Կողոսացիս նախաբանը
Ինչո՞ւ պիտի ուսումնասիրել այս գիրքը
Պողոս Առաքյալը գրեց իր նամակն առ Կողոսացիս, քանի որ նրանք լուրջ սխալ էին գործում՝ մի տեղեկագրի պատճառով (տես Աստվածաշնչի Բառարան, «Պողոսի Նամակները»): Սուտ ուսմունքները և պրակտիկ աշխատանքները Կողոսայում ազդում Սրբերի վրա և սպառնում նրանց հավատքին: Նմանատիպ մշակութային ճնշումներն այսօր մարտահրավերներ են ստեղծում Եկեղեցու անդամների համար: Այս նամակների մի մասը արժեվորում են սուտը նրանով, թե որքանով է այն մերկացնում և բացահայտում կեղծիքները՝ Հիսուս Քրիստոսի աստվածությունը և փրկարար աշխատանքը շեշտելու փոխարեն: Ուսումնասիրելով Կողոսացիների գիրքը, դուք կարող եք խորացնել ձեր դարձը առ Փրկիչը և պաշտպանություն ստանալ խաբեությունից և մեղքից:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Թուղթ առ Կողոսացիս ուղարկվել էր Պողոսի և Տիմոթէոսի կողմից (տես Կողոսացիս 1.1, 23, 4.18): Պողոսը, ըստ երևույթին, նամակի վերջում ձեռագրով գրել է իր ողջույնները (տես Կողոսացիս 4.18), ակնարկելով, որ մի գրագիր, հավանաբար Տիմոթէոսը, օգնել է իրեն գրել նամակի հիմնական մասը:
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Պողոսը գրել է իր նամակն առ Կողոսացիս Հռոմում՝ իր առաջին բանտարկության ժամանակ մ.թ. 60–62 թթ. (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի Նամակները,» scriptures.lds.org): Հավանաբար նա գրել է այն մոտավորապես նույն ժամանակ, երբ գրել է Փիլիպպեցիներին, Եփեսացիներին և Փիլիմոնին:
Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:
Այս նամակը գրվել էր Կողոսայի (տեղանք ժամանակակից Թուրքիայում) հավատարիմ Սրբերին: Պողոսը ցուցում տվեց Կողոսացի Սրբերին նամակի բովանդակությամբ կիսվել մոտակա Լավոդիկեայի Եկեղեցու անդամների հետ (տես Կողոսացիս 4.16-ում):
Պողոսը այս նամակը գրեց «Եպափրասի՝ [Կողոսայի] Եկեղեցու ավետարանիչի, այցելությունից հետո [տես Կողոսացիս 1.7-8]: Եպափրասը պատմեց Պողոսին, որ Կողոսացիք լուրջ սխալ էին գործում. նրանք մտածում էին, որ ավելի լավ մարդիկ էին, քանի որ զգուշորեն պահպանում էին որոշ արտաքին արարողություններ [տես Կողոսացիս 2.16], հրաժարվում էին որոշ մարմնական ցանկություններից և երկրպագում հրեշտակներին [տես Կողոսացիս 2.18]: Այդ սահմանված կարգերը ստիպում էին Կողոսացիներին զգալ, որ իրենք օրհնվում էին: Նրանք նաև զգում էին, որ ավելի լավ էին հասկանում տիեզերքի առեղծվածները, քան Եկեղեցու ուրիշ անդամները: Իր նամակում Պողոսը ուղղեց նրանց` ուսուցանելով, որ փրկությունը գալիս է միայն Քրիստոսի միջոցով, և մենք պետք է իմաստուն լինենք և ծառայենք Նրան» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Colossians, Epistle to,» scriptures.lds.org):
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Կողոսացիներին գրված իր նամակում, Պողոսը շեշտեց Հիսուս Քրիստոսի գերիշխանությունը, աստվածությունը և փրկարար առաքելությունը` հակադարձելով Կողոսայի սուտ ուսմունքներին (տես Կողոսացիս 1.15-23): Նա ուսուցանեց, որ Քրիստոսը հենց Հայր Աստծո պատկերն է, Արարիչը, Եկեղեցու Գլուխը, առաջինը, որ հարություն առավ և Քավիչը: Նա է «ամեն իշխանութեան եւ պետութեան գլուխը» (Կողոսացիս 2.10), և Նա իրականացնում է Իր աստվածային առաքելությունը Հոր ղեկավարության ներքո (տես Կողոսացիս 1.19, 3.1):
Պողոսը զգուշացրեց նրանց մասին, ովքեր ուսուցանել էին, որ իրապես հոգևոր լինելը ձեռք է բերվում հատուկ ծեսերի, տոների և կերակուրների միջոցով (տես Կողոսացիս 2.16-18, 20, 23): Նա դրա փոխարեն ուսուցանեց, որ հոգևոր հասունությունը և Աստծո գիտելիքը դրսևորվում է մեր «սերը կենտրոնացնելով վերինների վրա» (Կողոսացիս 3.2), վերացնելով անարդար գործերը (տես Կողոսացիս 3.5-9) և զարգացնելով Քրիստոսին բնորոշ հատկանիշներ (տես Կողոսացիս 3.12-17): Պողոսը խորհուրդ է տալիս իր ընթերցողներին ավետարանի մեջ կենալ «հիմնուած եւ հաստատ» (Կողոսացիս 1.23) այնքան լավ, որքան «արմատացած և շինուած [Հիսուս Քրիստոսում], և հաւատքումը հաստատուած» (Կողոսացիս 2.7):
Համառոտ շարադրանք
Կողոսացիս 1.1-23: Պողոսը ողջունում է Կողոսայում գտնվող Սրբերին և հայտարարում, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է, բոլոր արարածների մեջ Առաջնեկը, Արարիչը և ողջ աստվածային կատարելության Տերը՝ ում մեջ է տիեզերքի հաշտությունը: Պողոսը հորդորում է Սրբերին հաստատել իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոս:
Կողոսացիս 1.24–2.23: Պողոսը զգուշացնում է, որ չհավատան մարդկային որևէ սուտ փիլիսոփայության կամ ավանդույթի, ներառյալ` հրեշտակների երկրպագությունը և ծայրահեղ միջոցների դիմելը՝ հիմնական մարմնական կարիքներից հրաժարվելով, որպես հոգևոր կարգապահության ձև:
Կողոսացիս 3.1–4.18: Պողոսը հորդորում է Սրբերին իրենց սրտերը կենտրոնացնել երկնային բաների վրա` հրաժարվել իրենց ապրած կյանքի մեղքերից և ողորմած լինել միմյանց նկատմամբ: Նա ցուցում է տալիս, թե ինչպես պետք է Սրբերը երկրպագեն, այնուհետև խորհուրդ է տալիս կանանց, երեխաներին, ծնողներին, ծառաներին և տերերին: Նա ավարտում է նամակն առ Կողոսացիս գովասանքներով, ողջույններով և վերջնական ցուցումներով ու օրհնություններով: