Տնային ուսումնասիրության դաս
Վարդապետություն և Ուխտեր 84–87 (Մաս 18)
Նախաբան
Այս դասը կօգնի ուսանողներին ավելի խորը հասկանալ և բացատրել քահանայության այս վարդապետությունը: Այն ուսանողներին հնարավորություն է տալիս նաև կիսվել այս շաբաթ իրենց սովորածով այն մասին, թե մենք ինչպես կարող ենք գործել` որպես Աստծո գործիքներ և մեծարել քահանայությունը:
Ուսուցման առաջարկներ
Նշում. Այս դասին պատրաստվելու համար խնդրեք որևէ ուսանողի դասարան բերել քահանայության իշխանության շառավղի որևէ օրինակ (ընտանիքի անդամի կամ գուցե իրենց սեփականը): Որևէ անդամի Մելքիսեդեկյան Քահանայության իշխանության շառավղի օրինակը կարելի է ձեռք բերել Եկեղեցու անդամների և վիճակագրական գրանցումներից` էլեկտրոնային նամակով հարցում ուղարկելով lineofauthority@ldschurch.org թեմայի տողում նշելով ՔԻԳ-ն: Դուք ավտոմատ կերպով կստանաք ձևաթուղթը, որպեսզի լրացնեք այն և ետ ուղարկեք:
Վարդապետություն և Ուխտեր 84
Տերը բացահայտում է Մովսեսի քահանայության տոհմածառը
Ուսանողներին բաժանեք զույգերի և օգնեք վերանայել որոշ եզրույթներ, որոնք նրանք սովորեցին այս շաբաթ: Յուրաքանչուր զույգից մեկ ուսանողի խնդրեք շրջվել գրատախտակից այնպես, որ նա չկարողանա տեսնել այն: Բացատրեք, որ դուք պատրաստվում եք գրատախտակին գրել մի կարևոր բառ կամ արտահայտություն, որն առնչվում է ավետարանի որևէ հիմնական վարդապետության կամ սկզբունքի հետ: Ուսանողները, ովքեր նայում են գրատախտակին, կսահմանեն կամ հանգիստ կնկարագրեն այդ հիմնական բառը կամ արտահայտությունը իրենց զուգընկերոջը, իսկ վերջինս էլ կկռահի այդ բառը կամ արտահայտությունը: Այնուհետև, ուսանողները կփոխվեն դերերով, իսկ դուք կշարունակեք վարժությունը` գրատախտակին գրելով մի նոր բառ կամ արտահայտություն:
Սկսեք վարժությունը և գրատախտակին գրեք քահանայություն բառը: Երբ ուսանողները գտնեն այդ բառը, շարունակեք վարժությունը` օգտագործելով հետևյալ բառերն ու արտահայտությունները. արարողություններ, Ահարոնյան Քահանայություն, ուխտ, Մելքիսեդեկյան Քահանայություն, փրկարար արարողություններ: (Եթե զգում եք, որ օգտակար կլինի, կարող եք դադար տալ յուրաքանչյուր բառը կամ եզրույթը գտնելուց հետո, ապա համառոտ վերանայել դրա սահմանումը միասին: Դրանցից մի քանիսի կարճ սահմանումները կարող եք գտնել սեմինարիայի ուսանողի տնային ուսումնասիրության ձեռնարկի Օր 1, Մաս 18-ի համընկնող վարժության մեջ: Ավելի մանրամասն բացատրություն ապահովելու համար տես «Քահանայություն և քահանայության բանալիներ» կամ «Արարողություններ և Ուխտեր» վերնագրերը, որոնք տրված են հավելվածի Հիմնական Վարդապետություններ բաժնում` այս ձեռնարկի վերջում:) Երբ վարժությունն ավարտվի, տվեք հետևյալ հարցը.
-
Ավետարանի ո՞ր արարաողություններն են համարվում փրկող արարողություններ: (Երբ ուսանողները պատասխանեն, գրեք հետևյալ արարողությունները գրատախտակին` մկրտություն, հաստատում, Մելքիսեդեկյան Քահանայության կարգում (տղամարդկանց համար), տաճարային օժտում և ամուսնության կնքում:)
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 84 բաժինն ուսուցանում է, որ Մովսեսի ցանկությունն էր` օգնել ուրիշ մարդկանց` ավելի մոտենալ Աստծուն քահանայության փրկարար արարողությունների միջոցով: Հանձնարարեք ուսանողներին վերանայել Վարդապետություն և Ուխտերի 84․6-17 հատվածները` պարզելու, թե ինչպե՞ս կարող էր Մովսեսի քահանայության իշխանության շառավիղը ծագել Ադամից, ով այն ստացել էր Աստծուց։
-
Մենք ի՞նչ ենք սովորում քահանայության մասին այս հատվածներից: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն չմոռանաք շեշտել հետևյալը. Քահանայությունը գալիս է Աստծուց և այն կարգվում է ձեռնադրմամբ` իշխանություն ունեցողի կողմից։)
Դասի այդ պահին հրավիրեք ուսանողին կարդալ քահանայության իշխանության շառավղի որևէ օրինակ կամ գրել այն գրատախտակին: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ քահանայության իշխանության շառավիղը ցույց է տալիս, թե ինչպես է քահանայության իշխանությունը մի քահանայություն կրողից շնորհվել մյուսին` Հիսուս Քրիստոսից մինչև որևէ քահանայություն կրողի այսօր:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է, որ քահանայություն կրողները կարողանան պարզել իրենց քահանայության իշխանության շառավիղը մինչև Աստված: (Տես Եբրայեցիս Ե.4:)
-
Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել, որոնք մեծացրել են ձեր վկայությունը քահանայության մասին:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ քահանայության երդումն ու ուխտը Վարդապետություն և Ուխտեր 84․33-44 հատվածներից:
-
Տերն ի՞նչ օրհնություններ է խոստանում նրանց, ովքեր ընդունում են քահանայությունը և մեծարում իրենց կոչումը: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե նրանք, ովքեր ընդունում են քահանայությունը, մեծարում են իրենց կոչումները, Աստված կսրբացնի նրանց և կտա նրանց ամենն, ինչ ինքն ունի։)
-
Ի՞նչ եղանակներով են Ահարոնյան Քահանայություն կրողները մեծարում իրենց կոչումները քահանայության մեջ:
-
Ե՞րբ եք օրհնվել, որովհետև քահանայություն կրողը մեծարել է իր կոչումը:
Որպեսզի ուսանողներին օգնեք կիսվել այս շաբաթվա ուսումնասիրության ընթացքում իրենց ըմբռնած նյութով, կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը. (Նշում. Երբ պատրաստվեք դասի այս մասն ուսուցանելուն, կարող եք կրկնել այս մասի օր 2-ի դասը սեմինարիայի ուսանողի տնային ուսումնասիրության ձեռնարկից:)
-
Դուք ի՞նչ սովորեցիք Աստծո խոսքին ջանասիրաբար ականջ դնելու կարևորություն մասին: (Տես ՎևՈւ 84.43-45, 54-58:)
-
Ի՞նչ փոփոխություն է մտցրել ձեր կյանքում Աստծո խոսքի հավատարիմ ուսումնասիրությունն ու կիրառումը:
-
Մենք ի՞նչ պատասխանատվություն ենք կրում երկրի վրա ապրող մարդկանց հանդեպ: (Տես ՎևՈւ 84.61-62, 85-88:)
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ավետարանը ողջ աշխարհին տանելու պարտականության կատարման գործին:
Վարդապետություն և Ուխտեր 87
Ջոզեֆ Սմիթը մարգարեանում է, որ պատերազմ կթափվի բոլոր ազգերի վրա
Ուսանողներին խնդրեք ամփոփել իրենց սովորածը Վարդապետություն և Ուխտեր 87 բաժնում պարունակող մարգարեության մասին։
-
Այս հայտնության ուսումնասիրությունը ինչպե՞ս մեծացրեց ձեր հավատքն այն մասին, որ Տերը կարող է բացահայտել ապագա իրադարձությունները Իր մարգարեների միջոցով:
-
Ինչպե՞ս է Վարդապետություն և Ուխտեր 87 բաժինն ամրապնդում ձեր վկայությունն այն մասին, որ Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե է:
Հաստատեք, որ յուրաքանչյուր մարգարեություն Վարդապետություն և Ուխտեր 87 բաժնում կատարվել է կամ կկատարվի: Հրավիրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 87.8 հատվածը` պարզելու, թե Տերը մեզ ի՞նչ է ուղղորդում անել, որպեսզի մենք պատրաստ լինենք պատերազմներին և աղետներին, որոնք տեղի կունենան երկրի վրա վերջին օրերում:
-
Տերն ի՞նչ է պատվիրում մեզ անել: (Օգնեք նրանց գտնել հետևյալ սկզբունքը. Մենք պետք է կանգնենք սուրբ տեղերում և չշարժվենք, մինչև Տերը գա:)
-
Որո՞նք են այն մի քանի սուրբ տեղերը, որոնք կարող են խաղաղությամբ և ապահովությամբ ապահովել մեզ։
-
Ինչպե՞ս եք դուք օրհնվել խաղաղությամբ և ապահովությամբ` կանգնելով այս սուրբ տեղերից որևէ մեկում:
Եզրափակեք դասը՝ վկայելով այս դասին քննարկված ճշմարտությունների մասին։
Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 88-89)
Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք եկող շաբաթվա Վարդապետություն և Ուխտեր 88–89 բաժինների ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց` մտածել հետևյալի մասին. «Երբևէ զգացե՞լ եք միայնակ կամ մտահոգվե՞լ եք, որ Երկնային Հայրն անտեղյակ է ձեր անձնական խնդիրներին կամ կարիքներին»: Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 88 բաժինը` փնտրեք Տիրոջ պատասխանը այդպիսի զգացումներին: Ի՞նչ «չարիքներ ու դավադրություններ … կան դավադիր մարդկանց սրտերում» վերջին օրերին (ՎևՈւ 89.4): Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 89 բաժինը, փնտրեք Տիրոջ խոստումը, որը կարող է պաշտպանել ձեզ այդ չարիքներից ու դավադրություններից: