Դաս 150
Ձեռնասայլակներով ռահվիրաները, 1856–1860 թվականներ
Նախաբան
Այն Սրբերը, ովքեր 1847թվականին ժամանեցին Սոլթ Լեյքի Հովիտ, սկսեցին աշխատել, որպեսզի զարգացնեն գյուղատնտեսությունը և այլ ռեսուրսները հետագա ներգաղթողների համար։ 1851թվականի սեպտեմբերին Բրիգամ Յանգը և Առաջին Նախագահության նրա խորհրդականները վերահաստատեցին Այովայում և ողջ աշխարհում ապրող Սրբերին Սոլթ Լեյքի Հովտում հավաքվելու կոչը։ Վերջին Օրերի Սրբերից շատերը մեծ զոհաբերությունների գնով արձագանքեցին Նախագահ Յանգի կոչին ։ Տասներկուսի անդամները գնացին վերահսկելու գաղթը և 1852 թվականին ավելի շատ Սրբեր ներգաղթեցին Սոլթ Լեյքի Հովիտ, քան ուրիշ տարիներին։ Բացի դրանից բազմաթիվ Սրբեր ձեռնասայլակների խմբերով ճամփորդեցին Սոլթ Լեյքի Հովիտ 1856 և 1860 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։
Ուսուցման առաջարկներ
Սրբերը հնազանդվեցին Սոլթ Լեյքի Հովտում հավաքվելու պատվիրանին
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանց պատվիրված է ճամփորդել 1300 մղոն (շուրջ 2090 կիլոմետր) ոտքով, միաժամանակ քաշելով ձեռնասայլակը և նրանց թույլատրված է իրենց հետ վերցնել ընդամենը 17 ֆունտ (շուրջ 7.7 կիլոգրամ) բեռ իրենց անձնական ունեցվածքից։ Հարցրեք, թե դասարանից ով կհամաձայնվի այդ ճամփորդությանը։
Ուսանողներին ցույց տվեք ձեռնասայլակի նկար կամ նկարեք հետևյալ պատկերը գրատախտակին։ Բացատրեք, որ 1856 թվականին Նախագահ Բրիգամ Յանգն առաջարկեց, որ ֆինանսական դժվարությունների պատճառով գաղթողները սայլերի փոխարեն օգտվեն ձեռնասայլակներից։ Ձեռնասայլակներն ավելի էժան էին և հնարավորություն կտային ավելի շատ Սրբերի արտագաղթել։ 1856-1860 թվականներին շուրջ 3000 Սրբեր ճամփորդեցին դեպի արևմուտք՝ Միացյալ Նահանգների տափաստաններով դեպի Յուտա` ձեռնասայլակներով հրելով իրենց իրերը։ Ձեռնասայլակների խմբերից շատերը բեռնում էին պարեն, անձնական իրեր և որոշ ուտելիք իրենց ձեռնասայլակների մեջ և Այովա նահանգի Այովա քաղաքից քայլում դեպի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի։ Վերջին երեք խմբերը սկսեցին իրենց ճամփորդությունը Ֆլորենսից` Նեբրասկա։
Ցուցադրեք մի արկղ կամ կողով, որը լի լինի 17 ֆունտ (շուրջ 7.7 կիլոգրամ) ընդհանուր կշռով իրերով։ Մի քանի ուսանողների հնարավորություն տվեք բարձրացնել իրերը։ Բացատրեք, որ ձեռնասայլակի խմբի հետ ճամփորդող մեծահասակին թույլատրվում էր իր հետ վերցնել 17 ֆունտ քաշով իրեղեն։ Յուրաքանչյուր երեխայի թույլատրվում էր վերցնել 10 ֆունտ (շուրջ 4.5 կիլոգրամ)։ Անձնական իրերն իրենց մեջ ընդգրկում էին հագուստ և այլ իրեր։ Յուրաքանչյուր անհատի իրերը կշռվում էին և քաշը գերազանցող իրերը դուրս էին նետվում։
-
Եթե դուք լինեիք այդ ձեռնասայլակների ռահվիրաներից մեկը, ի՞նչ կարևոր իրեր կնախընտրեիք վերցնել ձեզ հետ։ Ինչո՞ւ:
-
Ձեր կարծիքով, Սրբերն ինչո՞ւ էին հոժարակամ զոհաբերում այդքան շատ` Յուտա հասնելու համար։
Չնայած նրան, որ ճամփորդությունը դժվար էր, տասը ձեռնասայլակների խմբերից ութը 1856-1860 թվականների իրենց ճամփորդությունը հաջողությամբ ավարտեցին։ Սակայն 1856 թվականին չորրորդ և հինգերորդ ձեռնասայլակների խմբերը սկսեցին իրենց ճամփորդությունը ուշ աշնանը և ենթարկվեցինդաժան փորձությունների։ Դա Վիլլի ձեռնասայլակների խումբն էր, որն առաջնորդում էր Ջեյմս Գ․ Վիլլին և Մարտին ձեռնասայլակների խումբն էր, որն առաջնորդում էր Էդվարդ Մարտինը։ Շուրջ 1000 մղոն (մոտավորապես 1600 կիլոմետր) Այովայից դեպի արևմուտք ճամփորդելուց հետո, խմբերի մոտ ուտելիքի և պարագաների պաշարը հասել էր նվազագույնի։ Հոկտեմբեր ամսին Վայոմինգի բարձր տափաստաններում երկու խմբերն էլ բախվեցին ձմեռային դաժան փոթորիկների, որը դանդաղեցրեց նրանց առաջընթացը։ Այդ Սրբերը տուժվեցին ծայրահեղ ցրտից և ձյունից ։ (Կարող եք ցուցադրել ձեռնասայլակներով ռահվիրաների նկարները, ինչպես օրինակ՝ Ձեռնասայլակներով պիոներները մոտենում են Սոլթ Լեյքի Հովտին [Ավետարանի նկարների գիրք (2009), հմր. 102; տես նաև LDS.org]։)
Եթե հնարավոր է, տվեք ուսանողներին Ահարոն և Էլիզաբեթ Ջեկսոնների հետևյալ պատմության մեկական օրինակ։ Բացատրեք, որ Ջեկսոնները ճամփորդում էին Մարտինի խմբում, որը ինչպես միշտ 100 մղոն (շուրջ 160 կիլոմետր) հետ էր մնում Վիլլիի խմբից։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ պատմությունը։ Դասարանին հրավիրեք հետևել նրան՝ փնտրելով Ահարոնի և Էլիզաբեթի հավատքի ապացույցը։
-
Ըստ Էլիզաբեթի, հանուն ավետարանի իր տառապանքներն ի՞նչ կանեն իրեն։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «կսրբագործեն ինձ ի բարին» արտահայտությունը: (Նրա տառապանքը կդարձվի սրբազան և սուրբ` նրա օգտի համար։)
-
Ի՞նչ տեղի կունենա մեզ հետ, եթե մենք համբերությամբ տառապենք հանուն ավետարանի։ (Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Եթե մենք համբերությամբ տառապենք հանուն ավետարանի, այն կսրբագործի մեզ ի բարին։ [Տես ՎևՈւ 122․7, 2 Նեփի 2․2։])
-
Չնայած դուք չեք տառապի Էլիզաբեթ Ջեկսոնի նման, ի՞նչ հնարավոր ուղիներով դուք ստիպված կլինեք տառապել հանուն ավետարանի։ Դուք նչպե՞ս կօրհնվեք այդ փորձառությունների արդյունքում։
Բացատրեք, որ Ահարոն Ջեկսոնի մահից մի քանի օր անց Մարտինի խումբը առաջ շարժվեց շուրջ 10 մղոն (շուրջ 16 կիլոմետր)։ Բազմաթիվ մարդիկ մահացան այդ ժամանակ։ Այդ ճամփորդության ընթացքում` մի երեկո, ոչ ոք բավականաչափ ուժ չուներ վրաններ դնելու համար։ Էլիզաբեթ Ջեկսոնը նստեց քարի վրա` մի երեխային գիրկն առած, իսկ մյուս երկուսը նստած էին կողքերին: Նա այդ դիրքում նստած մնաց մինչև լուսաբաց։ Էլիզաբեթը հուսահատվեց։ Ապա հոկտեմբերի 27-ի երեկոյան նա մի փորձառություն ունեցավ, որը նրան փրկության հույս տվեց։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը և հանձնարարեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ սովորեց Էլիզաբեթն իր երազից։
«Հեշտությամբ կարող է հասկացվել, որ այդպիսի անբարենպաստ պայմաններում ես հուսահատության մատնվեցի։ Ես վեց կամ յոթ հազար մղոն հեռու էի գտնվում իմ հայրենի հողից` մի վայրի, քարքարոտ, լեռնային երկրում. աղքատիկ պայմաններում. գետինը պատված էր ձյունով, ջրերը ծածկված էին սառույցով և երեք հայրազուրկ երեխաների հետ ես գրեթե ոչինչ չունեի, որ պաշտպանեի նրանց անողորմ փոթորիկներից։ Երբ հոկտեմբերի 27-ի երեկոյան անկողին մտա, ես մի զարմանալի հայտնություն ստացա։ Երազումս իմ ամուսինը կանգնեց կողքիս և ասաց,«Ուրախացիր Էլիզաբեթ, փրկությունը ը մոտ է» (Leaves from the Life of Elizabeth Horrocks Jackson Kingsford, 8; տես նաև history.lds.org)։
Ասացեք ուսանողներին, որ երազը կատարվեց, երբ Սոլթ Լեյք Սիթիի փրկարարները հաջորդ օրը հասան Մարտինի խմբին։
Բացատրեք, որ 1856 թվականի հոկտեմբերի 4-ին, շաբաթներ առաջ, նախքան փոթորիկները կհարվածեին ձեռնասայլակների խմբերին, ճամփորդները Նախագահ Բրիգամ Յանգին պատմեցին, որ ձեռնասայլակների խմբերը դեռևս գտնվում էին տափաստաններում և հարյուրավոր մղոններ հեռու։ Հաջորդ օրը, կիրակնօրյա ծառայության ժամանակ, Բրիգամ Յանգը խոսեց այդ ձեռնասայլակներով ռահվիրաներին փրկելու մասին։ Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ նրա ելույթի հետևյալը հատվածները։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել այն սկզբունքին, որը Նախագահ Յանգը ուսուցանեց Սրբերին։ (Հնարավորության դեպքում ուսանողներին տրամադրեք այդ հայտարարության մեկական օրինակ, որպեսզի նրանք կարողանան հետևել։)
«Եղբայրներից և քույրերից շատերը ձեռնասայլակներով գտնվում են տափաստաններում և հավանաբար, շատերն այժմ գտնվում են 700 մղոն [շուրջ 1100 կիլոմետր] հեռու այստեղից և նրանց պետք է բերել այստեղ, մենք պետք է օգնություն ուղարկենք նրանց։
Իմ կրոնը, ինձ հետ գտնվող Սուրբ Հոգու թելադրանքը՝ մարդկանց փրկելն է։ … Այն փրկությունը, որը ես փնտրում եմ՝ մեր եղբայրներին փրկելն է, որոնք կմահանան, կամ մեծապես կտառապեն, եթե մենք օգնություն չուղարկենք նրանց։
Ես կկանչեմ այսօր Եպիսկոպոսներին, ես չեմ սպասի մինչև վաղը, կամ էլ հաջորդ օրը, որպեսզի 60 առողջ ջորիների խմբեր և 12 կամ 15 սայլեր … [ինչպես նաև] 12 տոննա ալյուր և բացի խմբերն առաջնորդողներից ևս 40 ուժեղ սայլապանների ուղարկեմ օգնության։
Ես ասում եմ ձեզ, որ ձեր ողջ հավատքը, կրոնը և կրոնի մասնագիտությունը ձեր հոգիներից և ոչ մեկը չեն փրկի մեր Աստծո սելեստիալ արքայության մեջ, եթե դուք չկիրառեք այդ նույն սկզբունքները, որոնք այժմ ես ուսուցանում եմ ձեզ։ Գնացեք և բերեք այժմ տափաստաններում գտնվող այդ մարդկանց» (“Remarks,” Deseret News, Oct. 15, 1856, 252)։
-
Սրբերին ի՞նչ ուսուցանեց Նախագահ Բրիգամ Յանգը։ (Ուսանողները կարող են տարբեր սկզբունքներ բացահայտել, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է օգնենք կարիքի մեջ գտնվողներին։)
Բացատրեք, որ բազմաթիվ տղամարդիկ և կանայք արձագանքեցին և Նախագահ Յանգի ելույթին հաջորդող երկու օրվա ընթացքում, տղամարդիկ գնացին փնտրելու գաղթողներին՝ վարելով պարենով լի սայլերը։
-
Ինչպե՞ս կարող էին այդ փրկարար ջանքերը զոհաբերություն լինել Սոլթ Լեյքի Հովտի Սրբերի համար։
-
Որո՞նք են այն զոհաբերությունները, որոնց միջոցով մենք կարող ենք օգնել ֆիզիկական կարիք ունեցողներին։
-
Որո՞նք են այն զոհաբերությունները, որոնց միջոցով մենք կարող ենք օգնել հոգևոր կարիք ունեցողներին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․ Հրավիրեք դասարանին ուշադրություն դարձնել այն լրացուցիչ եղանակներին, որոնց օգնությամբ մենք կարող ենք օգնել կարիքավորներին։
«Ես այնքան երախտապարտ եմ, որ այսօր մեր մարդկանցից և ոչ մեկն առանց միջոցների չի գտնվում Վայոմինգի լեռներում։ Բայց ես գիտեմ, որ մեզանից շատերը գտնվում են կարիքի մեջ և արժանի են փրկության։ Որպես Տեր Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մեր միսիան այս կյանքում պետք է լինի փրկության միսիա։ Կան անօթևան, քաղցած և աղքատ մարդիկ։ Նրանց վիճակն ակնհայտ է։ Մենք շատ բան ենք արել։ Մենք կարող ենք անել ավելին, որպեսզի օգնենք նրանց, ովքեր գտնվում են գոյատևման եզրին։
Մենք կարող ենք զորացնել նրանց, ովքեր թաղվել են պոռնոգրաֆիայի, կեղտոտ անբարոյականության և թմրանյութերի ցեխի մեջ։ Շատերն այնքան մեծ հակվածություն են ձեռք բերել, որ կորցրել են սեփական ճակատագրերը վերահսկելու զորությունը։ Նրանք թշվառ ու կոտրված են։ Նրանք կարող են փրկվել ու պահպանվել։…
Այսօր մենք կարիք չունենք անհանգստանալու Վայոմինգի բարձրադիր տափաստաններում գտնվող մարդկանց համար։ Այդ նրանք են, ովքեր անմիջականորեն մեր շրջապատում են, մեր ընտանիքներում, մեր ծխերում և ցցերում, մեր հարևանությամբ և համայնքներում» (“Our Mission of Saving,” Ensign, Nov. 1991, 59)։
-
Ե՞րբ եք ականատես եղել, որ ինչ-որ մեկն օգնել է հոգևոր և ֆիզիկական կարիքներ ունեցող մարդու։ Ինչպե՞ս են նրանք օգնել։
Խնդրեք ուսանողներին խորհել և աղոթել, թե նրանք ինչպես կարող են օգնել որևէ մեկի։ Կարող եք ժամանակ տրամադրել, որ նրանք իրենց մտքերը գրի առնեն դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ մենք օրհնվում ենք, երբ փորձություններին դիմակայում ենք հավատքով, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ պատմությունը․
1856 թվականին Ֆրենսիս և Բետսի Վեբստերները բավականաչափ գումար ունեին սայլով Յուտա ճամփորդելու համար, սակայն նրանք իրենց գումարը նվիրաբերեցին այն ֆոնդին, որը ստեղծվել էր Սրբերի գաղթը Յուտա կազմակերպելու համար (Մշտական Էմիգրացիոն ֆոնդ)։ Նրանց նվիրատվությունը հնարավորություն տվեց ևս ինը մարդու ուղևորվել ձեռնասայլակով ։ Ֆրենսիսը և Բետսին, ովքեր երեխայի էին սպասում, Սոլթ Լեյք Սիթի ճամփորդեցին Մարտին ձեռնասայլակների խմբի հետ և տառապեցին խմբի մյուս մարդկանց հետ։
Տարիներ անց, երբ Եղբայր Վեբստերը նստած էր Կիրակնօրյա դպրոցի դասին, լսեց, թե ինչպես էին Եկեղեցու որոշ անդամներ ձեռնասայլակների ողբերգության համար քննադատում Եկեղեցու ղեկավարներին։ Չկարողանալով զսպել իրեն, նա ոտքի կանգնեց և վկայեց այն մասին, թե ինչպիսի օրհնություն էր իր համար ճամփորդել Մարտին ձեռնասայլակների խմբի հետ։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ֆրենսիս Վեբստերի վկայությունը և խնդրեք ուսանողներին բացահայտել, թե ինչպես օրհնվեցին այն մարդիկ, ովքեր տառապեցին ձեռնասայլակների խմբերի հետ։
«Ես խնդրում եմ ձեզ դադարեցնել քննադատությունն այն թեմայի շուրջ, որի մասին դուք ոչինչ չգիտեք։ Սառը պատմական փաստերը ոչինչ չեն նշանակում, քանի որ դրանք պատշաճ չեն բացատրում քննարկվող հարցերը։ Սխա՞լ է եղել ձեռնասայլակների խմբերը ուշ աշնանն ուղարկելը։ Այո: Բայց ես եղել եմ այդ խմբում և կինս նույնպես այդտեղ էր։ Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ենք մենք տառապել, իսկ շատերը մահացել են ցրտից ու քաղցից։ Բայց արդյո՞ք դուք լսել եք, որ այդ խմբի փրկվածներից որևէ մեկը քննադատության որևէ խոսք ասի։…
Ես շատ անգամներ եմ հետ նայել, որպեսզի տեսնեմ, թե ով է հրում իմ ձեռնասայլակը, սակայն ես ոչ մեկին չէի տեսնում։ Ես այդ ժամանակ գիտեի, որ Աստծո հրեշտակներն այդտեղ էին։
Արդյո՞ք ես զղջում էի, որ ընտրել էի ճամփորդել ձեռնասայլակով։ Ոչ: Ոչ այն ժամանակ, ոչ էլ այդ օրից ի վեր իմ կյանքում։ Աստծուն իմանալու գինը, որը մենք վճարեցինք, արտոնություն էր մեզ համար, և ես երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեցա Սիոն գալ Մարտին ձեռնասայլակների խմբի հետ միասին» (in William R. Palmer, “Pioneers of Southern Utah,” The Instructor, vol. 79, no. 5 [May 1944], 217–18)։
-
Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Ֆրենսիս Վեբստերի վկայությունից։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք տառապանքին հավատարմորեն ենք դիմանում, մենք կարող ենք ճանաչել Աստծուն։)
-
Ի՞նչ տեսակի վերաբերմունք կամ պահվածք եք տեսել այն մարդկանց մոտ, ովքեր տառապանքին հավատարմորեն են դիմանում։ Ինչպե՞ս եք ճանաչել Աստծուն ձեր հանդիպած փորձությունների շնորհիվ։
Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել այսօրվա դասի ընթացքում սովորած սկզբունքներից որևէ մեկի մասին իրենց վկայություններով։ Կարող եք կիսվել նաև ձեր վկայությամբ: