Մաս 27. Օր 1
2 Տիմոթեոս
Նախաբան
Տիմոթեոսին գրված իր երկրորդ նամակում Պողոս Առաքյալը ուսուցանեց, որ վախը Աստծուց չէ և խորհուրդ տվեց նրան չամաչել Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությունից: Նա քաջալերեց Տիմոթեոսին հավատարմորեն տոկալ փորձություններին և հրահանգեց նրան ուսուցանել Սրբերին, որ ապաշխարեն: Պողոսը բացատրեց, որ չնայած ուրացությունն ու ամբարշտությունը գերիշխող էին իրենց օրերում, ինչպես նաև վերջին օրերում, Տիմոթեոսը պիտի հավատարիմ մնար այն ճշմարտություններին, որ արդեն սովորել էր: Պողոսը ուսուցանեց նաև սուրբ գրությունների նպատակների մասին: Նա իր նամակն ավարտեց` քաջալերելով Տիմոթեոսին ջանասիրաբար կատարել իր ծառայությունը:
2 Տիմոթեոս 1
Պողոսը խորհուրդ է տալիս Տիմոթեոսին չամաչել ավետարանից
Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք վախի զգացողություն եք ունեցել: Որտե՞ղ էիք դուք: Ի՞նչ էիք անում:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բացատրել է, թե վախն ինչպես կարող է ազդել մեզ վրա. «Մեզանից ո՞վ կարող է ասել, որ վախի զգացողություն չի ունեցել: Ես չգիտեմ մեկին, ով րնդհանրապես զուրկ է վախից: Իհարկե, ոմանք վախի ավելի մեծ զգացողություն ունեն, քան մյուսները: Ոմանք ի վիճակի են արագ հաղթահարել այն, բայց մյուսները թակարդն են ընկնում և ամբողջովին դառնում վախի գերին՝ նույնիսկ խորտակվում: Մենք տառապում ենք ծաղրի ենթարկվելու վախից, ձախողվելու վախից, միայնակ մնալու վախից, անիրազեկ լինելու վախից: Ոմանք վախենում են ներկայից, ոմանք՝ ապագայից: Ոմանք կրում են մեղքի բեռը և պատրաստ են տալ ամեն ինչ` ազատվելու այդ բեռներից, վախենալով փոխել իրենց կյանքը: Եկեք գիտակցենք, որ վախը Աստծուց չէ և այդ մաշող, քայքայիչ տարրը գալիս է ավելի շատ ճշմարտության և արդարության ախոյանից: Վախը հակադիր [հակառակ է] հավատքին: Այն քայքայիչ է իր ազդեցություններում` նույնիսկ մահացու» («God Hath Not Given Us the Spirit of Fear,»Ensign, Oct. 1984, 2):
Ինչպե՞ս կարող էր վախը ազդել ավետարանով ապրելու մեր ունակության վրա:
Ուսումնասիրեք 2 Տիմոթեոս 1-ը և փնտրեք մի սկզբունք, որը կարող է ձեզ օգնել հաղթահարել վախը:
Երբ Պողոսն իր կյանքի վերջում բանտարկված էր Հռոմում , գրեց երկրորդ նամակը Տիմոթեոսին: Ինչպես գրված է 2 Տիմոթեոս 1.1-5-ում, Պողոսն իր ցանկությունն արտահայտեց` տեսնել Տիմոթեոսին և վերհիշեց Տրմոթեոսի անկեղծ հավատքը:
Ընթերցեք 2 Տիմոթեոս 1.6-8-ը, փնտրելով, թե Պողոսն ինչ է հիշեցրել Տիմոթեոսին անել վախը հաղթահարելու համար:
«Աստուծոյ այն շնորհքն, որ քեզանում է իմ ձեռքերը քեզ վերայ դնելովը» (2 Տիմոթեոս 1.6-ում) հավանաբար վերաբերում է Սուրբ Հոգուն: «Արծարծես» արտահայտությունը հատված 6-ում նշանակում է խթանել կամ վերակենդանացնել (տես 2 Տիմոթեոս 1.6 ծանոթագրություն ա): Պողոսը Տիմոթեոսին խորհուրդ տվեց խթանել Սուրբ Հոգու պարգևը կամ հրավիրել Սուրբ Հոգուն` լինել իր հետ:
Համաձայն 2 Տիմոթեոս 1.7-ի, ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ , եթե Հոգին մեզ հետ ունենանք:
Պողոսը նկատի ուներ աշխարհիկ վախը, որը առաջացնում է անհանգստություն, անորոշություն, ահազանգ, որը տարբերվում է սուրբ գրությունների «Տիրոջ երկիւղ»-ից (Առակաց 9.10): Տիրոջից վախենալը նշանակում է «մեծարանք և վախ զգալ Նրա նկատմամբ ու հնազանդվել Նրա պատվիրաններին» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Fear,» scriptures.lds.org): Մեր վախը կամ ակնածանքը Աստծո նկատմամբ կարող են մեզ զորացնել աշխարհիկ վախի դեմ:
Տիմոթեոսին տրված Պողոսի խորհրդից մենք կարող ենք սովորել մի սկզբունք, որ եթե ջանասիրաբար ձգտենք, որ Հոգին մեզ հետ լինի, ապա կարող ենք հաղթահարել վախը և չամաչել Հիսուս Քրիստոսի մասին մեր ունեցած վկայությունից:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ եղանակներով կարող եք ցույց տալ, որ չեք ամաչում Հիսուս Քրիստոսի մասին ունեցած ձեր վկայությունից:
-
Ե՞րբ է Հոգին օգնել ձեզ հաղթահարել աշխարհիկ վախը կամ քաջություն տվել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության մեջ լինել կայուն:
-
Խորհեք, թե ինչ կարող եք անել, որ Հոգուն հրավիրեք ձեզ մոտ, որպեսզի կարողանաք հաղթահարել աշխարհիկ վախի զգացումը և չամաչեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած վկայությունից:
Ինչպես գրի է առնված 2 Տիմոթեոս 1.9-18-ում, Պողոսը պնդեց, որ Տիմոթեոսը հավատարիմ մնա ճշմարիտ վարդապետությանը: Նա վկայեց Հիսուս Քրիստոսի փրկարար զորության մասին, որը հնարավոր է դարձնում հարությունը, անմահությունը և հավերժական կյանքը:
2 Տիմոթէոս 2
Պողոսը հրահանգում է Տիմոթեոսին հավատարմությամբ դիմանալ դժվարություններին
Ինչպես գրված է 2 Տիմոթեոս 2.1-9-ում, Պողոսը քաջալերեց Տիմոթեոսին ապավինել ավետարանին և դիմանալ դժվարություններին՝ ինչպես լավ զինվորը կաներ: Պողոսը ասաց նաև, որ շատ փորձություններ է տարել Քրիստոսի աշակերտը լինելու պատճառով:
Ընթերցեք 2 Տիմոթեոս 2.10-12-ը, փնտրելով Պողոսի ասածը, թե ինչու է դիմացել այդպիսի դժվարություններին: «Ընտրյալները» (հատված 10-ում) վերաբերում է Եկեղեցու հավատարիմ անդամներին (տես ՎևՈւ 29.7)և տառապել բառը հատված 12 -ում վերաբերում է դիմանալուն և կայուն մնալուն (տես 2 Տիմոթէոս 2.12, ծանոթագրություն ա):
Այս պատմությունից մենք կարող ենք սովորել մի սկզբունք` եթե դիմանանք դժվարություններին և հավատարիմ մնանք Տիրոջը, ապա կարող ենք օգնել մեզ և մյուսներին` Հիսուս Քրիստոսի միջոցով փրկություն ստանալ։
Ինչպե՞ս կարող ենք օգնել մյուսներին Հիսուս Քրիստոսի միջոցով փրկություն ստանալ` հավատարիմ մնալով Տիրոջը` դիմանալ մեր սեփական փորձություններին:
2 Տիմոթեոս 2.13-19-ում Պողոսը խորհուրդ տվեց Տիմոթեոսին հիշեցնել Սրբերին խուսափել վեճից և «ետ կենայ անիրաւութիւնից» (հատված 19): Նշեք վերջին նախադասությունը 2 Տիմոթեոս 2.19-ում:
Պողոսը, որպեսզի օգնի Տիմոթէոսին հասկանալ, որ Սրբերն ապաշխարության կարիք ունեն, փոխաբերական իմաստով օգտագործեց անոթներ կամ գավաթներ տան անդամների ու Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համար:
Կարդացեք 2 Տիմոթեոս 2.20-ը` փնտրելով, թե ինչպիսի անոթներ կան «մի մեծ տան մեջ»: Արտահայտությունը «կան որ պատվի համար են, և կան որ անարգութեան համար են» նշանակում է, որ Եկեղեցու որոշ անդամներ արժանի էին և նվիրաբերել էին իրենց վեհ նպատակների, մինչդեռ մյուսները՝ ոչ:
Կարդացեք 2 Տիմոթէոս 2.21-ը` փնտրելով, թե ինչն է մեկին դարձնում պատուական «անօթ … և իր Տիրոջն օգտակար»: Արտահայտությունը «ետ կենայ անիրաւությունից» նշանակում է դառնալ կատարելապես մաքուր անիրավությունից (տես 2 Տիմոթեոս 2.19-ում):
Պողոսի նշած փոխաբերությունից մենք կարող ենք սովորել մի սկզբունք, որ ե եթե ինքներս մեզ մաքրենք մեղքից, մենք կարող ենք ավելի լավ ծառայել Տիրոջը։
Մենք ի՞նչ կարող ենք անել անարդարությունից ազատվելու համար:
Կարդացեք 2 Տիմոթեոս 2.22-ը, փնտրելով այն բաները, որոնք, ըստ Պողոսի կարող ենք անել անարդարությունից ազատվելու համար:
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, օրինակ է բերել, թե որքանով է այդ սկզբունքը կիրառվում միսիոներների կողմից:
«Տերը գծել է արժանավորության չափանիշների գծերը նրանց համար, ովքեր կանչված են աշխատելու Նրա հետ այդ գործում: Ոչ մի միսիոներ չի կարող առանց ապաշխարելու իր սեռական մեղքը, գռեհիկ խոսելաձևը կամ պոռնոգրաֆիկ նյութերի դիտումըակնկալել, որ կարող է ուրիշներին ապաշխարության կանչել այդ նույն մեղքերի համար: Դուք չեք կարող անել դա: Հոգին ձեզ հետ չի լինի, իսկ բառերը կմնան ձեր կոկորդում, երբ դուք արտասանեք դրանք: Դուք չեք կարող քայլել Լեքիի ասած «արգելված ճանապարհներով» [1 Նեփի 8.28] և հույս ունենալ, որ կկարողանաք ուրիշներին առաջնորդել «նեղ և անձուկ» [2 Նեփիի 31.18] արահետով՝ դա անհնարին է::
«Բայց այդ մարտահրավերի յուրաքանչյուր խայծի համար դուք նույնքան պատասխան կտաք, որքան այն քննիչին, ում մոտ գնալու եք: Ով էլ որ լինեք, ինչ էլ որ արած լինեք, դուք կարող եք ներվել: Ձեզանից յուրաքանչյուրը … կարող է հետևում թողնել ցանկացած զանցանք, որի հետ պայքարի մեջ է: Դա ներման հրաշքն է, դա Տեր Հիսուս Քրիստոսի Քավության հրաշքն է: Սակայն դուք չեք կարող անել դա առանց ավետարանի հանդեպ եռանդուն հանձնառության և չեք կարող անել դա առանց ապաշխարության, որտեղ այն պահանջվի: Ես խնդրում եմ ձեզ … լինել եռանդուն և լինել մաքուր: Եթե պահանջվում է, ես խնդրում եմ ձեզ դառնալ եռանդուն և դառնալ մաքուր» («Բոլորս զինվորագրված ենք», Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2011, 45):
Խորհեք, թե ավետարանի մասին վկայելիս ինչու է կարևոր լինել մեղքերից մաքուր: Խորհեք, թե ինչ հնարավոր մեղքերից կարիք ունեք ապաշխարելու, որպեսզի կարողանաք ավելի լավ ծառայել Աստծուն: Հիշեք, որ ձեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը կարող են օգնության կարևոր աղբյուր լինել, երբ դուք ջանք գործադրեք դառնալ մաքուր և անաղարտ:
2 Տիմոթեոս 3
Պողոսը նկարագրում է վերջին օրերի վտանգավոր ժամանակները
Երբևէ անհանգստացե՞լ եք, որ մեր ժամանակներում դուք կամ ձեր ապագա երեխաները ի վիճակի չեն լինի դիմադրել աշխարհի չարիքներին:
Պողոս Առաքյալը ուսուցանեց Տիմոթեոսին` ինչպես հաղթահարել աշխարհի վտանգները: Կարդացեք 2 Տիմոթեոս 3.1-5-ը, ուշադրություն դարձնելով որոշ վտանգների վրա, որոնց մասին Պողոսը ասաց Տիմոթէոսին և հնարավոր է, որ մենք մեր կյանքի ընթացքում հանդիպենք կամ վկայենք: Գուցե կամենաք օգտվել ծանոթագրություններից, որոնք կօգնեն ձեզ հասկանալ որոշ դժվար բառեր:
Հիշեք, թե վերջին անգամ երբ եք նկատել նմանատիպ վտանգավոր վարքագիծ:
2 Տիմոթէոս 3.6-13-ում Պողոսը շարունակեց նկարագրել այդ վտանգները և մարգարեացավ, որ վերջին օրերին ավելի վատ կլինի:
Նկատեք, որ 2 Տիմոթէոս 3.7-ում Պողոսը նշեց նրանց, ովքեր «ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ»: Որո՞նք են այն մի քանի փիլիսոփայությունները կամ գաղափարները, որոնք այսօր հայտնի են, բայց հակադիր են այն ճշմարտությանը, որը Աստված բացահայտել է իր մարգարեների միջոցով:
Սույն վտանգները նկարագրելուց հետո Պողոսը խորհուրդ տվեց Տիմոթեոսին և մեզ, թե ինչպես հաղթահարել այդ հոգևոր վտանգները:
Կարդացեք 2 Տիմոթէոս 3.14-17-ը` փնտրելով Պողոսի խորհուրդը: (Նշեք, որ 2 Տիմոթեոս 3.15–17-ը սուրբ գրության սերտման հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք գտնել հետագայում):
Մտածեք, թե ինչ կարող է նշանակել «հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր» (2 Տիմոթեոս 3.14):
Այս հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ երկու սկզբունքները. Եթե մենք շարունակենք առաջնորդվել ճշմարտություններով, որոնք սովորել ենք հավաստի աղբյուրներից և սուրբ գրություններից, ապա կհաղթահարենք վերջին օրերի հոգևոր վտանգը: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս կարող ենք սովորել վարդապետություն, ստանալ ուղղում ու ցուցում, որը կօգնի մեզ կատարելագործվել:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք այն ժամանակվա մասին, երբ սուրբ գրությունները օգնել են ձեզ հետևյալ մեկ կամ ավելի եղանակներով.
-
Հասկանալ ավետարանի վարդապետությունները
-
Դիտողություն կամ ուղղում ենկատարել ձեր ընտրությունների, վարքագծի կամ մտածողության ինչ-որ խնդրի հետ կապվածորը ճիշտ չէր
-
Աղոթքին պատասխանելով կամ հրահանգ տալով, թե ինչպես լուծեք որևէ խնդիր
-
Սերտման սուրբ գրություն`2 Տիմոթեոս 3.15–17
-
Մի քանի րոպե հատկացրեք և սերտեք 2 Տիմոթեոս 3.16-17-ը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ես սերտել եմ 2 Տիմոթեոս 3.16–17-ը: Խորհեք, թե այս շաբաթ ինչպես կսովորեք ձեր սուրբ գրությունները, որ սույն հատվածների խոստումները հրավիրեք ձեր կյանք:
2 Տիմոթեոս 4
Պողոսը հայտարարում է, որ արդար գործի համարկռվում հաղթանակ է տարել և համոզել Տիմոթեոսին շարունակել քարոզել:
Հավանաբար 2 Տիմոթեոսը վերջին նամակն էր, որ Պողոս Առաքյալը գրել էր իր մահվանից առաջ: Կարդացեք 2 Տիմոթեոս 4.1-5-ը, փնտրելով երկու բան. (1) Պողոսի խորհուրդը Տիմոթեոսին և (2) Պողոսի մարգարեությունը հին Քրիստոնեական Եկեղեցու մասին: Գործածեք ծանոթագրությունները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ ձեր ընթերցածը: Արտահայտությունը «Վերայ հասիր թէ ժամանակին լինի, թէ ժամանակից դուրս» հատված 2-ում նշանակում է Տիրոջ գործում լինել համառ և հանդիմանել կամ ճշտել նրանց, ովքեր այդպիսին չեն (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, 2 Տիմոթեոս 4.2 [ 2 Տիմոթեոս 4.2, ծանոթագրություն բ]):
Գրեք ձեր պատասխանները հետևյալ աղյուսակում.
Պողոսի խորհուրդը Տիմոթեոսին |
Պողոսի մարգարեությունը հին Քրիստոնեական Եկեղեցու մասին |
---|---|
Ձեր կարծիքով Պողոսը ինչո՞ւ քաջալերեց Տիմոթեոսին շարունակել քարոզել և ծառայել ժողովրդին, չնայած նա գիտեր, որ շատերը կշրջվեն ճշմարտությունից:
Կարդացեք 2 Տիմոթեոս 4.6-8-ը` փնտրելով, թե ինչ գրեց Պողոսը ավետարանը տարածելու իր սեփական ջանքերի մասին:
Նկատեք, որ Պողոսի ռազմատենչ վկայակոչումները արդար գործի համար կռիվ տալու և ավարտելու մասին,նկարագրում են, թե որքան հավատարիմ նա ավարտեց իր առաքելությունը: Համաձայն հատված 8-ի, ըստ Պողոսի, ի՞նչ էր իրեն սպասում մահից հետո:
Այդ հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարիմ մնանք այն ամենի մեջ, որ Տերը պահանջում է մեզանից, կստանանք արդարության պսակը: «Արդարության պսակը» ներառում է Երկնային Հորը նմանվելը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք ավելի շատ իրենց Երկնային Հորը նմանվելու Տիրոջ՝ Եկեղեցու երիտասարդներին տված որոշ պահանջները: (Եթե օգնության կարիք ունեք, փնտրեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի մեջ): Այնուհետև գրեք հետևյալ հարցերի պատասխանները.
-
Ինչո՞ւ է հնարավոր, որ երիտասարդությունը հրաժարվի հավատարիմ լինել այս պահանջներից մի քանիսին:
-
Դուք ո՞ւմ գիտեք, ով Պողոսի նման հավատարիմ մնալու լավ օրինակ է՝ նույնիսկ` երբ դժվար է: Նրանք ի՞նչ են արել, որը հանդիսանում է այդ սկզբունքի օրինակը։
-
Ինչպես գրված 2 Տիմոթեոս 4.9-22-ում, Պողոսը ավարտեց իր նամակը` բացատրելով, որ չնայած երբեմն նա իր աշխատանքում միայնակ էր զգում իրեն, գիտեր, որ Տերն իր հետ է և զորացնում է իրեն:
Հիշեք, որ հավատարիմ պիտի մնաք այն ամենին, ինչ Տերը պահանջում է ձեզանից: Գրեք Երկնային Հոր կողմից որևէ տպավորության կամ հուշման մասին, որը ունեցել էիք այս դասի ընթացքում: Սահմանեք որևէ նպատակ, որ գործեք ձեր տպավորություններով:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 2 Տիմոթեոս նամակը և ավարտեցի այդ դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.