Գրադարան
Մաս 27, Օր 2. Տիտոս


Մաս 27. Օր 2

Տիտոս

Նախաբան

Այդ նամակում Պողոս Առաքյալը հորդորում էր Տիտոսին, ով հայրենակից միսիոներ էր և այդ ժամանակ ծառայում էր Կրետեում, որ նա ողջամիտ վարդապետություն օգտագործեր ուսուցանելու և ուղղելու մյուսներին: Պողոսը նաև խորհուրդ տվեց Տիտոսին ուսուցանել Սրբերին` լինել արդար օրինակներ, փրկության հույս ունենալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցովև շարունակել բարին գործել:

Տիտոս 1

Պողոսը հորդորում է Տիտոսին ողջամիտ վարդապետություն օգտագործել ուսուցանելու և ուղղելու Սրբերին ու մյուսներին Կրետեում:

Գտեք Աստվածաշնչյան Քարտեզների վրա Կրետե կղզին, թիվ 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները»: Իր կյանքի ավարտինՊողոսը մի նամակ գրեց Տիտոսին, ով ծառայում էր Կրետեում` որպես Եկեղեցու առաջնորդ: Պողոսի շնորհիվ Տիտոսը դարձի էր եկել մի քանի տարի առաջ և իր մկրտությունից հետո ծառայել Պողոսի հետ` հանձնարարված տարբեր աշխատանքներում: Իր նամակում Պողոսը քաջալերեց Տիտոսին և խորհուրդ տվեց նրան իր կոչումի վերաբերյալ:

Ինչպես գրի է առնված Տիտոս 1.1-6-ում, Պողոսը վկայեց հավերժական կյանքի իր ունեցած հույսի մասին, որը Աստված խոսք էր տվել նախքան աշխարհի սկիզբը (տես Տիտոս 1.2): Նա բացատրեց, որ ուղարկել էր Տիտոսին Կրետեի Եկեղեցին կարգի բերելու և մարդկանց կանչելու ծառայել որպես եպիսկոպոսներ:

Կարդացեք Տիտոս 1.7-8-ը, ուշադրություն դարձնելով, թե եպիսկոպոսը ինչ հատկություներ պիտի ունենա և որ հատկություններից խուսափի: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտնեք:

Տիտոս1.7-ում հանդուգն բառը նշանակում է հաստատակամ կամ ինքնահավան, իսկ «պիղծ շահը»» վերաբերում է փողին, որը ձեռք է բերվում անազնիվ կամ անարդար միջոցներով:

Ձեր կարծիքով, Պողոսի թվարկած առանձնահատկությունները ինչո՞ւ են անհրաժեշտ եպիսկոպոսների համար, որ ունենան կամ խուսափեն դրանցից։

Ընթերցեք Տիտոս 1.9-ը, փնտրելով մեկ ուրիշ առանձնահատկություն, որ եպիսկոպոսները պետք է ունենան: «Ողջամիտ վարդապետություն»-ը վերաբերում է ճշմարիտ վարդապետությանը:

Տիտոս 1.9-ում մենք սովորում ենք, որ եպիսկոպոսների համար կարևոր է հաստատ բռնելԱստծո խոսքից, որ կարողանան օգտագործել ճշմարիտ վարդապետությունը, որպեսզի քաջալերեն մյուսներին ապրել ավետարանով և «հակառակորդներին հանդիմանեն»: Հակառակորդը նա է, ով հակառակ է խոսում կամ ժխտում որևէ գաղափար (տվյալ դեպքում՝ավետարանի ճշմարտացիությունը): Հակառակորդները կարող են լինել և Եկեղեցու անդամներ, և ոչ անդամներ:

Եպիսկոպոսների վերաբերյալ Պողոսի ուսմունքներից կարող ենք սովորել մի սկզբունք` եթե մենք ամուր կառչենք Աստծո խոսքից, կկարողանանք օգտագործել ճշմարիտ վարդապետություն, որ քաջալերենք մյուսներին` ապրել ըստ Հիսուս Քրիստոսի ավետարանի և հերքել նրանց, ովքեր ընդդիմանում են դրան:

Խորհեք, թե Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ինչ ասաց այն ուժի մասին, որ ունի ըստ Հիսուս Քրիստոսի ավետարանիապրելու ճշմարիտ վարդապետությունն անհատներին օգնելիս:

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Ճշմարիտ վարդապետությունը, երբ ընկալվում է, փոխում է վերաբերմունքը և պահվածքը:

Ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունը ավելի արագ կբարելավի վարքը, քան վարքի ուսումնասիրությունը կփոխի այն: Անարժան պահվածքի մտահոգությունը կարող է հանգեցնել անարժան վարքի: Դա է պատճառը, որ մենք այդպես ուժգին շեշտում ենք ավետարանի վարդապետությունների ուսումնասիրության անհրաժեշտությունը» (“Little Children,” Ensign, Nov. 1986, 17):

  1. journal icon Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Դուք ի՞նչ կարող եք անել, որ պատրաստ լինեք ուսուցանել ճշմարիտ վարդապետություն, որպեսզի քաջալերեք մյուսներին ապրել ըստ ավետարանի: (տես ՎևՈւ 11.21:)

    2. Ինչպիսի՞ օրինակներ կարող եք բերել այն ժամանակների սուրբ գրություններից , երբ ինչ-որ մեկը ուսուցանում էր ճշմարիտ վարդապետություն մի մարդու, ով կասկած կամ թշնամանք էր արտահայտում Եկեղեցու կամ նրա վարդապետության նկատմամբ: (Ներառեք առնվազն մեկ օրինակ, երբ ինչ-որ մեկը ապաշխարել է, քանի որ նրան ուսուցանել են ճշմարիտ վարդապետություն:)

Հիշեք մի ժամանակի մասին, երբ ճշմարիտ վարդապետություն սովորելը նպաստեց քաջալերել կամ համոզել ձեզ կամ ձեր ծանոթին ավելի լիարժեք ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Մինչ ճշմարիտ վարդապետությունը կօգնի մեզ քաջալերել մյուսներին ապրել ավետարանով և պատասխանել հավատքով ու վկայությամբ նրանց, ովքեր ընդդիմանում են Եկեղեցուն, պարտադիր չէ, որ այն ուղղորդի մեկ ուրիշին ընդունել Հիսուս Քրիստոսի վարդապետությունը: Քանզի բոլոր մարդիկ ունեն ազատ ընտրության իրավունք, նրանք կարող են ընդունել կամ ժխտել ճշմարիտ վարդապետությունը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալը.

    1. Գրեք առնվազն երեք սուրբ գրության սերտման հատվածներ, որոնք սովորել եք այս տարի և կարող են լինել հատկապես օգտակար, որ քաջալերեն մյուսներին ապրել ավետարանով: Բացատրեք, թե յուրաքանչյուր հատվածը ինչով կարող է օգտակար լինել:

    2. Գրեք սուրբ գրության սերտման առնվազն երեք հատվածներ, որոնք կարող են օգնել պատասխանել նրանց, ովքեր ընդդիմանում են Եկեղեցու ուսմունքին կամ գործունեությանը: Բացատրեք, թե յուրաքանչյուր հատված ինչպես կարող է օգնել ուսուցանել ճշմարիտ վարդապետություն, որպեսզի այն հակադրի նրանց ընդդիմությանը:

Շարունակեք սերտել սուրբ գրությունների հանգուցային հատվածները, որպեսզի պատրաստ լինեք մյուսներին ուսուցանել ճշմարիտ վարդապետություն:

Ինչպես գրի է առնված Տիտոս 1.10-16-ում, Պողոսը ուսուցանեց Տիտոսին, որ Կրետեի Սրբերը կարիք ունեին հենվելու ճշմարիտ վարդապետության վրա, քանի որ շատ խաբեբաներ և սուտ ուսուցիչներ կային նրանց մեջ: Նա խորհուրդ տվեց Տիտոսին հանդիմանել կեղծ ուսուցիչներին, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց սխալներից և «առողջ լինեն հաւատքումը» (Տիտոս 1.13): Պողոսը նաև բացատրեց, որ մարդիկ իրենց Աստծուն մոտ լինելը ցույց են տալիս գործողությունների միջոցով:

Տիտոս 2

Պողոսը խորհուրդ է տալիս Տիտոսին ուսուցանել Կրետեի Սրբերին ապրել ճշմարիտ վարդապետությունով

Կարդացեք Տիտոս 2.1-ը, փնտրելով, թե ուրիշ ինչ հրահանգեց Պողոս Առաքյալը Տիտոսին անել ճշմարիտ վարդապետությամբ:

Ընթերցեք Տիտոս2.3-5-ը, փնտրելով Պողոսի խորհուրդն այն մասին, թե տարեց կանայք ինչ պիտի ուսուցանեն ավելի երիտասարդ կանանց: Այնուհետև ընթերցեք Տիտոս 2.2, 6-8-ը, փնտրելով Պողոսի խորհուրդն այն մասին, թե ծերերն ու երիտասարդներն ինչպես պիտի ապրեն: Հատված 2-ում զգաստ բառը նշանակում է հանգիստ կամ լուրջ, իսկ խոհեմ բառը նշանակում է ողջամիտ: Հատված 7-ում, օրինակ` ցուցաբերել ծանրաբարոյություն նշանակում է լինել արժանապատիվ և հարգալից : «Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով» արտահայտությունը Տիտոս 2.7-ում նշանակում է ավետարանով ապրելու լավ օրինակ ծառայել: Նշեք կամ գրի առեք Պողոսի խորհուրդներից որևէ մեկը, որը ձեզ է վերաբերում:

Ճշմարտությունը, որ մենք սովորում ենք Պողոսի խորհրդից Տիտոսին, այն է, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները պետք է մյուսների համար լավ օրինակ լինեն:

  1. journal iconՄտածեք ձեր ծխի կամ ճյուղի մի ծեր անդամի մասին, ով ավետարանով ապրելու և նրան նվիրված լինելու լավ օրինակ է եղել: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում բացատրեք, թե ինչպես է օգնել ձեզ այդ անձնավորության օրինակը:

Ընտրեք Տիտոս 2.2-8-ում թվարկված վարքագծերից մեկը և նպատակ դրեք ավելի լավ կիրառել այդ վարքագիծը ձեր կյանքում, որպեսզի ձեր լավ օրինակը օրհնի մյուսներին:

Տիտոս 2.9-10-ում ասվում է, որ Պողոսը խորհուրդ էր տվել Տիտոսին ուսուցանել Եկեղեցու անդամներին, ովքեր աշխատում էին որպես սպասավորներ, լինել ազնիվ և հնազանդ իրենց տիրոջ հետ ունեցած գործերում: Լինելով ազնիվ և հնազանդ, Եկեղեցու այդ անդամները Տիրոջը կհարգեն և իրենց գործատուներին լավ օրինակ կծառայեն:

Ընթերցեք Տիտոս 2.11-15-ը, փնտրելով, թե ինչ է անում ավետարանը Սրբերի համար, և ինչ արեց Քրիստոսը մեզ բոլորիս համար: Գուցե կամենաք նշել, թե ըստ ավետարանի, մարդիկ ինչին պիտի անհամբեր սպասեն: Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Տիտոս 2.11-ում գրված է, «Որովհետեւ Աստուծոյ շնորհքը երեւեցաւ. որ փրկարար է, ամեն մարդկանց համար» (Տիտոս 2.11, ծանոթություն բ):

Հիմնվելով Պողոսի ուսմունքների վրա Տիտոս 2.14-ում, մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսը զոհաբերեց Իրեն մեզ համար, որպեսզի մաքրի և փրկագնի մեզ: «Իրան համար յատուկ ժողովուրդ» արտահայտությունը հատված 14-ում վերաբերում է Տիրոջ արժեքավոր ժողովրդին, ում Նա ձեռք է բերել կամ փրկել (տես 1 Պետրոս 1.18-19, 2.9) և ով ուխտել է պահել Նրա պատվիրանները (տես Ելից 19.5-6):

Տիտոս 3

Պողոսը ասում է Տիտոսին, թե Կրետեի Սրբերը ինչ պետք է անեն իրենց մկրտությունից հետո

Ինչպես գրի է առնված Տիտոս 3.1-2-ում, Պողոսը խորհուրդ տվեց Տիտոսին ուսուցանել Կրետեի Սրբերին հնազանդվել երկրի օրենքին և լավ օրինակ ծառայել` լինել հեզ և մյուսների մասին չխոսել չարությամբ: Ընթերցեք Տիտոս 3.3-8-ը, փնտրելով Պողոսի ասածն այն մասին, թե Հիսուս Քրիստոսի ավետարանը ինչպես էր փոխել իրեն, Կրետեի Եկեղեցու անդամներին և բոլոր Սրբերին:

Ուշադրություն դարձրեք, թե Տիտոս 3.3-ում Պողոսը ինչպես նկարագրեց իրեն և Եկեղեցու մյուս անդամներին` նախքան նրանք կտեղեկանային Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին: Գուցե կամենաք նշել Տիտոս 3.4–6-ում, թե ինչը փոխեց մարդկանց: Տիտոս 3.5-ում «ծնուելու աւազանովը» արտահայտությունը վերաբերում է մկրտվելուն:

Խորհեք, թե որքան եք փոխվել Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ:

  1. journal iconՈւշադրություն դարձրեք, որ Տիտոս 3.8-ում Պողոսը խորհուրդ տվեց Սրբերին «ջանք անեն բարի գործերի մեջ կենալու»: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք լավ գործերի մասին, որ անում եք և կշարունակեք անել, որպեսզի ցույց տաք ձեր հավատը Աստծո հանդեպ:

Ինչպես գրված է Տիտոս 3.9-15-ում, Պողոսը խորհուրդ տվեց Սրբերին խուսափել անհավատների դեմ պայքարելուց կամ նրանց հետ վիճաբանելուց : Նա նաև ասաց Տիտոսին, որ կուղարկի մյուս Եկեղեցիների առաջնորդներին այցելել Կրետե:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Տիտոսը և ավարտեցի այդ դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.