Տնային ուսումնասիրության դաս
Հաջորդականությունը Նախագահությունում, մեկնումը Նավուից և գաղթը դեպի արևմուտք (Մաս 30)
Նախաբան
Այս դասի շնորհիվ ուսանողները կհասկանան, որ նրանք հավատք են գործադրում, երբ նրանք հետևում են մեր Եկեղեցու ղեկավարների խորհրդին ու ցուցումներին: Նրանք նաև կիմանան, որ Տերը կօրհնի նրանց, երբ նրանք օգնեն կարիքի մեջ գտնվողներին և պատրաստում է ճանապարհը նրանց համար:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 136․1-18
Տերը խորհուրդ է տալիս Սրբերին կազմակերպվել և պատրաստվել շարունակելու իրենց ուղևորությունը դեպի արևմուտք
Կապեք ուսանողներից մեկի աչքերը և կանգնեցրեք նրան սենյակի մի կողմում։ Ապա վերադասավորեք որոշ առարկաներ սենյակում և աղմկեք այնպես, որպեսզի ուսանողը կարողանա տարբերել, որ առարկաները տեղաշարժվել են: Խնդրեք աչքերը կապած ուսանողին` ընտրել որևէ դասընկերոջ` օգնելու իրեն` հասնել սենյակի մյուս կողմը: Երբ ուսանողը ընտրի ինչ-որ մեկին, հարցրեք.
-
Ինչո՞ւ ընտրեցիր այդ ընկերոջդ։
-
Մեր վստահությունը մեկ ուրիշի նկատմամբ ինչպե՞ս է ազդում այն բանի վրա, թե ինչպես ենք հետևում նրա ցուցումներին:
Խնդրեք ուղղորդողին ցուցումներ տալ աչքերը կապած ուսանողին այնպես, որ նա կարողանա ապահով քայլել դեպի սենյակի մյուս կողմը: Ապա հրահանգեք երկու ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն պարբերությունը, որտեղ նկարագրվում է Սրբերի մեկնումը Նավուից: Դասարանին խնդրեք լսել և պարզել, թե ի՞նչ ձևերով են Սրբերի փորձությունները նման այն ուսանողի փորձառությանը, ում առաջնորդեցին հատել սենյակը:
Տեղական ամբոխների կողմից սպասվելիք բռնության սպառնալիքի տակ, 1846 թվականին Սրբերը սկսեցին հեռանալ Նավուից և ուղևորվել դեպի արևմուտք` հատելով Այովա նահանգը: «Նավուից հեռանալը Սրբերի համար հավատքի գործադրում էր: Նրանք մեկնեցին առանց ճշգրիտ իմացության, թե ուր էին գնում կամ երբ էին հասնելու իրենց բնակության վայրը: Միակ բանը, որ գիտեին այն էր, որ նրանց թշնամիները համարյա դուրս էին քշում նրանց Իլինոյսից և, որ նրանց ղեկավարները հայտնություն էին ստացել տեղակայել իրենց փախստականներին ինչ-որ տեղ` Ռոքի լեռներում» (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 309):
-
Նավուից հեռանալու Սրբերի փորձությունը ինչո՞վ է նման այն ուսանողի փորձառությանը, ում ուղղորդում էին դասարանում:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Սրբերի` Նավուից հեռանալու փորձությունից: (Ուսանողները կարող են պատասխանել տարբեր բառերով, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Մենք ցույց ենք տալիս մեր հավատքը, երբ հետևում ենք Եկեղեցու ղեկավարների խորհրդին և ղեկավարությանը։ Կարող եք այդ սկզբունքը գրել գրատախտակին։)
Հրավիրեք ուսանողներին գտնել քարտեզ 6-ը («Եկեղեցու տեղաշարժը դեպի արևմուտք») իրենց սուրբ գրությունների Եկեղեցու պատմության քարտեզների բաժնից և որոշել Նավուի և Ուինթեր Քուոթերսի տեղը: Բացատրեք, որ հորդառատ անձրևների և ոչ բավավարար պաշարների պատճառով Սրբերից, ովքեր 1846 թվականին հեռացել էին Նավուից, 4 ամիս պահանջվեց` կատարելու 300 մղոն ճամփորդությունը Այովայի նահանգով: Այս խմբի ուղևորության տեմպերը դանդաղեցին այդ պայմանների և Վերջին Օրերի Սրբերի ավելի քան 500 աշխատունակ տղամարդկանց բացակայության պատճառով: Այդ տղամարդիկ, ովքեր հայտնի դարձան որպես Մորմոնական գումարտակ, ականջալուր լինելով Նախագահ Բրիգամ Յանգի կոչին, ցուցակագրվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակին, որպեսզի գումար վաստակեին` օգնելու դեպի արևմուտք ուղևորվող Եկեղեցու աղքատ անդամներին: Այս զոհաբերությունը մեծ օգնություն եղավ, բայց նաև շատ ընտանիքների թողեց առանց ամուսնու և հոր` ուղևորության կեսին: Հաշվի առնելով այս դանդաղ տեմպը, Եկեղեցու ղեկավարները որոշեցին չշարունակել ուղևորությունը արևմուտք` դեպի Ռոքի լեռները մինչև 1847 թվականի գարունը: Նրանք Սրբերին խորհուրդ տվեցին կանգ անել և հիմնավորվել ձմեռվա ընթացքում: Ամենամեծ բնակավայրերից մեկը` Ուինթեր Քուոթերսը, տեղակայված էր Միսսուրի գետի արևմտյան ափին` ներկայիս Նեբրասկա նահանգի տարածքում:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ուինթեր Քուոթերսի և այլ ժամանակավոր բնակավայրերի մասին հետևյալ նկարագրությունը.
Սրբերից շատերն ապրում էին փայտաշեն տնակներում և գետնափոր տներում, որոնք պատրաստված էին ուռենու փայտից և ցեխից: Շատ մարդիկ անհամապատասխան էին պատսպարված ցուրտ եղանակից: Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք էին մալարիան, թոքաբորբը, թոքախտը, խոլերան և լնդախտը հանգեցրին մասսայական տառապանքների և մարդկային կորուստների: Առաջին ձմեռվա վերջում 700 մարդ մահացավ ճամբարներում: (Տես Մեր ժառանգությունը. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հակիրճ պատմությունը [1996], 71–72, Church History in the Fulness of Times Student Manual, 319–20).
-
Եթե դուք Սրբերի հետ լինեիք Ուինթեր Քուորթերսում, ի՞նչ հնարավոր զգացումներ դուք կունենայիք, գիտակցելով, որ դուք դեռ ստիպված եք ճամփորդել հարյուրավոր մղոններ:
Հնարավոր է, որ դուք ցանկանաք նշել, որ նույնիսկ տառապանքի ու մահվան այս ժամանակ արդար Սրբերը օրհնված էին իրենց կապած ուխտերի շնորհիվ: Կարող եք նաև բացատրել, որ Տերը խոստացել է մեծ օրհնություններ նրանց, ովքեր մահացել են Իր ծառայության մեջ (տես Ալմա 40.11–12, 60.13, ՎևՈւ 42.46):
Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 136 բաժնի նախաբանը, փնտրելով, թե որտեղ է տրվել այս հայտնությունը և ով է ստացել այն: Խնդրեք նրանց շարադրել իրենց սովորածը:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 136.1 հատվածը:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Սրբերին օգնել այն բանի գիտակցումը, որ Տերը շարունակում էր Իր կամքը հայտնել նրանց:
Հրավիրեք մի քանի ուսանողների` հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 136.2-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե Տերը ի՞նչ հրահանգեց Սրբերին անել, որպեսզի պատրաստվեին շարունակել իրենց ուղևորությունը դեպի արևմուտք։
-
Ինչպե՞ս պիտի կազմավորվեին խմբերը:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ օգտակար կլիներ կազմավորել Սրբերին խմբերով, որոնք կառաջնորդվեին նշանակված ղեկավարների կողմից: Ինչո՞վ է այն նման Եկեղեցու այսօր կառուցվածքին: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցերին, կարող եք գրել հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Տերը կազմավորում է իր Սրբերին խմբերով, որպեսզի յուրաքանչյուր անհատ կարողանա առաջնորդվել և նրա մասին հոգ տարվի:)
Բացատրեք, որ հիվանդության և մահվան պատճառով Ուինթեր Քուորթերսում և շրջակա ճամբարներում շատ ընտանիքներ կարիք ունեին ֆինանսական օգնության, որպեսզի կարողանային շարունակել ուղևորությունը դեպի արևմուտք:
Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք ուսանողներին միասին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 136.6-11 հատվածները, փնտրելով ուղիներ, որոնց միջոցով Սրբերը պիտի հոգ տանեին կարիքավորների մասին: (Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ բառերը։) Նախքան ուսանողները կկարդան այս հատվածը, բացատրեք, որ Սրբերը միաժամանակ չհեռացան Ուինթեր Քուորթերսից: «Ովքեր մնալու են» արտահայտությունը հատված 6-ում վերաբերում է այն Սրբերին, ովքեր որոշ ժամանակ պետք է մնային Ուինթեր Քուորթերսում և շրջապատող ճամբարներում:
-
6-11 հատվածներում ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս, թե ինչպես պետք է Սրբերը հոգ տանեին կարիքի մեջ գտնվողներին:
-
Ո՞ր բառն է հատված 7-ում վերաբերում այն մարդկանց, ովքեր ուղի են պատրաստում մյուսների համար: (Ռահվիրաներ:)
Գրատախտակին գրեք հետևյալ սահմանումը: (Մեջբերումը Օքսֆորդի Անգլերեն Բառարանից, 2-րդ հրատ. [1989] «ռահվիրա»:)
-
Համաձայն հատված 11-ի, ի՞նչ խոստացավ Տերը նրանց, ովքեր կօգնեն կարիքի մեջ գտնվողներին և ճանապարհ կպատրաստեն նրանց համար: Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այս հատվածից: (Մինչ ուսանողները պատասխանում են, կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Տերը կօրհնի մեզ, երբ մենք օգնենք կարիքի մեջ գտնվողներին և ճանապարհ պատրաստենք նրանց համար:)
-
Ո՞վ է ճանապարհ պատրաստել ձեզ համար, որպեսզի դուք վայելեք ավետարանի օրհնությունները:
Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի մասին: Հետո հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:
-
Դուք ի՞նչ կանեք ռահվիրա դառնալու համար, որպեսզի օգնեք կարիքի մեջ գտնվողներին և ճանապարհ պատրաստենք նրանց համար` վայելելու ավետարանի օրհնությունները:
Կարող եք եզրափակել այս դասը, վկայելով քննարկված ճշմարտությունների մասին և խրախուսեք ուանողներին` գործել ըստ այդ ճշմարտությունների։
Հաջորդ Մասը (Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը, Թանկագին Մարգարիտի ստեղծումը Պաշտոնական Հայտարարություն 1-ը և Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինը)
Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվելու հաջորդ շաբաթվա ուսումնասիրությանը, խնդրեք նրանց խորհել հետևյալ հարցի շուրջ. Որո՞նք են մեղքը թաքցնելու մի քանի հետևանքները: Հաջորդ մասում ուսանողները կսովորեն Մաունթ Մեդոուսի ջարդերի մասին, որոնք պատահեցին, երբ Եկեղեցու որոշ անդամներ փորձեցին թաքցնել իրենց մեղքերը: Նրանք նաև կսովորեն Եկեղեցու զարգացման մասին, երբ Սրբերը բնակություն հաստատեցին Սոլթ Լեյքի հովիտում: