Տնային ուսումնասիրության դաս
Վարդապետություն և Ուխտեր 133-135 (Դաս 29)
Նախաբան
Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ այն աշխատանքը, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կատարել է մարդկության փրկության համար: Ուսանողները հնարավորություն կունենան նաև կիսվել իրենց վկայությամբ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և ավետարանի Վերականգնման մասին:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 135․1-7
Հայտարարվում է Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակությունը
Նախքան դասը սկսելը ցուցադրեք Ջոզեֆ Սմիթ նկարը (տես Ավետարանի նկարների գիրք [2009], no. 87, տես նաև LDS.org): Կարող եք խնդրել, որ դասարանը երգի «Փառք տանք մարդուն» (ՀՄԵ, էջ 50) որպես հոգևոր երեկոյի հիմն: Նախքան հոգևոր մասին անցնելը, բացատրեք, որ Վ. Վ. Ֆելփսը գրել է այս հիմնի բառերը` ի հիշատակ Ջոզեֆ Սմիթի` Մարգարեի նահատակությունից անմիջապես հետո:
Սկսեք այս դասը` տալով հետևյալ հարցերը.
-
Երբևէ խոսե՞լ եք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ինչ-որ մեկի հետ, ով Եկեղեցու անդամ չէ: Այդ դեպքում ի՞նչի մասին եք խոսել: (Եթե ոչ մեկը չի ունեցել այդ փորձառությունը, հարցրեք ուսանողներին, թե ի՞նչ կուզենային նրանք պատմել մարդկանց Ջոզեֆ Սմիթի մասին:)
Ուսանողներին հիշեցրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 135 բաժինը պարունակում է Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակության մասին հայտարարությունը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135.3 հատվածի նախաբանը: Ուսանողներին խնդրեք հետևել նրան.
-
Ո՞րն է այս հատվածի ուղերձը: (Ուսանողներին բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, ով երբևէ ապրել է նրա վրա, բացի միայն Հիսուս Քրիստոսից:)
-
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ի՞նչ է արել մեր փրկության և վեհացման համար։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135.3 հատվածի մնացած մասը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե Ջոզեֆ Սմիթն ի՞նչ է արել մեր փրկության համար: Խնդրեք ուսանողներին գտնել լրացուցիչ մտքեր, որ նրանք կարող են ավելացնել գրատախտակին գրված ցանկին:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք հետևել նրան և բացահայտել, թե ու՞մ վրա է ազդեցություն թողել Մարգարե Ջոզեֆ Սմիթի կատարած գործը:
«Աշխատանքը, որում Ջոզեֆ Սմիթն ընդգրկված էր, չէր սահմանափակվում միայն այս կյանքով, այլ վերաբերում է նաև գալիք կյանքին և կյանքին, որ եղել է: Այլ կերպ ասած, այն վերաբերում է նրանց, ովքեր ապրել են երկրի վրա, նրանց, ովքեր ապրում են և նրանց, ովքեր կգան մեզանից հետո: Դա մի բան է, որը վերաբերում է մարդուն ոչ միայն այն ժամանակ, երբ նա ժամանակավորապես բնակվում է մարմնի մեջ, այլ մարդկային ընտանիքին հավերժությունից մինչև հավերժություն» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 481):
Հղում կատարեք Վարդապետություն և Ուխտերի հատված 3-ում տրված նկարագրությանը, թե ինչպես Ջոզեֆ Սմիթը ստեղծեց Մորմոնի Գիրքը: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս աշխատանքի կարևորությունը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՎարդապետություն և Ուխտեր 135.6: Դասարանին խնդրեք հետևել նրան, փնտրելով որևէ պատճառ, որի շնորհիվ ստեղծվեցին Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը:
-
Համաձայն հատված 6-ի, ինչո՞ւ ստեղծվեցին Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը: (Ուսանողները կարող են օգտագործել ուրիշ բառեր, բայց պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը ստեղծվեցին աշխարհի փրկության համար:)
-
Ի՞նչ ուղիներով են այս գրքերը աջակցում աշխարհի փրկությանը:
-
Համաձայն հատված 6-ի, ի՞նչն է Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը դարձնում ամենաարժեքավոր գրքերը, որ կարող եք ունենալ:
Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպե՞ս են նրանք օգտագործում Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերն իրենց կյանքում։
-
Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի արտահայտենք մեր երախտագիտությունը այն զոհաբերության համար, որ կատարեցին Ջոզեֆ և Հայրում Սմիթները այս գրքերը ստեղծելու համար:
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել մի յուրահատուկ եղանակ, որի միջոցով նրանք կարող են արտահայտել իրենց երախտագիտությունը այն զոհաբերությունների համար, որոնք արվեցին այս գրքերը ստեղծելու համար։
Անդրադարձեք այն ցուցակին, որը դուք գրել էիք գրատախտակին դասի սկզբում: Վկայեք, որ օգնելով սուրբ գրությունների, ճշմարիտ վարդապետության, քահանայության իշխանության և բանալիների, արարողությունների վերականգնմանը, Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորման գործին, Ջոզեֆ Սմիթն օգնեց Աստծո բոլոր զավակներին` ձեռք բերելու Քավության օրհնությունները:
Բացատրեք, որ որոշ մարդիկ հնարավոր է սխալ հասկանան Վերջին Օրերի Սրբերի զգացմունքները կամ հավատալիքները Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ Հինքլիի հետևյալ միտքը: Խնդրեք դասարանին ունկնդրել, թե ինչպես են Եկեղեցու անդամները դիտարկում Ջոզեֆ Սմիթի կապը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Հնարավորության դեպքում յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հետևյալ հայտարարության մեկական օրինակ։
«Մենք չենք երկրպագում Մարգարեին: Մենք երկրպագում ենք Աստծուն` մեր Երկնային Հորը և հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսին: Սակայն մենք ընդունում ենք Մարգարեին, մենք հռչակում ենք նրան Մարգարե, մենք հարգում ենք նրան և ակնածանք ենք տածում նրա հանդեպ` որպես մի գործիք Ամենազորի ձեռքում` երկրի վրա աստվածային ավետարանի հնագույն ճշմարտությունները վերականգնելիս, քահանայության հետ միասին, որի միջոցով Աստծո իշխանությունը գործադրվում է Իր Եկեղեցու գործերում և ի օրհնություն Իր ժողովրդի» (“Joseph Smith Jr.—Prophet of God, Mighty Servant,” Ensign, Dec. 2005, 4):
-
Ձեր բառերով ինչպես կբացատրեիք Եկեղեցու անդամների զգացմունքները Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ:
Հրավիրեք ուսանողներին մտածել այն ազդեցության մասին, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթի ծառայությունը ունեցել է նրանց և միլիոնավոր մարդկանց կյանքերի վրա ամբողջ աշխարհում: Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և խնդրեք ուսանողներին պատասխանել դրանց իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.
Ուսանողներին հրավիրեք դասի մնացած ժամանակն օգտագործել` կիսվելու իրենց գիտելիքներով և վկայությունով` Մարգարե Ջոզեֆ Սմիթի և ավետարանի Վերականգնման մասին: Խրախուսեք նրանց օգտագործել նախորդ գրավոր վարժության պատասխանները, երբ նրանք արտահայտեն իրենց զգացումներն ու վկայությունները:
Ավարտեք, կիսվելով ձեր վկայությամբ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման մասին։ Հրավիրեք ուսանողներին հաջորդ մի քանի օրերին հնարավորություններ փնտրել` ուրիշների հետ կիսվելու իրենց վկայությամբ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և ավետարանի վերականգնման գործում նրա դերի մասին: Կարող եք նաև խրախուսել նրանց իրենց անձնական օրագրերում գրել Մարգարե Ջոզեֆ Սմիթի և ավետարանի Վերականգնման մասին իրենց վկայությունները:
Նշում. Դասի վերջում վկայություններով կիսվելու համար ուսանողներին բավարար ժամանակ հատկացնելն ավելի կարևոր է, քան հետևյալ վարժությունն ավարտելը: Եթե ուսանողների վկայությունները զբաղեցնեն ձեր դասաժամի մնացած մասը, կարող եք օգտագործել այս վարժությունը մեկ ուրիշ օր, երբ ավելի շատ ժամանակ կունենաք:
Ուսանողներին տվեք սուրբ գրությունների 25 սերտման հատվածների հղումների ցուցակ Վարդապետություն և Ուխտեր և Եկեղեցու պատմության համար: Հրավիրեք նրանց մտածել, թե սուրբ գրությունների սերտման որ հատվածները նրանք կարող են օգտագործել, որպեսզի ուսուցանեն ինչ-որ մեկին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի Վերականգնման մասին: Խնդրեք ուսանողներին գրել մի կարճ դաս կամ ելույթ` օգտագործելով իրենց գտած սուրբ գրությունների սերտման հատվածներից մի քանիսը: Նրանք կարող են գրել իրենց դասերը կամ ելույթները թղթի վրա կամ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Հրավիրեք մի քանի ուսանողների ուսուցանել իրենց դասը կամ կարդալ իրենց զեկույցները դասարանին` որպես ապագա դասարանային հոգևոր մտքի մաս:
Հաջորդ Մաս (Գաղթ դեպի Արևմուտք)
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե մարգարեն խնդրել է նրանց փաթեթավորել իրենց պատկանող մի քանի իրեր և ճամփորդել հարյուրավոր մղոններ կառքով կամ հրելով իրենց սայլերը դեպի անմարդաբնակ վայր: Բացատրեք, որ հաջորդ մասում, նրանք կսովորեն դեպի արևմուտք Սրբերի գաղթի մասին: Նրանք նաև կսովորեն, թե ինչպես Տերը շարունակեց ղեկավարել Եկեղեցին` ներառյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահվանը հաջորդող ղեկավարի հաստատումը: