Դաս 76
Վարդապետություն և Ուխտեր 72-74
Նախաբան
Եկեղեցու տարածումը Միսսուրիում և Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջի տեղափոխությունը անհրաժեշտություն ստեղծեցին Օհայոյում մեկ այլ եպիսկոպոս կանչելու: 1831թ. դեկտեմբերի 4-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ երեք հայտնություն, որոնք միավորվեցին Վարդապետություն և Ուխտեր 72-ում: Այս հայտնությունները հայտնի դարձրեցին Նյուել Ք. Ուիթնիի անունը որպես Օհայոյի նոր եպիսկոպոս, նրա պարտականությունները և հրահանգներ տվեցին Սիոնը հավաքելու վերաբերյալ: Վարդապետություն և Ուխտեր 73-ում գրված հայտնությունը, որը տրվել է 1832թ. հունվարին, պարունակում է Տիրոջ հրահանգները Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին Աստվածաշնչի թարգմանությունը վերսկսելու վերաբերյալ: Վարդապետություն և Ուխտեր 74-ի հայտնությունը ստացվել է 1830թ.՝ Եկեղեցու վերականգնումից առաջ: Այն պարունակում է Ա Կորնթացիս Է.14-ի Տիրոջ բացատրությունը: Այդ հատվածն օգտագործվում է ոմանց կողմից մանուկների մկրտությունը արդարացնելու համար:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 72․1-8
Տերը կանչում է Նյուել Ք․ Ուիթնիին որպես եպիսկոպոս Օհայոյում:
Հարցրեք ուսանողներին, թե Եկեղեցու ո՞ր կոչումներն են նրանք դժվար համարում:
-
Դուք երբևիցե ստացե՞լ եք կամ ձեզ երբևիցե խնդրե՞լ են անել մի բան Եկեղեցում, որը դժվար էր ձեզ համար, և դուք զգացել եք, որ ի վիճակի չեք կամ ունակ չեք դա անել: Եթե այո, ինչո՞ւ։
Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 72.1–2 հատվածները և գտնել կոչումը, որը պետք է տրվեր Եկեղեցում: (Կարող եք բացատրել, որ «Տիրոջ այգու այս մասում» արտահայտությունը վերաբերում է Օհայոյին:)
-
Ի՞նչ կոչում էր հարկավոր Օհայոյում:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու էր Օհայոյում նոր եպիսկոպոս անհրաժեշտ, խնդրեք նրանց հիշել, թե ով էր կանչվել որպես Եկեղեցու առաջին եպիսկոպոս (Էդվարդ Պատրիջը․ տես ՎևՈւ 41.9): Բացատրեք, որ Միսսուրիում Եկեղեցու տարածման և Ինդիփենդենս, Միսսուրի (Կիրթլենդից մոտ 1000 մղոն հեռու) Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջի տեղափոխության պատճառով Տերը հայտարարեց, որ անհրաժեշտություն կա Օհայոյում մեկ այլ եպիսկոպոս կանչելու: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 72․3-6: Դասարանին խնդրեք հետևել և գտնել այն արտահայտությունները, որոնք բացատրում էին, որ Օհայոյի Սրբերը եպիսկոպոսի կարիք ունեին:
-
Համաձայն հատվածներ 3 և 5-ի, ինչո՞ւ Օհայոյի Սրբերը եպիսկոպոսի կարիք ունեին: (Որպեսզի հաշվետու լինեին եպիսկոպոսին իրենց ծառայության համար:)
-
Ինչպիսի՞ նմանություն ունի դա այսօր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի առաջ մեր կողմից հաշվետու լինելու հետ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 72․7-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ով կանչվեց որպես նոր եպիսկոպոս Օհայոյում և թե ով ընտրեց նրան՝ այս կոչումը կրելու:
-
Ո՞վ կանչվեց որպես նոր եպիսկոպոս Օհայոյում:
-
Ո՞վ ընտրեց Նյուել Ք․ Ուիթնիին որպես նոր եպիսկոպոս:
-
Ի՞նչ վարդապետություն մենք կարող ենք սովորել հատված 8-ից Տիրոջ Եկեղեցում կոչումներում ծառայելու մասին: (Ուսանողների պատասխանները կարող են արտահայտել հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսի Եկեղեցում ծառայելու կոչումները տրվում են Փրկչի կողմից:)
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կզգային, եթե դժվար կոչում ստանային Եկեղեցում: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը, որը փոխանցվել է Նյուել Ք. Ուիթնիի թոռ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Ֆ․ Ուիթնիի կողմից: Խնդրեք դասարանին լսել, թե ինչպես էր իրեն զգում Եղբայր Ուիթնին, երբ կանչվեց որպես եպիսկոպոս, և ինչ նա իմացավ այն մասին, թե որտեղից էր եկել իր կոչումը:
«Այս կարևոր պարտականությունը (եպիսկոպոսի պաշտոնը) ստանձնելու միտքը անչափ ծանր էր [Նյուել Ք․ Ուիթնիի համար]:… Նա … չէր վստահում իր ուժերին, և ունակ չէր զգում իրեն ստանձնելու այդ բարձր և սուրբ վստահությունը: Իր մաքառումների մեջ նա հայտնվեց Մարգարեի առաջ.
«Ես չեմ կարող իմ մեջ եպիսկոպոս տեսնել, Եղբայր Ջոզեֆ, սակայն, եթե դուք ասում եք, որ դա Տիրոջ կամքն է, ես կփորձեմ»:
«Դու չպետք է միայն իմ խոսքերով շարժվես», - պատասխանեց բարությամբ Մարգարեն: «Գնա և ինքդ հարցրու Հորը»:
Նյուելը … որոշեց անել այն, ինչ [Մարգարեն] խորհուրդ տվեց:… Նրա խոնարհ, սրտանց աղոթքը պատասխանվեց: Գիշերվա լռության և իր սենյակի մենակության մեջ նա լսեց երկնքից այս խոսքերը. «Քո ուժը իմ մեջ է»: Խոսքերը սակավ էին և հասարակ, սակայն նրանք ահռելի իմաստ էին կրում: Նրա կասկածները փարատվեցին ինչպես ցողը լուսաբացին: Նա անմիջապես գտավ Մարգարեին, ասաց, որ բավարարված է և պատրաստակամ ընդունելու պաշտոնը, որին կանչվել է» (“The Aaronic Priesthood,” Contributor, Jan. 1885, 126):
-
Ի՞նչն օգնեց Նյուել Ք․ Ուիթնիին պատրաստակամորեն ընդունել որպես եպիսկոպոս ծառայելու կանչը:
-
Ի՞նչ կարող ենք մենք սովորել նրա փորձից և ինչպես դա կարող է մեզ օգնել, երբ մենք ծանրաբեռնված ենք զգում Եկեղեցում կոչմամբ կամ հանձնարարությամբ:
-
Ինչպե՞ս կարող է հասկանալը, որ Եկեղեցու կոչումներում ծառայելու կանչը գալիս է Փրկչից, օգնել ձեզ ընդունել և ջանասիրաբար կատարել ձեր կոչումները:
Կարող եք կիսվել ձեր փորձով, որն ամրացրել է ձեր վկայությունն այն մասին, որ Տիրոջ Եկեղեցում ծառայելու կանչերը գալիս են Իրենից:
Վարդապետություն և Ուխտեր 72․9-26
Տերը բացատրում է եպիսկոպոսի պարտականությունները
Գրատախտակի վրա գրեք հետևյալ ճշմարտությունը․ Եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները ղեկավարում են Եկեղեցու նյութական և հոգևոր գործերը իրենց ծխերում և ճյուղերում։ (Կարող եք բացատրել, որ նյութական գործերը վերաբերում են ֆիզիկական կյանքին։ Օրինակ` եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները կառավարում են Եկեղեցու գույքը, ֆոնդերը և եպիսկոպոսի պահեստի ապրանքները։)
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 72․9–26, բացատրելով, որ այդ հատվածները նկարագրում են Եպիսկոպոս Ուիթնիի պարտականությունները։ Բացատրեք, որ այս հայտնության մեջ Տիրոջ կողմից նկարագրած եպիսկոպոսի պարտականությունները առաջնային պատկանում են եպիսկոպոսի դերին նվիրաբերման օրենքի ներքո։ Այդ ընթացքում Եկեղեցին բաժանված չէր ծխերի, որոնց յուրաքանչյուր ծխում նախագահում էր եպիսկոպոսը, ինչպես այսօր։ Այդ ժամանակ կային միայն երկու եպիսկոպոս․ Եպիսկոպոս Ուիթնին Սրբերի եպիսկոպոսն էր Օհոյոյում, իսկ Եպիսկոպոս Պատրիջը՝ Միսսուրիում։
Վարդապետություն և Ուխտեր 73
Տերն առաջնորդում է Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին՝ Աստվածաշնչի թարգմանությունը շարունակելու գործում։
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 73․1–2, բացատրելով, որ Տերը հրահանգեց, որ երեցները, որոնք քարոզում էին, շարունակեին դա անել մինչև հաջորդ համաժողով, որը պետք է տեղի ունենար երկու շաբաթ անց։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը քարոզում էին, որպեսզի օգնեին պայքարել Եկեղեցու մասին սխալ տեղեկատվության դեմ՝ Էզրա Բութի նամակների հրապարակումից հետո։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 73․3-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել, թե ինչի վրա պատվիրեց Տերը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին կենտրոնանալ համաժողովից հետո:
-
Ինչի՞ վրա Տերը խնդրեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին կենտրոնացնել իրենց ջանքերը։ Ի՞նչ «թարգմանության աշխատանքի» մասին էր խոսում Տերը։ (Աստվածաշնչի փոփոխությունների մասին;)
Վարդապետություն և Ուխտեր 74
Տերը բացատրում է Ա Կորնթացիս Է․14 հատվածի իմաստը
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենք ծառայում են որպես Եկեղեցու լիաժամկետ միսիոներներ: Թող պատկերացնեն, թե խոսում են մի ամուսնական զույգի հետ, որը հետաքրքրվում է Եկեղեցով, և իմանում են, որ նրանց նորածին որդին մի քանի ամսեկան հասակում մահացել է։ Իրենց կրոնական ղեկավարն ասել է այդ զույգին, որ երեխան չի կարող երկինք ընկնել, քանի որ չի մկրտվել մահանալուց առաջ։ Ծնողները մեծ վիշտ են ապրում իրենց երեխայի կորստի պատճառով և լսելով, որ իրենց զավակը կորցրել է իր փրկությունը։
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կպատասխանեին այս իրավիճակում, և ասացեք նրանց, որ նրանք պատասխանելու հնավարություն կունենան այդ հարցին դասի վերջում։
Բացատրեք որ Վարդապետություն և Ուխտեր 74-ը պարունակում է Ա Կորնթացիս Է․14-ի բացատրությունը։ Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 74․1 հատվածը, որը պարունակում է Պողոս Առաքյալի խոսքերը Ա Կորնթացիս Է․14-ից։ Ուսանողներին ասացեք, որ Ա Կորնթացիս գրքի այս հատվածը օգտագործվել է մանուկների մկրտության սովորույթի օգտին։ (Կարող եք նաև բացատրել, որ անհավատ բառը հատված 1-ում վերաբերում է հրեաներին, ովքեր չեն ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Պողոսը չէր ասում, որ անձը կարող է փրկվել իր ամուսնու կամ կնոջ արդարակեցությամբ, բայց ամուսիններից մեկի դարձը կարող էր սրբագործող ազդեցություն բերել ընտանիք։)
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 74․2-6: Դասարանին խնդրեք հետևել և գտնել այն խնդիրները, որոնք զարգանում էին Պողոս Առաքյալի օրերում, երբ ամուսիններից մեկը դարձի էր գալիս դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, իսկ մյուսը դեռ կիրառում էր Մովսեսի օրենքը։
-
Ի՞նչ դժվարությունների էին հանդիպում այդ տեսակի ընտանիքները։ (Ամուսինները վիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք իրենց երեխաները պետք է ուսուցանվեն և հավատան Հիսուս Քրիստոսի ավետարանին, թե Մովսեսի օրենքին [տես հատված 3], երեխաները, որոնք դաստիարակվել են Մովսեսի օրենքին հնազանդվելով, չեն հավատում Հիսուս Քրիստոսի ավետարանին [տես հատված 4]։)
-
Ինչպե՞ս կարող են ամուսնության մեջ տարբեր կրոնական համոզմունքները ազդել այդ ընտանիքի ամրության վրա։
Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը կատարեց Մովսեսի օրենքը և թլպատումն այլևս հարկավոր չէր։ Սակայն հրեաները, որոնք հետևում էին Մովսեսի օրենքին, համոզված էին, որ տղա երեխան մաքուր չէր մինչև չթլպատվեր։ Այս համոզմունքը ընտանիքներում խնդիրներ էր առաջացնում, քանի որ ծնողներից մեկը հավատում էր Հիսուս Քրիստոսի ավետարանին, իսկ մյուսը՝ Մովսեսի օրենքին։ Նմանատիպ հակասություններ կրոնական համոզմունքների և սովորույթների մեջ կարող են տեղի ունենալ այսօր ևս այն ընտանիքներում, որտեղ ամուսիններից մեկը Եկեղեցու անդամ է, իսկ մյուսը՝ ոչ։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 74․7 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ էր Տերն ուսուցանում փոքր երեխաների մասին:
-
Ի՞նչ է Տերն ուսուցանում փոքր երեխաների մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Փոքր երեխաները սուրբ են, մաքրագործված Հիսուս Քրիստոսի Քավությամբ: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս վարդապետությունը իրենց սուրբ գրություններում։)
Հիշեցրեք ուսանողներին միսիոներական սցենարի մասին, որը ներկայացվեց դասի սկզբում: Խնդրեք ուսանողներին գրել Մորոնի 8․8–12 և Վարդապետություն և Ուխտեր 29․46–50 որպես հղում Վարդապետություն և Ուխտեր 74․7-ի կողքին։ Հանձնարարեք ուսանողներին իրենց զուգընկերների հետ կարդալ Մորոնի 8․8–12 և Վարդապետություն և Ուխտեր 29․46–50 և ապա քննարկել միասին հետևյալ հարցը․
-
Հիմնվելով փոքր երեխաների փրկության մասին ձեր սովորածի վրա Վարդապետություն և Ուխտեր 74․7 և Մորոնի 8․8–12-ում, ի՞նչ դուք կուսուցանեիք ամուսնական զույգին, ովքեր հավատում էին, որ իրենց երեխան չէր կարող լինել երկնքում։
Խնդրեք մեկ կամ երկու զույգերի բացատրել այն, ինչ իրենք կուսուցանեին։ Ամփոփեք, վկայելով փոքր երեխաներին փրկագնելու Փրկչի Քավության զորության մասին։