Մաս 7. Օր 1
Մատթեոս 26․31-75
Նախաբան
Գեթսեմանիի Պարտեզում Հիսուս Քրիստոսը սկսեց Իր վրա վերցնել բոլոր մարդկանց մեղքերը` որպես Իր Քավության մաս: Հուդան Հիսուսին մատնեց հրեա առաջնորդներին: Այնուհետև Հիսուսը անօրինականորեն դատվեց Կայիափայի՝ քահանայապետի առջև, որտեղ կեղծ մեղադրանքներ ներկայացվեցին Նրա դեմ: Այդ ընթացքում Պետրոսը երեք անգամ ուրացավ, որ ճանաչում էր Փրկիչին` այն մարդկանց մոտ, ովքեր ճանաչեցին նրան` որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը:
Մատթեոս 26․31-46
Հիսուսը տանջվում է Գեթսեմանիի Պարտեզում
Դիտարկեք հետևյալ սցենարը. Մանուկ հասակից սկսած, մի երիտասարդի ուսուցանել են, որ քահանայության պարտականությունն է ծառայել լիաժամկետ միսիայում: Որպես դեռահաս` նա զգում է, որ պետք է ծառայի միսիայում, բայց նա դիմադրում է գնալու համար պարտավորություն վերցնելու դեմ: Նա ավելի շատ հետաքրքրված է այլ հնարավորություններով և անհանգստանում է, որ միսիան կխանգարի իրեն ունենալ այդ փորձառությունները:
Ուրիշ ի՞նչ իրավիճակներում կարող է երիտասարդ տղամարդկանց և կանանց ցանկությունները տարբերվել նրանից, ինչ Երկնային Հայրն է կամենում, որ իրենք անեն:
Խորհեք այն դեպքերի մասին, երբ դուք կդժվարանաք ձեր կամքը ենթարկել Երկնային Հոր կամքին: Երբ դուք ուսումնասիրեք Մատթեոս 26-ը, փնտրեք այն սկզբունքները, որոնք կօգնեն ձեզ, երբ կմաքառեք անելու այն, ինչ Երկնային Հայրն է ձեզանից խնդրում:
Վերհիշեք, որ Մատթեոս 26.1–30-ը պատմում է այն մասին, երբ Տերը կերավ Զատիկի ճաշը Իր Առաքյալների հետ և հաստատեց հաղորդությունը: Կարդացեք Մատթեոս 26.31–35-ը` հայտնաբերելով, թե ըստ Հիսուսի մարգարեության ինչ կպատահեր Իր Աառաքյալներին :
Այս համատեքստում գայթակղվել նշանակում է հեռանալ, երես թեքել կամ լքել:
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես պատասխանեցին Պետրոսը և մյուս Առաքյալները Փրկիչի ասածին:
Կարդացեք Մատթեոս 26.36-38-ը` փնտրելով, թե ուր գնացին Հիսուսը և Առաքյալները Զատիկի տոնից հետո:
Նայեք Ձիթենյաց սարի և Գեթսեմանիի Պարտեզի լուսանկարները Աստվածաշնչի Լուսանկարներում, հ. 11 և հ. 12: Գեթսեմանին ձիթապտղի ծառերի պարտեզ էր, որը գտնվում է Ձիթենյաց սարի վրա կամ մոտակայքում` հենց Երուսաղեմի պատերից դուրս: Գեթսեմանի նշանակում է «ձիթենյաց հնձան» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Գեթսեմանի», scriptures.lds.org).
Նշեք արտահայտություններ Մատթեոս 26.36–38-ում որոնք նկարագրում են, թե ինչպես Հիսուսն իրեն զգաց, երբ Նա մտավ Գեթսեմանի:
Կարդացեք Մատթեոս 26.39` փնտրելով, թե ինչ արեց Հիսուսը «մի քիչ առաջ գնալով» պարտեզում:
Բաժակը, որը նկատի ուներ Փրկիչը, խորհրդանշական բառ էր տառապանքի դառնության համար, որ Նա զգաց որպես Քավության մաս: Գեթսեմանիում Հիսուսը սկսեց Իր վրա վերցնել բոլոր մարդկանց մեղքերն ու տառապանքը` որպես Իր մեծ քավող զոհաբերության մաս:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, որ Փրկիչը միշտ պատրաստ է եղել ենթարկվել Հոր կամքին․ Տերն իրականում ասել է. «Եթե կա այլ ուղի, ես կկամենայի քայլել այդ ուղով: Եթե կա որևէ այլ ուղի—որևէ այլ ուղի, ես ուրախությամբ կընդունեմ այն: … Բայց վերջում բաժակը չանցավ» («“Teaching, Preaching, Healing,” Ensign, Jan. 2003, 41).
Գուցե կամենաք նշել «սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու» արտահայտությունը (Մատթէոս 26.39, տես նաև ՎևՈւ 19.19):
Չնայած Նա մեկ այլ ուղի խնդրեց` իրականացնելու Հոր նպատակները, Հիսուս Քրիստոսը ենթարկեց Իր կամքը Հոր կամքին՝ Քավությունն իրագործելու համար:
Խորհեք, թե մենք ինչ կարող ենք սովորել Հիսուսի մասին Երկնային Հոր կամքին ենթարկվելու Նրա հոժարակամությունից, չնայած դա նշանակում էր, որ Նա կրելու էր սաստիկ տառապանք և ի վերջո մահանալու էր:
Ավարտեք հետևյալ նախադասությունը` հիմնվելով 26.39 հատվածից ձեր սովորածի վրա: Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ .
-
Վերընթերցեք սցենարը և իրավիճակները, որոնք նկարագրված են այս դասի սկզբում: Այնուհետև, պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ինչպե՞ս կարող է Փրկիչի օրինակը զորացնել մեզ այս իրավիճակներում:
-
Մտածեք այն ժամանակների մասին, երբ ձեր ցանկությունները տարբեր էին Երկնային Հոր կամքից, բայց ի վերջո դուք ընտրեցիք հետևել Նրա կամքին: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք ձեր փորձառություններից մեկի մասին , եթե դա խիստ անձնական չէ և բացատրեք, թե ինչու կատարեցիք այդ ընտրությունը և ինչ եք զգում դրա կապակցությամբ:
Գտեք մի առանձնահատուկ ուղի, որով դուք կհետևեք Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ենթարկելով ձեր կամքը Երկնային Հոր կամքին: Սահմանեք մի նպատակ` գործելու ըստ ձեր գտած նյութի:
Վերանայեք Մատթեոս 26.37–38-ը` փնտրելով Փրկիչի հրահանգները Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, Գեթսեմանիում:
«Ինձ հետ արթուն կացէք» հրահանգը հատված 38-ում նշանակում է արթուն, զգոն կամ զգաստ լինել: Որպեսզի ավելի լավ հասկանաք , թե ինչու աշակերտները կարիք ունեին Իր հետ արթուն կենալու Փրկիչի հրահանգին, նշեք, որ Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը ավելացնում է բացատրություն, որ երբ աշակերտները եկան պարտեզ, «սկսեցին խիստ զարհուրել, և շատ տխրել և բողոքել իրենց սրտերում` զարմանալով, թե արդյոք սա էր Մեսիան» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 14.36 [in the Bible appendix]). Աշակերտներին հրահանգելով արթուն կենալ Իր հետ, Հիսուսը նախազգուշացրեց նրանց զգոն լինել, որովհետև նրանց հավատքն Իր հանդեպ ստուգվելու էր:
Կարդացեք Մատթեոս 26.40-ը` փնտրելով թե ինչ հայտնաբերեց Հիսուսը, որ «Պետրոսը և Զեբեդեայի երկու որդիքն [Հակոբոսն ու Հովհաննեսը] (Մատթեոս 26.37) անում էին, մինչ Նա աղոթում էր:
Ղուկաս 22.45-ի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը ցույց է տալիս, որ նրանք քնած էին «քանի որ լցված էին վշտով»:
Կարդացեք Մատթեոս 26.41-ը` փնտրելով, թե Հիսուսն ինչ հանձնարարեց նրանց կատարել:
Հետևյալը մի սկզբունք է, որը մենք սովորում ենք այս Առաքյալներին տրված Փրկչի հրահանգներից. Եթե մենք արթուն կենանք և անընդհատ աղոթենք, մենք ուժ կունենանք դիմադրելու գայթակղությանը:
Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «հոգին հոժար է, բայց մարմինը տկար» արտահայտությունը (Մատթեոս 26.41-ում):
Իմաստներից մեկը կարող է լինել այն, որ աշակերտները ցանկանում էին հնազանդվել Փրկիչին, բայց նրանք թույլ էին տալիս իրենց քնելու ֆիզիկական ցանկությունը հաղթեր արթուն մնալու և աղոթելու իրենց հոգևոր ցանկությանը: Խորհեք, թե այս արտահայտության ըմբռնումը ինչպես կարող է օգնել մեզ դիմադրել գայթակղությանը:
Մատթեոս 26.41-ի մեջբերումից հետո Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է. [Փրկիչի] նախազգուշացումը Պետրոսին վերաբերում է նաև մեզ: Գայլը, որ կամենում է սպանել ոչխարներին, անշուշտ կպատառոտի հովվին: Այսպիսով մենք պետք է հսկենք ինքներս մեզ, ինչպես նաև ուրիշներին» («Ինձ հետ արթուն կացէք», Ensign, May 2001, 39):
Հիշեք, որ «արթուն կացեք» նշանակում է արթուն, զգոն կամ զգաստ լինել: Մտածեք այն մասին, թե ինչպես հոգեպես արթուն կենալն ու աղոթելը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր թուլությունները և դիմադրել գայթակղությանը:
Խորհեք, թե արդյոք դուք երբևէ անձնատուր եղե՞լ եք գայթակղությանը, որովհետև թերացել եք աղոթել և արթուն կենալ: Մտածեք, թե ինչպես է այդ ընտրությունը ազդել ձեր վրա: Հետո խորհեք այն դեպքերի մասին, երբ դուք դիմադրել եք գայթակղությանը` աղոթելով և զգոն լինելով: Ի՞նչն է օգնել ձեզ հետևողական լինել` հոգեպես արթուն կենալով և աղոթելով:
Առանձին թղթի կամ քարտի վրա գրեք մի բան, որը դուք կանեք ավելի լավ արթուն կենալու և անընդհատ աղոթելու համար: Այս թուղթը ձեզ հետ պահեք, որ հիշեցնի ձեզ ձեր նպատակի մասին:
Նշեք, որ Մատթեոս 26.42-46-ը արձանագրել է, որ Գեթսեմանիի պարտեզում Հիսուսն աղոթեց երեք անգամ : Յուրաքանչյուր անգամ Նա արտահայտեց իր հոժարակամությունը` հնազանդվելու Իր Հոր կամքին:
Մատթեոս 26․47-75
Հիսուս Քրիստոսը ձերբակալվում է և դատվում Կայիափայի առջև:
Քահանայապետերը և դպիրները գաղտնի համաձայնվեցին դավադրաբար սպանել Հիսուս Քրիստոսին: Նրանց նենգ դավը ներառում էր` Հուդային կաշառելը, կեղծ վկաներ գտնելը, ծաղրուծանակի ենթարկելը և նույնիսկ` Հիսուսին խոշտանգելը: Փրկիչը ստիպված էր դիմակայել երկու դատավարության. Առաջինը` հրեական դատն էր Երուսաղեմի Սանահեդրինի առջև. 71 անդամից բաղկացած մի ժողով, ներառյալ Ղևտացիները, քահանայապետերը, դպիրները, Փարիսեցիները, Սադուկեցիները և նրանք, ովքեր այլ քաղաքական հոմոզմունքներից էին, որոնց բոլորին նախագահում էր քահանայապետը, ով Կայիափան էր այդ ժամանակ: Երկրորդը` Հռոմեական դատավարությունն էր Պիղատոսի առջև: Հրեական դատավարության ժամանակ Հիսուսը մեղադրվեց աստվածանարգության մեջ (ծաղրել, հայհոյել կամ անիծել Աստծուն), որովհետև Նա կոչեց Իրեն Աստծո Որդի (տես Մատթեոս 26.64–65): Քանի որ աստվածանարգությունը հրեական խնդիր էր և Հռոմեացիներին չէր մտահոգում, հրեա առաջնորդները փոխեցին մեղադրանքը դավաճանության, երբ նրանք տարան Հիսուսին Պիղատոսի մոտ: Հրեա առաջնորդները փորձեցին համոզել Հռոմեացիներին, որ Հիսուսը փորձում էր Իրեն որպես թագավոր կարգել, հույս ունենալով, որ Հռոմեացիները Նրան մահվան կդատապարտեին` որպես Կեսարի դավաճան: Սակայն հռոմեական դատավարության ժամանակ Պիղատոսը Հիսուսի մոտ ոչ մի հանցանք չգտավ: Բայց վերջում Պիղատոսը համենայն դեպս հրամայեց ի կատար ածել Հիսուսի մահապատիժը՝ հրեա առաջնորդներին հանդարտեցնելու համար:
Կարդացեք Երեց Ջերալդ Լ.Լանդի հետևյալ խոսքերը, ով հետագայում Յոթանասունի անդամներից էր. «Պատկերացրեք [Հիսուս Քրիստոսին] այն Էակին, որի զորությունը, որի լույսը, որի փառքը պահում է տիեզերքը կարգուկանոնի մեջ, Էակը, ով երբ խոսում է, արևային համակարգություններ, գալակտիկաներ և աստղեր են գոյանում, կանգնած ամբարիշտ մարդկանց առջև և լինելով դատված նրանց կողմից որպես մեկը, ով ոչ մի արժանիք կամ արժեք չուներ: (“Knowest Thou the Condescension of God?” in Doctrines of the Book of Mormon: The 1991 Sperry Symposium, ed. Bruce A. Van Orden and Brent L. Top [1992], 86):
Չնայած Հիսուս Քրիստոսը զորություն ուներ կործանել մարդկանց, ովքեր հարվածում և թքում էին Նրա վրա, Նա համբերեց և պատրաստակամորեն դիմացավ: Հռոմեացի առաջնորդները և զինվորները չէին գիտակցում Հիսուսի անսահման զորությունը, որին Նա կարող էր դիմել, եթե դա լիներ Հոր կամքը, որ այդպես աներ:
Հետազոտեք Մատթեոս 26.47–68` փնտրելով, թե ինչպես Հիսուս Քրիստոսը շարունակեց վերահսկողություն գործադրել և ենթարկվել Իր Հոր կամքին, նույնիսկ, երբ Նա չարչարվում և դատվում էր ամբարիշտ մարդկանց կողմից (տես նաև 1 Նեփի 19.9): Գուցե կամենաք նշել այն, ինչ կգտնեք:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչն է ձեզ համար առանձնահատուկ թվում անկախ հանգամանքներից Երկնային Հոր կամքը կատարելու՝ Փրկիչի վճռականության մեջ: Գրեք նաև, թե ինչպես կարող եք հետևել Փրկիչի հնազանդության օրինակին:
Մատթեոս 26.56-ում, նշեք, որ Փրկիչի մարգարեությունը, որ Առաքյալները կուրանան Իրեն` կատարվեց: Սակայն այդ ուրացումը միայն ժամանակավոր էր:
Մատթեոս 26.69–75-ը արձանագրում է, որ մինչ Հիսուսը դատվում էր Իր ձերբակալությունից հետո, Պետրոսը երեք անգամ ուրացավ, որ ճանաչում էր Նրան: (Նշում. Պետրոսի ուրացումը ավելի խորապես կքննարկվի Ղուկաս 22-ի վերաբերյալ դասում:)
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մատթեոս 26.31–75 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.