Դաս 129
Վարդապետություն և Ուխտեր 123
Նախաբան
Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը 1838 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1839 թվականի ապրիլի 6-ը բանտարկված էր Լիբերթիի բանտում, նա նամակներ գրեց Սրբերին, որոնցում մխիթարում և խորհուրդներ էր տալիս նրանց։ Վարդապետություն և Ուխտերի 123 բաժինը մի քաղվածք է 1839 թվականի մարտի 20-ին գրանցված նամակից, որը նա գրել էր Սրբերին։ Այդ քաղվածքում Մարգարեն հորդորում է Սրբերին հավաքել և հրատարակել իրենց հալածանքների և տառապանքների պատմությունը և օգնել նրանց, ովքեր խաբվել են կեղծ վարդապետություններից։
Նշում․ Հաջորդ դասը («Նավուի հաստատումը» դաս 130) հնարավորություն է ընձեռում երկու ուսանողների ուսուցանել դասի հատվածները։ Կարող եք այժմ ընտրել երկու ուսանողների և նրանց տրամադրել դաս 130-ի նշանակված հատվածները, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել։
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 123․1-6
Ջոզեֆ Սմիթը հորդորում է Սրբերին հավաքել և հրատարակել իրենց հալածանքների և տառապանքների պատմությունը
Դասն սկսեք հետևյալ հայտարարությամբ․
«Սա կարող է վկայել, որ ես՝ Դելիա Ռիդս, 1836 թվականին տեղափոխվեցի Միսսուրի։ Ամուսինս մահացավ այնտեղ հասնելուց շատ չանցած և թողեց ինձ յոթ փոքր երեխաների հետ։… Երբ տեղի բնակիչների և մորմոնների միջև խնդիրներ ստեղծվեցին, ես և մեր խմբի մնացած մարդիկ ստիպված էինք հեռանալ նահանգից։… Ես ստիպված էի զոհաբերել ունեցվածքիս մեծ մասը [և] ընտանիքս [սկսեց] ցրվել, իսկ ես ստիպված է ձեռք բերել իմ ամենօրյա աղքատիկ կոպեկներն անծանոթներից» (Delia Reed, in Mormon Redress Petitions: Documents of the 1833–1838 Missouri Conflict, ed. Clark V. Johnson [1992], 523; punctuation, capitalization, and spelling standardized)։
Բացատրեք, որ դա դատական պաշտոնյային Քույր Ռիդի կողմից արված պաշտոնական հայտարարություն էր։ Այնուհետև հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտե 123․1 հատվածը:
-
Ձեր սովորած հատվածում ի՞նչը կարող էր լինել նպատակներից մեկը, որի համար Քույր Ռիդը տվել էր այդ հայտարարությունը։
Հիշեցրեք ուսանողներին, որ 1838 թվականի դեկտեմբերից մինչև 1839 թվականի ապրիլ ամիսը, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ բանտարկված էին Միսսուրիի Լիբերթի բանտում։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում` ձմռան դաժան ամիսներին, Սրբերը դուրս էին քշվել Միսսուրի նահանգից՝ նահանգապետ Լիլբըրն Բոգսի բնաջնջման հրամանի պատճառով։ Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 123 բաժինը քաղվածք է 1839 թվականի մարտ ամսին Լիբերթի բանտում գրված Մարգարե Ջոզեֆ Սմիթի նամակից, որում նա խորհուրդներ էր տալիս Սրբերին այդ դժվարին իրավիճակներում:
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 123.1-5 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել և փնտրել, թե հալածվող Սրբերին ինչ խորհուրդ տվեց Ջոզեֆ Սմիթը, որ նրանք անեն։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ հատվածները, կարող եք բացատրել, որ 5-րդ հատվածում «դիվային խարդախության հավաքածուն» արտահայտությունը վերաբերում է ամբարիշտ սրտերի հավաքածուին, իսկ «ստոր ու եղեռնական բռնությունները» վերաբերում է չար ու բռնի արարքներին։
-
Այդ հատվածներում ի՞նչ ցուցում տվեց Մարգարեն Սրբերին։
Սրբերից շատերը հնազանդ էին մարգարեի ցուցումին և հավաքեցին իրենց հալածանքների պատմությունը։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 123.6 հատվածը: Դասարանին հրավիրեք հետևել նրան՝ փնտրելով այն պատճառները, թե ինչու էր Սրբերին հանձնարարված հավաքել իրենց հալածանքների և տառապանքների պատմությունը։ Կարող եք բացատրել, որ «պահանջել է» բառը նշանակում է «պահանջվում է մեզանից»։ Կարող եք նաև հիշեցնել նրանց, որը Տերը նախկինում խոստացել էր փրկագնել հալածվող սրբերին և «առաջ կգա իր թաքնված տեղից և իր կատաղի զայրույթով կչարչարի այդ ազգին» (ՎևՈւ 101․89)։
-
Ըստ Վարդապետություն և Ուխտերի 123․6 հատվածի, ինչո՞ւ Երկնային Հայրը պատվիրեց Սրբերին հավաքել իրենց հալածանքների պատմությունը։
-
Ի՞նչ է ուսուցանում մեզ այդ հատվածն այն մասին, թե մենք ինչ պիտի անենք նախքան Տերը կիրականացնի Իր խոստումները։
Հանձնարարեք ուսանողներին գրել մի սկզբունք պարունակող նախադասություն, որն արտահայտում է մեր ջանքերի և Տիրոջ խոստումների միջև կապը։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց բացահայտած սկզբունքով։ Հետևյալն իրենից ներկայացնում է այդ սկզբունքն արտահայտելու մի տարբերակ․ Տերը կիրականացնի Իր խոստումներն այն բանից հետո, երբ մենք անենք մեր բաժինը։ Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերն ակնկալում, որ մեր բաժինը կատարելուց հետո միայն Նա կիրականացնի Իր խոստումները։
-
Ե՞րբ եք դուք տեսել այս սկզբունքի ապացույցը ձեր կյանքում կամ մեկ ուրիշի կյանքում, ում դուք ճանաչում եք:
Վարդապետություն և Ուխտեր 123․7-17
Ջոզեֆ Սմիթը հորդորում է Սրբերին օգնել նրանց, ովքեր խաբվել են կեղծ լուրերից
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ դպրոցի դասերից մեկի ժամանակ նրանց հանձնարարություն է տրվել գրելու Եկեղեցու մասին մի զեկույց։ Պահանջներից մեկն այն է, որ նրանք պետք է օգտվեն առնվազն երեք աղբյուրներից։
-
Ի՞նչ աղբյուրներից կարող եք օգտվել ձեր զեկույցը գրելիս։
-
Ինչո՞ւ է կարևոր, թե որ աղբյուրներից եք օգտվելու Եկեղեցու մասին գրելիս։
-
Ինչպե՞ս եք իմանում, թե որ աղբյուրներն են ճիշտ նկարագրում Եկեղեցին։
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 123․7-10 հատվածները՝ բացատրելով, որ երբ Ջոզեֆ Սմիթը գրեց այդ հատվածները, շատ ստեր էին տարածվել Եկեղեցու մասին։ Սրբերին ասվել էր, որ դա իրենց «հրամայական պարտականությունն» էր (ՎևՈւ 123․7) պատասխանել այդ ստերին և հավաքել ու հրատարակել իրենց հալածանքների և տառապանքների պատմությունը։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 123.11-12 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այն լրացուցիչ պատճառները, թե ինչու էր Սրբերին ցուցում տրվել` հավաքել և հրատարակել իրենց հալածանքների և տառապանքների պատմությունը։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:
-
Ըստ 12 հատվածի, սրտով մաքուրներից քանի՞սն են կուրացել` ճշմարտությունը տեսնելուց։
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս են Եկեղեցու մասին սուտ լուրերն ազդում նրանց վրա, ովքեր մեր հավատքից չեն։
-
Ըստ 12-րդ հատվածի, ինչո՞ւ են երկրի վրա գտնվող մարդկանցից շատերը հեռու մնացել ճշմարտությունից։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Կան շատ մարդիկ, ովքեր հեռու են մնացել ճշմարտությունից, քանի որ չգիտեն, թե որտեղ փնտրեն այն։)
-
Այդ ժամանակ Սրբերի հալածանքների և տառապանքների մասին ճշմարտության հրատարակումն ինչպես կարող էր օգնել մարդկանց գտնել ճշմարտությունը։
Հիշեցրեք ուսանողներին, որ այսօր դեռ շատերը կան «ովքեր կույր են դարձել ճարպիկ մարդկանց խաբեությամբ» և ովքեր ճշմարտությունից հեռու են մնացել միայն նրա համար, որ չգիտեն` թե որտեղ գտնեն այն (ՎևՈւ 123․12)։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը․ Հրավիրեք դասարանի ուշադրությունըայն բանին , թե մեր օրերում ինչն է մարդկանց հետ պահում իմանալու ճշմարտությունը Եկեղեցու վերաբերյալ։
«Չափազանց շատ մարդիկ թույլ պատկերացում ունեն Եկեղեցու մասին, քանի որ տեղեկությունների մեծ մասը, որոնք նրանք լսում են մեր մասին, ԶԼՄ-երի զեկույցներից են, որոնք հաճախ լի են հակասություններով: Հակասական կարծիքների հանդեպ չափազանց մեծ ուշադրությունը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց ընկալումների վրա այն առումով, թե իսկապես ինչ է իրենից ներկայացնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին» (“Sharing the Gospel Using the Internet,” Ensign, July 2008, 62)։
-
Համաձայն Երեց Բալլարդի, մեր օրերում ի՞նչն է մարդկանց հետ պահում իմանալու ճշմարտությունը Եկեղեցու վերաբերյալ։
Բացատրեք, որ 1839 թվականի Սրբերի նման, մեզ ցուցում է տրված` օգնել ուրիշներին ճշգրիտ պատկերացում կազմել Եկեղեցու, դրա անդամների, ղեկավարների, համոզմունքների, պատմության, ուսմունքների և սովորույթների վերաբերյալ։
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի օգնեք ուրիշներին ճշգրիտ պատկերացում կազմել Եկեղեցու մասին։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին։)
Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը. Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե որն է տարբերակներից մեկը, որի միջոցով մենք կարող ենք օգնել ուրիշներին` ձեռք բերելու ճշգրիտ պատկերացում Եկեղեցու մասին։
«Անընդհատ խոսակցություններ են գնում Եկեղեցու մասին։ Այդ խոսակցությունները կշարունակվեն անկախ այն բանից, թե արդյոք մենք կմասնակցենք դրանց, թե ոչ։ Բայց մենք չենք կարող կանգնել անկյունում, մինչդեռ ուրիշները, այդ թվում՝ մեր քննադատները, փորձում են սահմանել, թե ինչ է Եկեղեցին ուսուցանում։ Մինչ որոշ խոսակցություններ ունեն հազարների կամ նույնիսկ միլիոնների հասնող լսարաններ, շատերն էլ չափազանց փոքր են։ Սակայն բոլոր խոսակցությունները ներգործում են դրանց մասնակիցների վրա։ Եկեղեցու մասին ընկալումները հաստատվում են միաժամանակ մեկ խոսակցության ընթացքում։
Այժմ կարո՞ղ եմ խնդրել ձեզ, որ դուք միանաք այդ խոսակցությանը՝ մասնակցելով համացանցում, որ կիսվեք ավետարանով և պարզ ու հստակ տերմիններով բացատրեք Վերականգնման ուղերձը։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որ դուք հասկանաք ավետարանի հիմնական սկզբունքները։ Կարևոր է, որ դուք կարողանաք բերել ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ հստակ և ճշգրիտ վկայություն» (“Sharing the Gospel Using the Internet,” 61, 62)։
Երեց Բալլարդի առաջարկությունն ավելացրեք գրատախտակին գրված ցուցակին:
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են օգնել ուրիշներին` սովորել գրատախտակին գրված ճշմարտությունը։ Խնդրեք նրանց ընտրել այն մեկը, որն իրենց կարծիքով կարող են կիրառել։ Հանձնարարեք մի քանի ուսանողների կիսվել, թե որ առաջարկությունն են ընտրում և ինչպես են ցանկանում կիրառել այն՝ օգնելու ուրիշներին` ճշգրիտ ընկալում ունենալ Եկեղեցու մասին։ Խրախուսեք բոլոր ուսանողներին գործել ըստ իրենց ընտրած առաջարկության, որպեսզի օգնեն ուրիշներին գտնելու ճշմարտությունը։
Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, երբ նրանք օգնել են ուրիշներին ճշգրիտ պատկերացում ունենալ Եկեղեցու մասին։ Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով դասարանի հետ։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 123.13-16 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ է ասվել Սրբերին՝ ուրիշներին ճշմարտության ճշգրիտ պատմությունը ներկայացնելու իրենց ջանքերի մասին։
-
Ըստ 15-րդ հատվածի, ինչո՞ւ Սրբերին ասվեց, որ այդ ջանքերը «աննշան» չհամարեն։
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել 15-րդ հատվածի Տիրոջ ցուցումից այն աննշան որոշումների մասին, որ մենք կատարում ենք հիմա։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Փոքր թվացող Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու մեր որոշումները հետագայում կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա։)
-
Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկի հետ ավետարանի վերաբերյալ ունեցած զրույցի փոքր որոշումն ունենալ մեծ ազդեցություն։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 123.17 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես է այդ հատվածն առնչվում ավելի վաղ գրատախտակին գրված ճշմարտության հետ․ Տերը կիրականացնի Իր խոստումներն այն բանից հետո, երբ մենք անենք մեր բաժինը։ Հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ուրախությամբ «անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է»։
-
Ելնելով 17-րդ հատվածից, ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել, եթե մենք անենք ամեն բան Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու համար։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք անենք ամեն բան, որ մեր ուժերի սահմաններում է, որպեսզի հնազանդ լինենք Տիրոջ պատվիրաններին, ապա կարող ենք համոզված լինել, որ Աստված կօգտագործի Իր ուժը, որպեսզի օգնի մեզ՝ Իր իսկ կամքին և ժամանակին համապատասխան։)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում համոզվածություն ունենալ, որ Աստված կօգտագործի Իր ուժը մեզ օգնելու համար, եթե մենք «ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժերի սահմաններում է»։ Որո՞նք են այն բաները, որ դուք կարող եք անել, որպեսզի այդ համոզվածությունն ունենաք ձեր կյանքում։
Կիսվեք ձեր վկայությամբ, որ մենք կարող ենք վստահ լինել, որ երբ անենք այն ամենը, ինչ կարող ենք Աստծո պատվիրաններին հնազանդորեն հետևելու համար, Նա կիրականացնի Իր խոստումները։