Դաս 105
Վարդապետություն և Ուխտեր 101․17-42
Նախաբան
1833թ․ դեկտեմբերի 16-ին և 17-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Միսսուրիի Սրբերի վերաբերյալ, ովքեր թողել էին իրենց տները և ենթարկվել ծանր հալածանքների։ Այդ Սրբերից շատերը ստիպված են եղել ետևում թողնել իրենց ունեցվածքը։ Մարգարեի ստացած այդ հայտնությունը գրված է Վարդապետություն և Ուխտեր 101-ում, և ներառված է այս ձեռնարկի երեք դասերում։ Այս երկրորդ դասն իր մեջ պարունակում է Տիրոջ նկարագրությունը՝ Հազարամյակի որոշ վիճակների վերաբերյալ։ Այն նաև պարունակում է Սրբերին տված սփոփանքի և խորհրդի խոսքեր։
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 101․17-34
Տերը նկարագրում է Հազարամյակի որոշ վիճակներ
Հանձնարարեք ուսանողներին թվել ապագայում կատարվելիք մի քանի իրադարձություններ, որոնց նրանք պատրաստվում են։ Այդ իրադարձությունները գրեք գրատախտակին։ Հարցրեք ուսանողներին, թե ինչ են նրանք անում այդ իրադարձություններին նախապատրաստվելու համար։
-
Ինչո՞ւ եք ջանք թափում պատրաստված լինելու համար։
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 101 պարունակում է Հազարամյակի ընթացքում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը պատրաստվելու հրահանգներ։ Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 101․17–21 հատվածները, և բացատրեք, որ Սրբերին Սիոնում, որը գտնվում է Միսսուրի նահանգի Ջեկսոն գավառում, հավաքելու Տիրոջ խոստումը․ «ժամանակավորապես հետաձգվում է, մինչդեռ մարդիկ սրբագործված կլինեն դրա հետ կապված մեծ պարգևի և պարտականության համար։ Միևնույն ժամանակ սրտով ազնիվները կհավաքվեն Ռոքի Մաունթեյնսում [և աշխարհի բոլոր ցցերում]։ …Տաճարները կառուցվում են։ Սակայն Սիոնը դեռևս կկառուցվի ընտրյալ վայրում» (James E. Talmage, The Articles of Faith, 12th ed. [1924], 353; տես նաև Վարդապետություն և Ուխտերի ուսանողի ձեռնարկ, 2-րդ հրատ. [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2001], 240)։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.22-23 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Տերը Սրբերին, որ անեն, որպեսզի նախապատրաստվեն Նրա Երկրորդ Գալստյանը։
-
Ըստ 22 և 23 հատվածների, ի՞նչ կարող ենք մենք անել Երկրորդ Գալստյանը նախապատրաստվելու համար։ (Ուսանողները պետք է արտահայտեն, որ՝ մենք կարող ենք Փրկչի Երկրորդ Գալստին նախապատրաստվել՝ կանչելով Նրա անունը, ապրելով ավետարանի սկզբունքներին համաձայն, միասին հավաքվելով և սուրբ տեղերում կանգնելով։ Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին։)
-
Ձեզ համար ի՞նչ է նշանակում «կանգնել սուրբ տեղերում»: Ե՞րբ եք զգացել, որ դուք սուրբ վայրում եք։
-
Ինչպե՞ս է այլ Վերջին Օրերի Սրբերի հետ սուրբ տեղերում կանգնելն օգնում ձեզ նախապատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալստյանը։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 101․24–34-ում գրված Տիրոջ խոսքերը, բացատրեք, որ այդ բառերը վերաբերվում են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակ ամբարիշտների կործանմանը և այն վիճակին, որը երկրի վրա կտիրի Հազարամյակի ժամանակ։ Ուսանողներին բաժանեք զույգերի։ Զույգերին հանձնարարեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 101․24–34, ուշադրություն դարձնելով այն վիճակին, որը կտիրի Հազարամյակի ժամանակ։ Բավականաչափ ժամանակից հետո, հորդորեք նրանց կիսվել իրենց մտքերով։ Հանձնարարեք որևէ ուսանողի նրանց պատասխանները գրել գրատախտակին։
-
Գրատախտակին գրված վիճակներից հատկապես որ մեկը կցանկանայիք տեսնել։ Ինչո՞ւ:
Վարդապետություն և Ուխտեր 101․35-38
Տերը հավաստիացնում է Միսսուրիի Սրբերին, որ եթե նրանք հավատքով համբերեն, ի վերջո նրանք կճաշակեն Նրա փառքից
Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Տերը տվեց Վարդապետություն և Ուխտեր 101-ի հայտնությունը, Միսսուրիի Սրբերը ենթարկվում էին ահռելի դժվարությունների։ Կարող եք հանձնարարել ուսանողներին ամփոփել այն մի քանի դժվարությունները, որոնք նրանք սովորել են նախորդ դասի ժամանակ։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.35-38 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն ճշմարտություններին, որոնք Տերն ուսուցանեց և այն խորհրդին, որը Նա տվեց, որպեսզի սփոփի ու ամրապնդի Սրբերին իրենց փորձությունների մեջ։
-
Ո՞ր ճշմարտությունները և խորհուրդը 35–38 հատվածներում սփոփանք բերեցին Միսսուրիում տառապող Սրբերին։ (Ուսանողների պատասխաններից հետո, հարցրեք նրանց, թե իրենց նշած ճշմարտությունը կամ խորհուրդը ինչպիսի սփոփանք է պարգևել Սրբերին։)
-
Ինչպե՞ս կարտահայտեիք 35 հատվածի Տիրոջ խոստումը ձեր խոսքերով։ (Ուսանողները պետք է հետևյալ սկզբունքի նման մի բան պատասխանեն․ Նրանք, ովքեր հալածվում են Տիրոջ անվան համար և հավատքով համբերում են, կճաշակեն Տիրոջ փառքից։ Այդ ճշմարտությունը կարող եք գրել գրատախտակին։)
Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները միշտ հետևում են Նրան, նույնիսկ, երբ նրանք հալածվում են իրենց հավատքի համար։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը, որը պատմել է Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստը։ Նախքան նրա կարդալը, բացատրեք, որ պատմությունը Ռաֆայել Մոնրոյի և Վինսենտե Մորալեսի մասին է՝ երկու Վերջին Օրերի Սրբերի, ովքեր 1900-ականների սկզբներին ապրում էին Մեքսիկայում։ 1915թ-ին նրանք բռնվեցին զինվորների մի կատաղի խմբի կողմից։ Հորդորեք ուսանողներին լսել, թե ինչպես էին Եղբայր Մոնրոյը և Եղբայր Մորալեսը մնում հավատարիմ հալածանքներին դիմանալիս։
«Ռաֆայել Մոնրոն փոքրիկ ճյուղի նախագահն էր Սան Մարկոսում, Մեքսիկա, իսկ Վինսենտե Մորալեսը նրա առաջին խորհրդականն էր։ … Նրանց ասացին, որ կխնայեն իրենց կյանքը, եթե նրանք զենքերը ցած դնեն և հրաժարվեն իրենց տարօրինակ հավատքից։ Եղբայր Մոնրոյը պատասխանեց իրեն բռնողներին, որ նա չունի որևէ զենք և ուղղակի իր գրպանից հանեց իր Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը։ Նա ասաց․ «Պարոնայք, սրանք իմ բոլոր զենքերն են, որ երբևէ կրել եմ։ Դրանք սխալի դեմ ճշմարտության զենքերն են»։
«Երբ ոչ մի զենք չգտան նրանց մոտ, եղբայրներին անողոքաբար խոշտանգեցին, որպեսզի պարզեին, թե որտեղ էր պահված զենքերը։ Բայց զենք գոյություն չուներ։ Այնուհետև նրանց պահակախմբի ուղեկցությամբ տարան քաղաքի ծայրամաս, որտեղ նրանց կանգնեցրին մեծ հացենու տակ՝ իրենց վրա նշան բռնած զինվորների առաջ։ Պատասխանատու սպան խոստացավ նրանց ազատություն, եթե նրանք հրաժարվեն իրենց հավատքից և միանան [զինվորներին], սակայն եղբայր Մոնրոյը պատասխանեց․ «Իմ հավատքն ինձ համար ավելի թանկ է, քան իմ կյանքը և ես չեմ կարող հրաժարվել դրանից»։
Այնհուհետև նրանց հայտնեցին, որ նրանք պետք է գնդակահարվեն և հարցրեցին, թե արդյոք վերջին ցանկություն ունեն։ Եղբայր Ռաֆայելը խնդրեց, որ նախքան գնդակահարելը նրան թույլ տային աղոթել։ Այնտեղ, իր դահիճների ներկայությամբ նա ծնկի իջավ և բարձր ձայնով, որպեսզի բոլորը լսեին աղոթեց, որ Աստված օրհնի ու պաշտպանի իր սիրելիներին և հոգ տանի փոքրիկ ճյուղի մասին, որի համար դժվար կլինի առանց ղեկավարի։ Իր աղոթքն ավարտելուց նա Փրկչի բառերն օգտագործեց, երբ Նա խաչին գամված աղոթեց իրեն մահվան դատապարտողների համար․ «Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում» [Ղուկաս 23.34]: Այդ բառերից հետո կրակնոցներ հնչեցին, որը խլեց Եղբայր Մոնրոյի և Եղբայր Մորալեսի կյանքը» (“Discipleship,” Ensign կամ Liahona, Nov. 2006, 21–22; based on Rey L. Pratt, “A Latter-day Martyr,” Improvement Era, June 1918, 720–26)։
-
Ինչպե՞ս Եղբայր Մոնրոյը և Եղբայր Մորալեսը օրինակ հանդիսացան Վարդապետություն և Ուխտեր 101․35-ում գրված սկզբունքի համար։
Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե երբ են նրանք հալածվել (ծաղրանքի ենթարկվել կամ ջղայնացվել), Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու հանդեպ հավատքի պատճառով։ Կարող եք մի քանի ուսանողների հրավիրել կիսվել իրենց փորձառություններով։
-
Երբ դուք հալածվում եք Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու հանդեպ ձեր ունեցած հավատքի պատճառով, ի՞նչ կարող եք անել հավատքով արձագանքելու համար։
Վարդապետություն և Ուխտեր 101․39-42
Տերը հայտարարում է, որ Իր ուխտյալ ժողովուրդը Երկրի աղն է
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 101․39-42-ում գրված Տիրոջ ուսմունքները, ցույց տվեք աղի երկու օրինակ․ մի օրինակ մաքուր աղի և մի օրինակ աղի և այլ նյութի խառնուրդի, ինպիսին է հողը։
Ուսանողների ուշադրությունը դարձրեք աղի առաջին օրինակի վրա։
-
Որո՞նք են աղի որոշ կիրառությունները: (Պատասխանները կարող են լինել այն, որ աղը կարող է օգտագործվել սննդին համ տալու ու պահպանելու համար։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․39 հատվածը, իսկ դասարանին հանձնարարեք բացահայտել այն մարդկանց, որոնց հետ Տերը համեմատում է աղը:
-
Ո՞ւմ է Տերն ասում «երկրի աղը»։
Բացատրեք, որ համ բառը վերաբերվում է որոշակի համին կամ որակին։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել մարդկանց համը:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում լինել մարդկանց համը, որևէ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Կարլոս Ե․ Ասեյի հետևյալ հայտարարությունը․
«Երբ Տերն օգտագործեց «մարդկանց համը» բառակապակցությունը, նա խոսում էր այն մարդկանց մասին, ովքեր ներկայացնում են իրեն։ Նա մատնանշում էր նրանց, ովքեր ապաշխարհել էին, ովքեր մաքրվել էին մկրտության ջրերում, և ովքեր ուխտ էին կապել իրենց վրա վերցնել նրա անունը և գործը։ Ավելին, նա խոսում էր նրանց մասին, ովքեր ուխտ կապելով կկիսեին իր քահանայությունը։ Նա խոսում էր ձեր և իմ մասին» (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,” Ensign, May 1980, 42)։
-
Ի՞նչ կարող են «երկրի աղ» ու «մարդկանց համ» բառակապակցություններն ուսուցանել ուրիշների հանդեպ մեր պատասխանատվության վերաբերյալ։
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ համաձայն մարդկանց հետ կապած Աստծո ուխտի, մենք պատասխանատվություն ունենք օգնել երկրի վրա գտնվող բոլոր մարդկանց ստանալու Նրա օրհնությունները (տես Աբրահամ 2․8–11)։ Հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին․ Որպեսզի օգնենք երկրի վրա գտնվող մարդկանց ստանալու Աստծո օրհնությունները, մենք պետք է …
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.40-42 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և ուշադրություն դարձնել Տիրոջ նախազգուշացումներին և խոստումներին։
Մատնանշեք, որ 40-րդ հատվածը ընդգրկում է «եթե երկրի աղը կորցնի իր համը» արտահայտությունը։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ արտահայտության նշանակությունը, նրանց ուշադրությունը դարձրեք դեպի աղի երկրորդ օրինակի վրա։ Բացատրեք, որ աղը տարիների ընթացքում չի կորցնում իր համը։ Այն կորցնում է իր համը, եթե այն խառնվում է այլ նյութերի հետ և աղտոտվում նրանց կողմից։
-
Ըստ 41-րդ հատվածի, ի՞նչն է պատճառ հանդիսանում, որպեսզի մենք կորցնենք որպես երկրի աղ մեր համը։ (Մեղքերը։) Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մեր մեղքերը խանգարում մեզ օգնել մյուսներին ստանալու Աստծո օրհնությունները։
-
Ինչպե՞ս կվերաձևակերպեիք 42-րդ հատվածը ձեր իսկ բառերով։ (Եթե ուսանողները օգնության կարիք ունեն այս հարցին պատասխանելու համար, բացատրեք, որ այն մարդը ով իրեն բարձրացնում է, նա հպարտ է, իսկ նա ով իրեն իջեցնում է, նա խոնարհ է Տիրոջ առաջ։)
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 101․40–42-ում Տիրոջ տված նախազգուշացումների և խոստումների, ինչպե՞ս դուք կավարտեիք գրատախտակին գրված սկզբունքը։ (Ուսանողների պատասխաններից օգտվելով, ավարտեք գրատախտակին գրված սկզբունքը։ Չնայած նրան, որ ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Որպեսզի օգնենք երկրի վրա գտնվող մարդկանց ստանալ Աստծո օրհնությունները, մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից և լինենք խոնարհ։)
-
Ի՞նչ կարող ենք անել ամեն օր, որը կօգնի մեզ խուսափել մեղքից աղտոտվելուց։
Հանձնարարեք ուսանողներին լռությամբ խորհել այն մասին, թե արդյոք մեղքն աղտոտում է իրենց կյանքը։ Հորդորեք նրանց ապաշխարել այդ մեղքերից, որպեսզի նրանք մաքուր լինեն Տիրոջ առաջ, և որպեսզի նրանք ավելի արդյունավետ կերպով օգնեն ուրիշներին ստանալ Նրա օրհնությունները։