Դաս 75
Վարդապետություն և Ուխտեր 69-71
Նախաբան
1831թ․ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Օլիվեր Քաուդերիին հանձնարարվեց Պատվիրանների Գրքի ձեռագիրը Օհայոյից Միսսուրի տանել։ Միսսուրիում Վիլյամ Վ. Ֆելփսը պետք է տպեր գիրքը իր տպարանում։ 1831թ․ նոյեմբերի 11-ին Տերը նշանակեց Ջոն Ուիթմերին լինել Օլիվերի ուղեկիցը և պատվիրեց նրան շարունակել կատարել Եկեղեցու Պատմաբանի իր պարտականությունները (տես ՎևՈւ 69)։ Հաջորդ օրը Տերը նշանակեց վեց տղամարդու ծառայել որպես տնտեսներ հայտնությունները հրատարակելու համար (տես ՎևՈւ 70)։ 1831թ․ դեկտեմբերին Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ծառայել միսիայում, վերացնելով ոչ բարեկամական զգացմունքները Եկեղեցու հանդեպ և պատրաստելու ճանապարհ հայտնությունների և պատվիրանների համար, որոնք պետք է տպագրվեին (տես ՎևՈւ 71)։
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 69
Տերը հայտնում է պատմություն պահելու կարևորությունը:
Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Երբևիցե որևէ մեկը վստահե՞լ է ձեզ որևէ թանկարժեք բան:
Դասի սկզբում հրավիրեք ուսանողներին մտածել այս հարցի շուրջ։ Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ էր ձեզ վստահվել: Ինչպե՞ս էր վստահությունն ազդել վստահվածի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 69-ի նախաբանը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ էր վստահվել Օլիվեր Քաուդերիին:
-
Ի՞նչ էր վստահվել Օլիվեր Քաուդերիին։
-
Եթե ձեզ վստահվեին նման թանկարժեք իրեր, ինչպե՞ս դուք հոգ կտանեիք դրանց մասին։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 69.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ խորհուրդ տվեց Տերը այդ թանկարժեք բաների վերաբերյալ:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ճիշտ, որ մեկից ավելի մարդ հոգ տաներ այդ թանկարժեք բաների մասին:
Բացատրեք, որ Տերը վստահեց Ջոն Ուիթմերին մեկ այլ կարևոր պարտականություն ի լրումն նրա, որ նա պետք է օգներ Օլիվերին տեղափոխել հայտնությունները և փողը Միսսուրի։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66.3-8 հատվածները, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե էլ ինչ Տերը վստահեց Ջոն Ուիթմերին անել։ Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։ Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ 1831թ․ սկզբին Ջոն Ուիթմերը կանչվել էր ծառայելու որպես Եկեղեցու Պատմաբան և Գրագրիչ (տես ՎևՈւ 47)։
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 69․3-ի, ի՞նչ Տերը պատվիրեց Ջոն Ուիթմերին գրի առնել։
-
Համաձայն հատված 8-ի, ինչո՞ւ էր կարևոր, որ Ջոն Ուիթմերը պահեր Եկեղեցու պատմությունը:
Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի ժամանակներից Եկեղեցու ղեկավարները ջանասիրաբար աշխատել են հետևել Տիրոջ տված ուղղությանը՝ գրի առնելու եկեղեցուն վերաբերող բոլոր կարևոր բաները (տես ՎևՈւ 69․3)։ Նրանք պահում էին «բոլոր բաները, որոնք կլինեն եկեղեցու բարիքի համար» (ՎևՈւ 69․8), եթե անգամ որոշ բաներ ամոթալի էին։ Օրինակ` Վարդապետություն և Ուխտերում ներառված են հայտնություններ, որոնցում Տերը նախատում է Եկեղեցու վաղ ղեկավարներին (տես ՎևՈւ 3․5–9; 93․41–50)։ Այսօր Եկեղեցու Պատմաբանը Առաջին Նախագահության ղեկավարության ներքո ղեկավարում է Եկեղեցու Պատմության բաժնի ջանքերը, որոնք ուղղված են «բոլոր կարևոր բաների» ճշգրիտ պատմությունը վարելուն։
Օգնելու համար ուսանողներին գտնել սկզբունքը Վարդապետություն և Ուխտեր 69․3, 8-ում, գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին․ Տերն ակնկալում է, որ պատմություն պահվի … օգտի համար։
Հարցրեք ուսանողներին, թե ինչպես իրենք կավարտեին այդ նախադասությունը, հիմնվելով հատված 3 և 8-ի վրա։ Մինչ նրանք պատասխանում են, ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը․ Տերն ակնկալում է, որ պատմություն պահվի Եկեղեցու և աճող սերունդների օգտի համար։ Կարող եք հետևել, որ ուսանողները հասկանան, որ «աճող սերունդներ» արտահայտությունը վերաբերում է իրենց՝ Եկեղեցու երիտասարդներին։
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող են Եկեղեցու պատմությունը և անձնական պատմությունները օգտակար լինել Եկեղեցուն։ Ինչպե՞ս դա կարող է օգնել աճող սերնդին:
Խնդրեք ուսանողներին մտածել Եկեղեցու կամ իրենց ընտանիքի պատմությունից մի դեպքի մասին, որն օգնել է իրենց։ Ուսանողներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգի խնդրեք միմյանց հետ կիսվել իրենց պատմություններով: Խնդրեք նրանց խոսել նաև այն պատմությունների մասին, որոնք ազդեցություն են գործել իրենց վրա։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատմություններով դասարանի հետ:
Վարդապետություն և Ուխտեր 70
Փրկիչը տնտեսներ է նշանակում Իր հայտնությունների մասին հոգ տանելու համար։
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 70 բաժնի նախաբանը և գտնել, թե ինչ է Ջոզեֆ Սմիթի պատմությունն ասում Վարդապետություն և Ուխտերի մասին (որը սկզբում կոչվում էր Պատվիրանների Գիրք)։
-
Ինչպե՞ս էր Մարգարեն նկարագրում Վարդապետություն և Ուխտերը:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 70.1, և խնդրեք դասարանին գտնել Եկեղեցու վեց ղեկավարների անունները: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 70.2-4 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն պարտականությունը, որը Տերը տվեց այդ վեց տղամարդկանց:
-
Ի՞նչ պարտականություն Տերը տվեց այդ վեց տղամարդկանց: (Նրանք պետք է տնտեսներ լինեին հայտնությունների և պատվիրանների համար։)
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 70․4-ի, ի՞նչ Տերը պետք է պահանջեր այդ տղամարդկանցից դատաստանի օրը։ (Նա պահանջելու է նրանց տնտեսվարության հաշվետվությունը։ Այլ խոսքերով, Նա խնդրելու էր նրանց զեկուցել իրենց ծառայության մասին։)
-
Ի՞նչ է սա ասում այն մասին, թե ինչ է Տերը պահանջելու մեզանից դատաստանի օրը։ (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց առանձնացնել հետևյալ սկզբունքը. Տերը մեզ պատասխանատվության է կանչելու այն պարտականությունների համար, որոնք վստահել է մեզ: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին։)
-
Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունը ազդել նրա վրա, թե ինչպես ենք մենք արձագանքում Եկեղեցու կոչումներին և հանձնարարություններին:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 70․5–18, բացատրելով, որ Տերն այդ վեց տղամարդկանց ասաց հայտնությունների համար իրենց տնտեսվարությունը դարձնել «նրանց գործն Աստծո եկեղեցում՝ կառավարել դրանք և դրանց հոգսերը, այո, դրանց օգուտները» (ՎևՈւ 70․5)։ Նվիրաբերման օրենքին համաձայն՝ ցանկացած եկամուտ, որը գերազանցում էր նրանց կարիքները, պետք է տրվեր Տիրոջ պահեստին աղքատների մասին հոգ տանելու համար (տես ՎևՈւ 70․7)։
Վարդապետություն և Ուխտեր 71
Տերն ուսուցանում է Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, թե ինչպես պետք է պատասխանել Եկեղեցու հանդեպ քննադատությանը։
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանցից որևէ մեկը երբևէ քննադատություն է լսել Եկեղեցու հասցեին: Կարող եք մի քանի ուսանողների խդնրեք կիսվել իրենց փորձառություններով:
-
Որո՞նք են Եկեղեցու հասցեին հնչող քննադատությանը պատասխանելու պատշաճ եղանակները:
Օգնելու համար ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 71-ի ենթատեքստը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ տեղեկությունը (կամ ինքներդ կարդացեք այն)։ Դասարանին խնդրեք լսել, թե ինչպես էին Եկեղեցին և Եկեղեցու ղեկավարները քննադատության ենթարկվում այն ժամանակ, երբ տրվեց այդ հայտնությունը։
Էզրա Բութը նախկինում մեթոդիստական եկեղեցու ծառայող էր, որը դարձել էր Եկեղեցու անդամ Մորմոնի Գիրքը կարդալուց, Ջոզեֆ Սմիթի հետ խոսելուց և բժշկման ականատեսը լինելուց հետո։ Որպես միսիոներ նա ճանապարհորդել էր Միսսուրի, սակայն հիասթափվել էր, երբ չէր կարողացել հրաշքներ գործել՝ մարդկանց ճշմարտությունը քարոզելիս։ Բացի դա Բութը չէր համարում, որ Ջոզեֆ Սմիթի պահվածքը համապատասխանում էր մարգարեի կամ հոգևոր առաջնորդի պահվածքին։ Նա խորապես քննադատում էր Ջոզեֆ Սմիթին, ի վերջո հեռացավ Եկեղեցուց և գրեց ինը քննադատական նամակ Եկեղեցու և Եկեղեցու առաջնորդների մասին։ Այդ նամակները, որոնք տպագրվեցին Օհայո Սթար վերնագրով թերթում, բերեցին նրան, որ որոշ մարդիկ վատ վերաբերմունք ձևավորեցին Եկեղեցու և Եկեղեցու առաջնորդների հանդեպ։ Մարգարե Ջոզեֆ Սմիթի պատմության մեջ Էզրա Բութի գրվածքները անվանվեցին նամակների շարք, որոնք, իրենց երանգներով, կեղծ բնույթով և Տիրոջ աշխատանքը վարկաբեկելու ապարդյուն հաշվարկներով բացահայտեցին Բութի թուլությունը, ամբարշտությունը և անխելամտությունը, և կերտեցին իր հուշարձանը, թողնելով այն աշխարհին որպես իր սեփական ամոթի խորհրդանիշ (տես History of the Church, 1:216–17)։ Սայմոնդս Ռայդերը՝ մեկ այլ ընդդիմացող անդամ, տվեց որոշ հայտնությունների օրինակները մեկ այլ օրաթերթի, փորձելով այդպես զերծ պահել մարդկանց Եկեղեցուն միանալուց։
Բացատրեք, որ Էզրա Բութի և Սայմանդս Ռայդերի քարոզները վերածվեցին լուրջ խնդրի։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 71.1-4 և խնդրեք դասարանին գտնել, թե ինչ Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին անել հանգստացնելու համար մարդկանց անբարյացակամ զգացումները, որոնք առաջացել էին օրաթերթերի տպագրությունների արդյունքում։
-
Համաձայն հատված 1-ի ի՞նչ հրահանգեց Տերը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին անել հանգստացնելու համար մարդկանց բացասական զգացմունքները Եկեղեցու վերաբերյալ։ (Նրանք պետք է օգտագործեին սուրբ գրությունները և Հոգու զորությունը, որը Տերը տվել էր իրենց։)
-
Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել Եկեղեցուն քննադատելուն արձագանքելու այդ հրահանգավորումից: (Թեև ուսանողները կարող են տարբեր ճիշտ պատասխաններ տալ, հետևեք, որպեսզի նրանք առանձնացնեն հետևյալ սկզբունքը․ Երբ մարդիկ քննադատում են Եկեղեցին, մենք կարող ենք արձագանքել, կիսվելով ճշմարտություններով սուրբ գրություններից և հետևել Հոգու առաջնորդությանը։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
-
Ի՞նչ մենք կարող ենք անել, որպեսզի այժմ պատրաստվենք ճիշտ արձագանքել Եկեղեցու կամ Եկեղեցու ղեկավարների հասցեին հնչող քննադատությանը:
Օգնելու համար ուսանողներին հասկանալ Հոգու առաջնորդությունն ունենալու կարևորությունը, երբ արձագանքում են Եկեղեցու հասցեին քննադատությանը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք լսել և տեսնել, թե ինչպես Հոգին կարող է օգնել մեզ արձագանքել Եկեղեցու դեմ քննադատությանը:
«Երբ մենք պատասխանենք մյուսներին, ամեն իրավիճակ տարբեր կլինի։ Բարեբախտաբար Տերը գիտի մեր բոլոր մեղադրողների սրտերը և թե ինչպես մենք կարող ենք առավել արդյունավետ պատասխանել նրանց։Ճշմարիտ աշակերտները առաջնորդություն են փնտրում Հոգուց, նրանք ստանում են ոգեշնչում, որը համապատասխանում է յուրաքանչյուր դեպքին։ Եվ յուրաքանչյուր իրավիճակում ճշմարիտ աշակերտները պատասխանում են այն ճանապարհով, որը հրավիրում է Տիրոջ Հոգին» («Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 73)։
Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 71․5-11: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն խորհուրդը և քաջալերանքը, որը Տերը տվեց նրանց, ովքեր պատասխանում էին Եկեղեցու դեմ քննադատությանը։
-
Ի՞նչ խորհուրդ եք տեսնում հատված 7-ում:
Բացատրեք, որ Սիդնի Ռիգդոնը հնազանդվեց Տիրոջ խորհրդին և հրավիրեց Էզրա Բութին միանալ իրենց Ռավեննա քաղաքում օրաթերթին ուղարկված Էզրայի նամակների հրապարակային քննարկմանը։ Սիդնին նաև մարտահրավեր ուղարկեց Սայմոնդ Ռայդերին, հրավիրելով նրան Մորմոնի Գրքի հանրային քննարկամնը։ Երկու տղամարդիկ էլ մերժեցին հրավերները։ Ինչևէ, Սիդնին վկայեց ճշմարտության մասին Ռավեննայում և այլ վայրերում։
-
Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 71․8–10-ում տրված խորհուրդը մխիթարող լինի նրանց համար, ովքեր արձագանքում են Եկեղեցու դեմ քննադատությանը։
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ իրենք կարող են անել, որպեսզի ավելի լավ պատրաստվեն Եկեղեցուն քննադատելուն արձագանքելուն: Կիսվեք Եկեղեցու և Եկեղեցու ղեկավարների մասին ձեր վկայությամբ: