Դաս 12
Վարդապետություն և Ուխտեր 10
Նախաբան
116 ձեռագիր էջերի կորստից հետո Մարգարեն կորցրեց թարգմանելու պարգևը։ Խոնարհ աղոթքի ու ապաշխարության մի որոշ ժամանակահատվածից հետո, թիթեղները և Ուրիմն ու Թումիմը վերադարձվեցին Ջոզեֆին։ Տերը պատվիրեց Ջոզեֆին չթարգմանել թիթեղների այն հատվածը, որը համապատասխանում էր կորած 116 էջերին, և Նա հայտնի է դարձնում Աստծո գործը կործանելու Սատանայի դավադրությունը։ Այնուհետև, Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին թարգմանել Նեփիի փոքր թիթեղները։ Նա նաև բացատրեց Մորմոնի Գրքի նպատակը և Իր Եկեղեցին հաստատելու գործում նրա դերը։
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 10․1-4
Տերը վերականգնում է Ջոզեֆի թարգմանելու պարգևը։
Ուսանողներին հանձնարարեք համառոտ կերպով կրկնել անցած դասին իրենց սովորածը՝ 116 ձեռագիր էջերի կորստյան մասին (տես ՎևՈւ 3)։ Հիշեցրեք ուսանողներին, որ Մարտին Հարրիսին ձեռագիր էջերը վերցնելու թույլտվության Մարգարեի բազմաթիվ խնդրանքների և դրանց հետագա կորստյան պատճառով, Մորոնին Ջոզեֆից վերցրեց ոսկե թիթեղները և Ուրիմն ու Թումիմը։
Ավելի ուշ Մորոնին վերադարձրեց թիթեղները և Ուրիմն ու Թումիմը։ Դրանք վերադարձնելուց որոշ ժամանակ անց Ջոզեֆը հայտնություն ստացավ, որն գրված է Վարդապետություն և Ուխտեր 10-ում։ Այդ հայտնության մեջ Տերը Ջոզեֆին ցուցում է տալիս նրա վերաբերյալ, թե ինչպես վարվեր թիթեղների այն մասի հետ, որտեղից վերցված էր կորած ձեռագրի էջերը։ (Տես Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 133–36։)
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 10․1-2 և բացատրեք, որ Տերը հիշեցրել է Ջոզեֆին, թե ինչու նրանից վերցվեց թարգմանելու պարգևը և ինչ պատահեց նրա սխալի արդյունքում։ Ուսանողներից որևէ մեկին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 10.3-4-ը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն խորհրդին, որը Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին, երբ նա նորից սկսեց թարգմանել։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ջոզեֆ Սմիթին խորհուրդ տրվեց, որ նա չտքներ կամ թարգմաներ ավելի շատ, քան նրա ուժերն են:
-
Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր10․4 հատվածում տրված խորհուրդն առաջնորդել մեզ, երբ մենք ծառայում են Տիրոջը։
Վարդապետություն և Ուխտեր 10․5-37
Տերը նախազգուշացնում է Ջոզեֆ Սմիթին և Աստծո գործը կործանելու Սատանայի ծրագրի մասին։
Ցուցադրեք մի որոգայթ կամ թակարդ (կամ դրանցից որևէ մեկի մի նկար նկարեք գրատախտակին)։
-
Ինչպե՞ս է դրա նման գործիքը ցույց տալիս մեր հանդեպ Սատանայի մտադրությունը։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր10․5 հատվածը։ Դասարանին հանձնարարեք փնտրել այն, ինչ պատվիրեց Տերը, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն աներ, որպեսզի խույս տար Սատանայից։
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն շեշտեք, որ եթե մենք անընդհատ աղոթենք, մենք զորություն կունենանք հաղթահարել Սատանային և նրա ծառաներին։) Կարող եք հետևյալ սկզբունքը գրել գրատախտակին։)
-
Ինչպե՞ս է աղոթքն օգնում մեզ «հաղթել Սատանային, և … խույս տալ [նրանց] ձեռքից, որոնք նեցուկ են նրա գործին»։
Հորդորեք մի քանի ուսանողների կիսվել օրինակներով, թե ինչպես է աղոթքն օգնել նրանց դիմադրել Սատանայի գայթակղություններին։ (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպետք է կիսվեն այն փորձառություններով, որոնք շատ անձնական են կամ գաղտնի:)
Բացատրեք, որ Տերը նախազգուշացնում է Ջոզեֆին այն ծուղակի մասին, որը Սատանան լարել է, որպեսզի կործանի Մարգարեին և Աստծո գործը։ Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 10․8–19: Դասարանին հորդորեք հետևել նրանց և բացահայտել այն ամբարիշտ մարդկանց ծրագիրը, որոնք վերցրել էին ձեռագիրը։
-
Ո՞րն էր այդ ամբարիշտ մարդկանց ծրագիրը, որոնց մոտ գտնվում էր ձեռագիրը։ (Ձեռագրի խոսքերը փոփոխելով վարկաբեկել Մարգարեին և Տիրոջ գործը։ Եթե Ջոզեֆը նույն նյութը կրկին թարգմաներ, նրանք կասեին, որ նա կրկին անգամ չի կարողացել թարգմանել այն նույն ձևով և հետևաբար պարգև չունի։)
Ձեռքում պահեք այն որոգայթը կամ թակարդը, որը դուք նախկինում ցուցադրել էիք (կամ ցույց տվեք գրատախտակին նկարված նկարը)։ Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 10․20–29 Տերը խոսում է 116 ձեռագիր էջերը ձեռք բերած ամբարիշտ մարդկանց վրա Սատանայի ազդեցության մասին, և թե ինչպես է Սատանան իրականացնում իր ամբարիշտ նպատակները։ Դասարանը բաժանեք զույգերի: Հանձնարարեք զույգերից մեկին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 10․20–29 հատվածները, և փնտրել, թե ինչ են ուսուցանում այդ հատվածները Սատանայի մտադրությունների վերաբերյալ։ Զույգերից մյուսին հանձնարարեք կարդալ այդ նույն հատվածները, և փնտրել այն ռազմավարությունը, որով Սատանան ցանկանում է իրականացնել իր մտադրությունները։ Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին իրենց կարդացածով կիսվել իրենց զուգընկերոջ հետ։
-
Ի՞նչ ենք սովորում այդ հատվածներից Սատանայի մտադրությունների վերաբերյալ։ (Ուսանողները կարող են բացահայտել տարբեր սկզբունքներ, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտել են հետևյալ ճշմարտությունը Սատանան ցանկանում է կործանել Տիրոջ աշխատանքը և մեր հոգիները։) Կարող եք այդ ճշմարտությունը գրել գրատախտակին։ Կարող եք առաջարկել, որ 22–23 և 27 հատվածներում ուսանողները նշեն այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը։
-
Համաձայն այդ հատվածներում, ինչպե՞ս է Սատանան փորձում կործանել Տիրոջ աշխատանքը և մեր հոգիները։
Օգնելու համար ուսանողներին հասկանալ և զգալ այդ ճշմարտության կարևորությունը, տվեք հետևյալ հարցերը. Հանձնարարեք զույգերին քննարկել իրենց պատասխանները։
-
Ի՞նչ ապացույցներ ունեք, որտեղ Սատանան խաբեության, զայրույթի, շողոքորթության և ստի միջոցով փորձում է կործանել Տիրոջ աշխատանքը և մեր հոգիները։
-
Ինչպե՞ս կարող է Սատանայի մտադրությունների ու մեթոդների վերաբերյալ մեր իրազեկությունն օգնել մեզ խույս տալ նրա թակարդներից։
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել Վարդապետություն և Ուխտեր 10․20–29 հատվածներում թվարկված հակառակորդի մեթոդները։ Նաև հանձնարարեք նրանց գրի առնել, թե ինչ կարող են նրանք անել, որպեսզի խուսափեն կամ խույս տան Սատանայի թակարդներից։
Գրելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 10․30–37 հատվածները և բացատրեք, որ Աստծո և Ջոզեֆ Սմիթի հեղինակությունը կործանելու ամբարիշտ մարդկանց ծրագրերի պատճառով Տերը պատվիրեց Ջոզեֆին չթարգմանել թիթեղների այն հատվածները, որտեղից թարգմանվել էր 116 ձեռագիր էջերը։
Վարդապետություն և Ուխտեր 10.38-45
Տերը պատվիրում է Ջոզեֆ Սմիթին թարգմանել Նեփիի փոքր թիթեղները։
Հանձնարարեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 10․38–42: Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ Տերը պատվիրեց Ջոզեֆին թարգմանել՝ թիթեղների 116 ձեռագիր էջերին համապատասխան մասերը վերաթարգմանելու փոխարեն։
-
Ի՞նչ Տերը պատվիրեց Ջոզեֆին թարգմանել: Ինչո՞ւ:
Օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես էր Տերը նախապատրաստված 116 ձեռագիր էջերի կորստին։ Բացատրեք, որ կորած գրությունները պարունակում էին Լեքիի գրքի թարգմանությունը, որը Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատումն էր։ Մորմոնը ոգեշնչվել էր ավելացնել Նեփիի փոքր թիթեղներն իր գրությանը «իմաստուն նպատակի» համար, որն այդ ժամանակ նա չէր հասկացել (տես Մորմոնի խոսքերը 1․3–7)։ Նեփիի փոքր թիթեղները վերաբերվում էին մոտավորապես այն նույն ժամանակահատվածին, ինչ-որ Լեքիի գիրքը։ 116 էջերի կորստից հետո, Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին պատվիրեց թարգմանել Նեփիի փոքր թիթեղների նյութը։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 10․43 հատվածները, ուշադրություն դարձնելով այն կարևոր ճշմարտությանը, որը Տերը ցանկանում էր, որ Ջոզեֆ Սմիթը հասկանար։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Աստծո իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը։ Կարող եք բացատրել, որ խորամանկություն բառը վերաբերվում է մարդկանց խաբելու հնարքներին։)
-
Ինչպե՞ս է կորցրած ձեռագիրը փոխարինելու Տիրոջ ծրագիրը պարզաբանում այդ ճշմարտությունը։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 10․44-45 հատվածները, փնտրելով 43 հատված-ի ապացույցը։
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 10․44–45-ի, ինչո՞ւ է Նեփիի փոքր թիթեղների արժեքն ավելի մեծ, քան այն, ինչ կորավ 116 ձեռագիր էջերի հետ մեկտեղ։
-
Ինչպե՞ս է իմացությունն այն մասին, որ Աստված ուղի է պատրաստել փոխհատուցելու 116 ձեռագիր էջերն, օգնում ձեզ ավելի լիարժեք վստահել նրան։
Վարդապետություն և Ուխտեր 19.46-70
Տերը բացատրում է Մորմոնի Գրքի նպատակը և Իր Եկեղեցին հաստատելու գործում նրա դերը։
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 10․46-61 հատվածները և բացատրեք, որ այդ հատվածներում Տերը վկայեց, որ Նա պատասխանեց Իր Նեփիացի աշակերտների աղոթքներին՝ պահպանելով և ի հայտ բերելով Մորմոնի Գիրքը մեր օրերում։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 10.62-63 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ըստ Տիրոջ խոսքերի, ինչ ի լույս կբերի Մորմոնի Գիրքը։
-
Ի՞նչ ի լույս կբերի Մորմոնի Գիրքը։ (Հիսուս Քրիստոսի վարդապետության ճշմարիտ կետերը։)
-
Ըստ 63 հատվածի, ինչպե՞ս է Տերն Իր վարդապետության ճշմարիտ կետերի օգնությամբ հաղթահարելու Սատանայի գործերը։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Տիրոջ ամփոփիչ խոստումը Վարդապետություն և Ուխտեր 10.69-70-ում։ Ուսանողներին հորդորեք հետևել նրան և գտնել այն արտահայտությունները, որոնք կարևոր են նրանց համար այն առումով, ինչ նրանք այսօր սովորեցին։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց համար կարևոր արտահայտություններով, և նշել թե ինչու են դրանք կարևոր։ Ամփոփեք՝ բերելով ձեր վկայությունը։