Տնային ուսումնասիրության դաս
Վարդապետություն և Ուխտեր 88-89 (Մաս 19)
Նախաբան
Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ ավետարանը ուրիշներին սովորեցնելու նշանակությունը: Երբ նրանք միմյանց ուսուցանեն այն սկզբունքները, որոնք ուսումնասիրել էին շաբաթվա ընթացքում, նրանք հնարավորություն կունենան ապրել որոշ սկզբունքներով, որոնք Տերն ուսուցանեց նրանց, ովքեր մասնակցում էին Մարգարեների դպրոցին:
Ուսուցման առաջարկներ
Նշում. Երբ ուսանողներն ուսումնասիրեցին սուրբ գրությունների սերտման Վարդապետություն և Ուխտերի 88.124 հատվածը այս շաբաթ, նրանց հրավիրեցին մտապահել և ապա անգիր ասել այն, երբ նրանք մասնակցեն սեմինարիային և Եկեղեցու այլ դասերին: Այս հրավերը նախատեսված էր օգնել նրանց` հիշելու, որ արդար գործելը և անարդար գործերի կատարումից հրաժարվելը կօգնեն մեզ սովորել և կատարելագործվել: Կարող եք հիշեցնել ուսանողներին սրա մասին և հրավիրել նրանց անգիր ասել հատվածը միասին: Դուք կարող եք նաև խրախուսել նրանց` ապրել ըստ այդ հատվածում տրված խորհրդի:
Վարդապետություն և Ուխտեր 88․70-117
Տերը պատվիրում է Եկեղեցու երեցներին պատրաստվել իրենց ծառայությանը և հայտնությամբ տալիս է Իր Երկրորդ Գալուստի շուրջը ծավալվող իրադարձությունները
Հրավիրեք որևէ ուսանողի կանգնել դասարանի առաջ և ուսուցանել մեկ այլ ուսանողի, թե ինչպես պետք է կատարել որևէ հասարակ առաջադրանք` ինչպես օրինակ փողկապ կապելը (կամ մեկ այլ առաջադրանք, որ երկրորդ ուսանողը չգիտի` ինչպես կատարել); Խնդրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե նրանք վերջերս օգնել են ուսուցանել որևէ դաս կամ հմտություն մեկ ուրիշի: Նրանցից մի քանիսին խնդրեք նկարագրել, թե ինչ են իրենք սովորեցրել և ում են ուսուցանել: Շարունակեք՝ ուղղելով հետևյալ հարցերը.
-
Դուք ի՞նչ սովորեցիք` ուսուցանելու պատրաստվելիս և ուրիշին ուսուցանելիս:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մենք հաճախ ավելի շատ ենք սովորում, երբ պատրաստվում ենք ուսուցանել, քան թե ուրիշների կողմից ուսուցանվելիս:
Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը տվեց Վարդապետություն և Ուխտերի 88 բաժնի հայտնությունը մի քանի օրերի ընթացքում` 1832 թվականի դեկտեմբերի վերջի մի քանի օրերին և 1833 թվականի հունվարի սկզբում, և այն ուղղված էր մի խումբ քահանայություն կրողների, ովքեր աղոթել էին` իմանալու Տիրոջ կամքը Սիոնի հիմնադրման վերաբերյալ: Այս հայտնության մեջ Տերը դիմեց քահանայություն կրողների այս խմբին` որպես «այս վերջին թագավորության առաջին մշակներ» (ՎևՈւ 88.70, 74) և պատվիրեց նրանց` կազմավորել մի դպրոց և մասնակցել դրան, որպեսզի քարոզեն ավետարանը բոլոր ազգերի մեջ երկրի վրա (տես ՎևՈւ 88.74, 84,127):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.73-76 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով, թե Տերն ինչ պատվիրեց անել քահանայության այս կրողներին, որ պատրաստվեն ուսուցանել ուրիշներին։
-
Ի՞նչ էր պատվիրված անել այս «առաջին մշակներին», որպեսզի պատրաստվեն ուսուցանել ուրիշներին` որպես միսիսոներներ: (Խնդրեք որևէ ուսանողի պատասխանները գրել գրատախտակին։)
-
Մենք ի՞նչ կարող էինք անել` «կազմակերպվելու», «պատրաստվելու» և «սրբագործվելու», որպեսզի արդյունավետ կիսվենք ավետարանով:
-
Ինչպե՞ս կարող է մեղքից մաքրվելը անդրադառնալ ավետարանով կիսվելու մեր կարողության վրա:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.77-80 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել` փնտրելով, թե Տերը ի՞նչ հրահանգեց անել այս քահանայություն կրողներին, երբ նրանք հանդիպեն: Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութի մասին:
-
Տերն ի՞նչ խոստացավ նրանց, ովքեր ուսուցանում են ջանասիրաբար: (Նա խոստացավ, որ Իր շնորհը կուղեկցի նրանց և նրանք ավելի կատարյալ ձևով կհրահանգվեն բոլոր բաներում, որոնք նրանք պիտի հասկանան Աստծո արքայության վերաբերյալ:)
-
Ի՞նչ է նշանակում՝ Տիրոջ «շնորհը կուղեկցի ձեզ» (ՎևՈւ 88.78): (Տերը կօգնի մեզ, երբ մենք ջանասիրաբար ձգտենք ուսուցանել և սովորել ավետարանը:)
-
Հիմնվելով հատվածներ 77-78-ում ձեր սովորածի վրա, դուք ինչպե՞ս կհաղորդեք ուսուցման վերաբերյալ սկզբունքը: (Ուսանողները կարող են զանազան սկզբունքներ նշել։ Ուսանողների պատասխանից հետո կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Երբ մենք ջանասիրաբար ուսուցանենք մեկս մյուսին, Տերը կօգնի մեզ ավելի կատարյալ հասկանալ Իր ճշմարտությունները: Ուսուցանելով միմյանց, մենք կարող ենք ավետարանով կիսվել ուրիշների հետ:)
-
Ինչպե՞ս է ուրիշներին ավետարանն ուսուցանելն օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այն:
-
Համաձայն հատված 79-ի, ուրիշ ի՞նչ թեմաներ են կարևոր, որ մենք հասկանանք: Ինչպե՞ս կարող է այսպիսի ընդարձակ գիտելիքը օգնել մեզ` ուսուցանել ավետարանն ուրիշներին:
Նշում. Հետևյալ վարժությունը գրված է չորս ուսանողից բաղկացած խմբի համար, որպեսզի նրանք պատրաստվեն և ուսուցանեն մեկը մյուսին` զույգերով: Եթե դասարանը փոքր է, կարող եք խնդրել ուսանողներին` պատրաստվել և ուսուցանել անհատականորեն կամ դուք կարող եք հրավիրել դասարանին` ուսուցանել ձեզ դասերից մեկը, իսկ հետո դուք կարող եք ուրիշ դասեր ուսուցանել նրանց:
Բացատրեք ուսանողներին, որ դուք ուզում եք օգնել նրանց` զգալ իրենց գտած ուսուցման երկու սկզբունքների կարևորությունը և կիրառել դրանք: Դասարանը բաժանեք չորս ուսանողից բաղկացած խմբերի: Խնդրեք երկու ուսանողների յուրաքանչյուր խմբից աշխատել միասին` օգտագործելով իրենց սուրբ գրությունները և սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը, որպեսզի պատրաստվեք ուսուցանել Վարդապետություն և Ուխտերի 88.63-68 հատվածները մյուս երկու ուսանողներին: Խնդրեք մյուս երկու ուսանողներին աշխատել միասին` պատրաստվելով ուսուցանել սուրբ գրությունների սերտման հատվածը Վարդապետություն և Ուխտեր 89.18-21 առաջին երկու ուսանողներին:
Յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ հրահանգների մեկական օրինակ: Խնդրեք նրանց կարդալ հրահանգները և սուրբ գրության հատվածները և ապա որոշեք` ինչպես են նրանք սովորեցնելու յուրաքանչյուր դասը: (Խրախուսեք երկու ուսանողների յուրաքանչյուր զույգից մասնակցել ուսուցմանը:) Բացատրեք, որ յուրաքանչյուր զույգը կունենա մոտավորապես 8-10 րոպե պատրաստվելու և մոտավորապես 5 րոպե` ուսուցանելու իրենց դասը:
Պատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք այն զույգին, որին հանձնարարված էր Վարդապետություն և Ուխտերի 88.63–68 հատվածները` ուսուցանել իրենց խմբի մյուս ուսանողին: Ապա խնդրեք ուսանողներին փոխվել դերերով և խնդրեք զուգընկերոջը ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 89.18-21 հատվածները։
Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. «Երբ մենք ուսուցանենք միմյանց ջանասիրաբար, Տերը կօգնի մեզ ավելի կատարյալ հասկանալ Իր ճշմարտությունները»: Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը.
-
Այս սուրբ գրությունների ձեր ըմբռնումը ինչպե՞ս խորացավ, երբ դուք ուսուցանեցիք մեկ ուրիշին այսօր:
-
Դուք ինչպե՞ս նկատեցիք, որ Տերն օգնում էր ձեզ:
Խրախուսեք ուսանողներին հնարավորություններ փնտրել ավետարանն ուրիշներին ուսուցանելու համար: Վկայեք այն օրհնությունները, որ նրանք կստանան այդ անելու համար:
Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 90-97)
Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք եկող շաբաթվա իրենց ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց մտածել հետևյալի մասին. «Ինչ հատկանիշներ է Տերը սահմանել Իր երեսը տեսնելու համար»: Որո՞նք են «սրտով մաքուրներ» լինելու օրհնությունները (ՎևՈւ 97.16), երբ դուք տաճար այցելեք: Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ի՞նչ է նշանակում երկրպագել Աստծուն: Հաջորդ շաբաթվա ուսումնասիրության ժամանակ, փնտրեք, թե ո՞ւմ ենք մենք երկրպագում և ինչպե՞ս ենք մենք երկրպագում: