Գրադարան
Մաս 24, Օր 4. Եփեսացիս 1


Մաս 24. Օր 4

Եփեսացիս 1

Նախաբան

Պողոս Առաքյալը մի նամակ գրեց Եփեսացի Սրբերին այն մասին, որ նախասահմանված էր, որ նրանք կստանային ավետարանը: Նա գրեց վերջնական տնտեսության ն մասին, տնտեսություն, ըստ որի մենք այժմ ապրում ենք,որի ընթացքում Աստված «ամեն բան կբովանդակի Քրիստոսումը» (Եփեսացիս 1.10): Պողոսը ուսուցանեց, որ մենք կճանաչենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հայտնության միջոցով:

Եփեսացիս 1.1-8

Պողոսը ուսուցանում է Սրբերին, որ նրանց համար նախասահմանված էր ստանալ ավետարանը

Մտածեք ձեր կյանքի այն շրջանի մասին, երբ դուք համաձայնվեցիք կարևոր պատասխանատվություն ընդունել: Երբ հանձնարարությունը դժվարանում էր, դուք ինչպե՞ս էիք դիմակայում՝ հասկանալով, որ համաձանել եք այդ նշանակմանը, և որ ինչ-որ մեկը ձեզ է վստահել ձեզ իրագործել այն: Ինչպե՞ս եք օրհնվել կամ պարգևատրվել` կատարելով ձեր պատասխանատվությունը ։

Պողոսը սեղանի մոտ գրելիս

Պողոս Առաքյալը Հռոմում տնային կալանքի տակ էր:

Այս նամակում Պողոս Առաքյալը ջանում էր զորացնել նրանց, ովքեր արդեն Եկեղեցու անդամներ էին և վերջին դարձի եկածներին օգնում էր, որ աճեն իրենց հոգևոր գիտելիքով և հավատարիմ մնան ուխտերին:

Ընթերցեք Եփեսացիս 1.3-8-ը, փնտրելով Պողոսի` Սրբերին ուսուցանած ճշմարտությունները, որպեսզի նրանք հավատարիմ մնան իրենց ուխտերին:

  1. journal icon Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Որո՞նք են երկու կամ երեք հիմնական վարդապետությունները, որոնք դուք կուսուցանեիք, որ օգնեիք Եկեղեցու անդամին ակտիվ մնալ Եկեղեցում և հավատարիմ իր ուխտերին:

    2. Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունների ըմբռնումը օգնել անդամին մնալ հավատարիմ:

Եփեսացիս 1.4-ում «աշխարհքի ստեղծելուցն առաջ» արտահայտությունը վերաբերում է նախաերկրային գոյությանը, իսկ «իրան որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի ձեռովն» ու նախասահմանված բառը Եփեսացիս 1.5-ում վերաբերում է նրանց, ովքեր ընտրված էին կամ նրանց համար այնտեղ նախասահմանված էր` մահկանացու կյանքում ստանալու ավետարանը: Այդ հատվածներից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ Աստծո զավակների համար նախասահմանված էր ստանալ ավետարանի օրհնությունները: Այդ օրհնությունների ստանալը կախված է երկրային կյանքում մեր ունեցած հավատարմությունից:

Հետևյալ հայտարարությունը «Հավատքին հավատարիմ» գրքույկից ընթերցելիս խորհեք, թե նախասահմանվածության վարդապետության ըմբռնումը որքանով կարող է օգնել անդամին ակտիվ մնալ Եկեղեցում և հավատարիմ իր ուխտերին:

«Նախաերկրային հոգևոր աշխարհում Աստված որոշ հոգիների նշանակեց իրենց մահկանացու կյանքի ընթացքում կատարել հատուկ առաքելություններ: Սա կոչվում է նախասահմանվածություն:

Նախասահմանվածությունը չի երաշխավորում, որ անհատները կստանան որոշակի կոչումներ կամ պարտականություններ: Այդպիսի հնարավորությունները այս կյանք են գալիս ազատ կամքի արդար օգտագործման արդյունքում, ճիշտ` ինչպես արդարակյաց նախաերկրային գոյության արդյունքում եկավ նախասահմանվածությունը: …

Նախասահմանության վարդապետությունը կիրառելի է ոչ միայն Փրկիչի ու Նրա մարգարեների, այլև Եկեղեցու բոլոր անդամների համար: Նախքան աշխարհի ստեղծումը, հավատարիմ կանանց տրվել են որոշակի պարտավորություններ, իսկ հավատարիմ տղամարդիկ նախակարգվել են որոշակի քահանայական պարտականությունների: Չնայած դուք չեք հիշում այդ ժամանակը, բայց անշուշտ համաձայնվել եք կատարել կարևոր հանձնարարություններ ձեր Հորը ծառայելու գործում: Եթե ապացուցեք, որ արժանի եք, ձեզ կտրվի հնարավորություններ` իրագործելու այն հանձնարարությունները, որոնք ժամանակին ստացել եք (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 69–70):

Այն գիտելիքը, որ մեզ համար նախասահմանված է եղել ստանալ ավետարանը և նրա բազմաթիվ օրհնությունները, որպեսզի այստեղ՝ մահկանացու կյանքում ավարտին հասցնենք մեր անելիքները, ինչպե՞ս կարող է օգնել հավատարիմ մնալ մեր ուխտերին:

Եփեսացիս 1.9-12

Պողոսը խոսում է ժամանակների լրության տնտեսության մասին

Տեղադրեք տնտեսություններ բառի սահմանումը հիմնական վարդապետությունների բաժնում՝ այս ձեռնարկի սկզբում կամ Աստվածաշնչի բառարանում: Ընթերցեք այն հատվածները, որտեղ բացատրված է, թե ինչ է տնտեսությունը: Կարդացեք և գտեք, թե որ տնտեսությունում ենք մենք ապրում:

Ըստ ձեր կարդացածի, ե՞րբ է սկիզբ առել տնտեսությունը, որտեղ մենք ապրում ենք:

Ընթերցեք Եփեսացիս 1.9–10-ը, փնտրելով, թե Պողոսը ինչ է գրել, որ տեղի կունենա մեր տնտեսությունում՝ «ժամանակների լրութեան տնտեսութեունում»: ( «Իր կամքի խորհուրդն» արտահայտությունը վերաբերում է Աստծո ծրագրերին և նպատակներին:)

Երբ Պողոսը գրեց «ամեն բան Քրիստոսումը», ինչ որ երկնքումն է՝ և ինչ որ երկրումը, կբովանդակուի «նորանում» (Եփեսացիս 1.10), նա վկայակոչում էր աշխարհի հիմնադրումից ի վեր Աստծո կողմից Իր զավակներին հայտնի դարձված Վերականգնումը ու բոլոր բանալիների, ուժերի, խոստումների հավաքումը, նաև ուրիշ գիտելիք, որը նախկինում երբեք հայտնի չի դարձվել (տես Վ և Ու 128.18):

Եփեսացիս 1.10-ից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Ժամանակների լրության տնտեսության ընթացքում, նախկին տնտեսությունների բոլոր բաները կվերականգնվեն:

Երեց Բ. Հ. Ռոբերտս

Յոթանասունի Քվորումից Երեց Բ. Հ. Ռոբերտսը բացատրեց, թե ինչպես է յուրաքանչյուր նախկին տնտեսություն կապվում ժամանակների լրության տնտեսության հետ. Սա է ժամանակների լրության տնտեսությունը, և մենք տեսնում ենք, որ նրա մեջ ամփոփվում են բոլոր նախկին տնտեսությունները՝ ինչպես զորեղ գետերը սրընթաց հոսում են դեպի օվկիանոս, մեզ կապելով իրենց հետ, և իրենք էլ կապվելով մեզ հետ, և մենք հասկանում ենք, որ ի սկզբանե Աստված իր տեսադաշտում ունեցել է մի մեծ նպատակ, որը Իր զավակների փրկությունն է: Եվ այժմ եկել է վերջին օրը, վերջին տնտեսությունը, երբ ճշմարտությունը, լույսը և արդարությունը պետք է հեղեղեն երկիրը» (Համաժողովի զեկույցում, հոկտ. 1904, 73):

գետ լեռներում
  1. journal iconԵրեց Ռոբերտսը ուսուցանեց, որ ճշմարտությունը, լույսը և արդարությունը պետք է հեղեղեն աշխարհը վերջին տնտեսությունում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք հինգ կամ ավելի ճշմարտություններ, սուրբ գրություններ, ուխտեր կամ լիազորություններ նախորդ տնտեսություններից, որոնք վերականգնվել կամ առաջ են քաշվել ժամանակների լրության տնտեսությունում: (Եթե դուք օգնության կարիք ունեք, տես «Ավետարանի Վերականգնում» և «Հավատքին հավատարիմ». գրքույկում Ավետարանական վկայակոչում [2004], 135 -39):

  2. journal iconԼրացրեք մեկը կամ երկուսը .

    1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչպիսի՞ օրհնություն է ձեզ համար ժամանակների լրության տնտեսության մեջ ապրելը: Մեր տնտեսության մեջ ո՞ր աղբյուրներն են հնարավորություն տալիս ավետարանի ճշմարտությանը և լույսին հեղեղել երկիրը:

    2. Սոցիալական լրատվական կայքում դուք հնարավորություն ունեք ուղարկել տնտեսությունների բացատրությունը և մեկնաբանել, թե ինչո՞ւ եք երախտապարտ այդ տնտեսությունում ապրելու համար: Ավարտելիս, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, գրեք թե ինչ եք զգում, որ ուղերձ եք ուղարկել:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է. «Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, սոցիալական լրատվամիջոցների միջոցով ավետարանի ուղերձներով հաղորդակցվելը, որն առայժմ այս տնտեսության միակ ձեռքբերումն է, լավ սկիզբ է, սակայն ընդամենը մի փոքր կաթիլ: Այժմ ձեզ եմ ուղղում իմ հրավերը՝ օգնել կաթիլը դարձնել հեղեղ: … Հորդորում եմ ձեզ մաքրել երկիրը արդարությամբ և ճշմարտությամբ լի ուղերձներով, իսկական ուղերձներով, ուսանելի և գովասանքի արժանի` բառացիորեն հեղեղով մաքրել երկիրը» («To Sweep the Earth as with a Flood» [Brigham Young University Campus Education Week devotional, Aug. 19, 2014], LDS. org):

Ի՞նչ եք դուք անում, որ օգնեք հեղեղել երկիրը արդարությամբ և ճշմարտությամբ լի ուղերձներով: Խորհեք, թե ինչպես եք կարող եք կիսվել իմաստալից ճշմարտություններով , որոնք այս տնտեսությունում վերականգնված են եղել, նրանց հետ, ովքեր ձեր կողքին են կամ շատ հեռու են ապրում:

Եփեսացիս 1.11-12-ում Պողոսը ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Սրբերը ժառանգություն են ձեռք բերել Աստծո թագավորությունում:

Եփեսացիս 1.13-23

Պողոսը ուսուցանում է Խոստումի Սուրբ Հոգու մասին

Ընթերցեք Եփեսացիս 1.13-14-ը, փնտրելով օրհնությունը, որոնք Սրբերը ստացել են իրենց հավատարմության, վստահության և Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատքի համար:

Խոստումի Սուրբ Հոգին Հորը վկայում է, որ փրկության արարողությունները կատարվել են պատշաճ ձևով, և որ դրանց հետ կապված ուխտերը պահպանվել են» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Խոստումի Սուրբ Հոգի», scriptures.lds.org): Արտահայտությունը «մեր ժառանգության գրաւն է» Եփեսացիս 1.14-ում նշանակում է, որ երբ հավատարիմ Սրբերը հաստատվեն Խոստումի Սուրբ Հոգով, նրանք կստանան անձնական հավաստիացում, որ ի վերջո կժառանգեն սելեստիալ արքայությունը: (Կոչումի և ընտրության մասին , ավելի շատ տեղեկություն ստանալու համար ընթերցեք 2 Պետրոս 1-ը և այդ գլխի համար բաժին 30-ում հատկացված մեկնաբանությունը: Օր 1 դաս:)

Ինչպես գրի է առնված Եփեսացիս 1.15-16-ում, Պողոսը պատմեց Սրբերին, որ նա անընդհատ շնորհակալություն է հայտնում Աստծուն նրանց հավատարմության համար: Ընթերցեք Եփեսացիս 1.17-18-ը, փնտրելով, թե Պողոսը ինչ է աղոթում Աստծուն, որ տա Սրբերին:

Խորհեք, թե ինչ են այդ հատվածները ուսուցանում մեզ՝ Երկնային Հորը ճանաչելու եղանակների վերաբերյալ:

Ճշմարտություններից մեկը, որ մենք սովորում ենք այս հատվածներից, այն է, որ մենք կարող ենք ճանաչել Երկնային Հորը հայտնության հոգու միջոցով:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը ընթերցելիս, նշեք, թե նա ինչ է ուսուցանել հայտնության հոգու վերաբերյալ.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Հայտնությունը Աստծո հաղորդակցությունն է երկրի վրա գտնվող Իր զավակների հետ և պարգևների հետ կապված մեծագույն օրհնություններից մեկը ու Սուրբ Հոգու անփոփոխ ընկերակցությունը: Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, «Սուրբ Հոգին բացահայտող է» և «ոչ ոք չի կարող ստանալ Սուրբ Հոգին առանց հայտնություններ ստանալու» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 132):

Հայտնության Հոգին մատչելի է յուրաքանչյուր անձնավորության, ով քահանայության պատշաճ իշխանությամբ ստանում է մեղքերի թողության համար ընկղմումով մկրտության և Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման փրկող արարողությունները, և ով հավատքով գործում է իրականացնելու «ստացիր Սուրբ Հոգին» քահանայական հրամանը: եր Հայտնության Հոգին չի սահմանափակվում Եկեղեցու նախագահող իշխանավորներով, ավելի ճիշտ այն պատկանում է և պետք է գործի յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի կյանքում, ով հասնում է պատասխանատվության տարիքին և մտնում սուրբ ուխտի մեջ։ Անկեղծ ցանկությունն ու արժանավորությունը հրավիրում են հայտնության Հոգին մեր կյանք» («Հայտնության Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 87)։

Խորհեք, թե ինչպես հայտնությունը Սուրբ Հոգու միջոցով կարող է մեզ օգնել ճանաչել Երկնային Հորը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք այն մասին, թե ինչպես է հայտնությունը Սուրբ Հոգու միջոցով օգնել ձեզ կամ որևէ մեկին, ում դուք ճանաչում եք, ավելի լավ ճանաչել Երկնային Հորը։

Սուրբ Հոգու ընկերակցության շնորհիվ արժանավոր կյանքով ապրելը կարող է ձեզ օգնել ավելի լավ ճանաչել Երկնային Հորը:

Եփեսացիս 1.19-23-ում Պողոսը շարունակեց ուսուցանել Սրբերի ժառանգության և որպես Իր Եկեղեցու գլուխ՝ Հիսուս Քրիստոսի դիրքի մասին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Եփեսացիս 1-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.