Տնային ուսումնասիրության դաս
Վարդապետություն և Ուխտեր 106–108, 137 (Մաս 23)
Նախաբան
Իրենց շաբաթական հանձնարարություններում ուսանողներին նշանակված չէր Վարդապետություն և Ուխտերըի 107.60-100 հատվածներն ուսումնասիրել խորությամբ: Այս դասը նրանց կտա այդ հնարավորությունը: Այն կարող է օգնել ծանոթանալ քահանայության պաշտոններին և ավելի լավ հասկանալ նրանց պարտականությունները` որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Ուսանողները կսովորեն նաև այն խորհրդից, որը տրվել է Լայման Շերմանին Վարդապետություն և Ուխտեր 108 բաժնում։
Այս դասի ժամանակ քահանայության պաշտոններն ուսումնասիրելիս, խիստ կարևոր է օգնել ուսանողներին հասկանալ, որ մինչ տղամարդիկ կատարում են այդ տարբեր պաշտոնները որպես քահանայություն կրողներ, քահանայության օրհնությունները մատչելի են բոլորին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է. «Քահանայությունը Աստծո ուժն է, որն օգտագործվում է օրհնելու Իր բոլոր զավակներին` տղամարդ, թե կին: Մեր կրճատ արտահայտություններից մի քանիսը, ինչպես «կանայք և քահանայություն» արտահայտում է սխալ գաղափար: Տղամարդիկ «քահանայություն» չեն: Քահանայության ժողովը նրանց ժողովն է, ովքեր կրում և կիրառում են քահանայությունը: Քահանայության օրհնությունները, ինչպես օրինակ մկրտությունը, Սուրբ Հոգու ստացումը, տաճարային օժտումը և հավերժական ամուսնությունը մատչելի են թե տղամարդկանց, թե կանանց: Քահանայության իշխանությունը գործում է ընտանիքում և Եկեղեցում` համաձայն այն սկզբունքների, որոնք Տերն է հաստատել» («Քահանայության իշխանությունը ընտանիքում և Եկեղեցում» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2005, 25–26): Տղամարդիկ և կանայք ունեն հավասարապես կարևոր դեր ընտանիքում և Եկեղեցում (տես «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» Ensign, նոյեմբեր 2010, 129):
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 107․60-100
Տերը հայտնում է քահանայության քվորումների նախագահների պարտականությունները
Որպես կարճ վերանայում, գրեք հետևյալ վերնագրերը գրատախտակին`Մելքիսեդեկյան Քահանայություն և Ահարոնյան Քահանայություն: Խնդրեք ուսանողներին թվարկել քահանայության պաշտոնները համապատասխան վերնագրի տակ: Խնդրեք որևէ ուսանողի գրել քահանայության մի պաշտոն, ապա կավիճը փոխանցեք մեկ այլ ուսանողի` շարունակելով թվարկել մինչև քահանայության վերջին պաշտոնը: Խրախուսեք ուսանողներին անհրաժեշտության դեպքում օգնել միմյանց: (Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոններն են՝ երեց, քահանայապետ, հայրապետ, Յոթանասունական և Առաքյալ: Ահարոնյան Քահանայության պաշտոններն են՝ սարկավագ, ուսուցիչ, քահանա և եպիսկոպոս:
-
Ի՞նչ է քահանայության քվորումը: (Եղբայրների կազմակերպված խումբ, ովքեր կրում են քահանայության միևնույն պաշտոնը:)
Հրավիրեք որևէ ուսանողի մոտենալ գրատախտակին և նշել քահանայության այն պաշտոնները, որոնք միավորվում են քվորումով: Խրախուսեք մյուսներին օգնել այդ ուսանողին, եթե կա դրա կարիքը: (Հետևյալ պաշտոնները ունեն քվորումներ. Առաքյալ, Յոթանասունական, քահանայապետ, երեց, քահանա, ուսուցիչ և սարկավագ: Կարող եք բացատրել, որ յուրաքանչյուր ցից ունի քահանայապետերի մեկ քվորում, որտեղ ցցի նախագահը հանդիսանում է որպես քվորումի նախագահ: Յուրաքանչյուր ծխում քահանայապետերը կազմավորում են քահանայապետերի խումբ:)
Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 107․60-63, 85-89, 93-94 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և բացահայտել, թե այստեղ նշված քվորումները ինչ ընդհանուր բան ունեն:
-
Համաձայն այս հատվածների, ի՞նչ ընդհանուր բան ունեն քահանայության այս քվորումները: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ Նախագահը նշանակված է նախագահելու և ուղղորդելու յուրաքանչյուր քահանայության քվորումի աշխատանքը։)
-
Համաձայն հատվածներ 87-88-ի, քահանաների քվորումը ինչպե՞ս է տարբերվում սարկավագների և ուսուցիչների քվորումներից: (Ծխի եպիսկոպոսը նախագահում է քահանաների քվորումը: Նա նախագահում է նաև ծխի բոլոր Ահարոնյան Քահանայություն կրողների վրա: Ճյուղում, ճյուղի նախագահը հանդես է գալիս որպես քահանաների քվորումի նախագահ:)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ յուրաքանչյուր քահանայության քվորում ունենա նախագահ։ Քահանաների քվորումի նախագահը ինչպե՞ս կարող է օգնել իր քվորումի անդամներին:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 107.65-66 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել Եկեղեցու ղեկավարին, ով նախագահում է բոլոր քահանայություն կրողների վրա: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ այս հատվածները վերաբերում են Եկեղեցու Նախագահին:
Հրավիրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 107.67, 91-92 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, գտնելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են Եկեղեցու Նախագահի պարտականություններն ու լիազորությունը։
-
Ըստ այդ հատվածներից սովորածի, ինչպե՞ս կամփոփեիք Եկեղեցու Նախագահի պարտականություններն ու լիազորությունը։ (Չնայած ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Եկեղեցու Նախագահը իշխանություն ունի սպասավորելու բոլոր արարողություններն ու օրհնությունները և նախագահում է ամբողջ Եկեղեցու վրա։ Հրավիրեք մի ուսանողի գրատախտակին գրել այս սկզբունքը:)
Կարող եք պարզաբանել մի քանի եզրույթներ հատված 92-ից Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոն Ա. Ուիդսթոուի հետևյալ սահմանումների միջոցով:
«Մարգարեն հայտնի ճշմարտության ուսուցիչ է, տեսանողը` թաքնված ճշմարտության ընկալող, հայտնողը` նոր ճշմարտության կրող: Լայն իմաստով, մարգարե տիտղոսը ամենաշատ օգտագործվողն է, որն իր մեջ ներառում է մյուս տիտղոսները» (John A. Widtsoe, Evidences and Reconciliations, arr. G. Homer Durham, 3 vols. in 1 [1960], 258):
Ցույց տվեք Եկեղեցու ներկայիս Նախագահի նկարը:
-
Եկեղեցու Նախագահի ունեցած քահանայության իշխանության շնորհիվ, որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով դուք օրհնվում եք:
Խնդրեք դասարանի անդամներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 107.99-100 հատվածները:
-
Համաձայն այդ հատվածների, մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի արժանավոր կերպով կանգնենք Տիրոջ առաջ: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն նրանք պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը․ Որպեսզի արժանի կերպով կանգնենք Տիրոջ առաջ, մենք պիտի իմանանք մեր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործենք, որպեսզի կատարենք այն։)
Չնայած այս հատվածները նախապես ուղղված էին քահանայություն կրողներին, դրանց ուսուցանած սկզբունքը վերաբերում է Եկեղեցու բոլոր անդամներին:
Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք նրանց քննարկել հետևյալ հարցերը: Կարդացեք հարցերը մեկ առ մեկ կամ գրեք դրանք գրատախտակին:
-
Ինչպե՞ս եք դուք օրհնվել Եկեղեցու որևէ անդամի ծառայության շնորհիվ, ով ջանասիրաբար կատարել է իր պարտականությունը:
-
Դուք ի՞նչ եք անում, որպեսզի իմանաք ձեր պարտականությունը և գործեք ողջ ջանասիրությամբ` կատարելու այն:
Ուսանողներին հնարավորություն տվեք վկայելու Եկեղեցում և մեր ընտանիքներում մեր պարտականությունների կատարման կարևորության մասին:
Վարդապետություն և Ուխտեր 108․4-8
Տերը խորհուրդ և խոստումներ է տալիս Լայման Շերմանին
Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 108 բաժինը պարունակում է հայտնություն Տիրոջ կամքի մասին` Լայման Շերմանի վերաբերյալ, ով դիմել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին և խնդրել էր իմանալ ավելին իր պարտականության վերաբերյալ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 108.7-8 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով այն հրահանգները, որ Տերը տվեց Լայմանին: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Բացատրեք, որ հորդորներ նշանակում է խորհուրդ կամ քաջալերանք:
-
Տերն ի՞նչ ուղիներ է նախանշում, որով Լայման Շերմանը կզորացնի իր եղբայրներին։
Խնդրեք ուսանողներին բացահայտել մեկ սկզբունք Լայմանին տված Տիրոջ հրահանգներից հատվածներ 7-8-ում: Ուսանողները կարող են բացահայտել տարբեր սկզբունքներ` ներառյալ հետևյալը. Մենք պիտի զորացնենք ուրիշներին մեր բոլոր հաղորդակցություններով և գործերով։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում։)
-
Դուք ինչպե՞ս կարող եք զորացնել ձեզ շրջապատողներին ձեր հաղորդակցություններով:
-
Դուք ինչպե՞ս կարող եք զորացնել ձեզ շրջապատողներին ձեր գործերով:
Ուսանողներին խնդրեք նկարագրել մի փորձառություն, որ նրանք ունեցել են, երբ ինչ-որ մեկը զորացրել է նրանց` կատարելով Վարդապետություն և Ուխտերի 108 բաժնում թվարկված գործողություններից մեկը։ Կարող եք կիսվել նաև անձնական փորձառությամբ։ Հրավիրեք ուսանողներին մտածել մի մարդու մասին, ում իրենք կարող են զորացնել այսօր և որևէ գործի մասին, որ կկատարեն այսօր:
Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 109-112)
Որպեսզի օգնեք ուսանողներին նախապատրաստվել Վարդապետություն և Ուխտերի 109-112 բաժինների ուսումնասիրությանը, հրավիրեք նրանց մտածել հետևյալի մասին. «Տաճարներն ինչո՞ւ են կարևոր»: Երբևէ մասնակցե՞լ եք տաճարի նվիրագործմանը: Բացատրեք, որ հաջորդ մասում նրանք կսովորեն Կիրթլենդի Տաճարի նվիրագործման մասին: Նրանք ավելին կսովորեն այն մասին, թե ինչ պատահեց, և ով հայտնվեց այնտեղ և ինչպես կարող է այնտեղ տրված հայտնությունը օրհնել նրանց և իրենց ընտանիքներն ընդմիշտ: