Մաս 2. Օր 4
Մատթեոս 5
Նախաբան
Մատթեոս 5-7-րդ գլուխներն արձանագրում են մի քարոզ, որը Փրկիչն ասաց Իր ծառայության սկզբում: Այն հայտնի դարձավ որպես Լեռան Քարոզ: Այս դասն ընդգրկում է Մատթեոս 5-րդ գլուխը, որը պարունակում է Փրկիչի ուսուցանած սկզբունքները, որոնք տանում են դեպի երջանկություն: Նա նաև պատվիրեց Իր աշակերտներին արդար օրինակ ծառայել և ուսուցանեց ավելի բարձր օրենքը:
Մատթեոս 5․1-12
Փրկիչը սկսում է Լեռան Քարոզը` ուսուցանելով Երանությունները:
Ինչպե՞ս կպատասխանեիք հետևյալ հարցերին. Երջանիկ ե՞ք: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ:
Նշեք, թե ինչ է ասել Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը երջանկության մասին.
Այնքան հաճախ ենք մենք տարվում այն պատրանքով, որ մեր գիտակցությունից վեր կա մի բան, որը մեզ կբերեր երջանկություն՝ ավելի լավ ընտանեկան վիճակ, ավելի լավ ֆինանսական վիճակ կամ դժվարին մի փորձության ավարտ:
«….Արտաքին հանգամանքներն իսկապես նշանակություն չունեն կամ չեն որոշում մեր երջանկությունը:
«Մենք ենք իրականում կարևոր: Մենք ենք որոշում մեր երջանկությունը» («Ափսոսանքի և վճիռների մասին» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 23):
Երբ ուսումնասիրեք Մատթեոս 5-րդ գլուխը, փնտրեք այն սկզբունքները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչը կբերի ձեզ ճշմարիտ երջանկություն։
Կարդացեք Մատթեոս 5.3-11 հատվածները` փնտրելով խոսքեր, որոնք կրկնվում են յուրաքանչյուր հատվածի սկզբում: (Գուցե կամենաք նշել երանի բառի սահմանումը, որը գտնվում է Մատթեոս 5.3-ում, ծանոթագրություն ա:)
Քանի որ երանին թարգմանվում է լատիներեն երանելի բառից, որը նշանակում է բախտավոր կամ երջանիկ, այս հատվածները սովորաբար կոչվում են Երանություններ:
Նեփիացիներին Իր այցելության ժամանակ Հիսուս Քրիստոսը մի քարոզ ասաց, որը նման էր Լեռան Քարոզին, որը գտնվում է Մատթեոս 5-ում: Որպես նախաբան Նեփիացիներին ուղղված Իր քարոզի, Փրկիչը բացատրեց, որ Իր մոտ գալու ուղին մկրտության և Սուրբ Հոգին ստանալու միջոցով է (տես 3 Նեփի 12.1-2): Երանությունները, որոնք գտնվում են Մատթեոս 5.1–12-ում և 3 Նեփի 12.1–12-ում մեզ համար ուղի են ապահովում, որպեսզի իմանանք, թե ինչպես գնալ դեպի Նա:
Կարդացեք 3 Նեփի 12.3–6-ը` փնտրելով, թե ինչպես է Տիրոջ ուղերձն այդ հատվածներում ավելի մեծ ըմբռնում տալիս սուրբ գրությունների հատվածներին Մատթեոս 5.3–6-ում:
-
Ընտրեք Երանություններից մեկը Մատթեոս 5.3-12-ում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք կարճ ելույթ այդ երանության մասին: (Կարող եք ներառել գաղափարներ 3 Նեփի 12 գլխից:) Ներառեք հետևյալ տեղեկությունը որպես ելույթի մաս.
-
Գտեք այն օրհնությունը, որը խոստացվել է մեզ այդ երանությամբ ապրելու համար:
-
Առաջարկեք որոշակի ուղիներ, որոնցով կարող ենք ապրել այս երանության համաձայն:
-
Ինչպե՞ս կարող է այս սկզբունքով ապրելը մեզ երջանկություն բերել: Կարող եք նաև կիսվել փորձառությամբ, որը լուսաբանում է, թե ինչպես է այդ երանությունը ձեզ երջանկություն է բերել:
-
Հավանաբար նկատել եք, որ յուրաքանչյուր երանություն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի հատկանիշների մասին: Ապրելով այս ուսմունքներով մենք կարող ենք ավելի նմանվել Նրան: Մատթեոս 5-րդ գլխից մենք սովորում ենք, որ եթե զարգացնենք Քրիստոսանման հատկանիշներ, ապա կգտնենք ավելի մեծ երջանկություն:
Ընտրեք մի հատկանիշ Երանություններից և նպատակ դրեք, որ կօգնի ձեզ զարգացնել այդ հատկանիշը:
Մատթեոս 5.13–16
Հիսուս Քրիստոսը պատվիրում է Իր առաքյալներին արդար օրինակ ծառայել
Մտածեք մեկի մասին, ում դուք գիտեք, օրինակ ընտանիքի անդամ կամ ընկեր, ով կարող է օրհնվել` ավելի մոտենալով Երկնային Հորը: Երբ դուք շարունակեք ուսումնասիրել Մատթեոս 5-րդ գլուխը, փնտրեք սկզբունքեր, որոնք կարող են առաջնորդել ձեզ, երբ փորձեք օգնել այդ անձնավորությանը։
Թվեք աղի օգտագործման բոլոր հնարավոր ուղիները.
Յոթանասունից Երեց Կառլոս Ի. Էսեյի աղի վերաբերյալ ասածը կարդալուց հետո ձեր ցուցակին ավելացրեք հետևյալը.
«[Աղը] կարևոր է առողջության համար, մարմնի բջիջները պետք է ստանան աղ, որպեսզի ապրեն և աշխատեն: Այն ունի հականեխիչ կամ միկրոբասպան հատկություններ: Այն պահպանող միջոց է: Այն շատ ուտելիքների և մթերքների բաղադրիչ մասն է: Հաշվել են, որ կան աղի ավելի քան տասնչորս հազար օգտագործման եղանակներ: …
«… [Աղը, որը] համ ունի … մաքուր է, անարատ, չաղտոտված և օգտակար: Այս վիճակում կամ պայմաններում, աղը կպահպանի, համ կտա, կբժշկի և կկատարի այլ օգտակար ֆունկցիաներ» (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,” Ensign, May 1980, 42);
Կարդացեք Մատթեոս 5.13 հատվածը` փնտրելով, թե Փրկիչն ում հետ համեմատեց աղը:
Մտածեք, թե Հիսուս Քրիստոսի աշակերտներն ինչպես կարող են ցույց տալ պիտանի աղի նույն հատկությունները:
Ըստ 13-րդ հատվածի, ի՞նչ է կատարվում, երբ աղը կորցնում է համը:
Համ բառը վերաբերում է ոչ միայն աղի համին, այլ նաև այն եզակի հատկություններին, որն այն դարձնում է բժշկող և պահպանող գործոն:
Ի՞նչ եք կարծում, ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ աղը կորցնի իր համը:
Աղը կորցնում է իր համը, եթե այն խառնվում է այլ նյութերի հետ (ինչպես օրինակ հողի հետ) և դառնում աղտոտված:
Եթե աղը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի աշակերտներին, ապա ինչը կարող էր ներկայացնել հողը կամ այլ աղտոտությունը:
Փրկիչի ուսմունքներից մենք սովորում ենք, որ աշխարհի մեղքերից աղտոտվելը կարող է մեզ խանգարել օրհնություն լինել ուրիշների համար: Գուցե կամենաք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում` Մատթեոս 5.13 հատվածի կողքին:
Երեց Էսեյը նաև խորհուրդ է տվել, որպեսզի օգնի մեզ` խուսափել աշխարհի մեղքերից կեղտոտվելուց: «Ես կառաջարկեի այս պարզ ուղեցույցները` …. որպես համը պահպանելու միջոց. Եթե այն մաքուր չէ,, ապա մի մտածեք, թե այն ճշմարիտ չէ, մի ասեք , թե այն պիտանի չէ, մի արեք դա» («Երկրի աղը» 42–43):
Խորհեք, թե դուք ինչ կարող եք անել այսօր, որպեսզի խուսափեք աշխարհի մեղքերով աղտոտվելուց: Հիշեք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և ապաշխարության միջոցով, դուք կարող եք մաքրվել բոլոր մեղքերից, որոնք դուք, հնարավոր է` գործել եք:
Կարդացեք Մատթեոս 5.14–16 հատվածները և նկատեք, թե ինչպես է Փրկիչն Իր աշակերտներին համեմատում մոմի հետ: Մատթեոս 5.14-16-ը սուրբ գրության սերտման հատվածներ են: Կարող եք գրքում նշել այն առանձնահատուկ ձևով, որ հետագայում հեշտ գտնեք):
Սուրբ գրությունների սերտում.Մատթեոս 5.14–16
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք մի հասարակ մոմ և պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ է նշանակում՝ թող ձեր լույսը շողա:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հետևել Տիրոջ պատվիրանին Մատթեոս 5.14–16-ում՝ արդար օրինակ հանդիսանալու համար:
-
Համաձայն այս հատվածների` մենք սովորում ենք, որ մեր արդար օրինակը կարող է օգնել քաջալերելու ուրիշներին` ավելի մոտենալ Երկնային Հորը: Այս սկզբունքը գրեք ձեր սուրբ գրություններում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Վերականգնված ավետարանն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը:
Խորհեք, թե ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ օրինակ լինեք՝ ձեր ընտանիքի և ընկերների համար:
Մատթեոս 5.17-48
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին, թե ինչպես դառնալ կատարյալ` Երկնային Հոր նման:
Մատթեոս 5.17–20 հատվածներն արձանագրում են, որ Հիսուս Քրիստոսն ուսուցանում է, որ Ինքը չեկավ կործանելու կամ վերացնելու Մովսեսի օրենքի հավերժական ճշմարտությունները: Ավելի շուտ Նա եկավ վերականգնելու ավետարանի լրիվությունը, որը կորել էր ամբարշտության և ուրացության հետևանքով, ուղղելու կեղծ ուսմունքները և կատարելու մարգարեությունները, որոնք տրվել էին Հին Կտակարանի մարգարեների կողմից:
Մատթեոս 5.21–48-ում, Փրկիչը խոսեց տարբեր օրենքների և ավանդույթների մասին, որոնք հրեաները ստեղծել էին կամ ավելացրել Մովսեսի օրենքի տակ: Երբ Նա բացատրեց օրենքների ճիշտ իմաստը, Նա ուսուցանեց ապրելու ավելի բարձր ուղի: Աստծո արքայության անդամները պետք է ապրեն այս ավելի բարձր օրենքով: Որպեսզի կռահեք թե Հիսուս Քրիստոսն ինչ ուսուցանեց ավելի բարձր օրենքի մասին, լրացրեք համապատասխանեցման հետևյալ վարժությունը.
Ապրելով միայն օրենքի տառով |
Ինչպե՞ս պետք է ապրեն Հիսուս Քրիստոսի աշակերտները |
---|---|
|
|
-
Վերանայեք ճշմարտությունները, որոնք դուք սովորել եք այս դասի ընթացքում: Սուրբ գրությունների ուսումնասիրության տարբեր տողերի վրա գրեք Սկսել, ԴադարելևՇարունակել: Գնահատեք ձեր կյանքը և ընտրեք մի բան, որ դուք կարող եք սկսել անել, մի բան, որ դուք կարող եք դադարեցնել անել, և մի բան, որ դուք կարող եք շարունակել անել՝ կիրառելու, ինչ սովորեցիք այս դասում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ ընտրեցիք սկսել և ինչ ընտրեցիք շարունակել: Ստուգանշան դրեք Դադարել բառի կողքին՝ ցույց տալու, որ դուք ընտրել եք ինչ-որ բան, որը կարող էիք դադարել անել:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Մատթեոս 5-րդ գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.