Հայտնություն գրքի նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Որպես «Հիսուս Քրիստոսի Հայտնություն» (Հայտնություն 1.1), այս գիրքը երբեմն կոչվում է Ապոկալիպս, որը հունարենում նշանակում է հայտնություն, բացահայտում կամ այն բաների հրապարակում, որոնք թաքնված են (տես Bible Dictionary, «Հովհաննեսի Հայտնությունը»): Այս գիրքը Տեր Հիսուս Քրիստոսի բացահայտումն է և Նրա իշխանության, զորության և Հոր փրկության ծրագրում Նրա նշանավոր դերի վերաբերյալ մի հայտնություն: Գիրքը նաև բացահայտում է շատ կարևոր տեղեկություն այն իրադարձությունների մասին, որոնք կտանեն մինչև Երկրորդ Գալուստը և Հազարամյակը:
Հայտնության գրքի ուսումնասիրումը կարող է օգնել ձեզ ձեռք բերել ավելի խորը ըմբռնում հարություն առած և փառավորված Աստծո Որդու և Նրա գործերի մասին, Աստծո զավակների հետ երկրի պատմության դարերի ընթացքում` հատկապես վերջին օրերում: Այս գիրքը հույսի ուղերձ է տարածում արդարների մեջ և կարող է ձեզ քաջալերել հավատարիմ մնալ Փրկչի ձեր վկայությանը՝ հալածանքի և փորձությունների մեջ:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Հովհաննես Առաքյալը՝ Հիսուս Քրիստոսի սիրելի աշակերտը, այս գրքի հեղինակն է: Մորմոնի Գիրքը հաստատում է, որ Հովհաննեսը նախակարգված էր գրելու այն բաները, որոնք արձանագրված են Հայտնության գրքում (տես 1 Նեփի 14.18–27, Եթեր 4.16):
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Հայտնության գիրքը գրվել մի ժամանակ, երբ քրիստոնյաները դիմակայում էին կեղծ ուսմունքներին, անտարբերությանը և ուժեղ հալածանքներին (տես Հայտնություն 1.9, 2.4, 10, 14–15, 3.16, 6.9): Այդ հալածանքը ամենայն հավանականությամբ գալիս էր հռոմեացի պաշտոնյաների ձեռքով՝ առաջին դարի վերջին երկու տասնամյակների ընթացքում Ք.ծ.հ. Հովհաննեսը գրել է Պատմոս կղզուց, որը Էգեյան ծովում է՝ մոտ 60 մղոն (100 կիլոմետր) Եփեսոսից հարավ արևմուտք (տես Հայտնություն 1.9):
Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:
Հովհաննես Առաքյալը գրել է հույսի ուղերձ և քաջալերանք իր օրերի Սրբերին (տես Հայտնություն 1.4, 11) և նրանց, ովքեր վերջին օրերում են: Հայտնության առաջին երեք գլուխները, հատկապես, հասցեագրված են Փոքր Ասիայում գտնվող Եկեղեցու յոթ ճյուղերին (տես Հայտնություն 1.4, 11, 2–3): Ուժեղ հալածանքի պատճառով Սրբերը Հայտնությունում գտնվող քաջալերանքի ուղերձի մեծ կարիք ունեին: Բացի այդ, Մորմոնի Գրքի մարգարե Նեփին վկայել է, որ «Աստված կարգել է առաքյալ» Հովհաննեսին գրել աշխարհի վերջի մասին (1 Նեփի 14.25), և որ նրա խոսքերը կհասնեն ինչպես հեթանոսներին, այնպես էլ Իսրայելի վերապրուկներին վերջին օրերում (տես 1 Նեփի 13.20–24, 38, 14.19–27):
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Հայտնության գիրքը ամենապարզ գրքերից մեկն է, որ Աստված երբևէ գրել է տվել» (in History of the Church, 5:342): Չնայած այն հարուստ է պատկերներով և խորհրդանիշերով, որոնք միշտ չէ, որ հեշտ են հասկացվում ընթերցողների կողմից ներկայումս, այս գրքի թեմաները պարզ են և ոգեշնչող:
Հովհաննես Առաքյալը նկարագրել է Եկեղեցու վիճակը իր օրերում (տես Հայտնություն 2–3) և գրել է անցյալ և ապագա իրադարձությունների մասին (տես Հայտնություն 4–22): Հայտնության գիրքը պարունակում է սուրբ գրքերում մի քանի հատվածներից մեկը, որը նկարագրում է նախամահկանացու պատերազմը Երկնքում (տես Հայտնություն 12.7–11) և ներկայացնում է ոգեշնչված մի ակնարկ աշխարհի պատմության մասին, կենտրոնանալով հատկապես վերջին օրերի և Հազարամյակի վրա: Դրա հիմնական թեմաները ներառում են` Հիսուս Քրիստոսի դերը Աստծո ծրագիրն իրականացնելիս, Աստծո ձեռքը երկրի պատմության մեջ, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը և չարի կործանումն ու խոստումը, որ երկիրը ի վերջո կդառնա սելեստիալ: Գիրքը նաև բացատրում է, որ կլինի «բարու մշտատև հաղթանակ չարի վրա … [և] Աստծո արքայության՝ մարդկանց և սատանայի թագավորությունների վրա» (Bible Dictionary, «Հովհաննեսի Հայտնությունը»):
Համառոտ շարադրանք
Հայտնություն 1-3: Հովհաննեսը Հիսուս Քրիստոսի մասին տեսիլք է տեսնում: Նա անձնական ուղերձներ է գրում Ասիայում յոթ եկեղեցիներին, այդ ուղերձները ներառում են գովասանք, հորդոր և խոստումներ հավատարիմ Սրբերին յուրաքանչյուր ճյուղում:
Հայտնություն 4-11: Հովհաննեսը սելեստիալ արքայությունում գահակալված Աստծո, Աստծո Գառի և յոթ կնիքներով կնքված գրքի մասին տեսիլք է տեսնում: Նա յոթ կնիքներից յուրաքանչյուրի բացելու հետ կապված տեսիլքներ է տեսնում: Նրանք, ովքեր ունեն Աստծո կնիքը իրենց ճակատներին, կստանան Աստծո պաշտպանությունը վերջին օրերում: Հովհաննեսը տեսնում է պատերազմներ, համաճարակներ և վերջին օրերի շատ այլ իրադարձություններ, որոնք կնախորդեն Տիրոջ Երկրորդ Գալուստին:
Հայտնություն 12-16: Հովհաննեսը տեսնում է նախամահկանացու պատերազմը Երկնքում և դրա շարունակությունը երկրի վրա: Նա ուսուցանում է, որ չար ուժերը ձգտում են կործանել Աստծո արքայությունը երկրի վրա: Վերջին օրերին ավետարանը կվերականգնվի երկրի վրա իր լրիվությամբ հրեշտակների ծառայության միջոցով: Պատրաստություններ կկատարվեն Արմագեդոնի ճակատամարտի համար:
Հայտնություն 17-22: Հոգևոր Բաբելոնը կտարածվի ամբողջ երկրագնդով մեկ։ Արդար Սրբերի հավաքվելուց հետո Բաբելոնը կընկնի, և սուգ կանեն նրա աջակիցները: Արդարները կհրավիրվեն Աստծո Գառի ամուսնության ընթրիքին: Սատանան կկապվի, Հազարամյակը կսկսվի, և Քրիստոսը կթագավորի անձնապես երկրագնդի վրա: Մահացածները կդատվեն: Երկիրը կստանա իր սելեստիալ փառքը: