Դաս 46
Վարդապետություն և Ուխտեր 41
Նախաբան
1830թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց սրբերին գնալ Օհայո, որտեղ նրանք կստանային Իր օրենքը (տես ՎևՈւ 37.3; 38.32): Լեման Քոփլին Օհայոյում եկեղեցու անդամներից մեկն էր, ով առաջարկեց ապահովել Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ու նրանց ընտանիքներին «տներով ու մթերքով» (բաժնի նախաբան, ՎևՈւ 41): Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 41 բաժնում գրված հայտնությունը 1831թ. փետրվարի 4-ին, Օհայոյում հաստատվելուց կարճ ժամանակ հետո: Այս հայտնությամբ Տերը հրահանգում է մարգարեին և եկեղեցու մյուս ղեկավարներին աղոթել Իր օրենքը ստանալու համար: Բացի այդ, նա հստակեցնում է, թե որտեղ պետք է ապրեն Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը և կանչում է Էդվարդ Պատրիջին լինել եկեղեցու առաջին եպիսկոպոսը:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 41․1-6
Տերն ուսուցանում է, որ ճշմարիտ աշակերտները կպահեն Իր օրենքը
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ է նշանակում բերկրանքով կամ ուրախությամբ անել ինչ-որ բան:
-
Ի՞նչն եք ուրախությամբ կամ բերկրանքով անում:
-
Ձեր կարծիքով, Տերն ի՞նչն է բերկրանքով անում:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.1 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով, թե ինչն է Տերը բերկրանքով անում:
-
Ի՞նչ է ասում Տերը, ինչն է Նա բերկրանքով անում: (Իր ժողովրդին օրհնելը «բոլոր օրհնություններից մեծագույնով»):
Երբ ուսանողները պատասխանեն, հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին. Տերը բերկրանքով օրհնում է մեզ, երբ…
-
Համաձայն 1 հատվածի, ինչ պետք է մենք անենք, որպեսզի ստանանք Տիրոջ օրհնությունները, որոնք Նա ցանկանում է մեզ տալ: (Կարող եք բացատրել, որ ականջ դնել նշանակում է ուշադիր լսել և հնազանդվել: Ուսանողների պատասխաններն օգտագործելով լրացրեք գրատախտակին գրվածը. Տերը բերկրանքով օրհնում է մեզ, երբ լսում և հնազանդվում ենք Նրան: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց սուրբ գրություններում այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքը:
Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյոք նրանք երբևէ զգացել են ուրախություն` որևէ մեկի համար մի բան անելուց: Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների կիսվել իրենց փորձառություններով։
-
Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար իմանալը, որ Տերը բերկրանքով է օրհնում ձեզ Նրան ականջ դնելու համար:
Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը պատվիրել էր սրբերին հավաքվել Օհայոյում: Որոշ սրբեր, որ տեղափոխվել էին Օհայո, արել էին դա զոհաբերության գնով: Նրանք կամ կորուստով էին վաճառել իրենց սեփականությունը կամ թողել էին չվաճառած տներն ու ունեցվածքը և գնացել Օհայո` հնազանդվելով Տիրոջ պատվիրանին, որ տրվել էր Իր մարգարեի միջոցով:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը Լյուսի Մակ Սմիթի (մարգարե Ջոզեֆ Սմիթի մոր) և եկեղեցու մի խումբ անդամների մասին, ում նա առաջնորդեց դեպի Օհայո: Խնդրեք դասարանի անդամներին ունկնդրել մի օրինակ, թե ինչպես Տերն օրհնեց սրբերին, երբ նրանք ականջ դրեցին Օհայո տեղափոխվելու Նրա պատվիրանին:
Լյուսի Մակ Սմիթը Ֆայեթից, Նյու Յորք, դեպի Օհայո առաջնորդեց եկեղեցու անդամների 80 հոգանոց մի խումբ: Կայուգա և Սենեկա ջրանցքով դեպի Բուֆալո, Նյու Յորք ճանապարհորդելու ժամանակ, Լյուսին հիշեցնում էր սրբերին, որ նրանք ճամփորդում են Տիրոջ պատվիրանով, ինչպես հնում Լեքին, երբ դուրս էր եկել Երուսաղեմից: Նա խորհուրդ էր տալիս սրբերին, որ եթե հավատարիմ լինեն, ապա «նույն պատճառներն ունեն Աստծո օրհնություններն ակնկալելու» (տես History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 195–96; Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 91):
«Երբ նրանք ժամանեցին Բուֆալո, տեսան, որ նավահանգիստը խցանված է սառույցներով, ինչը խոչընդոտում էր նավերի ելումուտը: Բուֆալոյում մի քանի տանջալից օրեր անցկացնելուց հետո երեխաներից շատերը հիվանդացան, ինչպես նաև, խմբից շատերը քաղցած էին ու հուսահատված: Նրանք վերցրեցին տախտակամածի անցումը, դրեցին իրենց իրերը տախտակի վրա, և այդպիսով ժամանակավոր ապաստան պատրաստեցին կանանց և երեխաների համար մինչ հաջորդ օրը` վաղ առավոտյան: Երբ վերադարձան նավի վրա, Լյուսին համոզեց շարունակ տրտնջացող խմբին խնդրել Տիրոջը, որ ջարդի նավահանգիստը խցանող քսան ֆուտանոց սառցե բեկորները» (Church History in the Fulness of Times Student Manual, 92):
Լյուսին հորդորում էր իր խմբին հավատք ունենալ առ Աստված և խոստանում, որ եթե նրանք միավորվեն աղոթքով և խնդրեն Աստծուն կոտրել սառույցը, որ խցանել է նավահանգիստը, դա կկատարվի: Լյուսին նկարագրել է, թե ինչ տեղի ունեցավ հաջորդիվ. «Այդ պահին մի աղմուկ լսվեց, որը նման էր կայծակի զարկին: Նավապետը գոռաց. «Յուրաքանչյուրդ գրավեք ձեր դիրքերը»: Սառույցը կիսվեց, հազիվ թողնելով մի անցում նավի համար և այնքան նեղ, որ երբ նավն անցավ, ջրային անիվների սայրերը շրխկոցով ջարդվեցին: Մենք հազիվ էինք անցել բացված ուղով, երբ սառույցի կտորները նորից իրար միացան» (տես History of Joseph Smith by His Mother, 197–205):
-
Ինչպե՞ս էին այս սրբերը հավատք ցուցաբերել Տիրոջ հանդեպ այս դժվարին իրավիճակում: Ինչպե՞ս է այս իրավիճակը ցույց տալիս, որ Տերը տեղյակ է մեզանից և կօգնի մեզ հաղթահարել դժվարությունները:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.2–4 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով հրահանգները, որ Տերը տվել էր եկեղեցու երեցներին:
-
Ի՞նչ էր պատվիրել Տերն անել եկեղեցու երեցներին: (Նա պատվիրել էր նրանց միասին հավաքվել և համաձայնության գալ Նրա խոսքի վերաբերյալ, աղոթել հավատքով, ստանալ Իր օրենքը և հետևել, որ եկեղեցու անդամները պահեն Նրա օրենքը):
-
Համաձայն 3 հատվածի, որն էր այդ օրենքի նպատակը, որ երեցները պետք է ստանային:
-
Ինչպե՞ս կարող էր Տիրոջ օրենքը ստանալը օրհնություն լինել սրբերի համար Օհայոյում:
Նշեք, որ Տիրոջ ասած «օրենքը» հենց այն էր, որ գրված է Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնում, Տիրոջ օրենքը` եկեղեցուն: Բացատրեք ուսանողներին, որ հաջորդ մի քանի դասերի ընթացքում նրանք մանրամասն կուսումնասիրեն այս օրենքը:
Ուսանողներին պատրաստելու համար, որ ճանաչեն Վարդապետություն և Ուխտեր 41.5 հատվածի կարևոր ճշմարտությունը, գրատախտակին գրեք հետևյալ բառերը. Հավատացյալ և Աշակերտ:
-
Ե՞րբ են այս երկու գաղափարները նույնը լինում: Իսկ ե՞րբ են լինում` տարբեր:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.5 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե ինչ է Փրկիչն ասում Իր աշակերտների մասին:
-
Այս հատվածի համաձայն` ո՞րն է Փրկչի աշակերտի բնութագիրը: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքը. Հիսուս Քրիստոսի աշակերտները ստանում են Նրա օրենքները և հնազանդվում դրանց):
-
Ինչու՞ է կարևոր, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները փաստացի պահեն պատվիրանները, այլ ոչ թե միայն տեղյակ լինեն դրանցից:
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այս սկզբունքը հրավիրեք նրանց ինքնուրույն վերանայել Երիտասարդներին զորացնելու համար բրոշյուրի չափանիշները: Խնդրեք նրանց ընտրել չափանիշներից մեկը և գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե ինչ կցանկանային անել, որպեսզի ավելի լավ ապրեն այդ չափանիշով: (Հավաստիացրեք ուսանողներին, որ սա անձնական միջոցառում է և նրանց չի խնդրվի կիսվել իրենց պատասխաններով մյուսների հետ):
Վարդապետություն և Ուխտեր 41․7-8
Տերը հրահանգում է սրբերին կառուցել մի տուն, որտեղ մարգարեն կարող է ապրել և թարգմանել:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 41․7-8 հատվածները, բացատրելով, որ Տերը հրահանգել է սրբերին մի տուն կառուցել, որտեղ կապրեն մարգարեն ու նրա ընտանիքը և Ջոզեֆը կկարողանա շարունակել Աստվածաշնչի թարգմանության իր գործը: Տերը նաև կարճ մի հրահանգ է տվել Սիդնի Ռիգդոնին:
Վարդապետություն և Ուխտեր 41․9-12
Տերը կանչում է Էդվարդ Պատրիջին լինել եկեղեցու առաջին եպիսկոպոսը:
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենց ծուխը նոր եպիսկոպոսի կարիք ունի: Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.9–10 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ անելիքներ կան եպիսկոպոս կանչելու հետ:
-
Համաձայն այս հատվածի, ինչ է պարունակում նոր եպիսկոպոսի կոչումը: (Եպիսկոպոսները կանչված են Աստծուց, հաստատված` անդամների ձայնով և կարգված պատշաճ իշխանությամբ: Կարող եք գրել այս վարդապետությունը գրատախտակին: Կարող եք բացատրել, որ ծխերի ներկայիս եպիսկոպոսներին չի պատվիրված իրենց ողջ ժամանակը նվիրեն «եկեղեցու գործերին», ինչպես Տերն ասել էր Էդվարդ Պատրիջին:
-
Ի՞նչ է նշանակում լինել «եկեղեցու ձայնով նշանակված»: (Դա նշանակում է, որ եկեղեցու անդամներն իրենց աջակցությունն են հայտնել, կամ հաստատել են Աստծո կողմից կանչված մարդուն):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.11 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով թե ինչ հատկանիշներ ուներ Էդվարդ Պատրիջը, որ կօգնեին նրան իր կոչման մեջ:
-
Ի՞նչ հատկանիշներ ուներ Էդվարդ Պատրիջը, որ կօգնեին նրան իր կոչման մեջ: (Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք բացատրել, որ նենգություն ունենալ նշանակում է լինել ստախոս կամ կեղծավոր: Հետևաբար, նրա մեջ «չկա նենգություն» նշանակում է, որ նա ազնիվ է և անկեղծ):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.12 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե Տերն ինչ զգուշացում է արել հայտնության վերջում:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում զգույշ վերաբերվել Փրկչի խոսքերին: (Կարող եք բացատրել, որ դա Ջոզեֆ Սմիթի և մյուսների համար սուրբ գրությունները պահպանելու հրահանգ էր: Ինչո՞վ է սա համահունչ Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու մասին մեր սովորածի հետ:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ խոսքերը. «Յուրաքանչյուր օր մենք որոշում ենք մեր աշակերտության աստիճանը» (“My Servant Joseph,” Ensign, May 1992, 39):
Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես այս դասի ընթացքում սովորած ճշմարտությունները կարող են օգնել նրանց լինել Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ: