Գրադարան
Փիլիմոնի նախաբանը


Փիլիմոնի նախաբանը

Ինչո՞ւ պիտի ուսումնասիրել այս գիրքը:

Նամակը Փիլիմոնին Պողոս Առաքյալից մի անձնական խորհուրդ է Փիլիմոնի ստրուկ՝ Օնեսիմոսի վիճակի մասին: Այս նամակն ուսումնասիրելիս, կարող եք սովորել, որ երբ մարդիկ միանում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն, նրանք դառնում են նույն հավատքի եղբայրներ և քույրեր (տես Փիլիմոն 1.16-ում): Դուք նաև կզգաք պարտականության կարևորությունը, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները պետք է մեծացնեն իրենց կարեկցանքը և ներողամտությունը ուրիշների նկատմամբ (տես Փիլիմոն 1.16-17-ում):

Ո՞վ է գրել այս գիրքը:

Պողոսը գրել է նամակ Փիլիմոնին (տես Փիլիմոն 1.1-ում):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Նամակը Փիլիմոնին գրվել է Հռոմում` Պողոսի կողմից, Առաքյալի առաջին բանտարկության ժամանակ, մոտ մ. թ.  60-62 թթ. (տես Փիլիմոն 1.1, 9-ում, Սուրբ գրությունների ուղեցույց, «Pauline Epistles,» scriptures.lds.org):

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

«Սա անձնական նամակ է մի ստրուկի` Օնեսիմոսի մասին, ով կողոպտել էր իր տիրոջը՝ Փիլիմոնին և փախել Հռոմ» (Աստվածաշնչյան Բառարան, «Pauline Epistles» ): Փիլիմոնը հավանաբար Կողոսայի դարձի եկած հույն բնակիչ էր (տես Կողոսացիներ 4.9-ում): Նա թույլ տվեց Եկեղեցու հավաքույթը կազմակերպել իր տանը (տես Փիլիմոն 1.2, 5-ում): Գաղտնի հեռանալով, Օնեսիմուսը միացավ եկեղեցուն և դարձավ «սիրելի եղբայր Տերում» (Փիլիմոն 1.16-ում, …տես Փիլիմոն1.10-12-ում):

Պողոսը գրեց Փիլիմոնին` հորդորելով ընդունել Օնեսիմոսին որպես նույն հավատքի եղբայր, առանց դաժան պատիժների, որոնց սովորաբար ենթարկում էին փախած ստրուկներին (տես Փիլիմոն 1.17-ում): Պողոսը նույնիսկ առաջարկեց հատուցել նյութական կորուստը, որը Օնեսիմոսը պատճառել էր Փիլիմոնին (տես Փիլիմոն 1.18-19-ում):

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Փիլիմոնը Պողոսի ամենակարճ և թերևս խիստ անձնական նամակն է: Դա մի նամակ է` հասցեագրված մասնավոր անձի, և որպես այդպիսին, այն չի ընդգրկում լայն վարդապետական բովանդակություն: Ինչևիցե, Պողոսի աղերսանքը Փիլիմոնին` հաշտվել ստրուկ Օնեսիմուսի հետ, լուսաբանում է, թե ինչպես են ավետարանի վարդապետությունները կիրառվում առօրյա կյանքում` այս դեպքում ցուցադրելով, որ մեր հարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ, Քրիստոսի մյուս բոլոր հետևորդների հետ միասին մեզ էլ մտցնում է ընտանեկան հարաբերությունների մեջ և ընդգծում գթության ու ներողամտության կարևորությունը:

Համառոտ շարադրանք

Փիլիմոն 1: Պողոսը գովաբանում է Փիլիմոնին Սրբերի նկատմամբ ցուցաբերած սիրո համար: Նա բացատրում է, որ Փիլիմոնի փախած ստրուկ՝ Օնեսիմոսը, դարձի է եկել: Պողոսը խնդրում է Փիլիմոնին ընդունել Օնեսիմոսին` որպես նույն հավատքի եղբայր: Նա առաջարկում է հատուցել Փիլիմոնին նյութական կորուստը, որ Օնեսիմոսը պատճառել էր նրան: