Դաս 52
Վարդապետություն և Ուխտեր 45․16-59
Նախաբան
Աստվածաշունչն ու Մորմոնի Գիրքը մարգարեանում են Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը նախորդող պայմանների և իրադարձությունների մասին: Նյու Յորքից Օհայո եկեղեցու տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնում: Հայտնության մի մասում, որն ընդգրկված է այս դասում, Փրկիչը մանրամասներ է հայտնել Իր Երկրորդ Գալստին նախորդող ժամանակաշրջանի մասին: Նա ծավալվել է այն ճշմարտությունների շուրջ, որոնք ուսուցանել էր իր աշակերտներին Ձիթենյաց Սարի վրա (տես Մատթեոս ԻԴ):
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 45․16-46
Տերը բացահայտում է նշանները, որոնք կնախորդեն Իր երկրորդ գալուստը
Սկսեք այս դասը` տալով հետևյալ հարցը.
-
Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ շուտով անձրև է գալու:
Բացատրեք, որ ճիշտ այնպես, ինչպես որ կան ցուցանիշներ, որոնք օգնում են մեզ իմանալ, թե երբ է անձրև գալու, կան նաև ցուցանիշներ, կամ նշաններ, որոնք օգնում են մեզ իմանալ, թե երբ տեղի կունենա Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը:
Գրեք հետևյալը գրատախտակին. Երկրորդ գալուստի նշանները:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնում տեղ գտած հայտնությամբ Տերը որոշ նշաններ է նկարագրել, որոնք կզգուշացնեն մեզ Նրա երկրորդ գալստյան մոտենալու մասին:
Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.16–17 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով, թե Տիրոջ աշակերտներն ինչի վերաբերյալ էին հարցրել Նրան և ինչ Նա ասաց, որ ցույց կտա նրանց:
-
Ինչի՞ մասին էին խնդրել Տիրոջ աշակերտները, որ Նա ուսուցաներ իրենց:
-
Ի՞նչ էր ասել Տերը, որ ցույց կտա Իր աշակերտներին: (Ինչպես պիտի գա փրկագնման օրը և ինչպես է վերականգնվելու ցրված Իսրայելը):
Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել Փրկչի ասած նշանները, որ նախորդելու են Իր Երկրորդ Գալստին, գրատախտակին գրեք հետևյալ հղումները.
Ուսանողներին զույգերի բաժանեք և յուրաքանչյուր զույգին հանձնարարեք գրատախտակին գրված հատվածներից մեկը: Խնդրեք նրանց զույգերով կարդալ այդ հատվածները, գտնելով այնտեղ հիշատակվող նշանները: Մինչ սկսելը դուք կարող եք նշել, որ այդ նշաններից մի քանիսն արդեն իրականացել են:
Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք զույգերին բարձրաձայնել իրենց գտածը դասարանին: Խնդրեք որևէ ուսանողի գրել գրատախտակին հնչած պատասխանները` «Երկրորդ Գալստյան Նշանները» վերնագրի տակ: Անհրաժեշտության դեպքում, օգտագործեք հաջորդ երկու պարբերություններում պարունակվող տեղեկությունը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ մարգարեությունները:
Վարդապետություն և Ուխտեր 45.18–24 հատվածներում մենք կարդում ենք մարգարեություններ, որոնք արդեն իրականացել են: Այս հատվածներում մարգարեացվող իրադարձությունները կատարվել են Փրկչի մահից և Հարությունից կարճ ժամանակ հետո: Ուշադրություն դարձրեք, որ 20 հատվածում ակնարկվող տաճարը կառուցվել էր Երուսաղեմում Հերովդես Մեծի կողմից: Այն ոչնչացվել էր հռոմեացիների կողմից մ.թ. 70 թվականին։
Վարդապետություն և Ուխտեր 45.25-46 հատվածներում մենք կարդում ենք մարգարեություններ, որոնք իրականանալու են այս ժամանակաշրջանում` Փրկչի երկրորդ գալստից առաջ: Այս հատվածներում «հեթանոսների ժամանակը» արտահայտությունը (ՎևՈւ 45.25, 28, 30) վերաբերում է նրան, որ այս վերջին օրերում ավետարանն առաջինը կքարոզվի հեթանոսներին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է, որ Ջոզեֆ Սմիթը «հեթանոսներից էր, ինչը նշանակում է, որ նա հեթանոս ազգի քաղաքացի էր և նաև, որ նա հրեա չէր: Իսկապես, ավետարանը երևան եկավ այս վերջին օրերում, հեթանոսների ժամանակներում, և վերջին հաշվով, չի գնալու հրեաների մոտ, մինչև հեթանոսների ժամանակը կլրանա (ՎևՈւ 45.28–30)»: (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 311):
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.34 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպե՞ս զգացին իրենց աշակերտները, երբ Հիսուս Քրիստոսն ասաց նրանց Իր Երկրորդ Գալստի նշանների մասին:
-
Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք երկրորդ գալուստի նշանների մասին:
Բացատրեք, որ երկրորդ գալուստի նշանների մասին իմանալը կարող է օգնել մեզ ապրելու առանց շահարկման, վախի կամ անհանգստության: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.35–38 հատվածները, իմանալու համար, թե ինչու Տերը տվեց այս նշանները: (Նախքան ուսանողների կարդալը, կարող եք բացատրել, որ Իսրայելում թզենին այն ծառն է, որի տերևներն ամենավերջինն են բողբոջում գարնանը, շատ ուշ` սեզոնի վերջում):
-
Ինչո՞ւ է կարևոր, որպեսզի կարողանանք ճանաչել, երբ որ «ժամը մոտ է», կամ, որ երկրորդ գալուստը մոտենում է:
Գրատախտակին գրեք Վարդապետություն և Ուխտեր 45.32, 39: Հրավիրեք ուսանողներին` ամեն մեկն իր կողքի նստողի հետ կարդան այս հատվածները և տեսնեն, թե ինչ կանեն Հիսուս Քրիստոսի աշակերտները, Նրա երկրորդ գալուստին պատրաստ լինելու համար:
-
Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստ լինենք Տիրոջ գալուն:
Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Եթե կանգնենք սուրբ տեղերում և սպասենք նշաններին, մենք …
-
Հիմնվելով հենց նոր սովորածի վրա, ինչպե՞ս կավարտեք այս նախադասությունը: (Հետևյալը հնարավոր տարբերակներից է, ինչպես ուսանողները կլրացնեն սկզբունքը. Եթե կանգնենք սուրբ տեղերում և սպասենք նշաններին, մենք պատրաստ կլինենք Տիրոջ երկրորդ գալուստին: Ավարտեք` գրելով այս սկզբունքը գրատախտակին):
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս Հիսուս Քրիստոսի աշակերտը կարող է «կանգնել սուրբ տեղերում»: Ձեր կյանքում որո՞նք են այն տեղերը, որ դուք համարում եք «սուրբ տեղեր»:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը հասկանալ, թե ինչ է նշանակում կանգնել սուրբ տեղերում, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ միտքը: Քաջալերեք դասարանի անդամներին լսել, թե ինչ է նշանակում կանգնել սուրբ տեղերում:
«Սուրբ տեղերն» ավելի շուտ այն է, թե ինչպես է մարդն ապրում, քան` որտեղ է ապրում: Եթե մենք արժանի ենք ապրում Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը, ապա կանգնած ենք սուրբ տեղում: Սուրբ տեղը ցանկացած տեղ է, որտեղ անձը վայելում է Աստծո Հոգին» (Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 196):
-
Ինչպե՞ս մենք կարող ենք կանգնել սուրբ տեղերում, երբ շրջապատված ենք աշխարհի չարությամբ:
Ցուցադրեք Երկրորդ Գալուստը նկարը (Gospel Art Book [2009], no. 66; տես նաև LDS.org): Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 45․44-46 հատվածները, բացատրելով, որ նրանք, ովքեր պատրաստ են Փրկչի գալուստին, կտեսնեն Նրան փառքի մեջ գալով: Մինչև Նրա գալուստը, մահացած արդարները հարություն կառնեն և կբարձրանան` դիմավորելու Նրան: Հավատարիմ սրբերը, ովքեր ապրում են երկրի վրա, նույնպես կհափշտակվեն վեր` դիմավորելու Նրան (տես ՎևՈւ 88.96–98):
Վարդապետություն և Ուխտեր 45․47-59
Փրկիչը բացահայտում է այն նշաններն ու զարմանալիքները, որոնք կուղեկցեն Նրա երկրորդ գալուստը:
Ցուցադրեք, կամ հրավիրեք ուսանողներին բացել Քարտեզ 1-ը («Սուրբ երկրի ֆիզիկական քարտեզը») իրենց սուրբ գրությունների աստվածաշնչյան քարտեզների բաժնում: Մատնանշեք Ձիթենյաց Սարի գտնվելու տեղը Երուսաղեմի կողքին, և բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 45․48 հատվածը վերաբերում է Իսրայելում այս կարևոր վայրին: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․48 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ է պատահելու այս սարին և երկրին, երբ Փրկիչը վերադառնա:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.49–50 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե է՞լ ինչ է տեղի ունենալու երկրորդ գալուստի ժամանակ:
-
Ի՞նչ է տեղի ունենալու երկրի ազգերի հետ երկրորդ գալուստի ժամանակ:
-
Ձեր կարծիքով, ու՞մ են վերաբերում «նրանք, ովքեր ծաղր էին անում» բառերը:
Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.51–53 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով, թե հրեաներն ինչպես են արձագանքելու, երբ Տերը գա Ձիթենյաց Սարի վրա:
-
Ինչո՞ւ կլացեն հրեաները, երբ Տերը վերադառնա:
Որպեսզի օգնեք ուսանողներին լրացուցիչ եղանակներ իմանալ, թե ինչպես պատրաստվել Տիրոջ երկրորդ գալուստին, ցուցադրեք Տասը կույսերի առակը նկարը(Gospel Art Book [2009], no. 53; տես նաև LDS.org): Հարցրեք ուսանողներին, թե արդյո՞ք որևէ մեկը հիշում է տասը կույսերի առակը: Անհրաժեշտության դեպքում խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այս առակը Մատթեոս ԻԵ.1–13 հատվածներից:
-
Ինչո՞ւ էին իմաստուն կույսերից հինգը:
-
Ինչպե՞ս է այս առակը վերաբերում Փրկչի երկրորդ գալուստին:
Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.56-57 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է իրականանալու տասը կույսերի առակը:
-
Ինչպե՞ս է այս առակն իրականանալու երկրորդ գալուստի ժամանակ:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ տասը կույսերի առակը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանի անդամներին լսել, թե ում են ներկայացնում տասը կույսերը.
«Այս առակի թվաբանությունը վախենալու է: Տասը կույսերն ակնհայտորեն ներկայացնում են Քրիստոսի Եկեղեցու անդամներին, քանի որ բոլորը հրավիրված էին հարսանեկան խնջույքին, և բոլորը գիտեին, թե ինչ էր պահանջվում ներս ընդունվելու համար, երբ որ փեսացուն գար: Սակայն միայն կեսն էին պատրաստ, երբ նա եկավ» (“Preparation for the Second Coming,” Ensign կամ Liahona, May 2004, 8)։
-
Համաձայն 57 հատվածի, ինչ պետք է մենք անենք, որպեսզի պատրաստ լինենք Տիրոջ գալուստին: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե ընդունենք ճշմարտությունը և վերցնենք Սուրբ Հոգին որպես մեր ուղեկից, մենք կմնանք Փրկչի երկրորդ գալուստի ժամանակ: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
Հրավիրեք ուսանողներին մտածել գրատախտակին գրված սկզբունքի մասին և մտաբերել ժամանակներ, երբ նրանք ընդունել են ճշմարտությունը կամ հետևել` Սուրբ Հոգուն: Հրավիրեք մի քանիսին` կիսվել իրենց փորձառություններով:
-
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող են ճշմարտությունն ընդունելու և Սուրբ Հոգուն հետևելու ձեր փորձառությունները օգնել ձեզ պատրաստ լինել` հանդիպելու Տիրոջը Նրա երկրորդ գալուստի ժամանակ:
Հրավիրեք ուսանողներին, օգտագործելով գրատախտակին գրված սկզբունքները, նպատակ դնել, որը կօգնի նրանց պատրաստվել Փրկչի գալուստին:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.55, 58–59 հատվածները, հայտնաբերելով լրացուցիչ օրհնություններ, որ ստանալու են նրանք, ովքեր պատրաստված են և կմնան երկրորդ գալուստի օրը: Խնդրեք նրանց ասել այն, ինչ գտան:
Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը կարևորել է անհանգիստ ժամանակներում Հոգին ունենալը: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը և հրավիրեք դասարանի անդամներին լսել, թե նախագահ Փաքերի խոսքերով` ինչպես պետք է մենք ապրենք երկրորդ գալուստին նախորդող ժամանակաշրջանում:
Մենք ապրում ենք անհանգիստ ժամանակներում՝ շատ անհանգիստ ժամանակներում: Մենք հույս ունենք, մենք աղոթում ենք ավելի լավ օրերի համար: Սակայն դա չի լինի: Մարգարեություններն են ասում մեզ դա: Որպես ժողովուրդ, որպես ընտանիք, կամ, որպես անհատներ մենք զերծ չենք մնալու գալիք փորձություններից»:
«Մենք չպետք է ապրենք ապագայի հանդեպ վախով: Մենք ամեն պատճառ ունենք ուրախանալու և շատ քիչ պատճառ` վախենալու: Եթե հետևենք Սուրբ Հոգու հուշումներին, մենք ապահով կլինենք, ինչ էլ որ ապագան մատուցի: Մեզ ցույց կտրվի, թե ինչ անել» (“The Cloven Tongues of Fire,” Ensign, May 2000, 8):
Խնդրեք ուսանողներին կիսվել, թե ինչ սովորեցին այս դասին երկրորդ գալուստի մասին: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր զգացողություններով: