Դաս 121․ Եկեղեցին տեղափոխվում է Հյուսիսային Միսսուրի
Դաս 121
Եկեղեցին տեղափոխվում է Հյուսիսային Միսսուրի
Նախաբան
1837 և 1838 թվականներին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և այլ ղեկավարներ առաջնորդում էին Եկեղեցին դժվարին ժամանակներում։ Տնտեսական անկման, ագահության, պարսավանքների և հալածանքների արդյունքում Օհայո նահանգի Կիրթլենդի և Հյուսիսային Միսսուրիի Սրբերի 10-15 տոկոսը, այդ թվում՝ Եկեղեցու որոշ ականավոր ղեկավարներ ուրացան։ Օհայո նահանգի հավատարիմ Սրբերը տեղափոխվեցին, որպեսզի միանային Հյուսիսային Միսսուրիի Սրբերին։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ պատմական իրադարձությունները և սովորել դրանցից, ինչպես նաև մտքեր կհաղորդի այդ ժամանակաշրջանում ստացված հայտնությունների վերաբերյալ։
Ուսուցման առաջարկներ
Ուրացությունը և Ֆար Վեստ քաղաքը
Ուրացության և հալածանքների այդ ժամանակահատվածում հավատարիմ Սրբերը տեղափոխվեցին Հյուսիսային Միսսուրի։
Դասից առաջ հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Արդյո՞ք դժվարությունները և փորձությունները օգնում են ամրապնդել մեր հավատը, թե՞ պատճառ են հանդիսանում կորցնելու հավատը։ Կարող եք նաև գծել մի քարտեզ գրատախտակին՝ ցույց տալով Կիրթլենդ` Օհայո և Հյուսիսային Միսսուրիի այլ բնակավայրերը։
Դասն սկսեք` հրավիրելով ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցին։ Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, բացատրեք, որ 1837 և 1838 թվականների փորձությունների ժամանակաշրջանը բազմաթիվ Սրբերի մոտ առաջացրել էր այդ նույն հարցը։ Բացատրեք, որ այս դասի ընթացքում ուսանողները կիմանան այդ ծանր իրադարձությունների մասին և , թե ինչպես Սրբերն արձագանքեցին դրանց։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե փորձությունների հանդեպ մեր արձագանքն ինչպես կարող է ամրապնդել կամ թուլացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատը։
Կարող եք ուսանողներին բացատրել նաև, որ այս դասի շնորհիվ նրանք կհասկանան Վարդապետություն և Ուխտերի 113–123 բաժինների հայտնությունների ստացման պատմական վայրը։
Քարտեզի վրա նշեք Միսսուրին։ Բացատրեք, որ երբ 1833 թվականին Սրբերը դուրս հանվեցին Միսսուրիի Ջեկսոն գավառից, հարևան Քլեյ գավառի քաղաքացիներն ընդունեցին և օգնեցին նրանցից շատերին` ակնկալելով, որ Սրբերը ժամանակավորապես կմնան։ Սակայն, երբ Սրբերն այնտեղ ապրեցին մոտ երեք տարի, այդ քաղաքացիները սկսեցին ճնշում գործադրել, որ նրանք հեռանան գավառից։
Քարտեզի վրա նշեք Կիրթլենդը (Օհայո)։ Բացատրեք, որ 1837թվականին, Կիրթլենդի Տաճարի նվիրագործումից մեկ տարի անց, Սրբերը հանդիպեցին այնպիսի փորձությունների, որոնք փորձեցին նրանց հավատքը։ Մի շարք Սրբեր` այդ թվում Եկեղեցու որոշ ականավոր ղեկավարներ, ուրացան և հեռացան Եկեղեցուց։
Դասարանը բաժանեք երկու խմբի։ Յուրաքանչյուր խմբին տվեք մեկական օրինակ հետևյալ պատմական ակնարկներից։ (Եթե դասարանը մեծ է, ապա կարող եք ուսանողներին բաժանել չորս կամ վեց հոգանոց խմբերի և յուրաքանչյուր խմբին տալ մեկական ակնարկ։ Դա հնարավորություն կտա, որ ավելի շատ ուսանողներ մասնակցեն քննարկմանը։) Հրավիրեք խմբերին միասին կարդալ ակնարկը և քննարկել ակնարկի վերջում գտնվող հարցերը։ Յուրաքանչյուր խմբից մեկին հանձնարարեք վարել քննարկումը և աջակցել խմբին գրելու մեկ սկզբունք՝ ավելի ուշ դասարանի հետ կիսվելու համար։
Երբ խմբերը կարդան և քննարկեն պատմական ակնարկները, խնդրեք նրանց դասարանին պատմել իրենց սովորած պատմությունը և այն սկզբունքները, որոնք նրանք բացահայտել են։ Ուսուցանելու ընթացքում հանձնարարեք նրանց գրել այդ սկզբունքները գրատախտակին։ Այդ սկզբունքները կարող են լինել․ Եթե մենք որոշենք կասկածի փոխարեն փորձություններին հավատքով պատասխանել, մեր վկայությունները կամրապնդվեն։ Եթե մենք աջակցենք Մարգարեին և հետևենք նրա խորհրդին, մենք կստանանք հոգևոր ապահովություն, որը մեզ կկապի Աստծուն (տես պատմական ակնարկ 1)։ Եթե մենք ներենք ուրիշներին, Տերը կառողջացնի մեր հարաբերությունները (տես պատմական ակնարկ 2)։
Երբ ուսանողները բացահայտեն սկզբունքները, տվեք ստուգողական հարցեր, որպեսզի օգնեք նրանց հասկանալ և զգալ այդ ճշմարտությունների կարևորությունը։ Այդ հարցերը կարող են լինել․
Մեզ համար ինչու՞ է կարևոր հիշել այդ սկզբունքը:
Ինչպե՞ս կբացատրեիք ընկերոջդ այդ ճշմարտությունը։
Ե՞րբ եք ականատես եղել այդ սկզբունքի կիրառման օրինակին։
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել իրենց սովորած ճշմարտությունները, հրավիրեք նրանց ընտրել խմբերի նշած սկզբունքներից մեկը կամ երկուսը։ Այնուհետև, հրավիրեք նրանց գրել հետևյալ հարցի պատասխանն իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․
Ես ի՞նչ այլ կերպ կանեմ այսօրվա իմ սովորած սկզբունքի կամ սկզբունքների շնորհիվ։
Իրադարձություններ, որոնք հանգեցնում են Սրբերի արտաքսմանը Հյուսիսային Միսսուրիից
Հրավիրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե ականատես են եղել, որ Եկեղեցու անդամի ընտրության արդյունքում մեկ այլ մարդ բացասական տպավորություն է ստացել Եկեղեցու մասին։ (Մի խնդրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով։) Կարող եք հրավիրել ուսանողներին մտածել նաև այն մասին, թե ինչպես են իրենց արարքներն ազդել Եկեղեցու մասին ուրիշների տպավորությունների վրա։
Մեզ համար ինչո՞ւ է կարևոր , որ մտածենք, թե ինչպես են մեր արարքները կամ խոսքերն անդրադառնում Եկեղեցու վրա։
Բացատրեք, որ 1838 թվականին Եկեղեցու որոշ անդամների արարքների ու խոսքերի պատճառով Միսսուրիի բնակիչներից ոմանք Վերջին Օրերի Սրբերի հանդեպ լցվեցին բացասական զգացմունքներով։ Ուսանողներին բաժանեք հետևյալ պատմական ակնարկի օրինակներ և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն բաներին, որոնք Սրբերից ոմանք ասացին կամ արեցին, որը վնասեց Եկեղեցուն և դրա անդամներին։ Հրավիրեք ուսանողին դադար տալ ամեն մի պարբերությունից հետո։ Յուրաքանչյուր դադարի ժամանակ ուսանողներին տվեք հետևյալ հարցը․
Ի՞նչ ասացին կամ արեցին Սրբերից մի քանիսը, որը բացասական արձագանք գտավ Եկեղեցում։
Ինչո՞ւ է կարևոր մեզ համար, որ հասկանանք, որ Սրբերի նկատմամբ որոշ հալածանքներ առաջացել են Եկեղեցու անդամների գործողությունների արդյունքում։
Ի՞նչ կարող ենք սովորել այդ իրադարձություններից այն մասին, թե ինչպես կարող են մեր գործողություններն ու խոսքերն ազդել ուրիշների վրա։ (Ուսանողների պատասխաններից հետո ընդգծեք հետևյալ սկզբունքը․ Մեր գործողություններն ու խոսքերը կարող են ազդել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մասին ուրիշների ունեցած կարծիքի վրա։ Կարող եք հրավիրել ուսանողներին կարդալ Ալմա 39․11:)
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց ունեցած փորձառություններով, որոնց ներկա են եղել, երբ ինչ-որ մեկի խոսքերն ու գործողությունները դրական ազդեցություն են ունեցել Եկեղեցու մասին մեկ այլ մարդու կարծիքի վրա։
Ավարտեք` կրկին անգամ հղում անելով դասից առաջ գրատախտակին գրված հարցին ։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել այսօրվա իրենց սովորածով այն մասին, թե ինչպես է փորձությունների և դժվարությունների հանդեպ մեր արձագանքն ամրապնդում կամ թուլացնում մեր հավատքը։ Կիսվեք ձեր վկայությամբ՝ դժվարության պահերին ավետարանին հավատարիմ մնալու զորության վերաբերյալ։