Տնային ուսումնասիրության դաս
Վարդապետություն և Ուխտեր 90–97 (Մաս 20)
Նախաբան
1833 թվականի օգոստոսի 2-ին Տերը հայտնություն տվեց, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում: Այս դասը կենտրոնանում է Վարդապետություն և Ուխտեր 93.1-20 հատվածների վրա, որին միայն համառոտ անդրադարձ է եղել Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնին նվիրված ուսանողի դասում: Այս հատվածներում Հիսուս Քրիստոսն ուսուցանում է, թե մենք ինչպե՞ս կարող ենք ճանաչել Նրան և ինչպե՞ս կարող ենք նմանվել Նրան ու մեր Երկնային Հորը:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 93․1-5
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է, թե անհատներն ինչպես կարող են տեսնել Նրա երեսը և իմանալ, որ Նա գոյություն ունի
Ցուցադրեք մի հայտնի անձնավորության նկար, ում ուսանողները կարող են ճանաչել և հարցրեք նրանց, արդյո՞ք գիտեն նրան: (Եթե չեք կարող ցուցադրել որևէ նկար, գրեք անձնավորության անունը գրատախտակին և խնդրեք ուսանողներին բացատրել, թե ո՞վ է այդ անձնավորությունը և ինչո՞վ է նա հայտնի:)
-
Ինչո՞ւ այդքան շատ մարդիկ գիտեն, թե ով է այդ անձնավորությունը:
-
Ձեր կարծիքով, կարևո՞ր է իմանալ, թե ով է այդ անձնավորությունը: Ինչո՞ւ:
Ուսանողներին ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը (կարող եք օգտագործել [Ավետարանի նկարների գիրքը [2009], հմր. 1], տես նաև LDS.org) և բացատրեք, որ շատ մարդիկ այսօր չգիտեն, թե ով է Նա։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, իմանալ` ով է Հիսուս Քրիստոսը:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում Տերն ուսուցանում է, թե մենք ինչպես կարող ենք ավելացնել մեր գիտելիքը Նրա մասին և մեզ օրհնելու Նրա զորությունը` այժմ և հավերժության մեջ: Գրեք հետևյալ երկու հարցերը գրատախտակին` տեղ թողնելով, որպեսզի ուսանողները գրեն իրենց պատասխանները հարցերի տակ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.1-5 հատվածները: Նախքան ուսանողը կսկսի կարդալ, ուսանողների կեսին խնդրեք պատասխաններ փնտրել առաջին հարցի համար, իսկ մյուս կեսին` փնտրել պատասխաններ երկրորդ հարցի համար: Երբ հատվածների ընթերցումն ավարտվի, մի քանի ուսանողի խնդրեք մոտենալ գրատախտակին և գրել այդ հարցերի իրենց պատասխանները: Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցը.
-
Ինչպե՞ս կձևակերպեիք հատված 1-ում տրված խոստումը` որպես «եթե-ապա» սկզբունք: (Ուսանողների պատասխանները պիտի արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք թողնենք մեր մեղքերը, գանք դեպի Քրիստոսը, կանչենք Նրա անունը, հնազանդվենք Նրա ձայնին, պահենք Նրա պատվիրանները, ապա մենք կտեսնեք Նրա երեսը և կիմանանք, որ Նա է:)
Դուք կարող եք շեշտել, որ այս օրհնությունը կգա Տիրոջ ժամանակին, Իր իսկ ձևով և ըստ Իր կամքի (տես ՎևՈւ 88.68, տես նաև Ենովս 1.27):
-
Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր գործողությունը Վարդապետություն և Ուխտերի 93.1 հատվածում օգնել մեզ` ճանաչել Հիսուսին:
-
Համաձայն հատված 3-ի սովորածի, ո՞րն է կարևոր վարդապետությունը, որ պիտի հասկանանք Հոր և Որդու մասին: (Ուսանողները պիտի բացահայտեն հետևյալ վարդապետությունը. Հայրը և Որդին մեկ են:)
-
Ի՞նչ է նշանակում, որ Հայրը և Որդին մեկ են:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հայրը և Որդին երկու տարբեր և առանձին էակներ են` յուրաքանչյուրը փառավորված ֆիզիկական մարմնով (տես ՎևՈւ130.22): Այնուամենայնիվ, Հայրը և Որդին մեկ են նպատակով և վարդապետությամբ: Նրանք կատարելապես միասնական են՝ Երկնային Հոր փրկության աստվածային ծրագիրն իրականացնելու գործում:
Նշեք հետևյալ արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 93.4 հատվածում. «Հայրը, որովհետև նա տվեց ինձ իր լիությունից»: Ապա խնդրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.17, 26 հատվածները: Տվեք հետևյալ հարցը.
-
Ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը ստացավ Հոր լիությունից։ (Տես ՎևՈւ 93.16–17, 26:)
Վարդապետություն և Ուխտեր 93․6-20
Հովհաննեսի արձանագրությունն օգտագործվում է` հասկանալու, թե ինչպես Հիսուս Քրիստոսը ստացավ Երկնային Հոր փառքի լիությունը
Նախօրոք կազմակերպեք հետևյալ ցուցադրումը, որպեսզի պատրաստեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես Փրկիչը ստացավ Հոր լիությունը: Հրավիրեք որևէ ուսանողի, ով զարգացրել է հատուկ հմտություն, ինչպես օրինակ` որևէ սպորտով է զբաղվում, երաժշտական գործիք է նվագում կամ արվեստի գործ է ստեղծում, համառոտ ներկայացնել կամ նկարագրել այդ հմտությունը: Ապա խնդրեք ուսանողին` դասարանին պատմել այն պահի մասին, երբ նա հանկարծակի զարգացրեց այդ հմտությունը: (Ուսանողների պատասխանը պիտի օգնի դասարանին հասկանալ, որ հմուտ մարզիկ, երաժիշտ կամ արվեստագետ դառնալու գործընթացը պահանջում է հետևողական ջանքեր և չի պատահում մեկ րոպեում:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 93.12-17 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և բացահայտել, թե ինչպես Հիսուս Քրիստոսը նմանվեց Իր Հորը։
-
Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսը նմանվեց Իր Հորը: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսը շարունակեց շնորհից շնորհ, մինչև որ ստացավ Հոր փառքի լիությունը: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ սկզբունքը 13-րդ հատվածում։)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը շարունակեց շնորհից շնորհ, մինչև որ ստացավ Հոր փառքի լիությունը:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ շնորհը ուժ և իշխանություն է Տիրոջից, որը մեզ թույլ է տալիս ձեռք բերել հավերժական կյանք և վեհացում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.19-20 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և գտնել պատճառը, որը Փրկիչը բերեց, որպեսզի բացահայտի, թե Ինքն ինչպես ստացավ Հոր լիությունը։
-
Համաձայն հատված 19-ի, ինչո՞ւ Տերը բացահայտեց, թե Ինքն ինչպես ստացավ Հոր լիությունը:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Փրկիչը բացահայտեց, թե Ինքն ինչպես ստացավ լիությունը, որպեսզի մենք կարողանանք «հասկանալ և իմանալ» Նրան և Երկնային Հորը և իմանալ` ինչպես երկրպագել Հորը և ստանալ Նրա լիությունը: Գրատախտակին գրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնքիի հետևյալ ուղերձը. [Ուղերձը վերցված է «Խոստացված Մեսիան․ Քրիստոսի Առաջին Գալուստը» (1978), 568։]
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում երկրպագել:
-
Ինչպե՞ս մենք պիտի երկրպագենք Երկնային Հորը: (Ուսանողները կարող են արտահայտել հետևյալ սկզբունքը. Մենք պիտի երկրպագենք Երկնային Հորը` հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ սկզբունքը իրենց սուրբ գրությունների լուսանցքում։)
-
Ինչպե՞ս է Փրկիչի շնորհից շնորհ առաջընթացը նման սովորելու և առաջադիմելու գործընթացին, որը մենք կարող ենք ունենալ:
-
Ի՞նչ խոստում է տրված Վարդապետություն և Ուխտերի 93․20 հատվածում նրանց, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին և պահում են Նրա պատվիրանները: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք պահենք պատվիրանները, մենք կարող ենք ստանալ Հոր լիությունն այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսն ունի:)
Բարձր պահելով` ցուցադրեք Փրկիչի նկարը, որը դուք ցուցադրեցիք դասի սկզբում։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր վկայություն ունենալ Հիսուս Քրիստոսի օրինակի, ուսմունքների և Քավության մասին:
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի շարունակեք «շնորհից շնորհ» (ՎևՈւ 93.13) և ավելի շատ նմանվել Նրան:
Խնդրեք ուսանողներին մտածել մի հատուկ եղանակ, որը նրանք կփնտրեն, որպեսզի առաջ ընթանան և կատարելագործվեն` հետևելով Փրկիչի օրինակին: Հրավիրեք նրանց` սահմանել այն որպես նպատակ և ձգտել իրականացնել այն:
Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 98-101)
Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք Վարդապետություն և Ուխտեր 98-101 բաժինների ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց` մտածել հետևյալի մասին. «Երբևէ պատահե՞լ է, որ ձեզ վատ են վերաբերվել, իսկ դուք հետաքրքրվել եք, թե ինչպես պիտի արձագանքեք դրան»: Հաջորդ դասում դուք կսովորեք այն հալածանքների ու դժբախտությունների մասին, որոնք ուղեկցեցին Սրբերին Միսսուրիում: Կսովորեք նաև, թե Տերն ինչ ուսուցանեց Սրբերին այն մասին, թե ինչպես արձագանքել հալածանքին` ներառյալ Նրա զգացմունքները պատերազմ գնալու մասին: