղուկաս 2.21–39
Սիմեոնը և Աննան հայտարարում են, որ Հիսուսը պետք է լինի աշխարհի Փրկիչը:
Ղուկաս 2.21-24-ում մենք կարդում ենք, որ Հիսուսի ծնունդից ութ օր անց Մարիամը և Հովսեփը Նրան տաճար տարան, ինչպես որ Եհովայի օրենքում է գրված (տես Ելից 13.2): Երկու անձինք, ովքեր տաճարում էին այդ օրը, ընդունեցին մանուկ Հիսուսին որպես Մեսիա:
Ընթերցեք Սեմեոնի խոսքերը Ղուկասի 2.25-32 ում: (Նշեք, որ հետևյալ արտահայտությունը «սպասում էր Իսրայելի մխիթարությանը» Ղուկասի 2.25-ում նշանակում է Մեսիայի գալուստին սպասել): Այնուհետև կարդացեք Աննայի խոսքերը Ղուկասի 2.36-38 ում: Երկուսի խոսքերում էլ ուշադրություն դարձրեք, թե ինչպես Փրկիչի ծնունդի իմացությունը ուրախություն բերեց այս անձանց:
Սիմեոնը և Աննան այնուհետև ինչպե՞ս վկայեցին Հիսուս Քրիստոսի մասին:
Մենք ընթերցում ենք Ղուկասի 2.34 -35 ում,, որ Սեմեոնը նաև օրհնեց Մարիամին և Հովսեփին։ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է Սեմեոնի մարգարեությունը Մարիամի վերաբերյալ: «Այո, նրա և քո վիրավոր հոգու միջով մի երկար սուր կանցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 2.35):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում բացատրեք, թե ինչու Փրկիչի ծնունդի մասին լուրը ձեզ ուրախություն բերեց: Քննարկեք այս վկայությունը ընտանեկան երեկոյի ժամանակ կամ կիսվեք դրանով ձեր ընկերոջ հետ։
Համաձայն Ղուկաս 2.39-ի, ներկայացնելով Հիսուսին տաճարում, Մարիամը և Հովսեփը Հիսուսի հետ վերադարձան իրենց տուն` Նազարեթ:
Ղուկաս 2.40-52
Երիտասարդ Հիսուսը զարգանում է «իմաստութիւնով և հասակով, և շնորհքով`Աստուծոյ և մարդկանց մոտ»:
Գրեք մի բանի մասին, որ կցանկանայիք ձեր մեջ կատարելագործել.
Ինչպե՞ս կարող է գիտելիքը, թե ինչպիսին էր Հիսուսը ձեր տարիքում, օգնել ձեզ դառնալ այն անձնավորությունը, որ կկամենայիք լինել:
Սուրբ գրությունները պարունակում են միայն մի քանի մանրամասներ Հիսուսի երիտասարդ տարիների մասին, բայց այդ մանրամասները կարող են լինել մեծ օրհնություն և ուղեցույց մեզ համար, եթե մենք կամենում ենք կատարելագործվել : Կարդացեք Ղուկասի 2.40- ը` ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Ղուկասը նկարագրել Հիսուսի կյանքի վաղ տարիները: Նշեք, որ զորանում էր նշանակում է մեծանում էր կամ զարգանում:
Այնուհետև կարդացեք Ղուկասի 2.41-49-ը ` փնտրելով, թե ինչ արեց Հիսուսը, երբ Նա 12 տարեկան էր:
Ինչու՞ էր Հիսուսը հետ ընկել և մնացել տաճարում: (Ընթերցեք Ղուկասի 2.46, ծանոթագրություն գ , ուշադրություն դարձնելով` ինչպես է Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում, թե ինչ էր Հիսուսը անում տաճարում:)
Եթե հասանելի է, կարող եք դիտել տեսանյութը «Երիտասարդ Հիսուսն ուսուցանում է տաճարում» (2.30) Հիսուս Քրիստոսի Աստվածաշնչյան Տեսագրություններից, հասանելի LDS.org կայքում, փնտրելով այն իրադարձության նկարագիրը, թե ինչ պատահեց, երբ Մարիամը և Հովսեփը Հիսուսին գտան տաճարում: Եթե տեսանյութըհասանելի չէ, ընթերցեք Ղուկաս 2.48-50-ը` փնտրելով, թե ինչ ասաց Հիսուսը Մարիամին և Հովսեփին, երբ նրանք գտան Նրան:
Ի՞նչ է այս դեպքը բացահայտում Հիսուսի մասին` որպես երիտասարդ մարդու Նրա աստվածային ծագման գիտելիքի վերաբերյալ:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևյալն է բացահայտել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ` որպես պատանու: «Դեռևս երեխա հասակում Նա ուներ Հրեաների թագավորությունը կառավարելու անհրաժեշտ խելամտություն և կարող էր կշռադատել իրավագիտության և աստվածաբանության ամենաիմաստուն ու խելացի դոկտորների հետ, և դարձնել նրանց տեսությունները և փորձառությունը անմտություն` համեմատած իմաստության հետ, որ ուներ, բայց Նա միայն երեխա էր և չուներ նույնիսկ իրեն պաշտպանելու ֆիզիկական ուժ ու ենթակա էր ցրտի, քաղցի և մահվան» (Եկեղեցու Պատմություն, 6.608):
Կարդացեք Ղուկաս 2.51-52- ը, փնտրելով այն ուղիները, որոնցով Հիսուսը զարգանում էր (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 3.24-26 [Աստվածաշնչյան հավելվածում]):
Ղուկաս 2.52-ը ուսուցանում է մեզ, որ Հիսուսը «զարգանում էր իմաստութիւնով»: Այդ հատվածում մենք նաև սովորում ենք երեք ուրիշ ճանապարհներ, որոնցով Նա աճում էր: Աճել «հասակով» նշանակում է ֆիզիկական աճ ունենալ: «Աստուծոյ մոտ» արտահայտությունը վերաբերում է հոգևոր բարեկեցությանը, և «մարդկանց… հավանությանը» արտահայտությունը վերաբերում է հասարակական հարաբերություններին: Հետևաբար հենվելով այս հատվածի մեր ուսումնասիրության վրա, մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Մենք կարող ենք հետևել Հիսուսի օրինակին` ձեռք բերելով իմաստություն և աճելով ֆիզիկապես, հոգևոր և հասարակական առումներով :
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ինչո՞ւ է կարևոր մեզ համար զարգանալ յուրաքանչյուր այս չորս ոլորտներում:
-
Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ փորձել եք հետևել Հիսուսի օրինակին, ով զարգացրել է Իրեն այս ոլորտներում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ աղյուսակը: Այնուհետև յուրաքանչյուր դասի տակ գրեք մեկ նպատակ ձեր անձնական զարգացման համար և ծրագիր, թե ինչպես դուք կգործեք այդ նպատակի իրագործման համար հաջորդ շաբաթների ընթացքում:
Ես կարող եմ հետևել Հիսուսի օրինակին աճելով … | ||||
---|---|---|---|---|
Կարգը. |
Բանականությամբ |
Ֆիզիկապես |
Հոգեպես |
Սոցիալապես |
Իմ նպատակը և ծրագիրը նպատակս լրացնելու համար. |
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Ղուկաս 2-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.