Դաս 91
Վարդապետություն և Ուխտեր 88․1-40
Նախաբան
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հայտարարել է, որ Վարդապետություն և Ուխտեր 88 բաժինը «մարդուն երբևէ տրված ամենամեծ հայտնություններից մեկն է» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56] 3:181): Նախագահ Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը երեք օրերի ընթացքում` 1832 թվականի դեկտեմբերի 27-28-ի ընթացքում և 1833 թվականի հունվարի 3-ին` այն բանից հետո, երբ քահանայապետերը աղոթեցին` իմանալու Տիրոջ կամքր Սիոնի հիմնադրման վերաբերյալ: Սա չորս դասերից առաջինն է Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնի վերաբերյալ: Այս դասին քննարկվող հայտնության բաժինը ներառում է. (1) Տիրոջ հայտարարությունը, որ Նա է լույսը, որը կառավարում է և բոլոր բաների մեջ է, (2) Նրա բացատրությունը այն օրենքների մասին, որոնք կառավարում են Նրա արքայությունները և դրանց բնակիչներին:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 88․1-13
Տերը հայտարարում է, որ Նա է լույսը, որ բոլոր բաների մեջ է:
Հարցրեք ուսանողներին` արդյո՞ք նրանք երբևէ եղել են խավարի մեջ: Հրավիրեք մի քանի երեխաների` կիսվել իրենց փորձառություններով: Ցուցադրեք մի էլեկտրական լամպ կամ մոմ կամ էլ նկարեք այն գրատախտակին։
-
Ինչպե՞ս կարող է լրիվ մթության մեջ լինելը օգնել` գնահատել լույսի օրհնությունը:
-
Ի՞նչ է ներկայացնում լույսը Հիսուս Քրիստոսի ավետարանում:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 88 բաժինը պարունակում է Տիրոջ ուսմունքները լույսի կարևորության մասին: Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը երեք օրերի ընթացքում` այն բանից հետո երբ քահանայապետերը համաժողովի ընթացքում աղոթել էին` իմանալու Տիրոջ կամքը Սիոնի հաստատման վերաբերյալ:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․1-2-ը, փնտրելով, թե Տերը ինչ ասաց այն մասին, թե ինչպե՞ս են զգում Նա և հրեշտակները, երբ Իր ծառաները աղոթում են իմանալու Իր կամքը։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը գոհ, իսկ հրեշտակները ցնծության մեջ, երբ մենք աղոթում ենք` իմանալու Տիրոջը կամքը:
-
Արդյո՞ք Տիրոջ կամքն իմանալը լույսի պես է նրանց համար, ովքեր փնտրում են այն:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 88.3-5-ը, բացատրելով, որ Տերն ուսուցանել է այս եղբայրներին, որ նրանք կարող էին հավերժական կյանքի հավաստիացում ստանալ Սուրբ Հոգու միջոցով, որը նաև կոչվում է Մխիթարիչ և Խոստումի Սուրբ Հոգի։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.6-13 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել, թե Տերը ինչ սովորեցրեց ամբողջ լույսի աղբյուրի մասին: Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:
-
Ի՞նչ տերմին է օգտագործվում հատված 7-ում լույսին հղում կատարելու համար:
-
Համաձայն 12-13 հատվածների, որտեղի՞ց է գալիս ամբողջ լույսը:
-
Ինչպե՞ս է Աստված ազդում Իր արարածների վրա Քրիստոսի Լույսի միջոցով: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ վարդապետությունը. Հիսուսի Լույսի միջոցով Աստված լույս և կյանք է տալիս Իր բոլոր արարածներին: Գուցե դուք ցանկանաք գրել այս վարդապետությունը գրատախտակին։ Ուսանողները կարող են նաև նշել, որ Քրիստոսի Լույսը այն օրենքն է, որ կառավարում է տիեզերքը և դրա բնակիչներին և, որ այն «կենդանացնում» է մեր հասկացողությունը:Կենդանացնել նշանակում է արթնացնել: Քանի որ այս բառն օգտագործվում է հայտնության մեջ ավելի ուշ, հրավիրեք ուսանողներին գրել այս սահմանումը իրենց սուրբ գրությունների լուսանցքում հատված 11-իկողքին:)
Անհրաժեշտության դեպքում, Քրիստոսի Լույսի մասին ուսանողների բացատրությանը ավելացրեք, որ այն «աստվածային ուժ, զորություն կամ ազդեցություն է, որը դուրս է գալիս Աստծո ներկայությունից` Քրիստոսի միջոցով և կյանք է ու լույս է տալիս բոլոր բաներին» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Քրիստոսի Լույսը»scriptures.lds.org):
Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել, թե ինչպես են նրանք օրհնվում Քրիստոսի Լույսի միջոցով, գրեք հետևյալ կատեգորիաները գրատախտակին.
Հրավիրեք ուսանողներին` օրինակներ թվարկել գրատախտակին այն մասին, թե ինչպես են Քրիստոսի Լույսի այս դրսևորումները ներգործում իրենց առօրյա կյանքի վրա: (Որոշ օրինակներ կարող են ներառել տեսնելու, սովորելու, ճշմարտությունը ճանաչելու կարողությունը, բույսերի և կենդանիների աճը, որն ապահովում է մեզ սնունդով ու հագուստով, ինչպես նաև բարին չարից տարբերելու կարողությունը:)
-
Ինչպե՞ս կարող են Քրիստոսի Լույսի մասին քննարկված ճշմարտությունները օգնել ձեզ` գնահատել Տիրոջ ներգործությունը ձեր կյանքում:
Վարդապետություն և Ուխտեր 88․14-40
Տերը բացատրում է, որ գոյություն ունեն օրենքներ, որոնք զուգորդվում են փառքի արքայության հետ:
Ցուցադրեք մի ձեռնոց և բացատրեք, որ այն ներկայացնում է ֆիզիկական մարմինը: Հանձնարարեք որևէ ուսանողի` հագնել ձեռնոցը և թափահարել մատները: Նշեք, որ ձեռքը կենդանանում է կամ կյանք տալիս ձեռնոցին:
-
Եթե ձեռնոցը ներկայացնում է ֆիզիկական մարմինը, ապա ի՞նչն է ներկայացնում ձեռքը: (Հոգևոր մարմին:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.15 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել, թե Տերը ինչն անվանեց հոգու և մարմնի համակցում։
-
Ի՞նչը Տերն անվանեց հոգու և մարմնի համակցում: (Մարդու ոգին ու մարմինը կազմում են նրա հոգին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս վարդապետությունը։)
-
Ինչպե՞ս կարող են այն բաները, որոնք ներգործում են մեր ֆիզիկական մարմինների վրա, ներգործել նաև մեր հոգիների վրա: (Երբ ուսանողները պատասխանեն, խրախուսեք նրանց` օրինակներ բերել:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ մեր մարմինների և հոգիների միջև եղած կապը, հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք լսել և գտնել այն եղանակները, որոնցով հոգին ու մարմինը կարող են ներգործել միմյանց վրա:
«Կասկած չկա, որ մարմնի առողջությունը ազդում է հոգու վրա, այլապես Տերը երբեք չէր տա Իմաստության Խոսքի մասին հայտնությունը: Աստված երբեք չի տվել որևէ ժամանակավոր պատվիրան, որն ազդելով մեր մարմինների վրա, չի ազդում նաև մեր [հոգիների] վրա:
… Մեղքը թուլացնում է: Այն ազդում է ոչ միայն [հոգու], այլև մարմնի վրա: Սուրբ գրությունները լի են օրինակներով ֆիզիկական ուժի մասին, որը կարող է ուղեկցել արդարներին: Մյուս կողմից, չխոստովանված մեղքր կարող է ցրել էներգիան և հանգեցնել թե մտավոր, թե ֆիզիկական թուլության» (“In His Steps,” Ensign, Sep. 1988, 5):
-
Ինչպե՞ս կարող է ձեր մարմնի և հոգու միջև կապը հասկանալը օգնել ճիշտ որոշումներ կայացնել:
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին` քննարկել Հարության մասին ճշմարտությունները, հրավիրեք ուսանողին` կանգնել դասարանի առաջ և հեռացնել ձեռնոցը իր ձեռքից և դնել այն սեղանի վրա:
-
Ի՞նչ կարող է ներկայացնել այս գործողությունը: (Ֆիզիկական մահը:)
-
Ի՞նչ է տեղի ունենում հոգու հետ մահվան ժամանակ: (Հոգին և մարմինն առանձնանում են:)
Խնդրեք ուսանողին` վերցնել ձեռնոցը և նորից հագնել։
-
Ի՞նչ կարող է ներկայացնել այս գործողությունը: (Հարություն:)
-
Ի՞նչ է տեղի ունենում հոգու հետ հարության ժամանակ: (Հոգին ու մարմինը միավորվում են:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.14,16-17 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով այն, թե Տերը ինչպես է նկարագրել Հարությունը։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:
-
Ո՞վ է հնարավոր դարձրել մեր հոգիների փրկագնումը: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսը հնարավոր դարձրեց մեր հոգիների փրկագնումը։)
-
Մեր հոգիների փրկագնումից հետո ի՞նչ կժառանգեն «աղքատների և հեզերի» հոգիները: (Երկիրը:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.18-20 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել և փնտրել, թե ի՞նչ կպատահի երկրին, նախքան փրկագնված հոգիները կարող են ժառանգել այն:
-
Ի՞նչ կպատահի երկրի հետ, նախքան փրկագնված հոգիները կարող են ժառանգել այն:
-
Համաձայն հատված19-ի, ո՞ւմ ներկայությունը կլինի սրբագործված երկրի վրա:
Գրատախտակին գրեք հետևյալ հարցը․ Ովքե՞ր իրավունք կունենան ապրելու սելեստիալ արքայությունում և վայելելու Երկնային Հոր ներկայությունը։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կպատասխանեին այս հարցին:
Բացատրեք, որ ճիշտ այնպես, ինչպես երկիրը կստանա փառքը սրբագործվելուց հետո, այնպես էլ մեր մարմինները կփոխվեն և կստանան փառքը Հարության մեջ: Սակայն ոչ բոլոր մարդիկ կստանան փառքի նույն աստիճանը:
Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․21-24-ը և գտնել, թե ինչն է որոշում փառքի աստիճանը, որ մարդը ստանում է Հարության ժամանակ:
-
Ի՞նչն է որոշում փառքի աստիճանը, որ մարդը ստանում է Հարության ժամանակ: (Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը: Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները գրեն այն իրենց սուրբ գրությունների լուսանցքում։Հարության ժամանակ մենք կստանանք փառքը ըստ օրենքի, որին մենք հնազանդվում ենք:)
Որպեսզի օգնեք ուսանողներին` ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը, հրավիրեք նրանց` կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.25-33 հատվածները զուգընկերոջ հետ: Խնդրեք նրանց փնտրել, թե ինչպե՞ս Քրիստոսի օրենքին հնազանդվելը կազդի երկրի ու մեզանից յուրաքանյուրի վրա: (Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտած նյութերը։)
-
Ի՞նչ գտաք, որը հաստատում է այն ճշմարտությունը, որ Հարության ժամանակ մենք կստանանք փառքը` համաձայն օրենքի, որին մենք հնազանդվում ենք:
-
Նկատեք, որ հատված 28-ում Տերը հղում է կատարում նրանց «ովքեր սելեստիալ ոգիներ են»: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «սելեստիալ ոգիներ»:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ նրանք, ովքեր սելեստիալ ոգիներ են, մարդիկ են, ովքեր ապրում են սելեստիալ արքայության օրենքով: Հիշեցրեք դասարանին, որ մենք գիտենք Վարդապետություն և Ուխտեր 76-ից, որ սելեստիալ արքայության օրենքը ներառում է` Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ունենալը, պատվիրանները պահելը, ուխտեր կապելը և պահելը, հավատքով հաղթելը և Խոստումի Սուրբ Հոգին ստանալը (տես ՎևՈւ 76.50-53, 69-70):
-
Վարդապետություն և Ուխտեր 88․28-29-ում ինչպե՞ս է Տերը նկարագրում սելեստիալ փառք ստացածների հարություն առած մարմինները։
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 88.30-31 հատվածների, եթե մարդը երկրի վրա հնազանդվում է միայն թերեստրիալ կամ թելեստիալ օրենքին, ինչպիսի՞ մարմին կստանա նա Հարության ժամանակ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեր հարություն առած մարմինը փառքով կհամապատասխանի ոգու այն տեսակին, որը մենք դարձել ենք:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը հասկանալ վարդապետությունը, ըստ որի մենք ստանում ենք փառքը համաձայն այն օրենքի, որին մենք ենթարկվում ենք, հրավիրեք ուսանողներին` աշխատել երեք կամ չորս հոգանոց խմբերով` ավարտելու հետևյալ հանձնարարությունը: (Դուք կարող եք նրանց բաժանել հրահանգների օրինակները կամ գրել դրանք գրատախտակին:)
Երբ ուսանողները ավարտեն այս առանձնահատկությունների քննարկումը իրենց խմբերում, կիսվեք ձեր վկայությամբ այն լույսի մասին, որը լցնում է մեր կյանքերը, երբ մենք ձգտում ենք ապրել Տիրոջ օրենքներով: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպիսի՞ դրսևորումներ է ունեցել այս ճշմարտությունը իրենց կյանքում: Օգնեք ուսանողներին` կիրառել իրենց սովորածը, խնդրելով նրանց գրել մի նպատակ, որը կօգնի նրանց ապրել սելեստիալ արքայության օրենքով և օրհնված լինել այդ որակներով: Հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց նպատակներով, եթե նրանք ցանկանան անել այդ: