Մաս 31. Օր 3
Հայտնություն 6-7
Նախաբան
Հովհաննես Առաքյալը տեսավ Աստծո Գառին` կնքված գրքի յոթը կնիքները բացելիս: Վեցերորդ կնիքում, որը խորհրդանշում է վերջին օրերի այս տնտեսությունը, Հովհաննեսը տեսավ Աստծո ծառաներին, ովքեր «իրանց հանդերձները լուացին և սպիտակացրին Գառի արյունովը» (Հայտնություն 7.14):
Հայտնություն 6
Հովհաննեսը տեսավ Աստծո Գառին՝ կնքված գրքի առջև, վեց կնիքները բացելիս:
Ի՞նչ որոշակի մտահոգություններ կամ վախեր կարող եք դուք կամ ձեր ծանոթներն ունենալ վերջին օրերում ապրելու համար:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, թե ինչ են հնադարյան մարգարեները զգացել մեր օրվա վերաբերյալ. «Սիոնի կառուցումը մի գործ է, որը հետաքրքրել է Աստծո ժողովրդին ամեն դարում, դա մի թեմա է, որին մարգարեները, քահանաները և թագավորները վերաբերվել են ակնածալից հրճվանքով, նրանք ուրախ ակնկալիքով անհամբեր սպասել են այն օրվան, որում մենք ենք ապրում և ոգևորված երկնային և ուրախության ակնկալիքներով, նրանք երգել են, գրել և մարգարեացել մեր այս օրվա համար» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 197):
Ձեր կարծիքով, հնադարյան մարգարեներն ինչո՞ւ էին այսպես վերաբերվում մեր օրերին:
Հովհաննես Առաքյալը, ով կոչվել է նաև Հովհաննես Հայտնող, մարգարեներից մեկն էր, ով գիտեր վերջին օրերի իրադարձությունների մասին և մարգարեացել է մեր օրերի մասին ուրախ ակնկալիքով: Ուսումնասիրեք Հայտնություն 6-7-ը և փնտրեք այն ճշմարտությունները, որոնք կարող են սփոփել ձեզ և ձեր ծանոթներին վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ:
Հիշեք, որ Հայտնություն 5.1–5-ը գրում է, որ Հովհաննեսը տեսավ յոթ կնիքներով մի գիրք, որը բացելու համար միայն Գառն էր արժանի: Իր տեսիլքում Հովհաննեսը տեսավ այն մի քանի գլխավոր իրադարձությունների փոխաբերական ներկայացումները, որոնք վերաբերում են յուրաքանչյուր 1000 տարվա ժամանակահատվածներին, որոնք ներկայացված են յոթ կնիքների միջոցով:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նկարեք մի պարզ պատկեր՝ ցույց տալով առաջին հինգ կնիքների իրադարձությունները, որոնք գտնվում են ստորև գտնվող հղումներում: Երբ կարդաք յուրաքանչյուր կնիքի մասին, մտածեք թե որոշ փոխաբերություններ ինչ կարող են նշանակել:
-
Առաջին կնիք (Հայտնություն 6.1–2)
-
Երկրորդ կնիք (Հայտնություն 6.3–4)
-
Երրորդ կնիք (Հայտնություն 6.5–6)
-
Չորրորդ կնիք (Հայտնություն 6.7–8)
-
Հինգերորդ կնիք (Հայտնություն 6.9–11)
-
Չնայած Տերը չի հայտնել որոշ խորհրդանիշերի իմաստը սուրբ գրություններում, Նա հայտնի է դարձրել դրանցից շատերի իմաստը Իր մարգարեների միջոցով: Երբ դուք ուսումնասիրեք սուրբ գրությունները և ունենաք հարցեր, դուք կարող եք նայել մարգարեական մեկնաբանությունը՝ տեսնելու, թե ինչ են ասել Եկեղեցու իշխանավորները որոշակի հատվածների վերաբերյալ: Տեղեկությունը կից աղյուսակում կարող է օգնել ձեզ հասկանալ մի քանի խորհրդանիշեր առաջին հինգ կնիքների բացման վերաբերյալ, որոնք գտնվում են Հայտնություն 6.1–11-ում :
Առաջին կնիք (Մոտ 4000-3000թ.թ. Ք.ծ.ա.) |
Սպիտակ ձի = Հաղթանակ Աղեղ = Պատերազմ Թագ= Նվաճող Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին Տասներկու Առաքյալների Քվորումից ենթադրում էր, որ Հայտնություն 6.1–2-ում նկարագրվում է Ենովքի օրերը, և որ ձիավորը Ենովքն է (տես Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1966–73], 3:476–78): |
Երկրորդ կնիքը (Մոտավորապես 3000-2000թ.թ. Ք.ծ.ա.) |
Կարմիր ձի = Արյունահեղություն Սուր= Պատերազմ և կործանում Երեց ՄակՔոնկին ենթադրում էր, որ Հայտնություն 6.3–4-ը նկարագրում է Նոյի օրերը, երբ ամբարշտությունը ծածկել էր երկիրը: Կարմիր ձին վարողը երևի դևն ինքն էր կամ գուցե «անձնավորություն, որը ներկայացնում էր սպանող մարտիկներ» (տես Doctrinal New Testament Commentary, 3:478–79): |
Երրորդ կնիքը (Մոտ 2000-1000թ. Ք.ծ.ա.) |
Սև ձին = Սով Կշեռք = Բարձր գներ ուտելիքի համար Երեց ՄակՔոնկին ենթադրում էր, որ Հայտնություն 6.5–6-ը նկարագրում էր Աբրահամի օրերը, երբ շատերը մահացան սովից (տես Doctrinal New Testament Commentary, 3:479–80): Մարդը ամբողջ օրվա աշխատավարձով կարողանում էր ընդամենը բավականաչափ ուտելիք գնել ապրելու համար , ինչը ցույց է տալիս սովի ժամանակվա ծայրահեղ գները: |
Չորրորդ կնիք (Մոտ 1000թ. Ք.ծ.ա. մինչև Քրիստոսի ծնունդը) |
Դեղնականաչ ձի = Մահ Մահն ու դժոխքը = Ամբարիշտների կործանումը և նրանց ընդունումը հոգևոր բանտ (տես Եսայիա 5.14) Երեց ՄակՔոնկին ենթադրում էր, որ Հայտնություն 6.7–8-ը վերաբերում էր այն ժամանակին, երբ «այն մեծ թագավորություններն ու ազգերը, որոնց պատերազմներն ու ուխտադրժությունները կրկին ու կրկին տանջեցին և ասպատակեցին [Իսրայելը]» (տես Doctrinal New Testament Commentary, 3:481): Այդ ազգերը ներառում էին Բաբելոնը, Պարսկաստանը, Եգիպտոսը, Ասորեստանը, Հունաստանը և Հռոմը: |
Հինգերորդ կնիք (Մոտավորապես Քրիստոսի ծննդից մինչև Ք.ծ.հ. 1000թ.) |
Խորան = Զոհաբերություն Հոգիներ = Նահատակներ, իրենց համոզմունքների համար սպանված քրիստոնյաներ Երեց ՄակՔոնկին ենթադրում էր, որ Հայտնություն 6.9–11-ը վերաբերում է այն բազմաթիվ վաղ քրիստոնյաներին, ներառյալ իսկական Առաքյալների մեծ մասը, ովքեր մահացան որպես նահատակներ Doctrinal New Testament Commentary, 3:482–83): Քանի որ այս Սրբերը տվեցին իրենց կյանքը «Աստծո խոսքի համար և այն վկայության համար, որ նրանք ունեին» (Հայտնություն 6.9), նրանց տրվեց «սպիտակ հանդերձներ» (Հայտնություն 6.11), որը խորհրդանշում է մաքրությունը (տես Հայտնություն 7.13–14, 3 Նեփի 27.19): |
Վեցերորդ կնիքը ներկայացնում է մեր իսկ ժամանակը և իրադարձությունները, հատկապես արհավիրքները, որոնք տանում են դեպի Հազարամյակ, երբ Հիսուս Քրիստոսը կթագավորի անձնապես երկրագնդի վրա (տես Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3:485–86):
Կարդացեք Հայտնություն 6.12–17-ը, որոնելով իրադարձությունները, որոնք կանխագուշակեց Հովհաննեսը մեր օրերում, որոնք կտանեն մինչև Տիրոջ Երկրորդ Գալուստը: Կարդացեք նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 6.14 ( Հայտնություն 6.14, ծանոթություն ա):
Ուշադրություն դարձրեք, որ Հայտնություն 6.16-ը նկարագրում է, թե ինչպես են որոշ մարդիկ հուսահատորեն ձգտում խուսափել Աստծո ցասումից: Այնուհետև Հովհաննեսը ուղղել է հետևյալ հարցը. «Ո՞վ կարող է կանգնել»: (Հայտնություն 6.17): Հայտնություն 7-ն օգնում է մեզ հասկանալ, թե ով կկարողանա կանգնել կամ գոյատևել վեցերորդ կնիքի աղետներից հետո:
Հայտնություն 7
Հովհաննեսը տեսավ Աստծո ծառաներին, ովքեր լվացին իրենց հանդերձները Գառի արյամբ:
Կարդացեք Հայտնություն 7.1–4, որոնելով, թե էլ ինչ տեսավ Հովհաննեսը վեցերորդ կնիքի ժամանակ: Կարդացեք նաև Վարդապետություն և Ուխտեր 77.8–11-ը, որում Տերը բացատրեց այս հատվածների իմաստը:
Երեց ՄակՔոնկին բացատրում էր, որ Եղիաս բառը, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 77.9-ում, մի «անուն և կոչում է նրանց համար, ում առաքելությունն էր բանալիներ և զորություններ հանձնել մարդկանց այս վերջին տնտեսությունում» (Mormon Doctrine, 2nd ed. [1966] 221):
Տղամարդկանցից մի քանիսը, ովքեր եկան հանձնելու բանալիներ և զորություններ՝ Ադամը, Մորոնին, Հովհաննես Մկրտիչը, Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, Մովսեսն ու Եղիան էին:
Կնքումը կամ նշան դնելը «մեր Աստուծոյ ծառաների վերայ կնիք դնելը նորանց ճակատներումը» (Հայտնություն 7.3) փոխաբերություն է նրանց նվիրվածության, ծառայության և Աստծուն պատկանելու վերաբերյալ:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանեց, որ հավատարիմների կնքումը իրենց ճակատներին «նշանակում է օրհնությունների կնքումը նրանց գլուխների վրա, որը նշանակում է հավիտենական ուխտ, այդպիսով հաստատուն դարձնելով նրանց կոչումը և ընտրությունը» (in History of the Church, 5.530):
144000 թիվը, որը նշվում է Հայտնություն 7.4-ում, «Իսրայելի տասներկու ցեղերի ներկայացուցիչներն են, ովքեր կկարգվեն օգնելու մյուսներին՝ իրենց վեհացման համար նրանց որոնումներում: … Ինչպես ոմանք հավատում են, դա չէ այն մարդկանց ընդհանուր թիվը, ովքեր կվեհացվեն» (Նոր Կտակարանի Ուսանողի Ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 544):
Ինչպես արձանգրված է Հայտնություն 9-ում, Հովհաննեսը կրկին ակնարկում էր այդ արդար ծառաներին: Կարդացեք Հայտնություն 9.3–4-ը, որոնելով թե ինչ կպատահի նրանց հետ, ովքեր չեն կնքվել որպես Աստծո ծառաներ:
Կարդացեք Հայտնություն 7.9–10-ը, որոնելով, թե ում տեսավ Հովահննեսը: Ուշադրություն դարձրեք, թե ինչ էին կրում այդ մարդիկ:
Ինչպես արձանագրված է Հայտնություն 7.11–12-ում, Հովհաննեսը տեսավ, որ այդ մարդիկ 24 երեցների հետ միասին և նշված չորս կենդանիների հետ Հայտնություն 4-ում, օղակել էին Աստծո գահը և երկրպագում էին Նրան:
Կարդացեք Հայտնություն 7.13–17-ը, որոնելով պատասխաններ հետևյալ հարցերին: Գուցե կամենաք նշել կամ ընդգծել այն, ինչ գտնեք:
-
Ինչերի՞ էին այդ մարդիկ դիմացել:
-
Ինչպե՞ս նրանց հանդերձները սպիտակ դարձան:
-
Ի՞նչ օրհնություններ նրանք կստանան:
Ուշադրություն դարձրեք, որ այդ մարդկանց հանդերձները «սպիտակ դարձվեցին … Գառի արյան միջոցով» (Հայտնություն 7.14), որը խորհրդանշում է այն մարդկանց, ովքեր սրբվեցին Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: 16–17 հատվածների օրհնությունները նկարագրում են ուրախությունը, խաղաղությունը և նվիրվածությունը նրանց, ովքեր կժառանգեն սելեստիալ փառքը (տես նաև ՎևՈւ 138.12–15):
Մենք այս հատվածներից կարող ենք սովորել, որ եթե մենք դիմանանք նեղությանը հավատարմորեն և մաքուր դառնանք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, մենք կվայելենք սելեստիալ փառքը Աստծո հետ:
Մտածեք այն մասին, թե ինչպիսին այն կլինի և ինչպե՞ս դուք կզգաք, կարողանալով մաքրված կանգնել Աստծո ներկայության մեջ: Ինչպե՞ս կարող են այս զգացումները համեմատվել այն մարդկանց զգացումների հետ, ովքեր նկարագրվում են Հայտնություն 6.16-ում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Մենք ի՞նչ պետք է անենք Փրկչի Քավության միջոցով ողորմածություն և բժշկություն ստանալու համար:
-
Հիշելով սելեստիալ փառքի օրհնությունները, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ նեղություններին դիմանալու և մաքրվելու ձեր ջանքերում:
-
Վերանայեք մտահոգությունների ցուցակը, որոնք դուք գրեցիք դասի սկզբում: Մտածեք, թե Հայտնություն 7-ում գտնվող սկզբունքն ինչպես կարող է օգնել ձեզ, երբ դուք մտահոգվեք վերջին օրերում ապրելու վերաբերյալ:
Մի քանի րոպե խորհրդածեք և աղոթեք ձեր սրտում, թե ինչպես կիրառեք այս սկզբունքները ձեր կյանքում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․
Ես ուսումնասիրեցի Հայտնություն 6–7-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.