Դաս 93
Վարդապետություն և Ուխտեր 88․70-117
Նախաբան
Սա չորս դասերից երրորդն է Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնի վերաբերյալ: Հայտնության այն մասը, որի վրա կկենտրոնանա այս դասը, տրվեց քահանայապետերի համաժողովի ժամանակ` 1832 թվականի դեկտեմբերի 27-28-ը: Այս հայտնության մեջ Տերը հրահանգեց Եկեղեցու երեցներին` ուսուցանել և պատրաստել միմյանց ծառայելու որպես միսիոներներ: Տերը նաև ուսուցանեց Երկրորդ Գալուստի նշանների վերաբերյալ. ընդհանուր կարգը, ըստ որի բոլոր մարդիկ հարություն կառնեն և որոշ իրադարձություններ, որոնք կուղեկցեն սատանայի հետ վերջին կռվին:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 88․70-117
Տերը պատվիրում է Եկեղեցու երեցներին պատրաստվել իրենց ծառայությանը և հայտնությամբ տալիս է Իր Երկրորդ Գալուստի շուրջը ծավալվող իրադարձությունները
Հրավիրեք որևէ ուսանողի կանգնել դասարանի առաջ և ուսուցանել մեկ այլ ուսանողի, թե ինչպես պետք է կատարել որևէ հասարակ առաջադրանք` ինչպես օրինակ փողկապ կապելը (կամ մեկ այլ առաջադրանք, որ երկրորդ ուսանողը չգիտի` ինչպես կատարել); Խնդրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե նրանք վերջերս որևէ մեկի սովորեցրել են մի դաս կամ հմտություն: Խնդրեք մի քանիսին նկարագրել, թե ի՞նչ են իրենք սովորեցրել: Ապա քննարկեք հետևյալ հարցերը.
-
Դուք ի՞նչ սովորեցիք` ուսուցանելու պատրաստվելիս և ուրիշին ուսուցանելիս:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մենք հաճախ ավելի շատ ենք սովորում` պատրաստվելով սովորեցնել, քան, երբ ուրիշներն են մեզ սովորեցնում:
Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը տվեց հայտնությունը Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնում մի խումբ քահանայապետերի, ովքեր աղոթել էին` իմանալու Տիրոջ կամքը Սիոնի հաստատման վերաբերյալ: Այս հայտնության մեջ Տերը դիմում է այս քահանայություն կրողներին` որպես «վերջին թագավորության առաջին մշակներ» (տես ՎևՈւ 88.70, 74) և հրահանգեց նրանց` կազմավորել մի դպրոց և հաճախել այնտեղ` պատրաստվելով քարոզել ավետարանը երկրագնդի ազգերին (տես ՎևՈւ 88.74, 84, 127):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.73-76 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով, թե Տերն ինչ պատվիրեց անել քահանայության այս կրողներին, որ պատրաստվեն ուսուցանել ուրիշներին։
-
Ի՞նչ էր պատվիրված անել այս «առաջին մշակներին», որպեսզի պատրաստվեն ուսուցանել ուրիշներին` որպես միսիսոներներ: (Խնդրեք որևէ ուսանողի պատասխանները գրել գրատախտակին։)
-
Մենք ի՞նչ կարող էինք անել` «կազմակերպվելու», «պատրաստվելու» և «սրբագործվելու», որպեսզի արդյունավետ կիսվենք ավետարանով:
-
Ինչպե՞ս կարող է մեղքից մաքրվելը անդրադառնալ ավետարանով կիսվելու մեր կարողության վրա:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.77-80 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել` փնտրելով, թե Տերը ի՞նչ հրահանգեց անել այս քահանայություն կրողներին, երբ նրանք հանդիպեն: Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութի մասին:
-
Ի՞նչ խոստացավ Տերը նրանց, ովքեր ուսուցանում են ջանասիրաբար։ (Որ Նրա շնորհը կուղեկցի նրանց և, որ նրանք ավելի կատարյալ ձևով կուսուցանվեն այն ամենը, ինչի կարիքն ունեն` հասկանալու Աստծո արքայության վերաբերյալ:)
-
Ի՞նչ է նշանակում՝ Տիրոջ «շնորհը կուղեկցի ձեզ» (ՎևՈւ 88.78): (Տերը կօգնի մեզ, երբ մենք ջանասիրաբար ձգտենք ուսուցանել և սովորել ավետարանը:)
-
Հիմնվելով հատվածներ 77-78-ից ձեր սովորածի վրա, ինչպե՞ս կձևակերպեիք ուսուցման մասին սկզբունքը: (Ուսանողները կարող են գտնել մի շարք սկզբունքներ` ներառյալ հետևյալը. Եթե մենք ջանասիրաբար ուսուցանենք միմյանց, Տերը կօգնի մեզ` կատարելապես հասկանալ Նրա ճշմարտությունները: Միմյանց սովորեցնելով, մենք կարող ենք պատրաստվել` ավետարանով կիսվելու ուրիշների հետ: Կարող եք գրել այս սկզբունքները գրատախտակին` օգտագործելով ուսանողների բառերը։)
-
Ինչպե՞ս է ուրիշներին ավետարանն ուսուցանելն օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այն:
-
Համաձայն հատված 79-ի, ուրիշ ի՞նչ թեմաներ են կարևոր, որ մենք հասկանանք: Ինչպե՞ս կարող է այսպիսի լայն գիտելիք ձեռք բերելը օգնել մեզ` ուսուցանել ավետարանը:
Որպեսզի օգնեք ուսանողներին` զգալ սկզբունքների կարևորությունը, որոնք նրանք հայտնաբերեցին վերևում և կիրառել դրանք, հանձնարարեք չորս ուսանողներից բաղկացած խմբերին` պատրաստվել և ուսուցանել հետևյալ փոքր դասերը իրենց խմբի անդամներին: Խնդրեք երկու ուսանողների յուրաքանչյուր խմբից աշխատել միասին` պատրաստվելով ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 88.81–86, իսկ մյուս երկու ուսանողներին աշխատել միասին` պատրաստվելով ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 88.87–98: Յուրաքանչյուր խմբի համար պատրաստեք հետևյալ հրահանգների պատճեները: Խնդրեք նրանց կարդալ հրահանգները և սուրբ գրությունների հատվածները մինչև վերջ, ապա որոշել, թե ինչպես կուսուցանեն յուրաքանչյուր փոքրիկ դասը: (Խրախուսեք յուրաքանչյուր զույգի երկու ուսանողներին` մասնակցել ուսուցմանը:) Բացատրեք, որ յուրաքանչյուր զույգ կունենա մոտ հինգ րոպե` պատրաստվելու և յոթ րոպե դասավանդելու համար: Պատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք այն զույգին, ում հանձնարարված էր Վարդապետություն և Ուխտեր 88.81-86 հատվածները, ուսուցանել իրենց խմբի մյուս ուսանողներին: Ուսանողներին հանձնարարեք փոխվել դերերով և ուսուցանելու հրավիրեք այն խմբին, որին հանձնարարված էր Վարդապետություն և Ուխտեր 88.87-98 հատվածները: (Նշում.Եթե դուք նախընտրում եք, կարող եք ինքներդ ուսուցանել փոքր դասը` փոխարենը խնդրելով ուսանողներից, որ ուսուցանեն միմյանց:)
Երբ մի քանի ուսանողներ ավարտեն միմյանց ուսուցանելը, ամբողջ դասարանին ուղղեք հետևյալ հարցը.
-
Ի՞նչ ուսմունքներ են պարզ դառնում ձեզ համար Վարդապետություն և Ուխտեր 88.81–98 հատվածների քննարկման ժամանակ:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 88․97-107 հատվածները, բացատրելով, որ Տերը հայտնեց, որ մահացածները հարություն կառնեն ըստ իրենց արդարության կարգի: Նրանք, ովքեր հարություն կառնեն առաջինը, կժառանգեն սելեստիալ արքայությունը (տես ՎևՈւ 88.97-98): Նրանք, ովքեր հարություն կառնեն երկրորդը, կժառանգեն թերեստրիալ արքայությունը (տես ՎևՈւ 88.99): Նրանք, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը, հարություն կառնեն Հազարամյակից հետո (տես ՎևՈւ 88.100–101): Վերջապես նրանք, ովքեր «կմնան կեղտոտ», նրանք, ովքեր ապրել են երկրի վրա և դարձել են կորստի որդիներ, հարություն կառնեն և կնետվեն դրսի խավարը (տես ՎևՈւ 88.102): Հազար տարվա խաղաղությունից հետո, որը հայտնի է որպես Հազարամյակ, սատանան և նրա հետևորդները կկռվեն Աստծո ժողովրդի դեմ, ում կառաջնորդի Միքայելը (կամ Ադամը): Սատանան և նրա հետևորդները կջախջախվեն և կնետվեն դրսի խավարի մեջ:
Մատնանշեք գրատախտակին գրված հետևյալ սկզբունքը. «Երբ մենք ջանասիրաբար ուսուցանենք մեկս մյուսին, Տերը կօգնի մեզ ավելի կատարյալ հասկանալ Իր ճշմարտությունները»: Տվեք հետևյալ հարցը.
-
Ինչպե՞ս ձեր հասկացողությունը խորացավ հետևյալ հատվածների վերաբերյալ` Վարդապետություն և Ուխտեր 88.81–86 կամ Վարդապետություն և Ուխտեր 88.87–98, երբ դուք դրանք ուսուցանեցիք մեկ ուրիշին այսօր:
Խրախուսեք ուսանողներին` ավետարանն ուրիշներին ուսուցանելու հնարավորություններ փնտրել: Վկայեք օրհնությունների մասին, որ նրանք կստանան անելով այդ: