Դաս 24
Վարդապետություն և Ուխտեր 19․1-22
Նախաբան
1829 թվականի հունիսին Ջոզեֆ Սմիթը վարձեց հրատարակիչ Էգբերթ Բ. Գրանդինին` տպագրելու Մորմոնի Գրքի 5.000 օրինակ 3000 դոլար գնով: Սակայն, Գրանդինը չսկսեց տպագրությունը կամ նույնիսկ չգնեց տիպարը, մինչև նրան չերաշխավորվեց վճար աշխատանքի համար: Հայտնության մեջ, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 19 բաժնում, որը, հավանաբար, տրվել է 1829 թվականի ամռանը, Տերը պատվիրեց Մարտին Հարրիսին «Բաժին հանիր քո ունեցվածքից … [և] վճարիր տպագրիչին պարտավորված պարտքը» (ՎևՈւ 19.34–35): Իր ֆերմայի մի մասը որպես գրավ օգտագործելով, Մարտին Հարրիսը անձամբ երաշխավորեց տպագրության վճարումը, եթե Մորմոնի Գրքի վաճառքը չծածկեր տպագրության ծախսերը:
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը նկարագրել է այդ հայտնությունը և դրանում պարունակվող Քավության ուսմունքները որպես «այս տնտեսությունում տրված մեծագույն հայտնություններից մեկը, քիչ կան դրանից կարևոր» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:85):
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 19․1-3
Փրկիչը հայտնում է, որ Նա կատարել է Հոր կամքը:
Դասը սկսելունպես խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ են իրենց խնդրել կամ կխնդրեն անել այն պատճառով, որ իրենք Եկեղեցու անդամներ են: Պատասխանները գրեք գրատախտակին: Ապա խնդրեք ուսանողներին կրկին կարդալ գրատախտակին գրված ցուցակը և ընտրել այն կետերը, որոնք դժվար են թվում: (Հնարավոր օրինակներ. վճարել տասանորդ, ծառայել միսիայում և ապաշխարել:)
-
Ինչո՞ւ կարող են այդ գործերը որոշ մարդկանց համար դժվար լինել:
Օգնելու համար ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 19-ի պատմական համատեքստը, բարձրաձայն կարդացեք այս դասի նախաբանը:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19․1-3, գտնելով Փրկչի մասին ճշմարտությունները: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին: Որպես այս քննարկման մաս, հավաստիացեք, որ ուսանողները գտնեն հետևյալ վարդապետությունները. Հիսուս Քրիստոսը իրականացրեց Իր Հոր կամքը: Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի:. Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին, օգտագործելով այդ ճշմարտությունները որպես երկու սյունակների վերնագրեր: Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում նկարել նմանատիպ աղյուսակ և լրացնել այն դասի ընթացքում: Գրատախտակին բավականաչափ տեղ թողեք աղյուսակը լրացնելու համար, ինչպես տրված է դասի վերջում:
Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր կամքը։ |
Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի: |
---|---|
-
Ինչպե՞ս կարող էր Փրկչի մասին այս ճշմարտություններն իմանալն օգներ Մարտին Հարրիսին հանգիստ զգալ իր ֆերմայի մեծ մասը վաճառելու իր որոշման համար:
Վարդապետություն և Ուխտեր 19․4-12
Հիսուս Քրիստոսը բացատրում է հավերժական և անսահման պատիժը
Գրատախտակի աղյուսակի մեջ գրեք Վարդապետություն և Ուխտեր 19.4–12 «Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի» վերնագրի տակ: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19․4, գտնելով դատաստանի մասին ճշմարտությունը, որի մասին բոլորս պետք է մտածենք: Հանձնարարեք նրանց կիսվել իրենց գտածով: Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք գտել են հետևյալ վարդապետությունը․ Բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն կամ տառապեն: Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք գրել այդ վարդապետությունը գրատախտակին «Վարդապետություն և Ուխտեր 19.4-12»-ի տակ:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 19.5 բաժինը պարունակում է Փրկչի բացատրությունը, որ Նա հետ չի պահի Իր դատաստանները։ Սա նշանակում է, որ նրանք, ովքեր չեն ապաշխարում, պետք է որպես պատիժ տառապեն իրենց մեղքերի համար: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.5 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչպես է Փրկիչը նկարագրում նրանց վիճակը, ովքեր չեն ապաշխարում և, հետևաբար, կստանան Նրա դատաստանները:
-
Ի՞նչ փորձառություն կունենան նրանք, ովքեր չեն ապաշխարում:
-
Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 19․5 հատվածը դրդել մեզ ապաշխարել:
Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը՝ «Բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն կամ տառապեն» նախադասության տակ. Անսահման կամ հավերժական պատիժ:
-
Ի՞նչ եք մտածում, երբ լսում կամ կարդում եք «անսահման կամ հավերժական պատիժ» արտահայտությունը:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19․6-12, գտնելով, թե ինչպես է Տերը սահմանում անսահման կամ հավերժական պատիժը: Երբ ուսանողները պատասխանեն, ջնջեք անսահման կամ հավերժական բառերը և փոխարինեք Աստծո բառով:
-
Ի՞նչ եք մտածում, երբ լսում կամ կարդում եք «Աստծո պատիժ» արտահայտությունը:
Կարող եք բացատրել, որ սուրբ գրություններում անսահման պատիժը և հավերժական պատիժը չեն վերաբերում ժամանակահատվածի, որի ընթացքում մարդիկ կտառապեն իրենց մեղքերի համար: Փրկիչն ասել է. «Ես անվերջ եմ, և պատիժը, որը տրվում է իմ ձեռքով՝ անվերջ պատիժ է, քանզի իմ անունն Անվերջ է» (ՎևՈւ 19.10): Այսպիսով, երբ Նա խոսում է անվերջ կամ հավերժական պատժի մասին, Նա խոսում է այն պատժի մասին, որը կիրականացնի ըստ աստվածային օրենքի և արդարադատության պահանջների:
Վարդապետություն և Ուխտեր 19.13-22
Փրկիչը խոսում է մեղքի համար Իր տառապանքի մասին
Գրատախտակի աղյուսակի մեջ գրեք Վարդապետություն և Ուխտեր 19.13–17 «Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի» վերնագրի տակ: Բացատրեք, որ հատվածներ 13-17 պարունակում են նախազգուշացում` ուղղված Եկեղեցու անդամներին: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.13-17 հատվածը, ուշադրություն դարձնելով հետևանքներին նրանց համար, ովքեր չեն ապաշխարում:
-
Ի՞նչ կպատահի նրանց հետ, ովքեր չեն ապաշխարում իրենց մեղքերը: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Նրանք, ովքեր չեն ապաշխարում, կտառապեն իրենց մեղքերի համար պատժի հետևանքով։ Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին «Վարդապետություն և Ուխտեր 19.13-17»-ի տակ:)
Գրատախտակի աղյուսակի մեջ գրեք Վարդապետություն և Ուխտեր 19.16-19 «Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի» վերնագրի տակ: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.16-19 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և գտնել, թե ինչու Փրկիչը տառապեց մեր մեղքերի համար։
-
Ինչո՞ւ Փրկիչը տառապեց մեր մեղքերի համար։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերը տառապեց մեր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և չտառապել, ինչպես Նա։
-
Համաձայն այս հատվածների, ի՞նչն է հնարավոր դարձրել, որ մեր մեղքերը ներվեն: (Մինչ ուսանողները պատասխանում են, գրեք հետևյալ նախադասությունը գրատախտակի աղյուսակում «Վարդապետություն և Ուխտեր 19.16–19»-ի տակ. Հիսուս Քրիստոսի տառապանքները և Նրա քավող արյունը բավարարեցին արդարադատության պահանջները: Այսպիսով, ողորմածությունը տարածվում է նրանց վրա, ովքեր ապաշխարում են:)
-
Ինչպե՞ս են ճշմարտությունները, որոնք մենք այսօր սովորեցինք, ազդում ապաշխարելու ձեր ցանկության վրա:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ բոլորս պետք է ընտրենք՝ ապաշխարենք, կամ տառապենք մեր մեղքերի պատժից, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ հայտարարությունը.
«Մենք պետք է, ի վերջո, ընտրենք կամ Քրիստոսի կյանքի ձևը, կամ տառապելու Նրա ձևը: Դա կամ տառապելն է «ինչպես ես» (ՎևՈւ 19.16–17), կամ հաղթահարելն է , ինչպես Նա … հաղթահարեց (Հայտնություն 3.21)» (“Overcome … Even As I Also Overcame,” Ensign, May 1987, 72):
Գրատախտակի աղյուսակի մեջ գրեք Վարդապետություն և Ուխտեր 19.15, 18-19 «Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր կամքը» վերնագրի տակ:
Բացատրեք որ Հիսուս Քրիստոսի տառապանքների պատմությունների մեծ մասը նկարագրված է ոչ թե Իր, այլ մեկ այլ անձի կողմից (տես Մատթեոս ԻԶ.36–39, Ղուկաս ԻԲ.39–44): Վարդապետություն և Ուխտեր 19 բաժինը պարունակում է Փրկչի անձնական պատմությունը Իր տառապանքների մասին։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.15, 18-19 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես է Փրկիչը նկարագրում տառապանքները, որոնք Նա կրեց Քավության ընթացքում: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այն, ինչ գտել են։ Ավելացրեք ուսանողների պատասխանները գրատախտակին «Վարդապետություն և Ուխտեր 19.15, 18-19»-ի տակ: Վերջնական աղյուսակը կարող է ունենալ հետևյալ տեսքը.
Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր կամքը։ |
Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի: |
---|---|
Փրկչի տանջանքները դառն էին, սուր և ծանր տանելու: Տանջանքները ստիպեցին Փրկչին ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից: Հիսուս Քրիստոսը տանջվեց թե մարմնով, թե հոգով: Փրկիչն աղոթեց, որ դառը բաժակից չխմի: Փրկիչը կատարեց Հոր կամքը և «ավարտեց [Իր] նախապատրաստությունները մարդկանց զավակների համար» (ՎևՈւ 19.19): |
Բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն կամ տառապեն: Աստծո պատիժը Նրանք, ովքեր չեն ապաշխարում, կտառապեն իրենց մեղքերի համար պատժի հետևանքով։ Հիսուս Քրիստոսի տառապանքները և Նրա քավող արյունը բավարարեցին արդարադատության պահանջները: Այսպիսով, ողորմածությունը տարածվում է նրանց վրա, ովքեր ապաշխարում են: |
-
Ի՞նչ եք զգում ձեր մեղքերի համար Փրկչի տառապանքների մասին:
-
Ինչպե՞ս կարող էր Փրկչի տառապանքների մասին իմանալն օգնել Մարտին Հարրիսին, երբ նա մտածում էր 116 ձեռագիր էջերի կորստի մասին կամ իր գույքի մի մասը Մորմոնի Գրքի տպագրության ֆինանսավորման համար հատկացնելու մասին:
-
Ինչպե՞ս է Փրկչի Քավության մասին ձեր գիտելիքն օգնել ձեզ դիմակայել որևէ դժվարության: (Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ չափազանց անձնական կամ սրբազան են կիսվելու համար։)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.20 հատվածը: Ուսանողներին խնդրեք հետևել նրան, փնտրելով արտահայտությունն այն ժամանակի մասին, երբ Մարտին Հարրիսը տառապում էր իր մեղքերի համար։
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Հոգու հեռանալը բերում է տառապանքի:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կրկին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.13, 15, 20 հատվածները, փնտրելով պատվիրանը յուրաքանչյուր հատվածում և նախազգուշացումը 15 և 20 հատվածներում։
-
Ինչպե՞ս է ապաշխարելու Տիրոջ պատվիրանը վկայում Նրա սիրո մասին:
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել իրենց վկայությունները վարդապետություններից և սկզբունքներից մեկի մասին, որոնք իրենք սովորեցին Վարդապետություն և Ուխտեր 19.1-22: