Դաս 81
Վարդապետություն և Ուխտեր 76․81-119
Նախաբան
Այս դասը ուսումնասիրում է թելեստիալ փառքի տեսիլքը, որը ցույց տրվեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին` ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 76-ում։ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը նկարագրեցին այն ամենը, ինչ նրանք իմացան նրանց մասին, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը և Հիսուս Քրիստոսի վկայությունը ժխտելու հետևանքների մասին: Նրանք նաև նկարագրեցին, թե ինչպես է թելեստիալ արքայությունը տարբերվում փառքի մյուս արքայություններից:
Առաջարկներ ուսուցման համար
Վարդապետություն և Ուխտեր 76․81-112
Տերը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ցույց է տալիս թելեստիալ թագավորության տեսիլքը
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ մի ընկեր, ով մեկ այլ քրիստոնեական հավատքի անդամ է, ասում է նրանց. «Իմ քահանան ասաց մեզ, որ մահից հետո մենք գնում ենք կամ դրախտ, կամ դժոխք: Ես չեմ կարծում, որ բավականաչափ լավն եմ, որ դրախտ գնամ հենց հիմա, բայց ես նաև չեմ կարծում, որ այնքան վատն եմ, որ պետք է դժոխք գնամ: Ի՞նչ է ձեր կրոնը սովորեցնում դրախտի և դժոխքի մասին»:
-
Ինչպե՞ս կպատասխանեիք ձեր ընկերոջը։
Ցուցադրեք դաս 78-ի սխեման, որը կոչվում է «Վարդապետություն և Ուխտեր 76. Տեսիլքի ուրվագիծը» (կամ հրավիրեք ուսանողներին` հանել սխեմայի իրենց սեփական օրինակները): Երբ ուսանողները քննարկեն Վարդապետություն և Ուխտեր 76-ի մնացած մասը, խրախուսեք նրանց` փնտրել ճշմարտություններ, որոնք գուցե օգնեն այս ընկերոջը։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.81-83,101,103-ը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են մարդկանց, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը։
-
Ի՞նչ բառեր և արտահայտություններ են այս հատվածներում նկարագրում մարդկանց, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը: (Գուցե դուք կարիք կունենաք բացատրելու, որ կախարդը մի մարդ է, ով ներգրավված է այնպիսի գործունեության մեջ, որում օգտագործվում է չար ոգու ազդեցությունը: Անառակը մի անձնավորություն է, ով ներգրավված է սեռական մեղքի մեջ:)
-
Համաձայն հատվածներ 82-ի և 101-ի, որոշ մարդիկ կժառանգեն թելեստիալ արքայությունը, որովհետև նրանք հրաժարվել են ընդունել այն մեծ օրհնությունները, որ առաջարկվել է նրանց: Որո՞նք են այն օրհնությունները, որոնցից նրանք հրաժարվել են: (Նրանք գիտակցաբար մերժել են Հիսուս Քրիստոսի վկայությունը և ավետարանը: Քանի որ նրանք մերժում են Փրկչին և Նրա ավետարանը, նրանք հրաժարվում են իրենց մեղքերը ապաշխարելու հնարավորությունից և Քավության միջոցով մաքրվելուց: Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, գուցե ցանկանաք հիշեցնել նրանց, թե ի՞նչ էին նրանք սովորել նախորդ դասին` Հիսուսի վկայության մեջ քաջ լինելու մասին: Նշեք, որ փառքը, որը մենք ժառանգում ենք, կախված կլինի նրանից, թե ինչպես ենք մենք ընդունում այս վկայությունը [տես ՎևՈւ 76.50–51, 69, 78–79, 81–82, 101]:)
-
Համաձայն հատված 83-ի ինչո՞վ են տարբերվում կորստի որդիներից նրանք, ովքեր կբնակվեն թելեստիալ արքայությունում:, : Նրանք չեն գործում Սուրբ Հոգին ուրանալու աններելի մեղքը [տեսՎևՈւ 76.35]:)
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76․84-85, 104-106, փնտրելով, թե ինչ կպատահի ամբարիշտների հետ, նախքան նրանք կարող են ստանալ թելեստիալ փառքը։
-
Ի՞նչ կպատահի ամբարիշտների հետ, նախքան նրանք կփրկագնվեն և նրանց թույլ կտրվի ժառանգել թելեստիալ արքայությունը: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ ճշմարտությունը. Նրանք, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը, պետք է տառապեն դժոխքում, նախքան նրանք կփրկագնվեն Փրկչի կողմից: Գուցե դուք ցանկանաք գրել այս ճշմարտությունը գրատախտակին:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ դժոխք տերմինը, բացատրեք, որ սուրբ գրություններն այդ տերմինն օգտագործում են առնվազն երկու եղանակով: Նախ, դժոխքը հոգևոր աշխարհի մի մասն է` բնակեցված ամբարիշտներով, և հոգևոր չարչարանքի ու տառապանքի բառացի, բայց ժամանակավոր վիճակ է: Երկրորդ, սուրբ գրությունները երբեմն օգտագործում են դժոխք բառը, որպեսզի հղում կատարեն չարչարանքի ու տառապանքի մշտական վիճակին` կորստի որդիների համար: (Տես Bible Dictionary, “Hell”; Guide to the Scriptures, “Hell,” scriptures.lds.org.)
-
Ո՞ր բառերն են հատվածներ 84-85-ում և 104-105-ում նկարագրում տառապանքները, որ ամբարիշտները կկրեն մահից հետո: (Գուցե դուք կարիք ունենաք բացատրելու, որ հատված 105-ում «հավերժական կրակ» արտահայտությունը ունի փոխաբերական իմաստ և վերաբերում է ամբարիշտների տառապանքներին, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը: Դա չի նշանակում, որ նրանց տառապանքները երբեք չեն վերջանա: Տես ՎևՈւ 19.4-12:)
Շեշտեք, որ դժոխքի պայմանները, որ տանում են թելեստիալ արքայությունը ժառանգողները, կլինեն ժամանակավոր: Քանի որ այս անհատները չեն ապաշխարի և չեն կիրառի Քավության օրհնություններն իրենց կյանքում, նրանք կմնան դժոխքում Հազարամյակի ընթացքում` իրենց տառապանքներով վճարելով իրենց մեղքերի համար:
-
Ո՞ր արտահայտություններն են հատվածներ 85-ում և 106-ում սովորեցնում, որ դժոխքը կլինի ժամանակավոր վիճակ նրանց համար, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը:
Հրավիրեք մի ուսանողի` բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը և հրավիրեք դասարանին` լսելու այն տառապանքների հետևանքները, որոնք ամբարիշտները կկրեն դժոխքում:
«Այս տառապանքը կլինի մաքրող միջոց, կամ մաքրագործող, և դրա միջոցով ամբարիշտները կբերվեն մի վիճակի, որով նրանք կկարողանան ձեռք բերել անմահություն` Հիսուս Քրիստոսի փրկագնման միջոցով: Նրանց հոգիներն ու մարմինները նորից կմիավորվեն, և նրանք կբնակվեն թելեստիալ արքայությունում: Բայց այս հարությունը չի գա, մինչև աշխարհի վերջը» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:298):
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 76․106-108-ը, բացատրելով, որ ամբարիշտները կտառապեն իրենց մեղքերի համար, մինչև որ Հիսուս Քրիստոսն ավարտի Իր աշխատանքը և Իր Հորը փոխանցի Աստծո արքայությունը երկրի վրա: Այնուհետև Քրիստոսը կթագադրվի փառքով:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.109-111-ը: Մեկ այլ ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137.9-ը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե ի՞նչ կպատահի, երբ նրանք, ովքեր պետք է ժառանգեն թելեստիալ արքայությունը, կանգնեն Աստծո գահի առաջ` դատվելու:
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 76.110-ի, ի՞նչ կպատահի, երբ այս մարդիկ բերվեն Աստծո գահի առաջ դատվելու համար: (Նրանք ծնկի կգան և կընդունեն Հիսուս Քրիստոսին` որպես իրենց Փրկչի:)
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 76.111 և 137.9, ինչի՞ վրա Տերը կհիմնի Իր դատաստանը:
Բացատրեք, որ չնայած հատված 111-ը վերաբերում է հատկապես նրանց, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը, այս հատվածում ուսուցանվող ճշմարտությունը կիրառելի է ամեն մեկի համար:
-
Համաձայն հատված 111-ի, ի՞նչը կորոշի փառքի արքայությունը, որը մենք ժառանգելու ենք։ (Օգնեք ուսանողներին`գտնել հետևյալ վարդապետությունը. Փառքի արքայությունը, որը մենք ժառանգելու ենք, կորոշվի այս կյանքում մեր կատարած գործերով և մեր սրտի ցանկություններով: Գուցե դուք ցանկանաք գրել այս վարդապետությունը գրատախտակին։)
-
Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը ազդել ձեր ընտրությունների վրա:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76․86-89, 98, 112 և փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպիսի՞ն կլինի անմահությունը նրանց համար, ովքեր ժառանգելու են թելեստիալ արքայությունը։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։
-
Ինչպե՞ս են այս բառերն ու արտահայտությունները ցույց տալիս Հիսուս Քրիստոսի սերն ու գթասրտությունը:
Հրավիրեք մի քանի ուսանողի` հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.91-98-ը: Խնդրեք դասարանին հետևել և փնտրել, թե ինչպես են փառքի արքայությունները համեմատվում միմյանց հետ:
-
Ինչպե՞ս է սելեստիալ արքայության փառքը տարբերվում թերեստրիալ և թելեստիալ արքայությունների փառքերից: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Սելեստիալ արքայության փառքը գերազանցում է թերեստրիալ և թելեստիալ արքայությունների փառքին:)
-
Համաձայն հատվածներ 92-95-ի, ի՞նչ օրհնություններ կստանան նրանք, ովքեր վեհացում են ստանում սելեստիալ արքայությունում: Ինչպե՞ս են այս օրհնությունները համեմատվում այն օրհնությունների հետ, որոնք կտրվեն նրանց, ովքեր ժառանգում են թելեստիալ արքայությունը:
Վարդապետություն և Ուխտեր 76․113-119
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը բացատրում են, թե ինչպես մյուսները կարող են ընդունել գիտելիքը, որ իրենք ստացել են
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 76․113-119 բացատրելով, որ այս տեսիլքը նկարագրելուց հետո Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը հայտարարեցին, որ Տերը պատվիրել է նրանց` գրի չառնել այն ամենը, ինչ ցույց էր տրվել իրենց։ Նրանք նաև բացատրեցին, թե ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի կարողանանք տեսնել և հասկանալ Աստծո արքայության գաղտնիքները:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.116-118-ը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե ինչպես կարող ենք մենք տեսնել և հասկանալ Աստծո արքայության գաղտնիքները։
-
Համաձայն այս հատվածների, ի՞նչ պետք է անենք մենք, որպեսզի կարողանանք տեսնել և հասկանալ Աստծո արքայության գաղտնիքները: (Տես նաև ՎևՈւ 76.5–10:)
Որպեսզի օգնեք ուսանողներին` բացատրել և վկայել վարդապետությունները, որոնք նրանք սովորել են` ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 76-ը, հիշեցրեք նրանց այն հարցը, որը նրանք քննարկել էին դասի սկզբում. «Ի՞նչ է ձեր կրոնը սովորեցնում դրախտի և դժոխքի մասին»: Ուսանողներին բաժանեք զույգերի և խնդրեք նրանց միասին աշխատել` ստեղծելու ուրվագիծ, թե ինչպես նրանք կարող էին պատասխանել այդ հարցին: Տեղեկացրեք նրանց, որ մի քանի րոպե հետո յուրաքանչյուր զույգ հնարավորություն կունենա իր պատասխաններով կիսվել մեկ այլ զույգի հետ:
Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել, բաժանեք թերթիկներ, որոնք պարունակում են հետևյալ հարցերը, կամ գրեք հարցերը գրատախտակին` նախքան դասը.
Առաջարկեք ուսանողներին մտածել այս հարցերի շուրջ, երբ նրանք պատրաստվեն բացատրելու, թե ի՞նչ է Եկեղեցին ուսուցանում դրախտի և դժոխքի մասին: Բացի այդ, ուսանողներին հանձնարարեք օգտագործել առնվազն երկու հղում սուրբ գրությունների Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնից` որպես իրենց բացատրության մաս:
Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք յուրաքանչյուր զույգի` աշխատել այլ զուգընկերների հետ։ Հրավիրեք մեկ զույգի` ուսուցանել մյուս երկու ուսանողներին` օգտագործելով իրենց ուրվագիծը: Երբ ուսանողների առաջին զույգը օգտագործի վարդապետությունը բացատրելու հնարավորությունը, հրավիրեք ուսուցանելու երկրորդ զույգին: Երբ ուսանողներն ավարտեն ուսուցանումը, դուք կարող եք հրավիրել նրանց` իրենց սովորածով կիսվել դասարանի հետ:
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այն ամենը, ինչ նրանք սովորեցին փառքի արքայությունների մասին, գրեք հետևյալ անավարտ նախադասությունները գրատախտակին և հանձնարարեք ուսանողներին` ավարտել դրանք իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.
Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ կունենան ավարտելու այս միջոցառումը, խրախուսեք նրանց մտածել` արդյո՞ք ընտրությունները, որ նրանք կատարում են, իրավունք կտան նրանց` ժառանգել սելեստիալ արքայությունը: Նաև խրախուսեք նրանց` փնտրել Տիրոջ օգնությունը` կատարելու փոփոխությունները, որոնք նրանք զգում են, որ պետք է կատարեն: Վկայությամբ կիսվեք Վարդապետություն և Ուխտեր 76-ից ձեր սովորած ճշմարտությունների մասին։